Բեննի Քարթեր
Բեննի Քարթեր | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | անգլ.՝ Benny Carter |
Ի ծնե անուն | անգլ.՝ Bennett Lester Carter |
Ծնվել է | օգոստոսի 8, 1907[1][2][3][…] Հառլեմ, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Երկիր | ![]() |
Մահացել է | հուլիսի 12, 2003[1][2][3][…] (95 տարեկան) Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Ժանրեր | ջազ և սվինգ երաժշտություն[4] |
Մասնագիտություն | փողհար, սաքսոֆոնահար, կոմպոզիտոր, ջազ երաժիշտ, բենդ-լիդեր, դիրիժոր և ստուդիական երաժիշտ |
Գործիքներ | սաքսոֆոն[5][4], Շեփոր[5], կլառնետ[5] և ալտ սաքսոֆոն[4] |
Աշխատավայր | Հարվարդի համալսարան |
Լեյբլ | Columbia Records |
Կրթություն | Հարվարդի համալսարան և Փրինսթոնի համալսարան[5] |
Անդամակցություն | Benny Carter and His Orchestra? |
Պարգևներ | |
Կայք | bennycarter.com |
![]() |
Բեննի Քարթեր (անգլ.՝ Benny Carter, լրիվ անունը՝ Bennett Lester Carter, օգոստոսի 8, 1907[1][2][3][…], Հառլեմ, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - հուլիսի 12, 2003[1][2][3][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի ջազմեն, ջազի ողջ պատմության մեծագույն սաքսոֆոնահարներից մեկը[6]։
Փողհարել սովորել է իր հարևանից՝ Մայլի Բաբերից[7]։ Լայն ճանաչման է հասել 1920-ական թվականներին Ֆլեթչեր Հենդերսոնի բիգ բենդի համար մեղեդիներ գործիքավորելու շնորհիվ։ 1930-ական թվականներին Ջոնի Հոջեսի հետ լայն գործածության մեջ է դրել ալտ սաքսոֆոնը։ Բարձր են գնահատվել նաև նրա կատարումները որպես մենակատար փողհար։ Հռչակի, փառքի գագաթնակետին հասած երաժիշտին հրավիրել են աշխատելու Լոնդոնում՝ «Բի-բի-սի»-ում, և նա իր կատարումներով նպաստել է Մեծ Բրիտանիայում ջազի ժողովրդականության աճին[8]։ 1969 թվականից Բեննի Քարտերը դասախոսել է Փրինստոնի համալսարանում։ Միաժամանակ շարունակել է եռանդուն կերպով ելույթներ ունենալ և ձայնագրվել, և դա՝ նույնիսկ ութսուն, մինչև անգամ իննսուն տարին լրանալուց հետո։ 1986 թվականից սկսած՝ ութ անգամ առաջադրվել է հեղինակավոր «Գրեմի» մրցանակի և երկու անգամ հաղթող է ճանաչվել ու արժանացել այդ բարձր պարգևին։ 1987 թվականին նրան շնորհվել է պատվավոր Գրեմի մրցանակ՝ Grammy Lifetime Achievement Award՝ երաժշտական իր ողջ գործունեության ընթացքում ձեռք բերած նվաճումների համար։ 2000 թվականին էլ պարգևատրվել է արվեստի բնագավառում ԱՄՆ ազգային մեդալով։
Բեննի Քարթերի բիգ բենդի կատարումները հնչում են դասական մի շարք կինոնկարներում, այդ թվում՝ «Ամերիկացին Փարիզում» (1951) և «Կիլիմանջարոյի ձյուները» (1952) ֆիլմերում։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բեննի Քարթերը[9] ծնվել է Նյու Յորքում[10], երաժիշտների ընտանիքում։ Մանկությունն անց է կացրել Հարլեմում, Դյուկ Էլինգտոնի նշանավոր նվագախմբի աստղերից մեկը համարվող Բաբեր Մայլիի ընկերակցությամբ[11], ումից էլ փողհարել է սովորել։ Երբ հասկացել է, որ Մայլիին չի կարող գերազանցել որպես փողհար, երաժշտական փող գործիքը փոխարինել է սաքսոֆոնով[12]։
Իբրև պրոֆեսիոնալ երաժիշտ՝ իր կարիերան սկսել է 15 տարեկանից, առաջին ձայնապնակը թողարկել 1927 թվականին, հաջորդ տարում ստեղծել իր բիգ բենդը։ 1930-1931 թվականներին ձայնագրվել է՝ համագործակցելով Ֆլեթչեր Հենդերսոնի հետ[13], որոշ ժամանակ եղել է McKinney's Cotton Pickers-ի նվագավարը, գործիքավորումներ կատարել Հենդերսոնի ու Դյուկ Էլինգտոնի, հետագա տարիներին՝ Լուի Արմսթրոնգի, Ռեյ Չարլզի, Էլլա Ֆիցջերալդի, Փեգի Լիի, Սառա Վոանի և այլ նշանավոր երաժիշտների համար[14][15]։ Բացի այդ, հեղինակել է մի շարք երգեր, որոնցից երկուսը՝ Blues in My Heart-ը և When Lights are Low-ն, դարձել են հիթեր։ 1930-ական թվականների սկզբներին Բեննի Քարթերն արդեն ձեռք էր բերել լավագույն ալտ սաքսոֆոնահարի և սոլո փողհարի համբավ[16]։ Այս ամենի հետ մեկտեղ՝ նա եղել է կինոնկարների համար երաժշտություն գրող առաջին սևամորթ հեղինակը։
Վախճանվել է 2003 թվականի հուլիսի 12-ին՝ 95 տարեկան հասակում[17], շնչառական խնդիրների պատճառով[18], Լոս Անջելեսի Սեդար Սինայ բժշկական կենտրոնում[19][20]։
Մրցանակներ և պատվավոր կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բեննի Քարթերը 1977 թվականին ներառվել է Down Beat ամսագրի ջազի փառքի սրահում, 1978-ին՝ սևամորթ կինոգործիչների փառքի սրահում [21], 1980-ին արժանացել է գործիքավորողների ու կոմպոզիտորների ամերիկյան ընկերության Golden Score մրցանակին, 1986-ին արվեստագետներին խրասխուսող ամերիկյան ոչ կառավարական National Endowment for the Arts ընկերությունը նրան շնորհել է NEA Jazz Masters մրցանակ[22][23]։
1987 թվականին ստացել է Grammy Lifetime Achievement Award մրցանակ՝ երաժշտական իր ողջ գործունեության ընթացքում ձեռք բերած նվաճումների համար, 1994-ին՝ «Գրեմի»՝ Prelude to a Kiss-ի սոլո կատարման համար, այդ նույն տարում Հոլիվուդի փառքի ճեմուղում տեղի է ունեցել նրա աստղի հանդիսավոր բացման արարողությունը[24]։
1990-ին Բեննի Քարտերը հռչակվել է «Տարվա ջազային լավագույն արտիստ»՝ Down Beat և JazzTimes պարբերականների անցկացրած քվեարկությունների արդյունքներով։ 1996-ին ընտրվել է Քենեդու անվան կենտրոնի պատվավոր անդամ։ Մինչ այդ՝ 1974 թվականին Փրինստոնի համալսարանն էլ նրան պատվավոր դոկտորի կոչում էր շնորհել[25]։ Այդ պատվավոր կոչմանը նրան արժանացրել են նաև Rutgers-ը (1991)[26], Հարվարդը (1994), Նոր Անգլիայի երաժշտական կոնսերվատորիան (1998).[27]: 2016-ին Ամերիկայի պատմության ազգային թանգարանը իր կազմակերպած «Ջազի գնահատման միամսյակի» («Jazz Appreciation Month») գովազդային պլակատը թողարկել էր Բեննի Քարթերի պատկերով[28]։
2000 թվականին ԱՄՆ-ի այն ժամանակվա նախագահ Բիլ Քլինթոնը անվանի երաժիշտին հանձնել է Արվեստի ազգային մեդալ[29][30]։
«Գրեմի» մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հաղթել է 3 անգամ։
- Առաջադրվել է 9 անգամ[31]։
Տարին | Անվանակարգը | Վերնագիրը | Նշումներ |
---|---|---|---|
1963 | Լավագույն գործիքավորում | "Busted" | Առաջադրում |
1986 | Լավագույն ջազային գործիքային կատարում (խմբով) | Swing Reunion | Առաջադրում |
1987 | Grammy Lifetime Achievement Award | Հաղթանակ | |
1988 | Լավագույն գործիքային կոմպոզիցիա | "Central City Sketches (Side 2)" | Առաջադրում |
1992 | Լավագույն ջազային անսամբլային կատարում | Harlem Renaissance | Առաջադրում |
1992 | Լավագույն գործիքային կոմպոզիցիա | "Harlem Renaissance Suite" | Հաղթանակ |
1993 | Լավագույն ջազային գործիքային սոլո կատարում | "The More I See You" | Առաջադրում |
1994 | Լավագույն գործիքային կոմպոզիցիա | "Elegy in Blue" | Առաջադրում |
1994 | Լավագույն ջազային գործիքային կատարում, անհատապես կամ խմբով | Elegy in Blue | Առաջադրում |
1994 | Լավագույն ջազային գործիքային սոլո կատարում | "Prelude to a Kiss" | Հաղթանակ |
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ AllMusic.com-ի տեղեկատվության[32]
Տարին | Վերնագիրը | Նշումներ | Ձայնագրմ. ընկ. |
---|---|---|---|
1952 | Alone Together | Օսկար Փիթերսոնի քառյակի հետ | Norgran Records |
1953 | Cosmopolite | Clef Records | |
1954 | Benny Carter Plays Pretty | Թողարկվել է նաև Moonglow խորագրով։ | Norgran |
1954 | The Formidable Benny Carter | Norgran | |
1954 | The Urbane Mr. Carter | Norgran | |
1955 | New Jazz Sounds | Դիզի Գիլեսփիի և Բիլ Հարիսի հետ | Norgran |
1957 | Urbane Jazz | Ռոյ Էլդրիջի հետ] | Verve |
1958 | Jazz Giant | Contemporary Records | |
1958 | Swingin' the '20s | Էռլ Հայնեսի հետ | Contemporary |
1958 | The Fabulous Benny Carter Band | 1943 թ. ձայնագրութ. վերաթողարկում | Audio Lab |
1959 | Plays Cole Porter's Can-Can and Anything Goes | United Artists | |
1959 | Aspects | Թողարկվել է նաև The Benny Carter Jazz Calendar խորագրով։ | United Artists |
1960 | Sax ala Carter! | United Artists | |
1961 | Further Definitions | Impulse! | |
1962 | BBB & Co. | Բեն Ուեբսթերի և Բառնի Բիգարդի հետ | Swingville |
1963 | Benny Carter in Paris | 20th Century Fox | |
1966 | Additions to Further Definitions | Impulse! | |
1976 | The King | Pablo | |
1976 | Carter, Gillespie Inc. | Դիզի Գիլեփսիի հետ | Pablo |
1976 | Wonderland | Թողարկվել է 1986 թ.: | Pablo |
1977 | 'Live and Well in Japan! | Pablo Live | |
1977 | Benny Carter 4: Montreux '77 | Pablo Live | |
1980 | Summer Serenade | Storyville | |
1983 | Skyline Drive | Phontastic | |
1985 | A Gentleman and His Music | Concord | |
1987 | Billy Eckstine Sings with Benny Carter | Բիլի Էքստայնի հետ | EmArcy |
1987 | Benny Carter Meets Oscar Peterson | Օսկար Փիթերսոնի հետ | Pablo |
1987 | Central City Sketches | American Jazz Orchestra-ի հետ | MusicMasters |
1988 | In the Mood for Swing | MusicMasters | |
1989 | My Kind of Trouble | Pablo | |
1989 | Over the Rainbow | MusicMasters | |
1990 | Cookin' at Carlos I | MusicMasters | |
1990 | Marian McPartland Plays the Benny Carter Songbook | Concord Jazz | |
1990 | My Man Benny, My Man Phil | Ֆիլ Վուդսի հետ | MusicMasters |
1991 | All That Jazz: Live at Princeton | MusicMasters | |
1992 | Harlem Renaissance | MusicMasters | |
1992 | Legends | Հենկ Ջոնսի հետ. թողարկվել է 1997 թ.: | MusicMasters |
1994 | Elegy in Blue | MusicMasters | |
1996 | Benny Carter Songbook | մի շարք երգիչների հետ | MusicMasters |
1996 | Another Time, Another Place | Ֆիլ Վուդսի հետ | Evening Star |
1997 | Benny Carter Songbook Volume II | մի շարք երգիչների հետ | MusicMasters |
1997 | New York Nights | MusicMasters |
Որպես գործիքավորող[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարին | Վերնագիրը | Կատարողները | Ժանրը | Ձայնագրմ. ընկ. |
---|---|---|---|---|
1960 | Kansas City Suite | Քաունթ Բեյսին և նրա նվագախումբը | ջազ | Roulette |
1961 | The Legend | Քաունթ Բեյսին և նրա նվագախումբը | ջազ | Roulette |
1962 | Big Band Jazz from the Summit | Լուի Բելսոն | ջազ | Roulette |
1963 | The Explosive Side of Sarah Vaughan | Սառա Վոան | ջազ | Roulette |
1963 | The Lonely Hours | Սառա Վոան | ջազ | Roulette |
1963 | Mink Jazz | Փեգի Լի | ջազ | Capitol |
1964 | Sweets for the Sweet Taste of Love | Հարրի Էդիսոն | ջազ | Vee-Jay |
1964 | Keely Smith Sings the John Lennon—Paul McCartney Songbook | Քիլի Սմիթ | ջազ | Reprise |
1967 | Portrait of Carmen | Կարմեն Մըքռեյ | ջազ | Atlantic |
1968 | Manufacturers of Soul | Ջեքի Վիլսոն և Քաունթ Բեյսի | սոուլ ջազ | Brunswick |
1968 | 30 by Ella | Էլլա Ֆիցջերալդ | ջազ | Capitol |
1979 | A Classy Pair | Էլլա Ֆիցջերալդը Քաունթ Բեյսիի նվագախմբի հետ | ջազ | Pablo |
Որպես երկրորդ պլանի կատարող (նվագակցող)[խմբագրել | խմբագրել կոդը]


Լուիս Բելսոնի հետ
- Skin Deep (Norgran, 1953)
Դիզի Գիլեսփիի հետ
- The Complete RCA Victor Recordings (Bluebird, 1937–1949, [1995])
Jazz at the Philharmonic-ի հետ
- The Drum Battle (Verve, 1952 [1960])
Փեգի Լիի հետ
- Blues Cross Country (Capitol, 1962) -- նաև՝ որոշ գործիքավորում
Դեյվ Փելի հետ
- I Remember John Kirby (Capitol, 1961)
Նենսի Վիլսոնի հետ
- The Sound of Nancy Wilson (Capitol, 1968)
- Nancy (Capitol, 1969)
Քարթերի հորինած երգերը[խմբագրել | խմբագրել կոդը]
- "Blues in My Heart" (1931, Իրվինգ Միլսի հետ)
- "When Lights Are Low" (1936, Սպենսեր Վիլյամսի հետ)
- "Cow-Cow Boogie (Cuma-Ti-Yi-Yi-Ay)" (1942, Դոն Ռեյի և Ժեն դը Պոլի հետ)
- "Key Largo" (1948, Կարլ Զուեսդորֆի և Լեա Ուորդի հետ)
- "Rock Me to Sleep" (1950, Պոլ Վանդերվորտի հետ)
- "A Kiss from You" (1964, Ջոնի Մերսերի հետ)
- "Only Trust Your Heart" (1964, Սեմի Քենի հետ)
Կինոնկարներում և տեսաֆիլմերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Thousands Cheer (1943)
- An American in Paris (1951)
- Clash by Night (1952)
- The Snows of Kilimanjaro (1952)
- Jazz at the Smithsonian: Benny Carter (1982)
- Benny Carter in Japan (1986)
- Wolf Trap Salutes Dizzy Gillespie (1988)
- Benny Carter: Symphony in Riffs (1989)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 4,0 4,1 4,2 Montreux Jazz Festival Database
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 https://www.kennedy-center.org/Artist/A3704
- ↑ Twitter Icon
- ↑ Бенни Картер — Радио JAZZ
- ↑ П О Л Н Ы Й Д Ж А З - Выпуск # 27-28 (218-219) - 13 августа 2003 г
- ↑ https://www.britannica.com/biography/Benny-Carter
- ↑ http://www.universalis.fr/encyclopedie/benny-carter/
- ↑ https://www.encyclopedia.com/people/literature-and-arts/music-popular-and-jazz-biographies/benny-carter
- ↑ http://www.myblackhistory.net/Benny_Carter.htm
- ↑ https://www.allmusic.com/artist/benny-carter-mn0000790083/biography
- ↑ ։ 2016-03-25 https://americanhistory.si.edu/blog/3-things-know-about-benny-carter-unsung-champion-jazz
- ↑ https://www.latimes.com/local/obituaries/archives/la-me-benny-carter-20030714-snap-story.html
- ↑ https://www.notablebiographies.com/newsmakers2/2004-A-Di/Carter-Benny.html
- ↑ |langue=en-US|prénom1=John S.|nom1=Wilson|titre=Benny Carter, 95, Jazz Musician and Arranger, Dies|périodique=The New York Times|date=2003-07-14|issn=0362-4331|lire en ligne=https://www.nytimes.com/2003/07/14/obituaries/benny-carter-95-jazz-musician-and-arranger-dies.html%7Cconsulté le=2019-06-15}}
- ↑ |langue=en-GB|prénom1=Peter|nom1=Vacher|titre=Obituary: Benny Carter|périodique=The Guardian|date=2003-07-15|issn=0261-3077|lire en ligne=https://www.theguardian.com/news/2003/jul/15/guardianobituaries.artsobituaries%7Cconsulté le=2019-06-15}}
- ↑ http://www.filmmusicsociety.org/news_events/features/2003/071403.html
- ↑ ։ 2003-07-14 https://web.archive.org/web/20211122080938/https://www.independent.co.uk/news/obituaries/benny-carter-36752.html։ Արխիվացված է օրիգինալից 2021-11-22-ին
- ↑ Giddins, Gary (15 November 2004), Weather Bird: Jazz at the Dawn of Its Second Century, Oxford University Press, pp. 150–, ISBN 978-0-19-534816-3, https://books.google.com/books?id=w-oMvvaaYgwC&pg=PA150, վերցված է 26 April 2018
- ↑ Official NEA Jazz Masters Awards List Archived September 27, 2007, at the Wayback Machine.
- ↑ (անգլերեն) Benny Carter : 1986 NEA Jazz Master Archived 2010-05-30 at the Wayback Machine. Consultation du 20 mai 2010.
- ↑ http://www.walkoffame.com/benny-carter
- ↑ «Benny Carter: Biography»։ Bennycarter.com։ Վերցված է October 15, 2019
- ↑ Crespo Roberto։ «Benny Carter The Rutgers Connection»։ newarkwww.rutgers.edu։ Արխիվացված է օրիգինալից November 4, 2010-ին։ Վերցված է 26 April 2018
- ↑ New England Conservatory Honorary Doctor of Music Recipients Archived October 19, 2007, at the Wayback Machine.
- ↑ Salocks Meg, Shrumm Regan (31 March 2016)։ «3 things to know about Benny Carter, an unsung champion of jazz»։ National Museum of American History։ Վերցված է 30 April 2018
- ↑ «Benny Carter: Gallery: Book Vintage Record Labels»։ Benny Carter։ Վերցված է 26 April 2018
- ↑ National Medal of Arts List Archived July 21, 2011, at the Wayback Machine.
- ↑ «Benny Carter»։ GRAMMY.com։ 14 May 2017։ Վերցված է 27 April 2018
- ↑ «Benny Carter | Album Discography | AllMusic»։ AllMusic։ Վերցված է 27 April 2018
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Բեննի Քարթեր Վիքիպահեստում |
---|
- Benny's Music Class, Audio clips at the National Museum of American History web site
- Benny Carter: "Souvenir of Benny" by Alex Henderson, The New York City Jazz Record
- Biography on swingmusic.net
- Benny Carter's entry in Jazz Improv magazine
- Benny Carter Audio Collection, Institute of Jazz Studies, Dana Library, Rutgers University, Newark, New Jersey
- Benny Carter Interview NAMM Oral History Library (1994)
- Benny Carter interview, Smithsonian Jazz Oral History Program at the National Museum of American History
|
- Օգոստոսի 8 ծնունդներ
- 1907 ծնունդներ
- Նյու Յորք քաղաքում ծնվածներ
- Հուլիսի 12 մահեր
- 2003 մահեր
- Լոս Անջելես քաղաքում մահացածներ
- Հարվարդի համալսարանի դասախոսներ
- Հարվարդի համալսարանի շրջանավարտներ
- Փրինսթոնի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Ամերիկացի երաժիշտներ
- Ամերիկացի կոմպոզիտորներ
- «Գրեմմի» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի սաքսաֆոնահարներ
- Ամերիկացի կլառնետահարներ