Jump to content

Սառա Վոան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սառա Վոան
Բնօրինակ անունանգլ.՝ Sarah Vaughan
Ի ծնե անունանգլ.՝ Sarah Lois Vaughan
Ծնվել էմարտի 27, 1924(1924-03-27)[1][2][3][…]
Նյուարկ, Նյու Ջերսի, ԱՄՆ[4][5]
Երկիր ԱՄՆ
Մահացել էապրիլի 3, 1990(1990-04-03)[1][2][3][…] (66 տարեկան)
Hidden Hills, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[6]
ԳերեզմանGlendale Cemetery
Ժանրերջազ, բիբոփ[7] և քուլ ջազ
Մասնագիտություներգչուհի, ջազ երաժիշտ և դաշնակահարուհի
Երգչաձայնկոնտրալտո
Գործիքներդաշնամուր և վոկալ[7]
ԼեյբլColumbia Records, Cadet Records? և Մերկուրի Ռեքորդս
ԿրթությունEast Side High School? և Newark Arts High School?
Պարգևներ
 Sarah Vaughan Վիքիպահեստում

Սառա Վոան[9], Վոեն (Sarah Vaughan, մականուն՝ Sassy; մարտի 27, 1924(1924-03-27)[1][2][3][…], Նյուարկ, Նյու Ջերսի, ԱՄՆ[4][5] - ապրիլի 3, 1990(1990-04-03)[1][2][3][…], Hidden Hills, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[6]), աֆրոամերիկացի ջազ երգչուհի։ Համարվում է XX դարի ամենահայտնի ջազ երգչուհիներից մեկը։ 1982 թվականին ստացել է Գրեմմի մրցանակ՝ «Լավագույն ջազ վոկալ» անվանակարգում։ Մանուկ տարիներին երգել է բապտիստների եկեղեցու երգչախմբում և սովորել նվագել ֆորտեպիանոյի վրա։ Երաժշտական կրթություն չի ստացել։ 1942 թվականին մուտք է գործել ամերիկյան շոու բիզնես։ Երեք տարի շարունակ աշխատել է ամերիկյան բիգբենդերում։ Այնուհետ սկսել է զբաղվել սոլո կարիերայով։ Նրա լավագույն ձայնագրություններից են Mean to me (1945), Body and soul (1946), Once in a while (1947), Ain’t misbehavin’ (1950), East of the sun (1950) և այլն։ 1950-ական թվականների երկրորդ կեսին հիմնականում երգել է ջազ ակումբներում։ 1967- 1972 թվականներին չի զբաղվել երաժշտական գործունեությամբ։

1970-ական թվականներին համերգներով հանդես է եկել շուրջ 70 երկրներում։ Երգել է Միշել Լեգրանի, Սթիվեն Սոնդհեյմի, Իվան Լինսի երգերը։ 1982 թվականին արժանացել է Գրեմմի երաժշտական մրցանակի։ Տարիների ընթացքում նրա ձայնը ավելի է խորացել։ Նրա վոկալին բնորոշ էր գլիսանդոն։ Իր ուրույն ձայնը՝ նա համարել է երաժշտական գործիքև աստվածատուր հատկություն։ Նա չէր սիրում, երբ իրեն անվանում էին ջազ երգչուհի։ Նա կկարծում էր, որ իր երգացանկը շատ լավ լայն էր, քան ուղղակի ջազը։ Մահացել է 66 տարեկան հասակում՝ թոքի քաղցկեղից։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 1 2 3 4 filmportal.de — 2005.
  3. 1 2 3 4 Discogs(անգլերեն) — 2000.
  4. 1 2 MusicBrainzMetaBrainz Foundation, 2000.
  5. 1 2 Southern E. Biographical Dictionary of Afro-American and African MusiciansGreenwood Publishing Group, 1982.
  6. 1 2 http://www.biography.com/people/sarah-vaughan-9516405
  7. 1 2 Montreux Jazz Festival Database
  8. https://njhalloffame.org/hall-of-famers/2012-inductees/sarah-vaughan/
  9. Музыкальный словарь Гроува. Москва: Практика, 2007. С. 201.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սառա Վոան» հոդվածին։