Բար Ռաֆայելի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բար Ռաֆայելի
Bar Refaeli 2011.jpg
Ծնվել էհունիսի 4, 1985(1985-06-04)[1] (34 տարեկան)
ԾննդավայրHod HaSharon, Կենտրոնական մարզ, Իսրայել
ՔաղաքացիությունFlag of Israel.svg Իսրայել
ԱզգությունԻսրայելի հրեաներ
Կրոնհուդայականություն
Մասնագիտությունդերասանուհի, մոդել, հեռուստահաղորդավարուհի և կինոդերասանուհի
ԱմուսինAdi Ezra
Ծնողներհայր՝ Ռաֆի Ռաֆայելի, մայր՝ Tzipi Refaeli
Կայքbarrefaeliofficial.com
Bar Refaeli Վիքիպահեստում

Բար Ռիֆայելի (եբր.՝ בר רפאלי‎, հունիսի 4, 1985(1985-06-04)[1], Hod HaSharon, Կենտրոնական մարզ, Իսրայել), իսրայելցի մոդել, հեռուստադեմք, դերասանուհի և կին գործարար:

Ռիֆայելին համարվում է Իսրայելում ծնված համաշխարհային ամենահաջողակ մոդելներից մեկը Նինա Բրոշի[2] և Միքայելա Բերկուի հետ միասին:

Իր մոդելային և բիզնես կարիերայի արդյունքում կուտակած նրա ունեցվածքը 2015 թվականին գնահատվել է 20 մլն դոլար[3]: Ըստ Իսրայելի Forbes-ի՝ 2013 թվականին նա եղել է Իսրայելի ամենաբարձր վարձատրվող մոդելը՝ առաջ անցնելով այնպիսի իսրայելցի մոդելներից, ինչպիսիք են Էսթին Գինզբուրգը, Գալ Գադոտը և Շլոմիտ Մալկան[4]:

Նա հայտնվել է 2009 թվականի Sports Illustrated Swimsuit Issue հրատարակության շապիկին և զբաղեցրել առաջին հորիզոնականը Maxim ամսագրի Hot 100 ցանկում 2012 թվականին։ 2013 թվականից սկսած Ռիֆայելին հանդիսանում է Իսրայելի Իքս Ֆակտորի հաղորդավարը[5]:

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հինգամյա Բար Ռաֆայելին մոր՝ Թզիպի Լիվայնի հետ 1990 թվականին

Ռիֆայելին ծնվել և մեծացել է Իսրայելի Հոդ ՀաՇարոն քաղաքում, աշխարհիկ հրեայի ընտանիքում[6]: Նրա ծնողները` Ռաֆի Ռաֆայելին և Թզիպին (օրիորդական ազգանունը՝ Լիվայն), ունեն ձիերի ագարակ: Նրա ծնողները երկուսն էլ ծնվել են Իսրայելում, իսկ տատերն ու պապերը իտալա-հրեական, լիտվա-հրեական և լեհ-հրեական ծագում ունեցող եվրոպացի գաղթականներ են[6]: Նրա մայրը 1970-ական թվականներին ծավալել է մոդելային հաջող կարիերա և հաnդես է եկել իր օրիորդական ազգանունով` Թզիպի Լիվայն[7]:

Մոդելային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռաֆայելին 18 տարեկանում

Ռաֆայելին սկսել է իր մոդելային կարիերան 8 ամսականում, երբ առաջին անգամ հայտնվել է գովազդում: Օրթոդոնտիկ միջամտության պատճառով նրա մոդելային կարիերան ընդահատվել է 12 տարեկանից մինչև 15 տարեկանը[8], երբ Իսրայելի նորաձևության մրցանակաբաշխությունում Ռաֆայելին ճանաչվել է «Տարվա մոդել» (2000)[9]։ Նա մասնակցել է Castro ու Pilpel նորաձևության ապրանքանիշերի գովազդային արշավներին և նկարահանվել «Milky pudding»-ի գովազդային հոլովակում:

Նա հայտնվել է «Էլլե» ամսագրի ֆրանսիական, ամերիկյան, իտալական, իսպանական, ռուսական և ուկրաինական, «Vogue» ամսագրի իսպանական, Harper's Bazaar-ի բրիտանական, ռուսական, ավստրալական և վիետնամական, V, L'Officiel-ի ֆրանսիական և հոլանդական, GQ-ի ամերիկյան, բրիտանական, գերմանական, իսպանական և հնդկական խմբագրություններում, i-D և Allure ամսագրերում։ Նա հայտնվել է նաև Elle ամսագրի ֆրանսիական, իտալական, իսպանական, հոլանդական, ռուսական, բելգիական, շվեյցարական, ավստրիական, լատվիական, նորվեգական, լեհական, բուլղարական, ռումինական, սլավոնական և թուրքական, Marie Claire-ի ֆրանսիական, իսպանական և ռուսական, GQ ամսագրի բրիտանական, իտալական, իսպանական, գերմանական, պորտուգալական և մեքսիկական,Maxim ամսագրի ամերիկյան, բրիտանական, ավտրալական և սերբական տարբերակներում և Esquire ամսագրում։

Ռաֆայելին մասնակցել է Շանելի, Էսկադայի, Ռալֆ Լորենի, Դեսիգուալի, Էնդրյու Մարսի, Victoria's Secret-ի, Marks and Spencer, Gap, Moët & Chandon, Hurley, Rampage, True Religion, Lucky Brand, Accessorize, Passionata, Fox, Reebok, Sears, Arrow, Besni, Մարկո Բիցեգոյի և Ագուա Բենդիտայի գովազդային արշավներին։ Հայտնվել է նաև նորաձևության հետ կապ չունեցող ապրանքանիշերի գովազդային արշավներում, ինչպիսիք են Գարնիեր Ֆրուկտիսը, Սամսունգը և Սուբարուն։

Ռաֆայելին դարձել է Իսրայելի երկրորդ մոդելը, որ հայտնվել է Sports Illustrated ամսագրում (Միքայելա Բերկուից հետո)՝ 2007 թվականին նկարվելով Swimsuit Issue-ի համար Աերոսմիթ ռոք խմբի հետ[10][11]։ 2009 թվականին Ռաֆայելին հայտնվել է Sports Illustrated-ի լողազգեստներով հրատարակության շապիկին[12]։ Հարավարևմտյան ավիաուղիների գովազդում Ռաֆայելին նկարվել է բիկինիով Boeing 737 ինքանաթիռի մոտ[13][14], ինչի պատճառով ուղևորները քննադատել են ավիաընկերությանը՝ այն համարելով հեշտասիրություն քարոզող և վնասակար ընտանիքների համար[15]։

Ռաֆայելին հանդես է եկել որպես մոդել Subaru, Accessorize ապրանքանիշերի[16], բրազիլական Besni հագուստի շարքի, իտալական Marco Bicego թանկարժեք իրերի շարքի և Rampage-ի համար։ 2009 թվականին նա հանդես է եկել որպես մոդել Garnier International-ի համար[17]։

2009 թվականի մարտի 5-ին Ռաֆայելին ստացել է Աշխարհի ոճ մրցանակը Կանաց համաշխարհային մրցանակ ընկերությունից իր նրբագեղության, ոճի զգացումի և կարեկցության համար[18]։ Նույն տարվա հոկտեմբերին Ռաֆայելին վարել է Նորաձև Ստամբուլի մամլո ասուլիսը, որում հայտարարվել են 2009 թվականի հոկտեմբերին կայանալիք միջոցառումները, ինչպես նաև հայտնվել դրա գովազդներում[19]։ 2008 թվականին FHM-ի «100 ամենասեքսուալ կանայք» ցանկում Ռաֆայելին զբաղեցրել է 42-րդ, 2010 թվականին՝ 57-րդ, 2011 թվականին՝ 97-րդ հորիզոնականները[20]։

2012 թվականին Maxim ամսագիրը Ռաֆայելիին ընդգրկել է իր Hot 100 ցանկի առաջին հորիզոնականում[21]։ 2012 թվականի ապրիլին Shalom Life-ը Ռաֆայելիին ընդգրկել է աշխարհի ամենատաղանդավոր, խելացի, զվարճասեր ու հոյակապ 50 հրեա կանանց ցանկի 4-րդ հորիզոնականում[22]։ Ռաֆայելին ճանաչվել է սուպեր մոդել Maxim Magazine, The Hollywood Reporter, Daily Mail, The Algemeiner, The Jerusalem Post, The Independent և այլ ամսագրերի կողմից։

Ըստ Forbes Israel-ի՝ 2013 թվականին Ռաֆայելին եղել է ամենաբարձր վարձատրված մոդելը Իսրայելում՝ առաջ անցնելով իսրայելցի այնպիսի մոդելներից, ինչպիսիք են Էսթի Գինզբուրգը, Գալ Գադոտը և Շլոմիտ Մալկան[4]։

2017 թվականի մարտի տվյալներով՝ Ռաֆայելին երկրորդ ամենաազդեցիկ անձն էր Իսրայելի Ինստագրամում (ըստ Իսրայելի ինտերնետի ասոցացիայի)՝ զիջելով Աննա Զակին և առաջ անցնելով Նետա Ալչիմաստերից[23]։

Ֆիլմեր և հեռուստատեսային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռաֆայելին Marchesa Spring 2012 շոուում (Նյու Յորք)

2005 թվականին Ռաֆայելին նկարահանվել է Իսրայելի Pick Up հեռուստադրամայում։ 2008 թվականի հոկտեմբերին նա վարել է Bravo ալիքի հատուկ ծրագիրը՝ Tommy Hilfiger Presents Ironic Iconic America[24], որը հիմնված է Ջորջ Լոիսի Ironic Iconic America գրքի վրա։ Նա վերադարձել է որպես հաղորդավար 2009 թվականին՝ այս անգամ վարելով MTVHouse of Style հաղորդումը[25]։

2011 թվականին Ռաֆայելին նկարահանվել է ամերիկա-իսրայելական «Սեանս» ֆիլմում, որի ռեժիսորը եղել է Հաիմ Բուզագլոն։ Ֆիլմը հոգեբանական թրիլլեր է, որը պատմում է հոգեբույժի մասին, ով գերվում է իր նոր երիտասարդ հաճախորդով[26]։ Ռաֆայելին նաև եղել է հրավիրված ժյուրի Գերմանիայի հաջորդ թոփ-մոդելը հաղորդման 4-րդ փուլում, որը վարել է Հայդի Քլումը։ 2012 թվականի նոյեմբերին նա սկսել է իր սեփական մոդելային քաստինգի շոուն՝ Million Dollar Shootingstar գերմանական Sat.1 ալիքով[27]։

2013 թվականի հունվարին Ռաֆայելին նկարահանվել է Go DaddySuper Bowl XLVII գովազդում, որին մասնակցել են Ջես Հեյմանը և NASCAR-ի վարորդ ու Go Daddy գործընկեր Դանիկա Պատրիկը[28][29]։ 2013 թվականին Ռաֆայելին նաև վարել է Իսրայելի «Իքս ֆակտորի» առաջին եթերաշրջանը, որը դարձել է ամենամեծ ժողովրդականություն վայելող երաժշտական շոուն Իսրայելում[30], ինչի շնորհիվ 2015 թվականին հրավիրվել է վարելու 2-րդ եթերաշրջանը։ 2013 թվականին Ռաֆայելին խաղացել է գլխավոր դեր ֆրանս-իսրաելական «Կիդոն» քրեական կատակերգությունում, որում մարմնավորել է Մոսադի անդամի, որն օգնում է վնասազերծել ահաբեկչի[31]։

Բիզնես և ներդրումային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոլովակ Ռաֆայելիի մասնակցութամբ (Israeli News Company)

Ռաֆայելին ներդրումներ է կատարել Իսրայելի տարբեր բիզնես նախածերում, ինչպես նաև հիմնադրել է սեփականը։

Ռաֆայելին բաժնետեր է նորաձևության մի շարք ընկերություններում, ինչպիսին է Կարոլինա Լեմկե դիզայներական ակնոցների ընկերությունը[32]։

2016 թվականին Կաստրա նորաձևության ապրանքանիշի 5 տոկոս բաժնեմասի վաճառքից Ռաֆայելին ստացել է 2-4 միլլոն շեկել եկամուտ[33]։

2011 թվականին Ռաֆայելին և նախկին մոդել Դուդի Բալսարը հիմնադրել են էլեկտրոնային առևտրի ընկերություն, որը կոչվել է Under.me,[34] և զբաղվել դիզայներական ներքնազգեստների վաճառքով։ Ներդրումներից բացի Ռաֆայելին վարում է բիզնեսի զարգացման ծրագիրը[35]։ 2011 թվականի նոյեմբերին ընկերության վենչուրային կապիտալը հասել է 1 միլիոն դոլարի[36]։

2013 թվականին նրա ստարտափը՝ iPad ծրագիր, որը թույլ է տալիս որոշել, թե ինչ է մոդելի հագին, հասել է $1.2 միլիոն դոլարի ֆինանսական առաջին շրջանում[37]։

Ռաֆայելին MyCheck-ի գլխավոր ներդնողներից մեկն է, որը թույլ է տալիս վճարումներ կատարել սմարթֆոններով, և որը հասել է 1,7 միլիոնի ֆինանսական առաջին շրջանում [38], իսկ ֆինանսական 2-րդ շրջանում՝ 4,2 միլիոնի[39]։

2016 թվականին Ռաֆայելին հայց է ներկայացրել Իսրայելի ոստիկանություն անձնական տվյալների գողության մեղադրանքով այն բանից հետո, երբ Calcalist թերթում[40] իր անունը կապվել է կասկածելի դրամային փոխանցումների հետ՝ կատարված Ամիր Բրամլիի մասնակցությամբ և հիմնված բանկային տվյալների բանկային տվյալների արտահոսքի վրա[41]։ Բրամլին դատական հայց է ներկայացրել ընդդեմ Կալկալիստի լրագրողի[42]։

Խուսափում հարկերի վճարումից[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի վերջին Ռաֆայելին մեղադրվել է միլիոնավոր շեկելների տարեկան եկամուտը թաքցնելու մեջ, ընդ որում՝ ենթադրվել է, որ Ռաֆայելի մաքուր եկամուտը կազմել է 20 միլիոն դոլար 2015 թվականին[3]։ Պարզվել է, որ կարճ ժամանակ առաջ նա գնել է բնակարան Թել Ավիվում 15 միլիոն շեկելով, ինչպես նաև ևս մեկ բնակարան իր կրտսեր եղբոր համար 2,5 միլլոն շեկելով։ 2015 թվականի դեկտեմբերի 15-ին Իսրայելի հարկային ծառայությունը ձերբակալել է Ռաֆայելին և նրա մորը՝ հարկերի վճարումից խուսափելու վերաբերյալ հարցաքննության համար. նա մեղադրվել է 2 տրանսպորտային միջոցների հարկը չվճարելու, որոնք ստացել էր մեքենաների գովազդում նկարվելու համար, ինչպես նաև հարկերի վճարումից խուսափելու համար՝ Թել Ավիվում շքեղ բնակարանը ազգականների անունով վարձակալելու միջոցով[43]։

Բարեգործություն և հասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բար Ռաֆայելին գլխավորել է One Bag Less կարգախոսով արշավը, որի նպատակն է նվազեցնել պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը Իսրայելում[44] ։ 2009 թվականին նա գլխավորել է չվճարվող արշավը, որ կազմակերպել էր Իսրայելի ջրային ռեսուրսների օգտագործման վարչությունը և նպատակ ուներ հասարակությանը տեղեկացնել ջրօգտագործման և պահպանման կանոնները[45]։

2013 թվականի հունիսի 7-ին Ռաֆայելին վարել է ծովափնյա փարթի Թել Ավիվում, որին մասնակցել են միասեռականների շքերթի մասնակիցները[46]։ 2013 թվականի նոյեմբերին Ռաֆայելին սատարել է Իսրայելում քաղաքացիական ամուսնությունների մասին օրինագիծը, որպես Կնեսսեթի օրինագծի մի մաս[47]։ Ռաֆայելին վարել է 2017 թվականի հուլիսի 18-ին Լաթրունում անցկացված Մաքաբիա խաղերի փակման արարողությունը[48][49]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռաֆայելին հանդիպել է «Մալիբուի փրկարարները» ֆիլմի դերասան Դեյվիդ Չարվեթի հետ։ 2005 թվականի նոյեմբերին նա սկսել է հանդիպել Լեոնարդո ԴիԿաբրիոյի հետ, որի հետ ծանոթացել է Լաս Վեգասում U2 խմբի անդամների համար կազմակերպված երեկույթում[50]։ 2007 թվականին մարտին զույգը դեպի Իսրայել կատարած ճանապարհորդության ընթացքում հանդիպել է Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի հետ և այցելել Ռաֆայելի հայրենի քաղաք՝ Հոդ ՀաՇարոն[51]։ Նրանց հարաբերություններն ավարտվել են 2009 թվականի հունիսին[52]։ 2010 թվականին բազմիցս լուրեր են տարածվել, թե նրանց հարաբերությունները վերսկսվել են[53][54][55], սակայն 2011 թվականի մայիսին հայտարարվել է, որ նրանք վերջնականապես բաժանվել են, թեև մնացել են ընկերներ[56]։

2015 թվականի մարտին Ռաֆայելին նշանվել է իսրայելցի գործարար Ադի Էզրայի հետ։ Նա ասել է, որ ցանկանում է մեծ հրեական ընտանիք կազմել նրա հետ։ Զույգն ամուսնացել է 2015 թվականի սեպտեմբերին Իսրայելում[57][58]։ Ռաֆայելին և Էզրան ունեն 2 դուստր՝ Լիվ Էզրան (ծնվել է 2016 թվականի օգոստոսի 11-ին)[59][60][61] և Էլլե Էզրան (ծնվել է 2017 թվականի հոկտեմբերի 20-ին)[62]։

Խուսափում զինծառայությունից[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականին Ռաֆայելին Իսրայելում քննադատության է ենթարկվել բանակում պարտադիր ծառայությունից խուսափելու համար։ Այդ ժամանակ մոդել Ագամ Ռուդբերգին ասել է․ «Այն ձևը, որ Բար Ռաֆայելին խուսափել է պարտադիր զինծառայությունից, ճիշտ չէ։ Արժեր փորձել ծառայել բանակում, և միայն այն ժամանակ, երբ լավ չես զգում այնտեղ, փորձել և անել ինչ-որ բան»[63]։

2007 թվականին տեղեկացվել է, որ Ռաֆայելին խուսափել է ծառայությունից՝ 2003 թվականին ամուսնանալով ընտանիքի բարեկամ Արիկ Վեյնստեինի հետ[57] և շուտով բաժանվել նրանից, որպեսզի չզորակոչվի Իսրայելի պաշտպանության ուժեր (IDF)[64], ինչը պարտադիր է Իսրայելում 18 տարեկանից բարձր չամուսնացած աշխարհիկ հրեա կանանց համար[65]։

Հավասար մասնակցություն խթանելու համար Իսրայելի համաժողովը Բուրդենում սպառնացել է բոյկոտել Fox նորաձևության ապրնքանիշը, եթե նրանք աշխատանքի վերցնեն Ռաֆայելին։ Երկու կողմերը հասել են փոխզիջման, և Ռաֆայելին համաձայնել է այցելել Իսրայելի զինված ուժերի բոլոր տուժած զինվորներին և ակտիվորեն խրախուսել բանակում ծառայելը[66]։ Ռաֆայելին ավելի ուշ ասել է․ «Ես չեմ ափսոսում չզորակոչվելու համար։ Դա հենց այդպես է․ հայտնիները այլ բաների կարիք ունեն։ Ես հուսով եմ, որ իմ գործն ազդել է բանակի վրա»[67]։ Նա նաև ասել է․ «Իսրայե՞լ, թե՞ Ուգանդա, ի՞նչ տարբերություն: Դա ինձ համար ոչինչ չի նշանակում: Ինչու է լավ մեռնել մեր երկրի համար: Ի՞նչ է, ավելի լավ չէ՞ ապրել Նյու Յորքում: Ինչու 18 տարեկան երեխաները պետք է մահանան, դա հիմարություն է, թե մարդիկ պետք է մեռնեն, որ ես ապրեմ Իսրայելում»[64]։

2009 թվականին, խոսելով զորակոչվելու մասին, իսրայելցի մոդել Էստի Գինզբուրգը քննադատել է Ռաֆայելիին զինծառայությունից խուսափելու համար[68][69]։ 2011 թվականին Ռաֆայելիի նկարը հայտնվել է իտալական GQ ամսագրի մայիսյան համարի շապիկին, որը նվիրված էր ռազմական թեմային[67]։ Ռաֆայելիի՝ զինվորական ծառայությունից խուսափելու հարցը կրկին բարձրացվել է 2013 թվականին, այս անգամ արդեն Պաշտպանության ուժերի գեներալ մայոր Յոավ Մորդեչայի կողմից, ով քննադատել է արտաքին գործերի նախարարությանը 2013 թվականին Ռաֆայելիին գովազդում ընդգրկելու համար։ Մորդեչայը գտնում է, որ Ռաֆայելիին՝ որպես «Իսրայելի պաշտոնական ներկայացուցիչ» օգտագործելը «բացասական հղում» է Իսրայելի հասարակությունը[70]։

2014 թվականին՝ «Պաշտպանական եզերք» գոծողության ընթացքում, Ռաֆայելին հաճախակի է համերաշխություն և երախտագիտություն հայտնել Իսրայելի բանակում ծառայող Իսրայելի քաղաքացիների նկատմամբ՝ հրապարակումներ կատարելով սոցիալական կայքերի իր էջերում, այդ թվում հրապարակելով նաև սելֆիներ իսրայելցի ժպտացող զինվորների հետ[71][72]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. Sophie Schillaci, Natasha Chandel (18 December 2013)։ «'The Voice' Finalist Will Champlin Felt 'Vindicated' By Third-Place Finish»։ MTV։ Viacom։ Վերցված է 1 March 2014 
  3. 3,0 3,1 How much is Bar Refaeli really worth? Yael Bir-Katz Published: 17.12.15, ynet
  4. 4,0 4,1 «הדוגמניות המרוויחות ביותר בישראל» [Top 10 most profitable models in Israel] (Hebrew)։ Forbes Israel։ June 2013։ Վերցված է 18 July 2015 
  5. Will Champlin: The Reader's Digest Version of My Life
  6. 6,0 6,1 «Isn't it better to live in New York? An Israeli Supermodel Speaks»։ InterfaithFamily 
  7. Burstein Nathan (9 October 2007)։ «The 'uncomfortable' role model»։ The Jerusalem Post։ Վերցված է 16 March 2011 (չաշխատող հղում)
  8. «Pop Culture Q&A»։ Sports Illustrated։ 7 March 2011։ Վերցված է 16 March 2011 
  9. «Bar Refaeli Model Profile»։ Վերցված է 6 August 2010 
  10. «Supermodel Bar Refaeli – the first international Zionist celebrity» 
  11. «SI.com – Bar Refaeli»։ Sports illustrated։ 7 March 2011։ Վերցված է 16 March 2011 
  12. Markazi, Arash (10 February 2009)։ «For cover girl Bar Refaeli, life is about to change»։ FanNation։ Արխիվացված օրիգինալից 13 February 2009-ին։ Վերցված է 10 February 2009 
  13. «Southwest Paints Swimsuit Model on Plane»։ PopSci.com.au։ 12 February 2009։ Արխիվացված օրիգինալից 14 February 2009-ին։ Վերցված է 12 February 2009 
  14. «Southwest's Sports Illustrated Plane»։ Fox News Channel։ Վերցված է 2 May 2009 
  15. «Southwest's Sports Illustrated Plane Featuring Bar Refaeli Is Offending Passengers»։ Fox News Channel։ 7 April 2010։ Վերցված է 16 March 2011 
  16. «Leonardo's girlfriend face of Accessorize»։ Marie Claire։ 27 February 2008։ Վերցված է 16 March 2011 
  17. «Bar Refaeli making her Canadian debut with Garnier Fructis Style»։ CNW։ 25 February 2011։ Արխիվացված օրիգինալից-ից 24 April 2011-ին։ Վերցված է 16 March 2011 
  18. «Bar Refaeli to receive Women's World Style Award»։ Ynetnews։ 20 June 1995։ Վերցված է 31 August 2011 
  19. Istanbul meets the fashion world with Fashionable Istanbul. Istanbulview.com. Retrieved 7 January 2011.
  20. Bar Refaeli at FHM.com Archived 4 June 2011 at the Wayback Machine., 4 February 2011.
  21. Hughes Sarah Anne (22 May 2012)։ «Bar Refaeli, Naya Rivera and Stephen Colbert make Maxim's 'Hot 100' list»։ The Washington Post։ Վերցված է 23 May 2012 
  22. Ashley Baylen (12 April 2012)։ «Top 50 Hottest Jewish Women (10–1) – Page2»։ Shalom Life։ Արխիվացված օրիգինալից-ից 27 July 2013-ին։ Վերցված է 2 May 2013 
  23. «חשבונות האינסטגרם המובילים לחודש מרץ 2017»։ Վերցված է 18 October 2017 
  24. Thielman Sam (24 June 2008)։ «Bravo for Tommy Hilfiger, Radical»։ Variety։ Վերցված է 16 March 2011 
  25. «House of Style»։ MTV։ Արխիվացված օրիգինալից-ից 11 February 2010-ին։ Վերցված է 16 March 2011 
  26. «Bar Refaeli Typecast as Sushi Waitress in First Feature Film!»։ forward.com։ 19 January 2011։ Վերցված է 16 March 2011 
  27. «Million Dollar Shooting Star»։ sat1.de։ 22 April 2014 
  28. Bates Daniel (1 February 2013)։ «The luckiest nerd in the world: Geeky actor reveals how it took SIXTY-FIVE takes to film lingering kiss with supermodel Bar Refaeli in Super Bowl ad»։ Daily Mail։ Վերցված է 16 September 2013 
  29. «He's eating her alive! Bar Refaeli kisses a geeky extra in cringe-inducing Super Bowl advert»։ Daily Mail։ 1 February 2013։ Վերցված է 16 September 2013 
  30. Krupnick Ellie (29 May 2013)։ «Bar Refaeli 'X Factor' Host Gig Will Kick Off Show in Israel»։ The Huffington Post։ Վերցված է 9 November 2013 
  31. They’d done it by Hannah Brown, The Jerusalem Post, 7 November 2013
  32. Castro in Talks to Buy 50% of Hoodies Apparel Chain for $52m, Haaretz, Adi Dovrat-Meseritz 21 July 2016
  33. Bar Refaeli's exit: millions of shekels from the Castro-Hodis deal Eran Azran, The Marker, 28.08.2016
  34. «Bras, Lingerie and Swimwear online Boutique - Under.me»։ under.me։ Վերցված է 18 October 2017 
  35. Feldman Batya (24 October 2011)։ «Bar Refaeli's e-commerce lingerie co Undeez raises $1m»։ GLOBES։ Արխիվացված օրիգինալից-ից 29 October 2011-ին։ Վերցված է 14 November 2011 
  36. Bar Refaeli's e-commerce lingerie company raises $1 million, The Jerusalem Post, By BATYA FELDMAN 25 October 2011
  37. Bar Refaeli’s Startup Mika Look Raises $1.2M nocamels.com, 23 July 2013
  38. Bar Refaeli invests in smartphone payment co MyCheck Archived 3 December 2013 at the Wayback Machine. by Tzahi Hoffman, Globes, 3 September 12
  39. Israeli startups on way to second record-breaking quarter in row Inbal Orpaz, 18 October 2013, Haaretz
  40. «הסוד הסינגפורי של בר רפאלי ואמיר ברמלי»։ 1 October 2016։ Վերցված է 18 October 2017 
  41. «Supermodel Bar Refaeli alleges identity theft»։ Վերցված է 18 October 2017 
  42. «ברמלי תובע מיליון שקל מכתב "כלכליסט": "פרסם ידיעות השזורות דברי השמצה" - וואלה! ברנז'ה»։ Վերցված է 18 October 2017 
  43. «Bar Refaeli suspected of tax evasion in Israel»։ Fox News Channel։ 17 December 2015։ Վերցված է 17 December 2015 
  44. Fay Greer (17 January 2008)։ «Market Wise»։ The Jerusalem Post։ Վերցված է 16 March 2011 
  45. How Israel beat the drought by David Horowitz, The Times of Israel, February 2013
  46. «Refaeli stands up for gays... at a urinal»։ The Times of Israel 
  47. Bar Refaeli supports civil marriage bill by Ashley Baylen Published: 11.20.13, 15:24
  48. «20th Maccabiah Games open with spectacular Jerusalem ceremony»։ Վերցված է 18 October 2017 
  49. «Athletes make last medal pushes»։ Վերցված է 18 October 2017 
  50. «Leo and Bar. What's Going On?»։ Վերցված է 15 August 2008 
  51. "Israeli Leader Asks Leonardo DiCaprio for Help". People. Retrieved 7 January 2011.
  52. Leonardo DiCaprio is a Model Man Archived 3 September 2009 at the Wayback Machine.
  53. «It really is a Happy New Year for Leonardo DiCaprio and Bar Refaeli as the couple rekindle their on/off relationship»։ Daily Mail (London)։ 2 January 2010։ Արխիվացված օրիգինալից 5 January 2010-ին։ Վերցված է 6 January 2010։ «Last year they called a halt to their relationship, apparently, it seemed, for good. But, if these new photographs are anything to go by, Leonardo DiCaprio and Bar Refaeli appear to be back on track.» 
  54. «Leonardo DiCaprio, Bar Refaeli getting serious?»։ The Indian Express (Delhi)։ 6 January 2010։ Վերցված է 6 January 2010։ «The couple, who had been dating on and off for the past three years, was spotted canoodling together over New Year's weekend in Cabo San Lucas, Mexico, which topped off a week-long getaway.» 
  55. Miller Tracy (2 January 2010)։ «Leonardo DiCaprio and Sports Illustrated model Bar Refaeli hook up again for New Year's»։ Daily News (New York)։ Արխիվացված օրիգինալից 5 January 2010-ին։ Վերցված է 6 January 2010։ «Leo and Bar also enjoyed a 'secret' romantic getaway in the Bahamas in late November, according to multiple reports, sparking rumors they'd decided to work it out.» 
  56. «Bar Refaeli back on the single market»։ Fashion Model Directory։ 12 May 2011։ Վերցված է 20 May 2011 
  57. 57,0 57,1 «Bar Refaeli to get married in September»։ Վերցված է 18 October 2017 
  58. «Bar Refaeli's Wedding Date Revealed! Plus, Details on Her Super-Fancy Nuptials: Get the Scoop»։ Վերցված է 18 October 2017 
  59. Efrati Ido (11 August 2016)։ «Bar Refaeli Gives Birth to a Girl in Tel Aviv»։ Վերցված է 18 October 2017 – via Haaretz 
  60. «Bar Refaeli Welcomes Daughter Liv»։ Վերցված է 18 October 2017 
  61. «Bar Refaeli gives birth to baby girl»։ 12 August 2016։ Վերցված է 18 October 2017 
  62. Juneau, June (21 October 2017)։ «Bar Refaeli Welcomes Daughter Elle»։ People.com։ Վերցված է 27 October 2017 
  63. «Overhead»։ Haaretz։ 4 May 2004։ Վերցված է 18 October 2017 
  64. 64,0 64,1 «Dodging IDF paid off big time»։ Արխիվացված օրիգինալից 21 August 2008-ին։ Վերցված է 15 August 2008 
  65. The Encyclopedia of the Arab-Israeli Conflict: A Political, Social, and Military History, Spencer C. Tucker, Priscilla Roberts, (ABC-CLIO, 12 May 2008) page 508
  66. «Bar Refaeli: IDF's new 'enlistment officer'»։ Վերցված է 15 August 2008 
  67. 67,0 67,1 Weiss Shari (5 May 2011)։ «Bar Refaeli topless in GQ Italia[[:Կաղապար:']]s military-themed issue: Israeli model once labeled a draft-dodger»։ Daily News (New York)։ Վերցված է 11 May 2011 
  68. Israeli models Refaeli and Ginzburg at war over IDF Archived 5 October 2009 at the Wayback Machine.
  69. «Israeli supermodels in catwalk spat over draft-dodging»։ The Independent 
  70. Bergin Olivia։ «Israel's Defense Forces take issue with Bar Refaeli's new role»։ The Telegraph։ Վերցված է 21 September 2014 
  71. «Rihanna, Joey Barton and Wonder Woman: the celebrities who have taken sides over Gaza»։ The Daily Telegraph։ 30 July 2014 
  72. «Gal Gadot, Bar Refaeli express support for IDF troops in Gaza»։ The Jerusalem Post 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]