Գրեյս Բամբրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրեյս Բամբրի
Grace Bumbry 2009.jpg
Բնօրինակ անունանգլ.՝ Grace Bumbry
Ի ծնե անունանգլ.՝ Grace Bumbry
Նաև հայտնի է որպեսLa Vénus noire
Ծնվել էհունվարի 4, 1937(1937-01-04)[1][2][3][…]
Սենթ Լուիս, Միսսուրի, ԱՄՆ
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Մահացել էմայիսի 7, 2023(2023-05-07)[4] (86 տարեկան)
Վիեննա, Ավստրիա
Ժանրերօպերա և սպիրիչուելս
Մասնագիտություներգչուհի և օպերային երգչուհի
Երգչաձայնմեցցո-սոպրանո, սոպրանո և Ֆալկոն սոպրանո
Գործիքներվոկալ
ԼեյբլEMI, Deutsche Grammophon, Philips Records և Դեկա Ռեկորդս
ԿրթությունՀյուսիսարևմտյան համալսարան, Արևմուտքի երաժշտական ակադեմիա, Bienen School of Music?, Բոստոնի համալսարանի կերպարվեստի քոլեջ և Sumner High School?
Պարգևներ
Արվեստների և գրականության շքանշանի կոմանդոր և Քենեդու անվան կենտրոնի պատվոգիր
Կայքgracebumbry.com
Commons-logo.svg Grace Bumbry Վիքիպահեստում

Գրեյս Բամբրի (անգլ.՝ Grace Bumbry, հունվարի 4, 1937(1937-01-04)[1][2][3][…], Սենթ Լուիս, Միսսուրի, ԱՄՆ - մայիսի 7, 2023(2023-05-07)[4], Վիեննա, Ավստրիա), ամերիկացի օպերային մեցցո-սոպրանո և սոպրանո, իր սերնդի առաջատար օպերային երգչուհիներից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Միսսուրի նահանգի Սենթ Լուիս քաղաքում, հայրը երկաթուղային բեռնակիր էր, իսկ մայրը՝ դպրոցի ուսուցչուհի։ Ավարտել է հայրենի քաղաքի Չառլզ Սամների անվան բարձրագույն դպրոցը, որն առաջին հաստատությունն էր սևամորթների համար։ Տասնյոթ տարեկանում հաղթել է առաջին ռադիոմրցույթը, սակայն տեղական կոնսերվատորիա չի ընդունվել մաշկի գույնի պատճառով, բայց մրցույթի կազմակերպիչներն օգնել են նրան ընդունվել Բոստոնի համալսարան։ Հետագայում ուսումը շարունակել է Սանտա Բարբարայի Երաժշտության արևմտյան ակադեմիայում։ 1958 թվականին դարձել է Մետրոպոլիտեն օպերայի ունկնդրումների ազգային խորհրդի մրցույթի հաղթող, նույն թվականին Փարիզում տեղի է ունեցել նրա առաջին մենահամերգը։ Օպերային դեբյուտը կատարել է Փարիզի օպերայում՝ հանդես գալով Ամներիսի դերերգով, նույն տարուց սկսել երգել Բազելյան օպերային թատրոնում։

Միջազգային ճանաչում է ձեռք բերել 1961 թվականին 24 տարեկանում, երբ Վեներայի դերերգը կատարել է Բայրոյթյան փառատոնի ժամանակ՝ դառնալով դրան մասնակցած առաջին սևամորթը։ 1963 թվականին առաջին անգամ հանդես է եկել Լոնդոնի Կովենտ գարդեն արքունական թատրոնում, 1964 թվականին՝ Լա Սկալայում, իսկ 1965 թվականին՝ Մետրոպոլիտեն օպերայում։ Սկզբում կատարել է մեցցո-սոպրանոյի համար գրված դերերգեր, բայց 1970-ական թվականների կեսին ընդլայնել է երգացանկն ու անցել սոպրանո դերերին (որպես սոպրանո դեբյուտը տեղի է ունեցել 1964 թվականին Վիեննայի օպերայում), մինչև 1980-ական թվականների վերջերը կենտրոնանալով բացառապես դրամատիկ դերերի վրա, իսկ 1990-ականներին կրկին վերադարձել է մեցցո-սոպրանո կատարումներին։

Ժակլին Քենեդիի հրավերով երգել է Սպիտակ տանը (կրկին երգել է այնտեղ 1981 թվականին Ռոնալդ Ռեյգանի երդմնակալության արարողության ժամանակ)։ 1980-ական թվականների վերջից մեծի մասամբ հանդես է եկել Եվրոպայում, երկար տարիներ բնակվել Շվեյցարիայում, այժմ ապրում է Զալցբուրգում։ 1990-ական թվականների կեսին հիմնադրել է սեփական անսամբլը, որը կատարում է աֆրոամերիկյան ազգային երգեր։ Օպերային բեմին հրաժեշտ է տվել 1997 թվականին ու սկսել դասավանդել ու որպես ժյուրիի անդամ հանդես գալ տարբեր միջազգային մրցույթներում։ 2001 — 2002 թվականների ընթացքում մի շարք համերգներ է տվել, 2013 թվականին վերադարձել օպերային բեմ և Վիեննայի օպերայում կատարել կոմսուհու դերը «Պիկովայա դամա» օպերայից[5]։

Պարգևատրվել է բազմիցս, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մրցանակով, կատարողական արվեստում ունեցած ներդրման համար Քեննեդի կենտրոնի մրցանակով, ընդգրկվել է Սենթ Լուիսի փառքի ծառուղում։

Ձայնագրությունների մեծ մասը մեցցոյի ժամանակաշրջանից է, որոնց թվում են՝ առնվազն երկու Կարմենները և երեք Ամներիսները, Վեներան, Էբոլին, ինչպես նաև Լեդի Մակբեթի դերերգը «Մակբեթ» օպերայից[6]։

Երկար տարիներ ապրել է Շվեյցարիայում, վերջին տարիներն անցկացրել է Վիեննայում, որտեղ և մահացել է 2023 թվականի մայիսի 7-ին[7]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  4. 4,0 4,1 4,2 https://wien.orf.at/stories/3206389/
  5. Cortina, Álvaro (21 January 2013). "Tchaikovsky en Viena". El Mundo. Retrieved 23 January 2013(իսպ.).
  6. «Грейс Бамбри (Grace Bumbry) | Belcanto.ru»։ www.belcanto.ru։ Վերցված է 2019-10-22 
  7. «Opernstar Grace Bumbry gestorben»։ orf.at։ 2023-05-08։ Վերցված է 2023-05-08 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]