Լեոնտինա Փրայս
| Լեոնտինա Փրայս | |
|---|---|
| Բնօրինակ անուն | անգլ.՝ Leontyne Price |
| Ի ծնե անուն | անգլ.՝ Mary Violet Leontyne Price |
| Ծնվել է | փետրվարի 10, 1927[1][2][3][…] (99 տարեկան) Laurel, Միսսիսիպի, ԱՄՆ[4] |
| Երկիր | |
| Ժանրեր | օպերա և փոփ երաժշտություն |
| Մասնագիտություն | օպերային երգչուհի |
| Երգչաձայն | սոպրանո |
| Լեյբլ | RCA Victor |
| Կրթություն | Ջուլիարդ դպրոց և Central State University? |
| Անդամակցություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
| Ամուսին | William Warfield? |
| Պարգևներ | |
Մերի Վայոլեթ Լեոնտինա Փրայս (անգլ.՝ Mary Violet Leontyne Price, փետրվարի 10, 1927[1][2][3][…], Laurel, Միսսիսիպի, ԱՄՆ[4]), ամերիկացի Օպերային սոպրանո, որը համարվում է Մետրոպոլիտեն օպերայի առաջատար առաջին աֆրոամերիկուհի կատարողներից մեկը[10][11][12]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Միսսիսիպի նահանգի Լորել քաղաքում սղոցարարի և մանկաբարձուհու ընտանիքում։ Դաշնամուր նվագել սովորել է երեք տարեկանում։
Սովորել է Օհայո նահանգի Ուիլբերֆորս կենտրոնական պետական քոլեջում, որից հետո՝ Նյու Յորքի Ջուլիարդյան երաժշտական դպրոցում։
Բրոդվեյում մասնագիտական կարիերան սկսել է 1952 թվականին, առաջին մենահամերգը Նյու Յորքում տեղի է ունեցել 1954 թվականին, իսկ օպերային երգչուհու դեբյուտը կայացել է Սան Ֆրանցիսկոյի օպերային թատրոնում 1957 թվականին։
Հետագայում բազմիցս հանդես է եկել Վիեննայի պետական օպերայում, Լոնդոնի Կովենտ գարդեն արքունական թատրոնում, Միլանի Լա Սկալայում՝ կատարելով դերերգեր Մոցարտի, Վերդիի և Պուչինիի օպերաների բեմադրություններում։
Քննադատները նրա ձայնը նկարագրել են որպես «պայծառ ու սավառնող»[13], ինչպես նաև «հարուստ, առաձգական ու փայլատակող»[14]։
Օպերային բեմից հեռացել է 1985 թվականին, սակայն դրանից հետո տասներկու տարվա ընթացքում երգել է նվագախմբային համերգներում։
Արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում՝ Ազատության նախագահական մեդալի, Սպինգարնի մեդալի[15], «Էմմի» մրցանակի, տասնութ անգամ՝ «Գրեմմի» մրցանակի, ինչպես նաև 1989 թվականին՝ «Գրեմմի» մրցանակի՝ ձայնագրման արդյունաբերության մեջ երկար տարիների հատուկ ներդրման համար։ Ընդգրկված է «Գրամոֆոն» ամենամսյա ամսագրի փառքի սրահում[16]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Internet Broadway Database — 2000.
- 1 2 Discogs(անգլերեն) — 2000.
- 1 2 filmportal.de — 2005.
- 1 2 Southern E. Biographical Dictionary of Afro-American and African Musicians — Greenwood Publishing Group, 1982.
- ↑ https://crsreports.congress.gov/product/pdf/R/R47639
- ↑ Encyclopædia Britannica
- ↑ https://www.loc.gov/about/awards-and-honors/living-legends/leontyne-price/
- ↑ https://operaawards.org/archive/2019/
- ↑ https://www.spelman.edu/docs/honorary-degrees/honorary-degree-recipients---1977-present---as-of-november-2022---revised-(012023).pdf?sfvrsn=f4347e51_2
- ↑ «Price, Mary Violet Leontyne». Encyclopedia of African-American Culture and History. Encyclopedia.com. Վերցված է 2011 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ Garland, Phyl (1985 թ․ հունիս). «Leontyne Price: Getting Out At the Top. A prima donna assoluta says goodbye to the opera, will continue as concert singer». Ebony Magazine. Վերցված է 2011 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ Walsh, Michael; Newman, Nancy (1985 թ․ հունվարի 14). «Music: What Price Glory, Leontyne!». Time Magazine. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ Henahan, Donal (1985 թ․ հունվարի 4). «OPERA: LEONTYNE PRICE'S FINAL STAGE PERFORMANCE». The New York Times. Վերցված է 2011 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ Music: What Price Glory, Leontyne! Արխիվացված 2013-08-22 Wayback Machine By Michael Walsh;Nancy Newman/New York Monday. Time Magazine. Jan. 14, 1985. Retrieved February 21, 2011.
- ↑ Sprinarn Medal list of past winners Արխիվացված 2010-07-07 Wayback Machine retrieved Sept. 18.2012
- ↑ «Gramophone Hall of Fame» (անգլերեն). Gramophone. Վերցված է 2016 թ․ հունվարի 2-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեոնտինա Փրայս» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||||||
- Փետրվարի 10 ծնունդներ
- 1927 ծնունդներ
- Ապրող անձինք
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Սոպրանոներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ազատության նախագահական մեդալով պարգևատրվածներ
- «Էմմի» մրցանակի դափնեկիրներ
- «Գրեմմի» մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի երգիչներ
- 20-րդ դարի ամերիկացի երգչուհիներ
- 20-րդ դարի օպերային երգչուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի կանայք
- Ամերիկացի երգիչներ
- Ամերիկացի սոպրանոներ