Jump to content

Բղև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Բզե-Բիլավից)
Գյուղ
Բզե-Բիլավ/Բիլյավ
Biləv
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
Ինքնավար ՀանրապետությունՆախիջևանի Ինքնավար Հանրապետություն
ՇրջանՈրդուարի շրջան
ՀամայնքՕրդուբադի շրջան
ԲԾՄ1221 մետր
Պաշտոնական լեզուԱդրբեջաներեն
Բնակչություն1․197 մարդ (2010)
Ազգային կազմԱդրբեջանցիներ
Կրոնական կազմՇիա իսլամ
Ժամային գոտիUTC+4
Բղև (Ադրբեջան)##
Բղև (Ադրբեջան)

Բզե-Բիլավ կամ Բղև[1] (այժմ կոչվում է՝ ադրբ.՝ Biləv - Բիլյավ), գյուղ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Որդուարի շրջանում։

Բղևի գյուղը գտնվում է պատմական Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Գողթն գավառում, Բոհրուտ գյուղից 3 կմ ձորն ի վար, Գիլան գետի ափին, հարթ վայրում։

Գյուղի մասին հիշատակել էր 17-րդ դարի պատմիչ Ա. Դավրիժեցին, երբ Շոռոթից գնացել էր Ցղնա։

Հուշարձաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմական աղբյուրներում միայն նշվում է, որ գյուղը ունեցել էր եկեղեցի։ Որևէ այլ տեղեկատվություն չի պահպանվել։ Գյուղի առջև՝ Գիլան գետի վրա, կառուցվել էր նաև կամուրջ։

Բղևի կամուրջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառուցվել է 16-17-րդ դարերում՝ Գիլան գետի վրա։ Ճարտարապետ անհայտ է, ինչպես նաև անհայտ է պատվիրատուի անուն։ Եռաթռիչք հորնավածքով կամուրջ էր, որից ներկայումս պահպանվել են խելերի հետքերը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]