Դավիթ Հովհաննիսյան (երգիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դավիթ Հովհաննիսյան (այլ կիրառումներ)
Դավիթ Հովհաննիսյան
Ծնվել էհունվարի 6, 1927(1927-01-06) (92 տարեկան)
Բուխարեստ, Ռումինիա
Մասնագիտություներգիչ
Գործիքներվոկալ

Դավիթ Բարսեղի Հովհաննիսյան (հունվարի 6, 1927(1927-01-06), Բուխարեստ, Ռումինիա), հայ երգիչ (բարիտոնՌումինիայի վաստակավոր արտիստ (1952)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Բուխարեստի կոնսերվատորիայում (1947), ավարտել Կլուժ-Նապոկայի կոնսերվատորիան (1952)։ 1950 թվականից՝ Կլուժ-Նապոկայի, 1958 թվականից՝ Բուխարեստի, 1968-1977 թվականներին՝ միաժամանակ, Համբուրգի օպերային թատրոնների մեներգիչ։ Դերերգերից են Տոնիո (Լեոնկավալլոյի «Պայացներ»), Մեֆիստոֆել (Գունոյի «Ֆաուստ»), Ռիգոլետտո, Ամոնասրո (Վերդիի «Ռիգոլետտո», «Աիդա»), Սկարպիա (Պուչինիի «Տոսկա»), Բորիս Գոդունով (Մուսորգսկու «Բորիս Գոդունով»), Օնեգին (Չայկովսկու «Եվգենի Օնեգին»), Մոսի (Ա. Տիգրանյանի «Անուշ»-ի համերգային կատարում՝ Բուխարեստի «Կոմիտաս» երգչախմբի և նվագախմբի հետ)։ Գլուխգործոցը Էդիպ արքայի դերերգն է (Էնեսկուի «Էդիպ»)։ Հյուրախաղերով հանդես է եկել Եվրոպայի և ԱՊՀ երկրների օպերային բեմերում։ 1958 թվականից պարբերաբար ելույթներ է ունեցել Երևանում։ Ռումինիայի պետական մրցանակ (1952), ինչպես և «Էդիպ»-ի ձայնապնակի՝ Գրան պրի (1974, Փարիզ) և 1-ին մրցանակ (1976, Տոկիո

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png