Jump to content

Դաշթե Լութ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Դեշտե-Լուտից)
Դաշթե Լութ
Տեսականապատ Իրանում
Երկիր Իրան
ՎարչատարածքՔերմանի նահանգ, Սիստան և Բելուջիստան և Հարավային Խորասան
Երկարություն480 կմ
Մակերես2 278 015 հեկտար և 1 794 134 հեկտար
Քարտեզ
Քարտեզ

Դեշտե-Լուտ (պարս.՝ دشت لوت), անապատ Իրանական բարձրավանդակի կենտրոնական մասում։ Երկարությունը մոտ 550 կմ է, լայնությունը՝ 100-200 կմ, գերակշռող բարձրությունը՝ 500-600 մ։ Մակերևույթը կազմված է 200-500 մ բարձրությամբ հարթահատակ անհոսք իջվածքներից և 1000 - 2000 մ բարձրությամբ լեռնային պատնեշներից։ Հանդիպում են մինչև 100-200 մ բարխանային և բուսականությամբ թույլ ամրացված թմբաշարային ավազուտներ։ Ֆիզիկական հողմահարումից առաջացել են բազմաթիվ «սյուներ», «սնկեր», ռելիեֆի այլ ձևեր։ Զգալի տարածություններ ծածկված են թաքիրներով, խճաքարերով և աղուտներով։

Անվանումը կազմված է պարսկերեն դաշտ՝ «անապատ» և լութ՝ «մերկ» բառերից[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 350
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դաշթե Լութ» հոդվածին։