Քրիստինա Նիլսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քրիստինա Նիլսոն
Nilsson ch02.jpg
Բնօրինակ անունշվեդ.՝ Christina Nilsson
Ծնվել էօգոստոսի 20, 1843(1843-08-20)[1][2][3][4][5][6][7]
Q10713582?, Շվեդիա, Շվեդ-նորվեգական միություն[1][5][4]
ԵրկիրFlag of Sweden.svg Շվեդիա
Մահացել էնոյեմբերի 22, 1921(1921-11-22)[1][6][7] (78 տարեկանում)
Վեկշյո, Շվեդիա[1][8]
Ժանրերօպերա
Մասնագիտությունդերասանուհի և օպերային երգչուհի
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
ՊարգևներԹագավորական ֆիլհարմոնիկ ակադեմիայի ոսկե մեդալ
Christina Nilsson Վիքիպահեստում

Քրիստինա Նիլսոն, (20 օգոստոս 1843 - 20 նոյեմբեր 1921) շվեդ օպերային սոպրանո։ Նա տրիապետում էր բելկանտո տեխնիկային և համարվում էր մրցակից Վիկտորայի շրջանի ամենահայտնի դիվա Ադելինա Պատտիին։ 1869 թվականին Նիլսոնը դարձավ Շվեդիայի թագավորական երաժշտության ակադեմիայի անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստինա Նիլսոն ծնվել է Սյոաբոլ ավանում, Սմալանդի մոտակայքում, գյուղացիներ Ջոնաս Նիլսոնից և Կաիսա- Ստինա Մանսդոթերից։ Մանուկ հասակից նա ցույց էր տալիս ձայնային տաղանդ[9]։ Նա ինքն իրենով սովորեց նվագել ջութակ և ֆլեյտա և իր եղբոր հետ երգեց Շվեդական գյուղական տոնավաճառներում։ Նա բացահայտվեց նշանավոր պետական ծառայողի կողմից։14 տարեկանում նա ելույթ էր ունենում Լյունգբիի խանութներից մեկում։ Նա շուտով դարձավ աղջկա հովանավորը և հնարավորություն տվեց նրան ունենալ վոկալային դասընթացներ։ Նա 2 տարի Ֆրանս Բերվալդի աշակերտուհին էր։

1860 թվականին նա համերգներ տվեց Ստոկհոլմում և Ուպսալաում։ Փարիզում 4 տարի սովորելուց հետո նա ունեցավ իր օպերային դեբյուտը 1864 թվականին Ջուզեպպե Վերդիի Լա Տրավիատա օպերայում Վիոլետայի դերում։ Այս հաջողությունից հետո նա երգեց գլխավոր օպերաներում Լոնդոնում, Սանկտ Պետերբուրգում, Վիեննայում և Նյու Յորքում։ Նա նաև հայտնվեց Մետրոպոլիտեն օպերայի առաջին ներկայացմանը 1883 թվականի հոկտեմբերի 22 ին Գունոյի Ֆաուստեում։ 1885 թվականի սեպտեմբերին նա մտածում էր լուսարձակներից հեռանալու մասին և ցանկանում էր ունենալ հրաժեշտի համերգ Ստոկհոլմի Գռանդ հյուրանոցի պատշգամբից։ 50000 հանդիսատես հավաքվել էին, որ լսեն աշխարհահռչակ սոպրանո։ Հանկարծակի լուրեր տարածվեցին, որ հարևան շինության անութներն ընկնում են և խառանշփոթ տարածվեց ամբոխի մեջ։Դրանից հետևած քաոսից 19 հոգի մահացան և բոլոր մահացածներին և վիրավորներին տանում էին հյուրանոց, որտեղ վախեցած Նիլսոնը դիմավորում էր նրանց։ Ստոկհոլմի վոստիկանությունը խիստ քննադատվեց այդ իրադարձության համար, իսկ Նիլսսոնը չվերականգնվեց այդ դեպքից հետո։ Նա մեծ գումարներ նվիրաբերեց մահացածների ընտանիքներին։

Քրիստինա Նիլսոնն ամուսնացած էր ֆրանսիացի բանկիր Աուգուստ Ռուզաուդի հետ, ով մահացավ 1882 թվականին։1887 թվականին նա ամուսնացավ Angel Ramon Maria Vallejo y Miranda, Count de Casa Miranda,- ի հետ, ով մահացավ 1902 թվականի[9] ն։ Ի պատասխան, Նիլսոնին միշտ ճանաչում էին իր առաջին անունով՝ Քրիստինա, բայց իր կյանքի վերջին հատվածում նա հիմնականում հայտնի էր որպես Countess de Casa Miranda:

Նա մահացավ 1921 թվականի Շվեդիայի Վեքշյո քաղաքում։ Ի տարբերություն Պատիի, նա երբեք իր ձայնի ձայնագրություններ չի կատարել։

Քրիստինա Նիլսոնը նկարված Նադարի կողմից։

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Christine Nilsson — 1917.
  2. SNAC — 2010.
  3. Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  4. 4,0 4,1 Vederslövs kyrkoarkiv, Husförhörslängder, SE/VALA/00409/A I/7 (1842-1847), bildid: C0026101_00011 — P. 1.
  5. 5,0 5,1 Vederslövs kyrkoarkiv, Födelse- och dopböcker, SE/VALA/00409/C/3 (1803-1849), bildid: C0026113_00137 — P. 250.
  6. 6,0 6,1 FemBio
  7. 7,0 7,1 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  8. Växjö kyrkoarkiv, Död- och begravningsböcker, SE/VaLA/00457/F/5 (1909-1922), bildid: 80003607_00204 — P. 183.
  9. 9,0 9,1 Emens Helen Byington (1896)։ «Women as Vocalists»։ in King William C.։ The World's Progress as Wrought by Men and Women in Art, Literature, Education, Philanthropy, Reform, Inventions, Business and Professional Life։ Springfield, Massachusetts: King-Riehardson Publishing Co.։ էջեր 476–478։ Վերցված է 4 May 2015 

Աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Gustaf Hilleström: Kungl. Musikaliska Akademien, Matrikel 1771-1971 (The Royal Academy of Music 1771-1971) (in Swedish)
  • The Compelling: A Performance-Oriented Study of the Singer Christina Nilsson, Ingegerd Björklund, Göteborg, 2001
    • Die Goede Oude Tyd, by Anton Pieck and Leonhard Huizinga, Zuid-Hollandsche Uitgeversmaatschappy, Amsterdam, 1980, page 31.
    • De Werelde van Anton Pieck, text by Hans Vogelesang, La Riviere & Voorhoeve, Kampen, 1987, page 197.