Գեղամ Բարսեղյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Բարսեղյան Գեղամից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բարսեղյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գեղամ Բարսեղյան
արմտ. հայ.՝ Գեղամ Բարսեղեան
Ծնվել է1883[1][2][3]
ԾննդավայրԳեդիկփաշա, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն
Վախճանվել է1915[1][2][3]
Վախճանի վայրԱյաշ, Օսմանյան կայսրություն
Մասնագիտությունգրող, հրապարակախոս, գրական քննադատ, բանաստեղծ և խմբագիր
Լեզուհայերեն
Ազգությունհայ
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
ԿրթությունՊեզճյան մայր վարժարան[2] և Կեդրոնական վարժարան (1896)[2]
ԿուսակցությունՀՅԴ
ԱշխատավայրԱզատամարտ[2], Մեհյան, Ազդակ և Սուրհանդակ
Գեղամ Բարսեղյան Վիքիդարանում
 Kegham Parseghian Վիքիպահեստում

Գեղամ Բարսեղյան (1883[1][2][3], Գեդիկփաշա, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - 1915[1][2][3], Այաշ, Օսմանյան կայսրություն), հայ արձակագիր, բանաստեղծ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կ. Պոլսում։ Նախնական կրթությունն ստացել է Մեսրոպյան և Պեզճյան վարժարաններում, ապա ուսումը շարունակել Կեդրոնական վարժարանում, որն ավարտելուց հետո վարել է զանազան պաշտոններ։ Աշխատակցել է մի շարք պարբերականների։ 1912 թվականի Բալկանյան պատերազմի օրերին մեկնել է արտասահման, շրջել մի քանի երկրներում։ Փարիզում կարճ ժամանակ հետևել է համալսարանի դասընթացներին, ապա վերադառնալով Կ. Պոլիս` շարունակել գրական-հրապարակախոսական գործունեությունը։ 1909-1915 թվականներին եղել է «Սուրհանդակ» և «Ազատամարտ» թերթերի գլխավոր խմբագիրը։ 1914 թվականին Հակոբ Օշականի հետ միասին խմբագրել է «Մեհյան» գրական հանդեսը։

1915 թվականին ձերբակալվել է Կ. Պոլսի մտավորականների հետ և նահատակվել։ Նրա լավագույն գործերը լույս են տեսել Փարիզում 1931 թվականին՝ «Նահատակ գրագետների բարեկամներ» մատենաշարով[4]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ամբողջական գործը, Փարիզ, 1931։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  4. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Հայաստան». էջ 190.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 337