Jump to content

Սուրհանդակ (թերթ, Կ. Պոլիս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրհանդակ
արմտ. հայ.՝ Սուրհանդակ
Տեսակթերթ և օրաթերթ
Լեզուհայերեն
Հիմնադրվել է1899
Երկիր Օսմանյան կայսրություն
Հրատարակման վայրԿոստանդնուպոլիս
Լուծարվել է1908

«Սուրհանդակ», ազգային-քաղաքական, տնտեսական, գրական օրաթերթ։

Լույս է տեսել 1899–1908 թվականներին Կոստանդնուպոլսում։ Խմբագիրներ՝ Զայրմայր (Կեզյուրյան), Տիգրան Արփիարյան, Տիգրան Զավեն, Ենովք Արմեն։

Հանդես է եկել Օսմանյան կայսրության վարած հայահալած քաղաքականության դեմ, անդրադարձել արևմտահայությանը հուզող ազգային, տնտեսական խնդիրներին, միջազգային քաղաքական իրավիճակին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։