Համբուրգի օպերային թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox masks.png
Համբուրգի օպերային թատրոն
գերմ.՝ Hamburgische Staatsoper
Hamburg Staatsoper.jpg
Տեսակ Օպերային թատրոն
Տնօրեն Դատլեֆ Մեյերյոհան
Երկիր Գերմանիա Գերմանիա
Գտնվելու վայրը Hamburg-Neustadt[1]
Հիմնադրման ամսաթիվ 1677
Նախկին անվանումներ

Hamburgische Oper

Hamburgisches Stadt-Theater
Գեղարվեստական ղեկավար Սիմոնա Յանգ
Գլխավոր բալետմեյստեր Ջոն Նոյայեր
Ճարտարապետ Գիրոլամա Սարտորիո
Կոորդինատներ: 53°33′24.000000101196″ հս․ լ. 9°59′20.000000100039″ ավ. ե. / 53.55666666669477394° հս․. լ. 9.98888888891667825° ավ. ե. / 53.55666666669477394; 9.98888888891667825
Կայք Պաշտոնական կայք
Hamburgische Staatsoper Վիքիպահեստում

Համբուրգի օպերային թատրոն (գերմ.՝ Hamburgische Staatsoper), Գերմանիայի հանրամատչելի ամենահին երաժշտական թատրոնը, որը գտնվում է Համբուրգ քաղաքում։ Այն հիմնադրվել է 1677 թվականին։ Համբուրգյան օպերային թատրոնի ձևավորմամբ՝ հետազոտողները կապում են գերմանական ազգային օպերային դպրոցի կազմավորումը[2]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոնի հիմնադրումը սկսվել է 1677 թվականից, քաղաքային ինքնակառավարության նախաձեռնությամբ։ Թատրոնը բացվել է 1678 թվականի հունվարի 2-ին։

Ի տարբերություն գերմանական այլ քաղաքային օպերային թատրոնների՝ համբուրգյան օպերային թատրոնը պալատական չէր․ սկզբնակամն շրջանում առաջին խումբը կազմված էր սիրողական երգիչներից, բացի այդ թատրոնը կախված էր ոչ թե պալատի հակումներից, այլ միջին բողոքական դասի ճաշակից և մտավորականությունից, ինչն արտացոլվել է վերջինիս խաղացանկում։ Թատրոնի գոյության առաջին տարիներին բեմադվում էին կրոնական թեմաներով ստեղծագործություններ։ Հետագայում բեմադրությունների շրջանակն ընդլայնվեց մինչև առասպելաբանական, և լեգենդար-պատմական, կենցաղային, ինչպես նաև «ըստ օրվա հրամայականի» օպերաները։

1695 թվականին թատրոնի երաժշտական ղեկավար է դարձել կոմպոզիտոր և դիդրիժոր Կուսսերը, ով ավելի վաղ բեմադրել է իր սեփական օպերաները Լյուլլիի հետ՝ գտնվելով ֆրանսիացի կոմպոզիտորի ազդեցության տակ։ Համբուրգում նա Լյուլլի ստեղծագործությունների օրինակով ներմուծել է քառյակներ, պարային բաղկացուցիչներ և առհասարակ ձգտել է դրսևորել ֆրանսիական ոճ։

Այդ շրջանում թատրոնում մնացածի հետ միասին բեմադրվում են նաև Գեորգ Ֆիլիպ Տելեմանի կոմիկական օպերաները, Հենդելի, Յոհան Մատտեզոնի ստեղծագործությունները, որն արդյունքում Կուսսերին փոխել է երաժշտական ղեկավարի պաշտոնում, այնուհետև դարձել է նաև թատրոնի տնօրեն։

Թատրոնի շենք 1827 թվականին: 1890 թվականի լուսանկար

1738 թվականից Համբուրգյան օպերային թատրոնը դադարեցնում է իր գոյությունը[3]:

1763 թվականին թատրոնի փայտե շենքը վերջնականապես ավերված էր։

Քաղաքային թատրոնի նոր շենքում, որը կառուցվել է 1765-1766 թվականներին, ընթանում են ոչ միայն երաժշտական, այլև դրամատիկական ներկայացումներ։

1943 թվականի մարտի 2-ին թատրոնի շենքի վրա ընկել էր ռումբ, որն ամբողջովին ավերեց թատրոնի դահլիճը։

2005 թվականին ժամանակակից թատրոնի կառույցի շինարարությունը ավարտվեց։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. archINFORM — 1994.
  2. Թամարա Լիվանովա։ «Օպերա: Ռայնհարդ Քեյզեր»։ Մինչ 1789 թվակականի արևմտաեվրոպական երաժշտության պատմությունը. Ձեռնարկ" в 2-х тт. Т. 1։ Մ.: «Երաժշտություն»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-04-16-ին։ Վերցված է 2011-03-30 
  3. Երաժշտական հանրագիտարան: Գերմանական երաժշտություն (Ե. Մ. Ցարյովա, Օ. Տ. Լեոնտևա)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]