Դան Պետրեսկու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դան Պետրեսկու
ռումիներեն՝ Dan Petrescu
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Դանիել Վասիլե Պետրեսկու
Քաղաքացիությունը
Մականուն Փորսուղ (ռումիներեն՝ Bursucul)
Սուպեր Դան (անգլ.՝ Super Dan)
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 22, 1967(1967-12-22)[1] (56 տարեկան)
Ծննդավայր Բուխարեստ, Ռումինիա
Հասակ 177 սմ
Քաշ 70 կգ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Գույիչժոու Չժիչեն (մարզիչ)
Պատանեկան կարիերա
1977-1985 Ռումինիա Ստյաուա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1985-1991 Ռումինիա Ստյաուա 95 (28)
1986-1987  Ռումինիա Օլտ Սկորնիչեշտի 24 (0)
1991-1993 Իտալիա Ֆոջա 55 (7)
1993-1994 Իտալիա Ջենոա 24 (1)
1994-1995 Անգլիա Շեֆիլդ Ուենսդեյ 39 (3)
1995-2000 Անգլիա Չելսի 151 (17)
2000-2001 Անգլիա Բրեդֆորդ Սիթի 17 (1)
2001-2002 Անգլիա Սաութհեմփթոն 11 (2)
2002-2003 Ռումինիա Նացիոնալ 20 (0)
1985-2003 Ընդհանուր կարիերայում 436 (59)
Ազգային հավաքական
1989-2000 Ռումինիա Ռումինիա 95 (12)
Մարզչական կարիերա
2002-2003 Ռումինիա Նացիոնալ օգնական
2004 Ռումինիա Ռապիդ (Բուխարեստ)
2004-2005 Ռումինիա Սպորտուլ
2006 Լեհաստան Վիսլա (Կրակով)
2006-2009 Ռումինիա Սպորտուլ (Ուրզիչենի)
2010-2012 Ռուսաստան Կուբան
2012-2014 Ռուսաստան Դինամո (Մոսկվա)
2014 Կատար Ալ-Արաբի
2015 Ռումինիա Տիրգու-Մուրեշ
2015-2016 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Ցզյանսու Սաինտի
2016 Ռուսաստան Կուբան
2016-2017 ԱՄԷ Ալ-Նասր (Դուբայ)
2017-2018 Ռումինիա ՉՖՌ
2018-մ.հ. Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Գուիչժոու Չժիչեն
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Դանիել (Դան) Վասիլե Պետրեսկու (ռում. Daniel (Dan) Vasile Petrescu, դեկտեմբերի 22, 1967 թվական, Բուխարեստ, Ռումինիա), ռումինացի ֆուտբոլիստ և մարզիչ։ 1990-ական թվականների լավագույն ռումինացի պաշտպաններից մեկը[2], 1994 և 1998 թվականների աշխարհի և 1996 և 2000 թվականների Եվրոպայի առաջնությունների մասնակից։ 1997-98 թվականների Գավաթների դափնեկրի գավաթի դափնեկիր, 1988-89 թվականների Եվրոպական չեմպիոնների գավաթի մրցության եզրափակչի մասնակից։ 2003 թվականին ընդգրկվել է Անգլիայի Պրեմիեր Լիգայի տասնամյակի լեգիոններների խորհրդանշական հավաքականի կազմում[3]։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ Դանը փոքր էր, նա իր եղբոր հետ ֆուտբոլ էր խաղում նարինջներով, որոնցով նրանք անգամ ֆուտբոլային դարպասներ էին պատրաստել, ինչի համար նրանց հայրը հետո բարկանում էր։ Սա ֆուտբոլի հետ կապված Պետրեսկու ամենավաղ հիշողություններից են[4]։

8 տարեկան հասակում Դանի ծնողները նրան ընդգրկում են «Ստյաուա» ֆուտբոլային դպրոցի թիմի կազմում, որի ընտրությունը պայմանավորված էր նրանով, որ այդ դպրոցը ամենամոտն էր իրենց տանը։ Պետրեսկուն մասնակցում է մի քանի մարզումների, ինչից հետո թիմի մարզիչն ասում է նրան, որ նա ցածրահասակ է, ինչպես նաև փոքր է տարիքով. Դանը ստիպված է լինում վերսկսել հաճախումները ֆուտբոլային դպրոց մեկ տարի հետո[4]։ Այնուամենայնիվ նա այդ տարվա ընթացքում շարունակում է զբաղվել ֆուտբոլով, իր իսկ խոսքերով, նա ամենուր գնդակ էր գլորում և արդյունքում նրան ի վերջո ընդունում են ֆուտբոլային դպրոցի թիմի կազմ։ Ֆուտբոլը Պետրեսկու մանկության հիմնական զբաղմունքներից մեկն էր, խաղադաշտում նա անցկացնում էր ամբողջ օրը, ինչը իր բացասական ազդեցությունն էր ունենում դպրոցական առաջադիմության վրա[4]։ Սկզբում Դանը հանդես էր գալիս որպես հարձակվող, քանի որ նրան ավելի շատ դուր էր գալիս հարձակվել, քան պաշտպանվել։ Սակայն մարզչի հանձնարարման արդյունքում (հիմնված լինելով խաղադաշտում ճիշտ դիրք ընդունելու նրա ընդգծված կարողության վրա) նա տեղափոխվում է պաշտպանական գիծ, ինչի կապակցությամբ երբեք չի ափսոսացել, քանի որ, իր իսկ կարծիքով, դժվար թե իրենից լավ հարձակվող «դուրս գար»[4]։

Բացի «Ստյաուայի» պատանեկան կազմերում ֆուտբոլի պարապմունքների հաճախելուց, Պետրեսկուն փորձում էր իրեն նաև բասկետբոլում, վոլեյբոլում և հանդբոլում։ Դանի խոսքերով ամենավառ հիշողություններից են համարվում ֆուտբոլային դերբիները, որոնց ժամանակ նրանք ընկերներով կռվում էին «Դինամո» ակումբի երկրպագուների հետ։ Այս երևույթը նրա կյանքում շարունակվել էր մինչև 16 տարեկանը. կռիվները Պետրեսկու համար լուրջ հետևանքներ չեն ունեցել։ Ավելի ուշ, երբ նա արդեն 18 տարեկան էր և հանդես էր գալիս «Ստյաուայի» երկրորդ թիմի կազմում, նա այնուամենայնիվ շարունակում էր գնալ երկրպագուների սեկտոր՝ թիմի պատիվը բարձր պահելու նպատակով[5]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռումինիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է հարազատ ակումբում՝ ընդգրկվելով թիմի հայտացուցակում 1985 թվականին։ Նորամուտը թիմի հիմնական կազմում կատարում է 1986 թվականի հունիսի 8-ին «Բրաշովի» դեմ կայացած արտագնա հանդիպման ժամանակ։ Ընդհանուր մրցաշրջանային արդյուքներով Դանն առաջնությունում մասնակցում է երկու հանդիպման և վաստակում իր առաջին տիտղոսը երկրի առաջնության չեմպիոնության տեսքով։ Հաջորդ մրցաշրջանը Դանը վարձավճարային հիմքունքներով անցկացնում է «Օլտ Սկորնիչեշտի» ակումբի կազմում, որտեղ առաջնության շրջանակներում մասնակցում է 24 հանդիպման և մրցաշրջանի ավարտից հետո վերադառնում է Բուխարեստ։

1987-88 թվականների մրցաշրջանում մասնակցում է 11 հանդիպման, դառնում է 1 գոլի հեղինակ և կարիերայում արդեն երկրորդ անգամ ճանաչվում Ռումինիայի առաջնության չեմպիոն։ Բացի դրանից, այդ մրցաշրջանում նա նաև առաջին անգամ դառնում է Ռումինիայի գավաթի դափնեկիր[6] և իր նորամուտն է կատարում Եվրոպական չեմպիոնների գավաթի խաղարկությունում։ Հաջորդ մրցաշրջանն անցկացնում է արդեն որպես թիմի հիմնական կազմի լիակատար անդամ. կայացած 28 հանդիպումներում նա դառնում է հինգ գոլի հեղինակ, ինչի շնորհիվ երրորդ և վերջին անգամ ճանաչվում է երկրի առաջնության չեմպիոն (որպես ֆուտբոլիստ)։ Այս մրցաշրջանը Պետերսկուի՝ Ռումինիայում հանդես գալու տարիներին դարձել է ամենահաջողվածը, քանի որ այդ մրցաշրջանում նա արդեն երկրորդ անգամ դառնում է ազգային գավաթի դափնեկիր[7], իսկ Չեմպիոնների գավաթի խաղարկությունում թիմի հետ միասին հասնում է մինչև եզրափակիչ, որտեղ նրանք պարտվում են իտալական «Միլանին» 0:4 հաշվով։ Ընդհանուր հաշվով Պետրեսկուն այս եվրոպական մրցաշարում մասնակցել է 7 հանդիպման և դարձել մեկ գոլի հեղինակ[8]։

1989-90 թվականների մրցաշրջանում Դանը, մասնակցելով 23 հանդիպման, դառնում է 9 գոլի հեղինակ, ինչի շնորհիվ դառնում է երկրի փոխչեմպիոն։ Բացի դրանից նա 4 հանդիպում է անցկացնում Չեմպիոնների գավաթի խաղարկությունում, որի շրջանակներում նրան հաջողվում է հեղինակել մեկ գոլ։ Այս մրցաշրջանում նա ակումբի հետ միասին հասնում է նաև մինչև ազգային գավաթի խաղարկության եզրափակիչ փուլ, որտեղ «Ստյաուան» 4:6 հաշվով զիջում է Բուխարեստի «Դինամոյին», սակայն Պետրեսկուն այս որոշիչ խաղում հանդես չի գալիս[9]։

1990-91 թվականների մրցաշրջանը Պետրեսկուի համար «Ստյաուայի» կազմում դառնում է վերջինը։ Այս մրցաշրջանում նա 31 հանդիպում է անցկացնում առաջնությունում և դառնում է 13 գոլի հեղինակ, ինչի արդյունքում երկրորդ և վերջին անգամ դառնում է առաջնության փոխչեմպիոն։ Չնայած ակումբի կազմում իր ելույթներն ավարտելուն, այնուամենայնիվ Պետրեսկուն չի փոխում իր վերաբերմունքը ակումբի նկատմամբ, և անգամ 20 տարի անց նա ակումբի վերաբերյալ արտահայտվում է հետևյալ ձևով[5].

Սերը «Ստյաուայի» նկատմամբ այն է, ինչը կմնա իմ հետ ողջ կյանքի ընթացքում։

Իտալիա[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թվականին Դանը տեղափոխության առաջարկ է ստանում թուրքական «Ֆեներբահչեից»[4], սակայն այնուամենայնիվ տեղափոխվում է Իտալիա, որտեղ շարունակում է իր կարիերան «Ֆոջա» ակումբի կազմում, որն էլ 1990-91 թվականների մրցաշրջանում հաղթանակ էր տոնել Սերիա B-ի շրջանակներում և նոր մրցաշրջանում պատրաստվում էր սկսել իր ելույթները բարձրագույն առաջնությունում։ Սերիա A-ում անցկացրած իր առաջին մրցաշրջանում Դանը, մասնակցելով 25 հանդիպման, դառնում է 4 գոլի հեղինակ։ Հաջորդ մրցաշրջանում նա արդեն անցկացնում է 30 խաղ և դառնում 3 գոլի հեղինակ։ Այս ակումբի հետ միասին Դանը որևէ ձեռքբերումներ չի ունենում, քանի որ թիմը երկու մրցաշրջանների արդյունքում առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է համապատասխանաբար 9-րդ և 11-րդ հորիզոնականները։

1993-94 թվականների մրցաշրջանը Պետրեսկուն անցկացնում է «Ջենոա» ակումբի կազմում, որտեղ մասնակցել է 24 խաղի և դարձել մեկ գոլի հեղինակ։ Մրցաշրջանային արդյունքներով ակումբը զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը առաջնությունում, ինչի պատճառով Պետրեսկուն կրկին մնում է առանց տիտղոսի, ինչպես այն ամբողջ ժամանակահատվածի ընթացքում, որը նա անցկացրել էր Իտալիայում։ Պետրեսկուի խոսքերով՝ կարիերայի իտալական շրջանում նա ոչ միայն դարձել է իսկական «պրոֆի»[10], այլ նաև հասունանում է որպես ֆուտբոլիստ[11]։

Իտալիայում ես հասունացել եմ ամենից առաջ որպես ֆուտբոլիստ և այստեղ էլ, հավանաբար, ես շատ բաներ եմ քաղել մարդկային առումով։ Սա իմ առաջին ուղևորությունն էր Ռումինիայի սահմաններից դուրս։ Ահռելի անդունդ կա այս երկրների միջև ֆուտբոլային և պրոֆեսիոնալ իմաստով, շատ տարբերություններ մշակույթի, մենթալիտետի, խոհանոցի և հանգստի կազմակերպման մեջ։ Օրինակ՝ Ռումինիայում միշտ եղել են տաղանդավոր ֆուտբոլիստներ, սակայն Իտալիայում նրանք ստանում են ավելի պրոֆեսիոնալ նախապատրաստություն։ Խաղի կազմակերպումն Իտալիայում ընդհանուր առմամբ ավելի բարձր մակարդակի վրա է։ Այս ամենն իր ժամանակին ինձ համար դառնում է իսկական բացահայտում։ Ավելի ուշ Անգլիայում ես զգացի ինձ ավելի լավ, քան Իտալիայում. այնտեղ ուղղակի ամեն ինչ այլ կերպ էր:

Անգլիա[խմբագրել | խմբագրել կոդը]

1994 թվականին Դանը տեղափոխվում է Անգլիա, որտեղ իր կարիերան շարունակում է «Շեֆֆիլդ Ուենսդեյ» ակումբի կազմում։ Տրանսֆերի արժեքը կազմում է 1,3 միլիոն ֆունտ սթերլինգ։ Ակումբին նրան առաջարկում է Սվեն-Գյորան Էրիկսոնը, որը այն ժամանակ աշխատում էր «Սամպդորիայում», իսկ անգլիացիները նրան խնդրել էին դիտարկել իրենց համար հարմար պաշտպանի[4]։ Պրեմիեր Լիգայում անցկացրած իր առաջին մրցաշրջանում Պետրեսկուն մասնակցում է 31 հանդիպման և դառնում է 3 գոլի հեղինակ։ Բացի դրանից նա թիմի կազմում նաև մասնակցում է Անգլիայի գավաթի խաղարկության և Ֆուտբոլային լիգայի գավաթի մրցության երկու հանդիպումներին։

Հաջորդ մրցաշրջանը Դանը սկսում է «Շեֆֆիլդում», որի կազմում նա անցկացնում է 8 հանդիպում առաջնությունում, ինչից հետո 2,3 միլիոն ֆունտ սթերլինգի դիմաց համլրում է լոնդոնյան «Չելսիի» կազմը։ Այս տրանսֆերը քիչ էր մնում չեղարկվեր այն պատճառով, որ Պետրեսկու մի ոտքը մյուսից երեք դույմով կարճ էր, սակայն ֆուտբոլիստին «պաշտպանության է հասնում» ակումբի այն ժամանակվա մարզիչ Գլենն Հոդդլը[12], որը բարձր էր գնահատում ռումինացու կարողությունները։ Ավելի ուշ Դան Պետրեսկուն այսպես է արտահայտվում Հոդդլի մասին[13].

Նա ինձ համար ոչ թե լավն է եղել, այլ ուղղակի հրաշալի։ Նա գնեց ինձ, տվեց ազատ գործելու հնարավորություն և միշտ ասում էր ինձ. «Դու լավագույնն ես աշխարհում այս դիրքում։ Դու միշտ պետք է շարժվես առաջ և հաճույք ստանաս այն ամենից, ինչը որ անում ես։» Դա ուղղակի հրաշալի էր, զգալ այդ ազատությունը խաղադաշտում և նրա վստահությունը։ Նա ուրախ էր, որ աշխատում է իմ հետ և իհարկե նրա տնօրինության տակ հանդես գալը ինձ օգուտ էր բերում։

«Չելսիի» կազմում Դանը կատարում է իր նորամուտը 1995 թվականի նոյեմբերի 18-ին առաջնության շրջանակներում կայացած «Լիդս Յունայթեդի» դեմ խաղում։ Ֆուտբոլիստի խոսքերով, այդ խաղում հանդես գալով աջ պաշտպանի դիրքում, նա երկար ժամանակ փնտրում էր եզրային մրցավարին և միայն ընդմիջմանը նա հասկանում է, որ ի տարբերություն մնացած երկրների՝ այստեղ լայնսմենը գտնվում է խաղադաշտի մյուս կողմում[11]։ «Ուենսդեյի»«» կազմում նա իր վերջին խաղը կրկին անցկացրել էր ընդդեմ «Լիդսի», և այդ հանդիպումը նույնպես ավարտվել էր 0-2 հաշվով իր թիմի պարտությամբ։ Ընդհանուր հաշվով այդ մրցաշրջանում Պետրեսկուն «Չելսիի» կազմում մասնակցում է 24 հանդիպման և դառնում է երկու գոլի հեղինակ։ Կոնկրետ Պրեմիեր Լիգայում նա մասնակցել էր ութ հանդիպման և դարձել էր մեկ գոլի հեղինակ։

1996-97 թվականների մրցաշրջանում Պետրեսկուն մասնակցում է 34 հանդիպման, որոնցում կարողանում է աչքի ընկնել հեղինակած գոլով 3 անգամ։ Բացի դրանից նա հինգ հանդիպում է անցկացնում Անգլիայի գավաթի խաղարկության շրջանակներում, այդ թվում նաև «Միդլսբրոյի» դեմ կայացած եզրափակիչ խաղը, որում Պետրեսկուի թիմը 2-0 հաշվով հաղթանակ է տանում[14]։ Այսպիսով Դանը վաստակում է իր առաջին տիտղոսը անգլիական թիմի կազմում։ Բացի դրանից 1997 թվականի օգոստոսի 3-ին հանդիպման 46-րդ րոպեին փոխարինման դուրս գալով, Պետրեսկուն մասնակցություն է ունենում Անգլիայի սուպերգավաթի խաղարկության խաղում, որում «Չելսին» ետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի արդյունքում 2-4 հաշվով պարտություն է կրում «Մանչեսթեր Յունայթեդից» (խաղի հիմնական ժամանակը ավարտվել էր 1-1 հաշվով)։

Հաջորդ մրցաշրջանում մասնակցում է 32 հանդիպման, որոնց շրջանակներում 5 անգամ գրավում է մրցակիցների դարպասը։ Ինչպես նախորդ տարի, այս տարի նույնպես Պետրեսկուն մասնակցում է առաջնության վերջին խաղին և այս խաղում նրանք կրկին 2-0 հաշվով հաղթանակ են տանում «Միդլսբրոյի» նկատմամբ։ Գավաթների դափնեկրի գավաթի խաղարկության շրջանակներում Դանը մասնակցում է 7 հանդիպման և դառնում է երկու գոլի հեղինակ, ինչպես նաև մասնակցում է գերմանական «Շտուտգարտի» դեմ կայացած եզրափակիչ խաղին, որում նրանց հաջողվում է 1-0 հաշվով հաղթանակ տանել[15]։ Գավաթների գավաթը դառնում է Պետրեսկուի երկրորդ տիտղոսը «Չելսիի» կազմում։ «Չելսիի» կազմում անցկացրած երրորդ մրցաշրջանում Պետրեսկուն ևս մեկ տիտղոս է ավելացնում իր ձեռքբերումների շարքին։ Այդ տիտղոսն է դառնում ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթը, որի խաղարկության խաղում «Չելսիին» հաջողվում է 1-0 հաշվով հաղթել Մադրիդի «Ռեալին», սակայն այս անգամ Դանը խաղադաշտ դուրս չի գալիս և ամբողջ խաղը անցկացնում է պահեստային նստարաններին։ Մրցաշրջանի վերջում նա տեղափոխման առաջարկ է ստանում Ամստերդամի «Այաքսից», սակայն մերժում է այն[4]։

1998-99 թվականների մրցաշրջանում Պետրեսկուն առաջնության շրջանակներում մասնակցում է 32 խաղի, որոնցում դառնում է երեք գոլի հեղինակ և այդպիսով օգնում է իր ակումբին առաջնություն ավարտել մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը զբաղեցրած կարգավիճակով։ Այս արդյունքը լավագույնն էր Պետրեսկուի համար Պրեմիեր Լիգայում։ Բացի դրանից նա երեք հանդիպման է մասնակցում Լիգայի գավաթի շրջանակներում, 4 հանդիպման Անգլիայի գավաթի շրջանակներում և 6 խաղ Գավաթների դափնեկրի գավաթի խաղարկությունում, որի շրջանակներում «Չելսիին» հաջողվում է հասնել մինչև կիսաեզրափակիչ, որտեղ նրանք երկու խաղերի արդյունքում՝ 1-2 ընդհանուր հաշվով զիջում են իսպանական «Մալյորկային»[16]։

Չելսիի կազմում անցկացրած իր վերջին մրցաշրջանում Պետրեսկուն մասնակցում է 29 հանդիպման առաջնությունում, որոնցում դառնում է 4 գոլի հեղինակ, երեք հանդիպման է մասնակցում Անգլիայի գավաթի խաղարկության շրջանակներում և 15 հանդիպման՝ Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկությունում։ Այս մրցաշարում Չելսիին հաջողվում է հասնել մինչև քառորդ եզրափակիչ, որտեղ էլ նրանք երկու խաղերի ընդհանուր 4-6 հաշվով զիջում են կատալոնական «Բարսելոնային»[17]։ Երբեմն Դան Պետրեսկուին ներկայացնում են, որպես անգլիական ակումբի պատմության առաջին լեգիոներ, որը 100 և ավելի խաղի է մասնակցել ակումբի կազմում, սակայն այս թվին «Չելսիի» նախկին արտասահմանցի ֆուտբոլիստները հասել էին իրենից առաջ. իրականում ռումինացին համարվում է այն ֆուտբոլիստը, որը մասնակցել է 200 խաղի[18]։ «Չելսիի» կազմում անցկացրած տարիները Դանը համարում է կարիերայում լավագույնը[10] և արտահայտվում է այդ ժամանակաշրջանի վերաբերյալ հետևյալ կերպ[11].

Ակումբը այդ տարիներին շատ համակրելի էր մի քանի իմաստներով՝ և կազմով, ավելի ճիշտ կատարողների ընտրությամբ և խաղային առումով։ Այդ թիմում մնացել է իմ կյանքի մի մասնիկը։ Պատահական չէ, որ իմ աղջիկներից մեկի անունը հենց Չելսի է։

2000 թվականի ամռանը Պետրեսկուն համալրում է «Բրեդֆորդ Սիթիի» կազմը մեկ միլիոն ֆունտ սթերլինգի դիմաց։ Այդ թիմի կազմում Դանը իր նորամուտը կատարում է օգոստոսի 19-ին «Լիվերպուլի» դեմ կայացած արտագնա հանդիպման շրջանակներում։ 2000-01 թվականների մրցաշրջանում Դանը առաջնության շրջանակներում ակումբի կազմում մասնակցում է 17 հանդիպման, որոնցում նա դառնում է մեկ գոլի հեղինակ։ Մեկ խաղի նա մասնակցում է Անգլիայի գավաթի խաղարկության շրջանակներում և երկու հանդիպում է անցկացնում Լիգայի գավաթի խաղարկությունում, որից հետո 2001 թվականի հունվարին լքում է ակումբը։ Այդ նույն ամսվա մեջ նա համալրում է «Սաութհեմփթոնի» կազմը, որտեղ նա իր նորամուտը կատարում է հունվարի 13-ին կայացած «Չառլտոնի» դեմ տնային խաղում։ Ընդհանուր հաշվով այդ մրցաշրջանում Դանը «Սաութնհեփթոնի» կազմում մասնակցում է 9 խաղի և դառնում է երկու գոլի հեղինակ։

Անգլիայում անցկացրած իր վերջին մրցաշրջանում Պետրեսկուն «Սաութհեմփթոնի» կազմում մասնակցում է ընդամենը երկու հանդիպմանը. 2001 թվականի հոկտեմբերի 24-ին կայացած «Իսպվիչի» դեմ տնային խաղին և հոկտեմբերի 27-ին «Ֆուլհեմի» դեմ կայացած արտագնա խաղին։ Այս խաղերով Դան Պետրեսկուն ավարտում է իր ելույթները Անգլիայում։ Ֆուտբոլիստի խոսքերով, հենց այդ երկրում է նա հասկանում, թե ինչ է նշանակում հաճույք ստանալ ֆուտբոլից[10]։

Դան Պետրեսկուի և «Չելսի» ակումբի փոխհարաբերությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Դան Պետրեսկուն «Չելսի» - «Բոլթոն» խաղում
(մայիսի 11, 2008 թվական):

Պետերսկուն ունի ցմահ հրավիրատոմս «Չելսիի» խաղերին, ակումբի հրավերք նա տարվա մեջ նվազագույնը երկու անգամ կարող է գալ Լոնդոն «Չելսիի» հանդիպումներին ներկա լինելու նպատակով[10]։

Թիմի խաղերին «Ստեմֆորդ Բրիջ» գալու ժամանակ, երբ երկրպագուները զբաղեցնում են իրենց տեղերը տրիբունաներում, նրանք սկսում են երգել Դանին նվիրված երգը․ «Super Dan! Super Dan!»։ Պետերսկուի համար այս երևույթը զարմանալի էր, քանի որ նա չէր մտածում, որ «Չելսիի» նոր սեփականատերը՝ Ռոման Աբրամովիչը ճանաչում է իրեն[5]։

Անձամբ Դան Պետրեսկուն երկրպագուների վերաբերմունքի վերաբերյալ արտահայտվել է հետևյալ կերպ[19]

Ամեն անգամ, երբ ես վերադառնում եմ Լոնդոն, ես տեսնում եմ թե ինչքան բարձր են գնահատում իմ կատարած աշխատանքը անցյալում «Չելսիի» երկպագուները, ես հասականում եմ, որ այս երևույթն ինձ համար ավելի կարևոր է քան թիմի կազմում անցկացրած խաղերի քանակը կամ տիտղոսների թիվը։

2010 թվականի վերջում, Ռուսաստանում իր խաղաշրջանը ավարտելուց հետո, Պետրեսկուն օգտագործում է իր արձակուրդից մեկ շաբաթ, որպեսզի գնա Լոնդոն «Չելսիի» խաղերին հետևելու նպատակով։ Հրավերը նա ստացել էր «Չելսիի» նախկին մարզիչ Կառլո Անչելոտտիից[18]։

Կարիերայի ավարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականին Պետրեսկուն վերադառնում է Ռումինիա, որտեղ անցկացնում է իր պրոֆեսիոնալ կարիերայի վերջին մրցաշրջանը՝ Բուխարեստի «Նացիոնալի» կազմում։ Այստեղ նա մրցաշրջանի ընթացքում երկրի առաջնության շրջանակներում մասնակցում է 20 հանդիպման։ Բացի դրանից նա ակումբի հետ միասին դառնում է Ռումինիայի գավաթի խաղարկության եզրափակիչ խաղի մասնակից։ Այդ խաղը 2003 թվականի մայիսի 31-ին կայացած «Դինամոյի» դեմ հանդիպումն էր, որի շրջանակներում Դանի թիմը 1-0 հաշվով զիջում է մրցակցին[20]։ Այս խաղը Դանի համար դառնում է վերջինը պրոֆեսիոնալ կարիերայում։

Կարիերան հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռումինիայի ֆուտբոլի գլխավոր ազգային հավաքականի կազմում Պետրեսկուն հանդես է եկել իր ելույթներով 1989 թվականից 2000 թվականը։ Այդ շրջանում նա անցկացրել է 95 հանդիպում և դարձել է 12 գոլի հեղինակ։ Այդ 12 խաղերում, որոնց շրջանակներում Պետրեսկուն գոլի հեղինակ է դարձել՝ ազգային հավաքականը հաղթել է[21]։ Նորամուտը ազգային հավաքականի կազմում ֆուտբոլիստը նշել է 1989 թվականի մարտի 29-ին Իտալիայի ազգային հավաքականի դեմ կայացած ընկերական հանդիպման շրջանակներում, իսկ վերջին խաղը հավաքականի կազմում անցկացրել է 2000 թվականի հոկտեմբերի 7-ին 2002 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակներում կայացած կրկին Իտալիայի ազգային հավաքականի դեմ խաղում[22]։ Պետերսկուն իր առաջին գոլը հավաքականի կազմում հեղինակել է 1990 թվականի դեկտեմբերի 5-ին, 1992 թվականի Եվրոպայի առաջնության որակավորման փուլի շրջանակներում կայացած Սան Մարինոյի ազգային հավաքականի դեմ խաղում, որում իր գոլի շնորհիվ հավաքականը սահմանել է խաղի վերջնական հաշիվը՝ 6-0։ Վերջին գոլը հավաքականի կազմում Դանը հեղինակել է 1998 թվականի հունիսի 22-ին 1998 թվականի աշխարհի առաջնության խմբային փուլի շրջանակներում Անգլիայի ազգային հավաքականի դեմ կայացած խաղում, որտեղ նույնպես նա սահմանալ է հավաքականի վերջնական հաղթական հաշիվը՝ 2-1։

Հավաքականի կազմում Պետրեսկուն մասնակցել է 1994 և 1998 թվականների աշխարհի առաջնություններին և 1996 և 2000 թվականների Եվրոպայի առաջնություններին։ Բացի դրանից նա մեկ հանդիպում է անցկացրել 1990 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակներում և երկու հանդիպման է մասնակցել 2002 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակներում[23]։

Կարիերայի առաջին աշխարհի առաջնության շրջանակներում, որն ընթանում էր ԱՄՆ-ում՝ Պետրեսկուն հեղինակում է իր ակումբի միակ գոլը խմբային փուլի վերջին խաղի շրջանակներում առաջնության տանտերերի դեմ հանդիպման ժամանակ, որը թիմի համար դառնում է հաղթական գնդակ և այդպիսով նրանք խմբում զբաղեցնում են առաջին հորիզոնականը։ Դրանից հետո Ռումինիան 1/8 եզրափակչի շրջանակներում 3-2 հաշվով հաղթանակ է տանում Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ կայացած խաղում (3-2), սակայն արդեն 1/4 եզրափակչում նրանք ետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի արդյունքում 4-5 հաշվով պարտվում են Շվեդիայի ազգային հավաքականին (հիմնական ժամանակը ավարտվել էր 2-2 հաշվով)․ Պետրեսկուն դառնում է այն ֆուտբոլիստներից ով շեղ է հարվածում։ Ընդհանուր հաշվով ֆուտբոլիստը այդ առաջնությունում մասնակցում է հինգ հանդիպման, իսկ այդ առաջնության որակավորման փուլի շրջանակներում արդեն անցկացրել էր 9 խաղ[23]։

Հաջորդ խոշոր մրցաշարը ազգային հավաքականի կազմում Պետրեսկուի համար դառնում է 1996 թվականին Անգլիայում ընթացած Եվրոպայի առաջնությունը, որը հավաքականի համար շատ անհաջող է ստացվում, քանի որ նրանք խմբում զբաղեցնում են երրորդ հորիզոնականը։ Անցկացրած երեք խաղերում նրանք պարտվում են և նրանց հաջողվում է այդ առաջնությունում հեղինակել ընդամենը մեկ գոլ։

1998 թվականի աշխարհի առաջնությունում, որը ընթանում է Ֆրանսիայում Պետրեսկուն դառնում է խմբային փուլի շրջանակներում Անգլիայի ազգային հավաքականի դեմ կայացած խաղի միակ և հաղթական գոլի հեղինակը (2-1)։ Այս անսպասելի հաղթանակի արդյունքում ռումինացիները խմբում վերջնական հաշվով զբաղեցնում են առաջին հորիզոնականը։ Պետրեսկուի խոսքերով, այս գոլը իր կարիերայում նա համարում է ամենակարևորներից մեկը[11]։ Սակայն 1/8 եզրափակչում հավաքականը 0-1 հաշվով զիջում է Խորվաթիայի ազգային հավաքականին։ Ընդհանուր հաշվարկով այդ առաջնությունում Պետրեսկուն մասնակցում է չորս հանդիպման, իսկ առաջնության որակավորման փուլի շրջանակներում նա անցկացրել էր 10 հանդիպում և դարձել էր չորս գոլի հեղինակ[23]։

Ազգային հավաքականի կազմում վերջին խոշոր մրցաշարն է դառնում 2000 թվականի Եվրոպայի առաջնությունը, որը ընթացել է Բելիգիայում և Նիդերլանդներում։ Այս մրցաշարում ռումինացիները կրկին հաղթանակ են տանում ընդդեմ Անգլիայի ազգային հավաքականի (այս անգամ 3-2 հաշվով) և այս խաղի արդյունքում խմբային փուլում դրությունը այնպես է ստացվում, որ Անգլիացիները լքում են մրցաշարը։ 1/4 եզրափակիչը ռումինացիների համար հաջող չի ստացվում, քանի որ նրանք 0-2 հաշվով զիջում են Իտալիայի ազգային հավաքականին, իսկ Պետրեսկուն այդ խաղում մասնակցություն չի ունենում։

Մարզչական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ռապիդ»[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիերան որպես ֆուտբոլիստ ավարտելուց հետո Պետրեսկուն սկսում է զբաղվել մարզչական աշխատանքով։ Սկզբում նա որպես գլխավոր մարզչի օգնական աշխատում է Բուխարեստի «Նացիոնալ» ակումբում, ինչպես նաև շարունակում է իր ելույթները իր ֆուտբոլային կարիերայի վերջին մրցաշրջանում։ 2004 թվականին 6 փորձնական խաղերի նպատակով Պետրեսկուն գլխավորում է Բուխարեստի «Ռապիդը»․ իր գլխավորության տակ ակումբը երկու հաղթանակ է տանում, երկու անգամ ոչ-ոքի է ավարտում խաղը և երկու անգամ էլ պարտվում է։ «Ռապիդ»ը գլխավորելու պատճառով «Ստյաուայի» որոշ երկրպագուներ նրան դավաճան են անվանում[4]։

«Սպորտուլ»[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ռապիդից» հետո նրա աշխատանքային թիմն է դառնում արդեն «Սպորտուլը»։ Ակումբը նոր մարզչի գլխավորության տակ անցկացնում է 15 հանդիպում (12 հաղթանակ և 3 ոչ-ոքի) և դառնում է Ռումինիայի առաջին լիգայի 2003-04 թվականների մրցաշրջանի հաղթող։ Այդպիսով նրանք վաստակում են իրենց ուղեգիրը արդեն Ռումինիայի բարձրագույն առաջնության շրջանակներում հանդես գալու համար։

2004-05 թվականների մրցաշրջանում «Սպորտուլը» անցկացնում է 30 հանդիպում առաջնությունում, որոնց շրջանակներում նրանք 12 անգամ հաղթում են, 9 անգամ ոչ-ոքի են ավարտում խաղը և 9 անգամ պարտվում են։ Խաղերի արդյունքում նրանք առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում են 7-րդ հորիզոնականը։ Բացի դրանից ակումբը հասնում է մինչև Ռումինիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ, որտեղ նրանք երկու խաղերի ընդհանուր արդյունքով զիջում են «Նացիոնալին»[24]։

2005-06 թվականների մրցաշրջանը Պետրեսկուի համար դառնում է վերջինը «Սպորտուլի» կազմում։ Իր գլխավորության տակ ակումբը 2005 թվականի երկրորդ կեսում առաջնությունում անցկացնում է 15 հանդիպում, ինչից հետո Պետրեսկուն հեռանում է ակումբից։ Ազգային գավաթի խաղարկության շրջանակներում ակումբը այս տարի լքում է մրցաշարը արդեն 1/16 եզրափակչից[25]։

«Վիսլա»[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզչական կարիերան Պետրեսկուն շարունակում է Լեհաստանում, որտեղ 2006 թվականի հունվարի 1-ին գլխավորում է Կրակովի «Վիսլան»։ Պետրեսկուի գլխավորության տակ ակումբը առաջնության շրջանակներում անցկացրած 13 հանդիպումներում տանում է 10 հաղթանակ, մեկ անգամ խաղն ավարտում է ոչ-ոքի և երկու անգամ պարտվում է։ Նման արդյունքի շնորհիվ նրանք մրցաշարային աղյուսակում զբաղեցնում են երկրորդ հորիզոնականը։ Հաջորդ մրցաշրջանում ակումբը Պետրեսկուի գլխավորության տակ անցկացնում է 7 հանդիպում երկրի առաջնության շրջանակներում և երեք հանդիպման է մասնակցում ՈՒԵՖԱ Գավաթի խաղարկության շրջանակներում, որից հետո 2006 թվականի սեպտեմբերին 18-ին Դանը լքում է ակումբը, քանի որ իր խոսքերով ակումբի տնօրինությունը ակումբի ցուցադրած խաղը համարում էր ոչ այնքան բավարարեցնող[5]։

«Ունիրիա»[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռումինիա վերադառնալուց մեկ շաբաթ հետո Պետրեսկուն գլխավորում է «Ունիրիա» ակումբը, որը 2006-07 թվականների մրցաշրջանում կատարում էր իր նորամուտը ռումինական ֆուտբոլի բարձրագույն առաջնությունում[12]։ Գալուն պես, ինչպես նա անձամբ է նշում, նա ստանում է մեծ լիազորություններ՝ դառնալով ակումբի գլխավոր մարզիչ[12]

Ես հնարավորության ստացա պահել ինձ որպես մարզիչ այնպես, ինչպես, օրինակ, «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչը։ Ես ինքս որոշում է թե ում է պետք գնել կամ էլ վաճառել։ Այդ կազմը, որը ներառում էր 24 ֆուտբոլիստ, ես ստիպված էի հեռացնել 22-ին։

Այս մրցաշրջանում ակումբը առաջնությունում զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը և Պետերսկուի գլխավորության տակ անցկացնում է 25 հանդիպում, որոնցից 9-ում նրանք հաղթում են, 8-ում ոչ-ոքի են ավարտում խաղը, իսկ մնացած ութ խաղերում պարտվում են։ Ազգային գավաթի խաղարկության շրջանակներում ակումբին հաջողվում է հասնել մինչև 1/8 եզրափակիչ, որտեղ նրանք արդեն 1:2 հաշվով զիջում են «Օցելուլին»[26]։

2007-08 թվականների մրցաշրջանում ակումբը գրանցում է նոր հաջողությունները. նրանք այս անգամ առաջնությունում զբաղեցնում են 5-րդ հորիզոնականը, ինչի շնորհիվ նրանք հնարավորություն են ստանում մանսակցել ՈՒԵՖԱ գավաթի մրցաշարին, իսկ երկրի գավաթի խաղարկությունում նրանց հաջողվում է հասնել մինչև եզրափակիչ, որտեղ սակայն նրանք 1:2 հաշվով զիջում են «ՉՖՌ Կլուժ-Նապոկ» ակումբին[27]։ Լիգա 1-ում Պետերսկուի գլխավորության տակ Ունիրիան առաջնության 34 խաղերում տանում է 16 հաղթանակ, 13 ոչ-ոքի և ընդամենը հինգ պարտություն։

2008-09 թվականների մրցաշրջանում Պետերսկուն ակումբին հասցնում է իր պատմության լավագույն արդյունքին. նրանք դառնում են Ռումինիայի առաջնության չեմպիոն։ Այս անգամ նրանք անցկացրած 34 խաղերում տանում են 21 հաղթանակ, 7 ոչ-ոքի և 6 պարտություն[28]։ Այնուամենայնիվ չեմպիոնական տիտղոսը դառնում է նրանց միակ ձեռքբերումը տվյալ մրցաշրջանում, քանի որ երկրի գավաթի խաղարկության շրջանակներում նրանք թողնում են պայքարը դեռևս 1/4 եզրափակչում, իսկ «Ունիրիայի» համար նորամուտային ՈՒԵՖԱ գավաթի խաղարկությունում հենց առաջին փուլի խաղերում նրանք ընդհանուր 0:2 հաշվով զիջում են գերմանական «Համբուրգին»[29]։

2009-10 թվականների մրցաշրջանում «Ունիրիան» կատարում է իր նորամուտը Չեմպիոնների Լիգայում, որի շրջանակներում նրանք խմբային փուլում զբաղեցնում են երրորդ հորիզոնականը և ձեռք են բերում Եվրոպայի Լիգայի 1/16 եզրափակչում հանդես գալու հնարավորություն։ Այս հաջողությանը նրանք հասնում են խմբային փուլում կրած երկու հաղթանակների՝ «Ռեյնջերսի» դեմ արտագնա[30] և խմբի առաջատար իսպանական «Սևիլիայի» դեմ տնային խաղերում տարած հաղթանակների շնորհիվ[31]։ Անձամբ Պետրեսկուն՝ որպես Չեմպիոնների Լիգայի շրջանակներում իր նորամուտը կատարած մարզիչ, արտահայտում է իր զգացողությունները հետևյալ կերպ[11].

Սա մի յուրահատուկ բան է մարզչի կարիերայում։ Սա այն բանն է, որի համար արժե ապրել և աշխատել։

Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ փուլում ակումբին սպասվում էր «Լիվերպուլի» դեմ խաղը, այդ իսկ պատճառով գոնե հաղթանակի հետ ինչ-որ հնարավորություններ ունենալու համար հարկավոր էր, որ ակումբի կազմը բացարձակ փոփոխություններ չկրեր, սակայն ակումբի տնօրինությունը լրիվ այլ պլաններ ուներ. նրանք ցանկանում էին վաճառել մի շարք առաջատար ֆուտբոլիստների[12]։ Արդյունքում 2009 թվականի դեկտեմբերի 26-ին հայտնի է դառնում, որ ակումբի սեփականատիրոջ հետ ունեցած ընդհարման պատճառով (սեփականատերը չէր հավաստիացրել մարզչին, որ ակումբը եվրագավաթային առաջնությունում մրցելույթները շարունակելու նպատակով չի կրի կազմային փոփոխություններ) Պետրեսկուն երկկողմանի համաձայնությամբ խզում է իր մարզչական պայմանագիրը[32]։ Չնայած մարզչի գլխում Ռումինիան լքելու մտքեր առաջացել էին դեռևս վաղ ժամանակներում, ամենից առաջ երկրի առաջնության մրցավարական կազմի հետ ունեցած խնդիրների պատճառով, որոնց վերաբերյալ Պետրեսկուն արտահայտվել է այսպես[12]։

Քանի դեռ մենք չենք սկսել Ռումինիայի առաջնության խաղերին հրավիրել արտասահմանցի մրցավարների՝ ոչ մի ակումբ չի հասնի որևէ լուրջ հաջողությունների եվրոգավաթային խաղերում։ Ինձ հունից հանում է այս ամենը։ Ես որոշել եմ հեռանալ։ Վստահեցված եղեք, որ 90% հավանականությամբ ձմռանը ես լքելու եմ Ռումինիան։ Այսպես նաև ավելի լավ կլինի իմ առաղջության համար։

Ընդհանուր հաշվով այդ մրցաշրջանում Պետերսկուի գլխավորության տակ ակումբը անցկացնում է 17 հանդիպում առաջնությունում և 6 հանդիպում Չեմպիոնների Լիգայի շրջանակներում[33]։ Ազգային գավաթի խաղարկության շրջանակներում «Ունիրիան» կարողանում հասնել մինչև 1/8 եզրափակիչ, որի շրջանակներում նրանք զիջում են «Բրաշովին» 1-0 հաշվով։ Շնորհիվ ակումբի հետ հաջող համագործակցության Դան Պետրեսկուն երկու անգամ (2008 և 2009 թվականներին) ճանաչվում է Ռումինիայի տարվա լավագույն մարզիչ[34]։

«Կուբան»[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի դեկտեմբերի 26-ին տեղեկություններ են տարածվում, որ Պետրեսկուի ծառայություններով հետաքրքրված է «Կուբան» ակումբը[35]։ Հաջորդ օրը դեկտեմբերի 27-ին հայտնի է դառնում, որ ռումինացի մարզիչը այդ ակումբի հետ կնքել է երեք տարի ժամկետ ունեցող պայմանագիր[36], սակայն դեկտեմբերի 28-ին Պետրեսկուի գործակալներից մեկի կողմից տեղեկությունը ավելի է ճշգրտվում և ասվում է, որ պայմանագիրը դեռևս վերջնականորեն չի կնքվել և այն կունենա իր վերջնական կարգավիճակը 2-3 օրվա ընթացքում[37]։ Վերջապես դեկտեմբերի 29-ին վերջնականորեն պարզ է դառնում, որ պայմանագիրը կնքվել է 3 տարի ժամկետով և կա հետագայում հնարավորություն այն երկու տարով երկարաձգելու[38]։ Համաձայնության տվյալներով Պետրեսկուն պետք է ստանար մեկ միլիոն եվրո մի անգամից, իսկ հետո՝ տարեկան 500 000 եվրո։ Այդ նույն օրը Պետրեսկուն ներկայացվում է ակումբի երկրպագուներին և լրագրողներին իր նոր պաշտոնում[39]։ Աշխատանքի նոր վայրի վերաբերյալ ռումինացին արտահայտվում է այսպես[12]։

Ինձ դուր է գալիս, երբ ամեն ինչ կոնկրետ և ճշգրիտ է, կա զարգացման պլան այս ակումբի համար։ Ես չեմ ուզում հեռանալ մեկ տարուց։ Վստահեցնում եմ, որ աշխատելու եմ շաբաթական յոթ օր և օրական 24 ժամ։

Պետրեսկուի գլխավորության տակ ակումբը առաջին մրցաշրջանը անցկացնում է հաջող, միայն առաջնության երկրորդ կեսում տեղի է ունենում փոքր անկում, երբ ակումբը կրում է անընդմեջ երեք պարտություն, ինչը ռումինացու մարզչական կարիերայում չտեսնված երևույթ էր[5]։ Արդյունքում մրցաշարի ավարտից դեռևս չորս խաղ առաջ Կուբանը վաստակել էր իր տեղը մյուս տարի Պրեմիեր լիգայում հանդես գալու համար, իսկ հետո արդեն ավարտից երեք խաղ առաջ նրանք ապահովել էին իրենց հաղթանակը առաջին դիվիզիոնում։ Այսպիսի արդյունքի ակումբը իր պատմության մեջ դեռևս չէր հասել։ Սրանից բացի Պետրեսկուի կողմից գլխավորված «Կուբանը» ակումբային ռեկորդ է սահմանում անընդմեջ հաղթանակների թվով (նախկին ռեկորդը կազմում էր 16 հաղթանակ, իսկ նորը՝ 18[40])։ 2009-10 թվականների մրցաշրջանում Պետրեսկուի գլխավորած ակումբը անցկացրել էր 38 հանդիպում[41], որոնցից 24-ում նրանք հաղթանակ էին տարել, 8 խաղ ավարտել էին ոչ-ոքի և մնացած 6 խաղերում պարտվել էին[42]։ Շնորհիվ այսպիսի մարզչական մեկնարկի նոր ակումբի կազմում ռումինացին sport.ro-ի վարկածով ճանաչվում է տարվա լավագույն ռումինացի մարզիչ[43]։

Դան Պետերսկուն Ռուսաստանի պրեմիեր լիգայի շրջանակներում կայացած խաղերից մեկի ժամանակ

Մրցաշրջանի ավարտից հետո Պետրեսկուն իր թիմի մի քանի օգնականների հետ մեկ շաբաթով մեկնում է Լոնդոն՝ «Չելսիի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիի հետ հանդիպման և մարզչական մեթոդների փորձի փոխանակման նպատակով[18]։

2010-11 թվականների մրցաշրջանը ակումբը սկսում է Պրեմիեր Լիգայում։ Ապրիլի 4-ին «90 րոպե» հաղորդման հեռուստադիտողների քվերակության արդյունքում Պետրեսկուն ճանաչվում է ռուսական Պրեմիեր լիգայի 2011 թվականի մարտ ամսվա լավագույն մարզիչ[44], հետո մայիսին նա արդեն երկրորդ անգամ է մասնակցում և ճանաչվում ամսվա լավագույն մարզիչ[45]։ 2011 թվականի նոյեմբերի 29-ին Պետրեսկուն երկարաձգում է ակումբի հետ ունեցած իր պայմանագրի ժամկետը մինչև 2015 թվականի հունիսի 30-ը[46]։ Դեկտեմբերին Պետրեսկուն ճանաչվում է 2011 թվականի Ռումինիայի տարվա լավագույն մարզիչ[47]։ 2012 թվականի մայիսի 25-ին Պետրեսկուն ՌՖՖ-ի կազմակերպակարգապահական կոմիտեի կողմից տուգանվում է 50 000 ռուբլիով և որակազրկվում է 6 խաղով, այն պատճառով, որ Պրեմիեր լիգայի վերջին՝ 44-րդ տուրի շրջանակներում կայացած խաղի ժամանակ Պետրեսկուն միտումնավոր կերպով հրել էր հանդիպման մրցավարին[48]։

2012 թվականի օգոստոսի 13-ին տեղեկություններ են տարածվում, որ Պետրեսկուն հնարավոր է, որ գլխավորի մոսկովյան «ԲԿՄԱ»-ն, որի ներկայացուցիչները հանդիպել էին նրա հետ օգոստոսի 10-ին տեղի ունեցած կրասնոդարյան դերբիից հետո[49]։ Օգոստոսի 14-ին հայտնի է դառնում, որ Պետրեսկուն խնդրել է ակումբի տնօրինությանը ազատ արձակել իրեն, քանի որ իր խոսքերով «Կուբանում» անցկացրած երեք տարիների ընթացքում նա ակումբի համար արել էր այն ամենը, ինչը իր ուժերի սահմաններում էր և հիմա նրան պետք են նոր փոփոխություններ և մարտահրավերներ[50]։ Հենց այդ նույն օրը տեղեկություններ են տարածվում, որ Պետրեսկուն հնարավոր է, որ գլխավորի մոսկովյան «Դինամոն»։ Sports.ru-ի տվյալներով, նա այդ ժամանակ արդեն հանդիպումներ էր ունեցել այդ ակումբի ներկայացուցիչների հետ[51]։ Մարզչի խոսքերով աշխատանքի կոնրետ առաջարկներ այդ ժամանակով նա չուներ, սակայն նա պատրաստ էր բանակցություններ վարել, քանի որ չէր ցանկանում անգործ նստել[52]։

«Դինամո»[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի օգոստոսի 17-ին մոսկովյան «Դինամոյի» տնօրինական խորհրդի որոշմամբ Պետրեսկուն նշանակվում է ակումբի գլխավոր մարզիչ։ Տնօրինական կազմի խորհրդի ներկայացուցիչների խոսքերով, մարզչի հետ պատրաստվում էր կնքվել երեք տարի ժամկետ ունեցող պայմանագիր[53]։ Պետրեսկուի հետ միասին «Դինամո» են գալիս դեռևս «Կուբանում» նրա օգնականները հանդիսացած մարզիչները։ Պետրեսկուին ընդունում է «Դինամոն» այն ժամանակ, երբ ակումբը Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում գտնվում էր վերջին հորիզնոկանաում և չուներ ոչ մի միավոր, սակայն հենց առաջին խաղից սկսած արդեն ռումինացու կողմից գլխավորված ակումբը հաղթանակ է տանում «Լոկոմոտիվի» դեմ կայացած խաղում։ «Ալանիայի» դեմ տարած հաղթանակից հետո 15-րդ տուրում «Դինամոյին» հետևում է 14 խաղից կազմված հաղթական շարք, որի շնորհիվ նրանք հայտնվում են եվրոգավաթային մրցաշարերին մասնակցելու մրցաշարային աղյուսակի հատվածում, սակայն առաջնության վերջին երկու տուրերի արդյունքը զրկում է նրանց այդ հնարավորությունից․ «Դինամոն» ավարտում է առաջնությունը 7-րդ հորիզոնականում։ 2013 թվականի փետրվարին Պետրեսկուի հետ կնքվում է նոր պայմանագիր, որի ժամկետը նախատեսված էր մինչև 2014-15 թվականների մրցաշրջանի ավարտը[54][55]։

Հաջորդ մրցաշրջանում «Դինամոյի» ֆինանսական վիճակը ավելի է բարելավվում, սակայն ակումբը հանդես է գալիս իր սովորական ելույթներով։ 2014 թվականի ապրիլի 8-ին «Անժիի» կողմից կրած ջախջախիչ պարտությունից հետո (0-4) Պետրեսկուի պայմանագիրը երկկողմանի համաձայնությամբ խզվում է[56]։ Սա ակումբի առաջին պարտությունն էր 2013 թվականի նոյեմբերից սկսած, իսկ ակումբը ռումինացու գլխավոր մարզչի պաշտոնից հեռացման ժամանակ զբաղեցնում էր առաջնության մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը և պայքարում էր մեդալների համար։

«Ալ-Արաբի»[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հունիսի 5-ին Պետրեսկուն գլխավորում է քատարական «Ալ-Արաբի» ակումբը, որի հետ կնքում է երկու տարի ժամկետ ունեցող պայմանագիր[57]։ 2014 թվականի աշնանը Դան Պետրեսկուն հայտարարում է, որ նա առաջարկներ ունի «Կուբան» ակումբից, սակայն չէր ցանկանա լքել ներկայիս ակումբը[58]։ 2014 թվականի դեկտեմբերի 3-ին Դան Պետրեսկուն հեռացվում է «Ալ-Արաբի» ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից։

«Տիրգու-Մուրեշ»[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հունիսի 10-ին Պետրեսկուն պայմանագիր է կնքում «Տիրգու-Մուրեշ» ակումբի հետ, սակայն արդեն հուլիսի 7-ին հայտարարում է, որ լքում է ակումբը ֆինանսական խնդիրների պատճառով[59]։ Առաջին և վերջին պաշտոնական հանդիպումը այդ ակումբում, որպես գլխավոր մարզիչ Պետրեսկուի համար դառնում է Ռումինիայի սուպերգավաթի խաղարկության խաղը, որում նրա գլխավորած ակումբը 1-0 հաշվով հաղթանակ է տանում ընդդեմ «Ստյաուայի»։

«Ցզյանսու Սաինտի»[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հուլիսի 10-ին Պետրեսկուն պայմանագիր է կնքում չինական «Ցզյանսու Սաինտի» ակումբի հետ։ 2015 թվականի մրցաշրջանում ակումբը Պետրեսկուի գլխավորության տակ անցկացնում է 13 հանդիպում և ավարտում է առաջնությունը մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականը զբաղեցրած։ Ավելի հաջող են ստացվում Չինաստանի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած խաղերը, որոնցում ակումբը ռումինացու գլխավորության տակ դառնում է գավաթի դափնեկիր։ 2016 թվականի մրցաշրջանում Պետրեսկուի գլխավորության տակ ակումբը անցկացնում է ևս 20 հանդիպում։ 2016 թվականի հունիսի 3-ին Դանը լքում է ակումբը[60]։

Վերադարձ «Կուբան»[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հունիսի 14-ին Պետրեսկուն պայմանագիր է կնքում կրասնոդարի «Կուբանի» հետ երկու տարի ժամկետով[61], սակայն հոկտեմբերի 4-ին լքում է ակումբը[62]։ Այդ շրջանում անցկացրած խաղերի արդյունքում Կուբանը առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում էր 14-րդ հորիզոնականը։

Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես ֆուտբոլիստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Soccer.ru-ի կողմից կազմված պորտալում «Չելսիի» խորհրդանշական հավաքականի կազմում Պետրեսկուն համարվում է իդեալական տարբերակ եզրային հարձակվողական ոճի պաշտպանի դիրքում, ով իր ժամանակով իր ներդրումն է ունեցել թիմի կազմում[63]։ Մեջքի քրոնիկ վնասվածքի պատճառով Պետրեսկուն ամեն օր ստիպված է եղել մարզվել խաղադաշտում ավելի շատ։ Ամբողջ թիմի կազմում նա հանդիսացել է այն ֆուտբոլիստներից, ով վերջինն է լքել օրական մարզումները։

Որպես մարզիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետրեսկուի գլխավորության տակ «Կուբանում» ֆուտբոլիստ հանդիսացող Իգոր Արմաշի խոսքերով՝ Պետրեսկուն համարվում է ուղիղ և խիստ, կարգապահությունը նրա համար գտնվում է առաջին տեղում։ Դրա հետ մեկտեղ նա շատ անսպասելի է․ կարող է լինել հանգիստ ամբողջ մարզման ընթացքում, իսկ վերջում ուժեղ զայրանա, եթե բավարարված չէ իր ֆուտբոլստներից։ Սակայն այս ամենը վերաբերում է բացառապես աշխատանքային գործընթացին, կյանքում նա շատ կենսուրախ է և ունի հումորի արտահայտված զգացում[5]։

«Կուբանի» մեկ ուրիշ ֆուտբոլիստի խոսքերով, Պետրեսկուն լավ է համատեղում մարզչական աշխատանքը հոգեբանական խոսակցությունների հետ․

Եթե ինչ-որ մեկը մտածում է, որ Պետրեսկուն ընդմիջմանը զայրանում և արտահայտվում է այնպես, ինչպես խաղի ընթացքում ապա՝ խորապես սխալվում է։ Մտնելով հանդերձարան մենք հանգիստ ենք, որ Միստերը ժամանակ է տալու մեզ հանգստանալու համար, ինչից հետո հանգիստորեն բացատրում է թե ինչպես պետք է գործի յուրաքանչյուրը երկրորդ խաղակեսի ընթացքում։ Դանը ոչ միայն լավ տակտիկ է, այլ նաև լավ հոգեբան է։

Սերգեյ Դավիդով[64]

Հենց Պետրեսկուի խոսքերով, նա միշտ պահանջում է ֆուտբոլիստներից խուսափել կարծրատիպերից, տալ թիմի ավելի շատ, քանի որ նրանք հաճախ մտածում են որ իրենց ուժերը և տաղանդը ունի սահման, սակայն իրականում այս աշխատանքում պետք է ստիպել ինքներս մեզ դառնալ ավելի լավը։ Պետրեսկուի այսպիսի անդրադարձը ձևավորվել է սեփական փորձից, քանի որ նա անձամբ իր ֆուտբալյին կարիերայի ընթացքում անընդհատ աշխատում էր իր խաղի վրա, որպեսզի առաջընթաց գրանցի։ Բացի դրանից, Դանը բնութագրում է իրեն որպես զգացմունքային մարզիչ, ով կարող է գոռալ և զայրանալ, ընդունակ է խաղի ընթացքում հասնել մինչև խաղադաշտի կենտրոն կամ էլ բարձրանալ տրիբունաներ[65]։

Պետրեսկուի նշմամբ իր մարզչական ամենաուժեղ որակներից է համարվում կոլեկտիվ ստեղծելու իր կարողությունը՝ մարդկանց միավորելը։ Անգամ ամենադրական արդյունքների դեպքում նա փնտրում է ինչ-որ վատ բան, որը կարելի է բարելավվել, երբեք չի կարող լինել լիակատար բավարարված իր ֆուտբոլիստների և իր աշխատանքից, անընդհատ ուզում է ավելին և պահանջում է նույնը ֆուտբոլիստներից[66]։

Ոճային պլանում Պետրեսկուի նախընտրություններից գլխավորը այն է, որ ակումբը հաղթի, ակումբի կողմից ցուցադրված խաղի ճոխությունը գտնվում է երկրորդ հորիզոնականում։ Պետրեսկուին չի հմայում այն խաղային ոճը, որի դեպքում թիմի ցուցադրած խաղը արդյունք չի տալիս, սակայն ունի շատ վառ արտահայտում[67]։

Մականուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաճախ Դան Պետրեսկուն անվանում են «Փորսուղ» (ռումիներեն՝ Bursucul)[68][69], մասնավորապես նրան ուղղված այս դիմելաձև հայտնություն է կրում ռումինական մամուլում։ «Չելսիում» հանդես գալու տարիներին նա երկրպագուներից ստանում է «Սուպեր Դան» մականունը (անգլ.՝ Super Dan)[5][19], որը նույնպես ուներ իր կիրառությունը ԶԼՄ-ներում[70]։ «Չելսիում» հանդես գալու տարիներին նրան բաժին է հասնում նաև «The Ledge» մականունը(կրճատված անգլ.՝ The Legend-ից՝ «Լեգենդ»)[18]։ Բացի նշվածներից Դանին երբեմն անվանում են նաև «ռումինացի Գարինչա»[12], ինչպես նաև «գործակալ Մալդեր»[5] կամ էլ «ռումինացի Մալդեր»(ռումիներեն՝ Mulder din România)[71]՝ դերասան Դևիդ Դուխովնու հետ արտաքնական նմանություն ունենալու պատճառով[12]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի Ռումինիայի քաղաքացիության, Դանը ունի նաև Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն․ Լոնդոնում նա ունի բնակարան։ Բացի մայրենուց, ազատ տիրապետում է իսպաներենին, իտալերենին և անգլերենին[65]։

Պաշտոնապես ամուսնացած է 2008 թվականից (երկրորդ անգամ, առաջին հարսնացուից բաժանվել էր 2003 թվականին)[72], կնոջ անունը Ադրիանա է։ Ընտանիքում կա երեք աղջիկ[10], նրանից երկուսը առաջին ամուսնության ընթացքում են ծնվել[12]․ Ռեբեկան և Չելսին, իսկ Ջենիֆեր Էնն-Մարին՝ երկրորդից[73]։ Չելսին ստացել է իր անունը ի պատիվ «Չելսի» ակումբի[11]։ Դստեր ծնվելու ժամանակ Պետրեսկուն հանդես էր գալիս «Չելսիում», և այդ տարիները նա համարում է իր ֆուտբոլային կարիերայում լավագույնը։

Պետրեսկուն բացասական է վերաբերվում ալկոհոլի չարաշահմանը, իր խոսքերով՝ չի խմում սկզբունքորեն[10]։

Բացի ֆուտբոլից՝ Դան Պետրեսկուն հետաքրքրվում է նաև այլ խաղերով՝ բասկետբոլով և թենիսով, որոնցով երբեմն զբաղվում է։ Սիրում է ֆիլմեր դիտել[34]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Биографии world-cups.ru: Дан Петреску» (ռուսերեն). world-cups.ru. 17.04.2009. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 25-ին.
  3. Christopher Davies. (15.04.2003). «The Premiership elite selection 1993-2003» (անգլերեն). telegraph.co.uk. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 25-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 Costin Negraru. (18.01.2012). «INTERVIU eveniment SuperDan: 'Pe unde merg eu, se alege praful apoi' A plâns după ce a fost refuzat în copilărie de Steaua: de ce a respins singura ofertă a lui Becali» (ռումիներեն). prosport.ro. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 25-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 Лялин А. (03.08.2010). «Дан Петреску. «Ваш первый дивизион — самый трудный турнир в мире»» (ռուսերեն). sovsport.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 25-ին.
  6. «Статистика Кубка Румынии 1987/88» (անգլերեն). romaniansoccer.ro. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 25-ին.
  7. «Статистика Кубка Румынии 1988/89» (անգլերեն). romaniansoccer.ro. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 25-ին.
  8. James M. Ross. (02.01.2009). «Статистика Кубка европейских чемпионов 1988/89» (անգլերեն). rsssf.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 25-ին.
  9. «Статистика Кубка Румынии 1989/90» (անգլերեն). romaniansoccer.ro. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 25-ին.
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 Андрей Анфиногентов. (29.10.2010). «Дан Петреску: «„Челси" — мечта, „Кубань" — работа»» (ռուսերեն). «Спорт-Экспресс». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 25-ին.
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 Олег Халиулин. (02.04.2010). «Дан Петреску отвечает на вопросы пользователей Sports.ru» (ռուսերեն). sports.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 25-ին.
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 12,5 12,6 12,7 12,8 Александр Харламов. (31.12.2009). «Засланный казачок» (ռուսերեն). sports.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 25-ին.
  13. «Дан Петреску: «Хочу быть самим собой»» (ռուսերեն). Официальный сайт ФК «Кубань» (со ссылкой на официальный клубный журнал лондонского «Челси»). 02.12.2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 4-ին.
  14. Colin Malam. (20.05.1997). «Отчёт о финальном матче Кубка Англии 1996/97» (անգլերեն). fa-cupfinals.co.uk. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 25-ին.
  15. James M. Ross; Karel Stokkermans. (13.11.2006). «Статистика Кубка обладателей кубков 1997/98» (անգլերեն). rsssf.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 25-ին.
  16. James M. Ross. (04.10.2006). «Статистика Кубка обладателей кубков 1998/99» (անգլերեն). rsssf.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 25-ին.
  17. Karel Stokkermans. (30.09.2001). «Статистика Лиги чемпионов 1999/00» (անգլերեն). rsssf.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 25-ին.
  18. 18,0 18,1 18,2 18,3 «The thursday interview: Dan Petrescu» (անգլերեն). Официальный сайт ФК «Челси». 09.12.2010. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 11-ին.
  19. 19,0 19,1 «Дан Петреску: «Любовь болельщиков важнее трофеев»» (ռուսերեն). Официальный сайт ФК «Кубань» (со ссылкой на официальный клубный журнал лондонского «Челси»). 03.12.2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 4-ին.
  20. «Статистика Кубка Румынии 2002/03» (անգլերեն). romaniansoccer.ro. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 25-ին.
  21. Jarek Owsianski. (15.10.2005). «Статистика игрока в сборной Румынии» (անգլերեն). rsssf.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 16-ին.
  22. Radu Siminiceanu. (26.06.2006). «Статистика матчей сборной Румынии с 2000 года» (անգլերեն). rsssf.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 16-ին.
  23. 23,0 23,1 23,2 «Профиль игрока» (անգլերեն). Официальный сайт ФИФА. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 16-ին.
  24. «Статистика Кубка Румынии 2004/05» (անգլերեն). romaniansoccer.ro. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 26-ին.
  25. «Статистика Кубка Румынии 2005/06» (անգլերեն). romaniansoccer.ro. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 26-ին.
  26. «Статистика Кубка Румынии 2006/07» (անգլերեն). romaniansoccer.ro. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 26-ին.
  27. «Статистика Кубка Румынии 2007/08» (անգլերեն). romaniansoccer.ro. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 26-ին.
  28. «Статистика Кубка Румынии 2008/09» (անգլերեն). romaniansoccer.ro. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 26-ին.
  29. «CFR Cluj, prima echipă din provincie care câştigă Supercupa României» (ռումիներեն). realitatea.net. 27.07.2009. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 26-ին.
  30. «Вечер рикошетов в Глазго» (ռուսերեն). Официальный сайт УЕФА. 20.10.2009. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 26-ին. {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)
  31. ««Севилья» проиграла себе» (ռուսերեն). Официальный сайт УЕФА. 24.11.2009. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 26-ին. {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)
  32. «Дан Петреску покинул «Унирю» и теперь может возглавить российский клуб» (ռուսերեն). sports.ru. 26.12.2009. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 26-ին.
  33. «Статистика Кубка Румынии 2009/10» (անգլերեն). romaniansoccer.ro. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 26-ին.
  34. 34,0 34,1 Роман Запороцкий. (18.01.2010). «Дан Петреску: «Нужно уметь оставаться сильным и настроенным на победу в каждом матче»» (ռուսերեն). ntktv.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 27-ին.
  35. ««Кубань» заинтересована в услугах Петреску» (ռուսերեն). sports.ru. 26.12.2009. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 26-ին.
  36. «Петреску подписал контракт с «Кубанью»» (ռուսերեն). championat.ru. 27.12.2009. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 28-ին.
  37. Бутырский Д. (28.12.2009). «Петреску возглавит «Кубань» в ближайшие дни» (ռուսերեն). sovsport.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 28-ին.
  38. «Dan Petrescu a semnat pe 3 ani cu ruşii de la Kuban Krasnodar!» (ռումիներեն). prosport.ro. 29.12.2009. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 29-ին.
  39. «Дан Петреску возглавил «Кубань»» (ռուսերեն). Официальный сайт ФК «Кубань». 29.12.2009. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 29-ին.
  40. «Алфавит «Кубани»: буква «Ц»» (ռուսերեն). Официальный сайт ФК «Кубань». 24.12.2010. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 24-ին.
  41. «Первый дивизион 2010» (ռուսերեն). Официальный сайт ПФЛ. 06.11.2010. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 26-ին.
  42. «Плюс дебют, минус результат» (ռուսերեն). Официальный сайт ФК «Кубань». 01.07.2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 26-ին.
  43. «Петреску признан тренером года в Румынии» (ռուսերեն). sports.ru (со ссылкой на sport.ro). 07.12.2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 7-ին.
  44. «Петреску — лучший тренер Премьер-лиги в марте» (ռուսերեն). Официальный сайт ФК «Кубань». 05.04.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 5-ին.
  45. ««Кубань» в 11 туре: Оценки СМИ» (ռուսերեն). Официальный сайт ФК «Кубань». 31.05.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 31-ին.
  46. «Petrescu extends contract with Kuban» (անգլերեն). Официальный сайт ФИФА. 29.11.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 29-ին.
  47. «Петреску назван тренером года в Румынии» (ռուսերեն). sports.ru (со ссылкой на Gazeta Sporturilor). 23.12.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 24-ին.
  48. «Петреску дисквалифицирован на 6 матчей» (ռուսերեն). euro-football.ru. 25.05.2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 8-ին.
  49. «Проспорт.ро «сватает» Петреску в ЦСКА» (ռուսերեն). Официальный сайт болельщиков ФК «Кубань». 13.08.2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 14-ին.
  50. «Обращение главного тренера Дана Петреску» (ռուսերեն). Официальный сайт ФК «Кубань». 14.08.2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 14-ին.
  51. «Дан Петреску встретился с представителями «Динамо»» (ռուսերեն). Ежедневная интернет газета Sports.ru. 14.08.2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 14-ին.
  52. «Dan Petrescu a facut dezvaluiri de senzatie in direct la Sport.ro!» (ռումիներեն). sport.ro. 15.08.2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 15-ին.
  53. «Петреску стал новым главным тренером московского «Динамо»» (ռուսերեն). championat.com. 17.08.2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 17-ին.
  54. Петреску уволили из «Динамо»
  55. «Динамо» выплатит Петреску 2 млн евро в качестве компенсации
  56. http://fcdynamo.ru/news/events/?id_4=5546 «Динамо» расторгло контракт с Даном Петреску
  57. Петреску возглавил катарский «Аль-Араби»
  58. Петреску: было предложение от «Кубани», но я не мог уйти из «Аль-Араби»
  59. Петреску объявил об уходе из «Тыргу-Муреш» спустя месяц после назначения. ФУТБОЛ — «Пас из-за границы». СПОРТ-ЭКСПРЕСС
  60. «Петреску покинул "Цзянсу Сунин"» (ռուսերեն). euro-football.ru. 03.06.2016. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 3-ին.
  61. «Дан Петреску возглавил Кубань (14.06.2016)» (ռուսերեն). fckuban.ru. 14.06.2016. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 14-ին.
  62. ДАН ПЕТРЕСКУ ПОКИДАЕТ «КУБАНЬ»
  63. Лука Бовт. (12.02.2009). «Символическая сборная «Челси»» (ռուսերեն). soccer.ru. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 25-ին.
  64. «Сергей Давыдов: «Всё дело в кепке!»» (ռուսերեն). Официальный сайт ФК «Кубань». 23.11.2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 26-ին.
  65. 65,0 65,1 Андрей Анфиногентов. (28.1.2010). «Дан Петреску: «Могу во время игры выйти в центр поля, сам того не заметив»» (ռուսերեն). «Спорт-Экспресс». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 28-ին.
  66. Денис Целых. (15.1.2011). «Петреску: «Я никогда не бываю доволен!»» (ռուսերեն). «Чемпионат.ру». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 17-ին.
  67. Денис Целых. (16.1.2011). «Петреску: «Возглавить „Челси"? Конечно, это мечта!»» (ռուսերեն). «Чемпионат.ру». Վերցված է 2011 թ․ հունվարի 17-ին.(չաշխատող հղում)
  68. Robert Vătafu. (16.11.2010). «Dan Petrescu rămâne la Kuban! "Promit că voi duce echipa în Liga Campionilor"» (ռումիներեն). prosport.ro. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 26-ին.
  69. Daniel Vlad. (19.11.2010). «"Bursucul" are şanse, dar mici» (ռումիներեն). prosport.ro. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 26-ին.
  70. «Curg ofertele pe adresa lui SUPER DAN! După CFR, alte două grupări îl vor pe "Bursuc"!» (ռումիներեն). prosport.ro. 27.10.2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 26-ին.
  71. «"Vreau 5 români de top în Rusia!" Pe cine a pus ochii Dan Petrescu?» (ռումիներեն). prosport.ro. 01.01.2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 26-ին.
  72. Владислав Воронин. (21.03.2012). «6 малоизвестных историй о Дане Петреску» (ռուսերեն). sports.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 21-ին.
  73. «Adriana si Dan Petrescu Botez Jennifer Anne Marie» (ռումիներեն). tvnunta.ro. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 25-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դան Պետրեսկու» հոդվածին։