Բիրգիտ Նիլսոն
Բիրգիտ Նիլսոն | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | շվեդ.՝ Märta Birgit Nilsson |
Ի ծնե անուն | շվեդ.՝ Märta Birgit Nilsson |
Ծնվել է | մայիսի 17, 1918[1][2][3][…] Västra Karup, Շվեդիա[2][3] կամ Վյոստրա Կարուպ, Բոստադ, Կրիստիանստադ, Շվեդիա[4][4] |
Երկիր | ![]() |
Մահացել է | դեկտեմբերի 25, 2005[6][7][1][…] (87 տարեկան) Bjärlöv[4] |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | երգչուհի և օպերային երգչուհի |
Երգչաձայն | սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Կրթություն | Երաժշտության թագավորական ակադեմիա |
Պարգևներ | Գրականության և Արվեստների մեդալ, Լեոնի Սոնինգի մրցանակ և Վաստակի համար շքանշան |
Birgit Nilsson Վիքիպահեստում |
Բիրգիտ Նիլսոն (շվեդ.՝ Märta Birgit Nilsson, մայիսի 17, 1918[1][2][3][…], Västra Karup, Շվեդիա[2][3] և Վյոստրա Կարուպ, Բոստադ, Կրիստիանստադ, Շվեդիա[4][4] - դեկտեմբերի 25, 2005[6][7][1][…], Bjärlöv[4]), նշանավոր շվեդ դրամատիկ սոպրանո: Թեև Նիլսոնի երգացանկը հագեցած է օպերային և վոկալ կատարումներով, նա առավել հայտնի է Ռիչարդ Վագների և Ռիխարդ Շտրաուսի օպերաների կատարումներով[8]: Նիլսոնն աչքի էր ընկնում ուժգին ձայնով, բարձր տոներում՝ հստակ ու վեհաշուք ձայնով:
Ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նիլսոնն ուժեղ տպավորություններ է թողել իր բազմաթիվ դերերգերով, որոնք նրանք հայտնի են դարձրել որպես «Նիլսոնի ռեպերտուար»: Երգել է Ռիխարդ Շտրաուսի օպերաները, հատուկ կատարմամբ հանդես է եկել Պուչինիի «Տուրանդոտ» օպերայում, սակայն նրա կարիերայի գագաթնակետը Վագների երաժշտությունն էր: Մի անգամ նա ասել է, որ Իզոլդան նրան հայտնի է դարձրել, իսկ «Տուրանդոտը»՝ հարուստ[9]: Վագների երաժշտության նրա օլիմպիական հրահանգը կարելի էր համեմատել Կիրսթեն Ֆլագսթադի հետ, որը մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմ Վագների երգացանկը կատարում էր Մետրոպոլիտեն օպերայում:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Բիրգիտ Նիլսոնի ծննդյան անունը Մյարթա Բիրգիտ Սվենսոն է: Ծնվել է Սկոնե նահանգի Västra Karup ֆերմայում (Մալմյո քաղաքից 100 կմ հյուսիս), Նիլս Սվենսոնի և Յուստինա Սվենսոնի (ծննդյան անունը՝ Պաուլսոն): Երեք տարեկանում ստացել է նվեր խաղալիք դաշնամուր, որը մայրն էր գնել նրա համար: Մի անգամ հարցազրույցներից մեկի ժամանակ նա ասաց, որ ինքը կարողանում էր երգել նախքան քայլելը, նա հավելեց. «Ես նույնիսկ երազում էի իմ երազներում»: Նրա վոկալ տաղանդն առաջին անգամ նկատել են, երբ նա երգում էր եկեղեցական երգչախմբում: Երգչախմբի ղեկավարը նրան խորհուրդ տվեց ձայնային դասեր ստանալ:
Օստրոպ բնակավայրում վեց ամիս սովորել է Ռագնար Բլեննոուի մոտ՝ պատրաստվելով հանդես գալ Ստոկհոլմի թագավորական երաժշտական ակադեմիայում, որտեղ նա առաջին անգամ առանձնացավ 47 երգիչների խմբից և արժանացավ Քրիստինա Նիլսոնի կրթաթոշակին: Ակադեմիայում նրան դասավանդել են Յոզեֆ Հիսլոպը և Առնե Սանեգարդը: Այնուամենայնիվ, նա իրեն համարում է ինքնակրթված. «Լավագույն ուսուցիչը բեմն է», - ասել է նա 1981 թվականին տված հարցազրույցի ժամանակ: «Դու դուրս ես գալիս բեմ և պետք է սովորես պլանավորել: Իր ուսուցումն ու հաջողությունը նա վերագրում էր հայրենի տաղանդին: «Իմ ձայնային առաջին ուսուցիչը [Հիսլոպը] համարյա սպանեց ինձ ... , երկրորդը գրեթե նույնքան վատն էր»[10]:
Վաղ կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
1946 թվականին Նիլսոնն իր առաջին ելույթն ունեցավ արեց Ստոկհոլմի թագավորական օպերայում, ընդամենը երեք օրվա ծանուցումով՝ Կարլ Մարիա ֆոն Վեբերի «Ազատ հրաձիգը» օպերայում փոխարինելով հիվանդ Ագաթային: Դիրիժոր Լեո Բլեքն այնքան էլ բարյացակամ չէր նրա հանդեպ, ինչպես ինքն է գրել ինքնակենսագրականում, ներկայացումից հետո նույնիսկ մտածում էր ինքնասպանության մասին: 1947 թվականին ազգային ուշադրության արժանացավ Վերդիի Մակբեթ օպերայով՝ Ֆրից Բուշի դիրիժորությամբ[11]: Դրան հաջորդեցին կատարումներ Շտրաուսից ու Վերդիից մինչև Վագներ, Պուչինի և Չայկովսկի: Ստոկհոլմում նա ստեղծեց քնարադրամատիկական դերերի կայուն երգացանկ, ներառյալ՝ Դոննա Աննա, Աիդա, Լիզա, Տոսկա, Վեներա, Սիգլինդե, Սենտա և Մարշալին, իր սիրած դերերից մեկը՝ բոլորը շվեդերեն: 1949 թվականին Հյորդիս Շիմբերգի և Էլիզաբեթ Սյոդերստրոմի հետ նա հանդես է եկել Ariadne auf Naxos օպերայում:
Միջազգային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆրից Բուշի ենթակայության ներքո Նիլսոնի կարիերայում առաջընթաց արձանագրվեց: Ֆրից Բուշը կարևոր դերակատարություն ունեցավ Շվեդիայի սահմաններից դուրս Նիլսոնի առաջին կարևորագույն ներգրավվածության ապահովման համար: Շրջադարձային էր 1953 թվականին Վիեննայի պետական օպերայում նրա դեբյուտը, որտեղ Նիլսոնը դարձավ սովորական կատարող ավելի քան 25 տարի: Դրան հաջորդեց 1954 թվականի Բայրոյթի ֆառատոնը, այնուհետև Բավարիայի պետական օպերայում, 1954 թվականի Մյունխենի փառատոնում՝ Նիբելունգի մատանին: Ավելի ուշ մինչև 1969 թվականը նա վերադարձավ Սիգլինդի, Բրյոննհիլդի և Իզոլդայի դերերգերով:
1958 թվականին Միլանի Լա Սկալայում Նիլսոնը ստանձնեց Տուրանդոտի դերը, որը կարճ է, բայց անսովոր մեծ ձայն է պահանջում: Նիլսոնի ամերիկյան դեբյուտը եղավ Սան Ֆրանցիսկոյի օպերային թատրոնում 1956 թվականին: 1959 թվականին նա հասավ միջազգային աստղի Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերայում Իսոլդեի դերակատարումից հետո, որը տեղ գտավ առաջին էջի նորությունների շարքում: Նիլսոնը պատմում է, որ իր կյանքի միակ ամենամեծ իրադարձությունն այն էր, երբ նրան 1958 թվականին Լա Սկալայի 180-րդ մրցաշրջանի բացմանը խնդրեցին կատարել Տուրանդոտի դերերգը: Նիլսոնը հանդես է եկել աշխարհի շատ օպերաներում, այդ թվում Վիեննայի, Բեռլինի, Կովենտ գարդեն արքունական թատրոնում, Տոկիոյի, Բուենոս Այրեսի, Չիկագոյի և Համբուրգի օպերային թատրոններում: Սիդնեյի սիմֆոնիկ նվագախմբի հետ Նիլսոնը երգել է 1973 թվականին բացված Սիդնեյի օպերային թատրոնի համերգասրահի բացման համերգին[12]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Västra Karups kyrkoarkiv, Födelse- och dopböcker, SE/LLA/13475/C I/11 (1895-1922), bildid: 00131573_00211 — P. 207.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Västra Karups kyrkoarkiv, Församlingsböcker, SE/LLA/13475/A II/7 (1909-1928), bildid: 00131550_00129 — P. 1030.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 https://www.digitalarchivioricordi.com/it/people/display/12676 — 1808.
- ↑ LIBRIS — 2012.
- ↑ 6,0 6,1 6,2 http://www.nytimes.com/2006/01/12/arts/music/12nilsson.html
- ↑ 7,0 7,1 7,2 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Holland Bernard (հունվարի 12, 2006)։ «Birgit Nilsson, Soprano Legend Who Tamed Wagner, Dies at 87»։ The New York Times։ ISSN 0362-4331։ Վերցված է մայիսի 17, 2017
- ↑ «Birgit Nilsson | Swedish singer»։ Encyclopedia Britannica (անգլերեն)։ Վերցված է մայիսի 17, 2017
- ↑ Bernard Holland (հունվարի 12, 2006)։ «Birgit Nilsson, Soprano Legend Who Tamed Wagner, Dies at 87»։ The New York Times
- ↑ Blyth Alan, Barker Frank Granville (հունվարի 12, 2006)։ «Obituary: Birgit Nilsson»։ the Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Արխիվացված օրիգինալից հոկտեմբերի 25, 2017-ին։ Վերցված է ապրիլի 29, 2018
- ↑ «Sydney Opera House Opening Concert.»։ հոկտեմբերի 29, 1973։ Վերցված է օգոստոսի 6, 2012
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Nilsson, Birgit, My Memoirs in Pictures, translated from the Swedish by Thomas Teal, Garden City: Doubleday, 1981; 0-385-14835-6.
- Nilsson, Birgit, Mina minnesbilder, Stockholm: Bonnier, 1977; 91-0-042069-7
- Nilsson, Birgit, La Nilsson, Stockholm: Fischer, 1995; 91-7054-756-4.
- "Birgit Nilsson, Soprano Legend Who Tamed Wagner" by Bernard Holland, The New York Times (12 January 2006)
- "Så höll han allt hemligt", (why Nilsson's death was kept a secret for 16 days) by Pelle Tagesson, Aftonbladet (13 January 2006)
- Blum, David, "The Farm Girl and the Stones", chapter 5 in David Blum, Quintet, Five Journeys toward Musical Fulfillment (Cornell University Press, 1999).
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- La Nilsson: My Life in Opera by Birgit Nilsson, foreword by Georg Solti, afterword by Peggy Tueller. Translated by Doris Jung Popper UPNE, 2007; 1-55553-670-0, 978-1-55553-670-1
- Liese, Kirsten, Wagnerian Heroines. A Century Of Great Isoldes and Brünnhildes", English translation: Charles Scribner, Edition Karo, Berlin, 2013.
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Բիրգիտ Նիլսոն կատեգորիայում։ |