Ենովք Արմեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ենովք Արմեն
Armen Yenovk.png
Ծնվել էնոյեմբերի 10, 1883(1883-11-10)
Վախճանվել էմայիսի 6, 1968(1968-05-06) (84 տարեկանում)
Վախճանի վայրՄարսել
Մասնագիտությունգրող և լրագրող
Լեզուհայերեն
Ազգությունհայ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Ֆրանսիա
ԿրթությունԿեդրոնական վարժարան
ԱշխատավայրՄասիս
Ենովք Արմեն Վիքիդարանում

Ենովք Արմեն (Արմենյան, 1883, նոյեմբերի 10, Էֆքերե (Կեսարիայի մոտ) - 1968, մայիսի 6, Մարսել), հայ գրող, լրագրող, մշակութային գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Կ․ Պոլսի Կեդրոնական վարժարանում և Ռոբերտ քոլեջում։ Խմբագրել է «Չեզոք» (1910-1912) թերթը, աշխատել «Բյուրակն» (1900-1905), «Մասիս» (1906-1908), «Առավոտ» (1909-1910) թերթերի խմբագրություններում։ Հրատարակել է «Կինը» (1906) պատմվածքների ժողովածուն, «Թրքահայ գրականությունը մամուլի ազատության թվականին» (1909) ուսումնասիրությունը ևն։ 1911-1914 թվականներին զբաղվել է ուսուցչությամբ։ 1919 թվականին լույս է ընծայել եղեռնին նվիրված «Ամերիկյան դեսպան մր․ Մորկընթաուի հիշատակները․․․» գրքի հայերեն թարգմանությունը։ 1931 թվականից բնակություն է հաստատել Մարսելում, որտեղ հիմնել է տպարան։ Արմեն Ենովքը եղել է ֆրանսահայ մշակութային միության Մարսելի մասնաճյուղի պատվավոր նախագահը։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ամերիկյան դեսպան Հենրի Մորգենթաուի հուշերը և հայկական եղեռնի գաղտնիքները: Ֆաքսիմիլային հրատարակություն, Մորգենթաու Հենրի, Արմեն Ենովք, Երևան, «Լույս», 1990:
  • Հայրենական համանուագ: [Բանաստեղծություններ], Գույումճյան Հակոբ Երեմի, Արմեն Ենովք, Ֆիլատելֆիա: Ա. հ, 1948:
  • Խռովք: [Պատմվածք], Արշաւիր, Հերմինէ; Արմեն, Ենովք, Վենետիկ, Տպարան Մխիթարեան, 1925:
  • Ամերիկեան դեսպան Մր. Մօրկընթաուի յիշատակները եւ հայկական եղեռնին գաղտնիքները, Մօրկընթաու Հենրի, Արմեն Ենովք, Կ. Պոլիս, Օ. Արզուման, 1919:
  • Լօյտ Ճօրճի հռչակաւոր ճառը եւ Հայկական խնդիրը անգլիական խորհրդարանին մէջ: Լօյտ Ճօրճ, Արմեն Ենովք, Երկրորդ տպագրութիւն, Կ. Պոլիս, տպարան Օ. Արզուման, Պ. Պալենց գրատան հրատարակչություն, 1919:
  • Հայկական դիւցազներգ: Չօպանեան Արշակ, Արմեն Ենովք, Կ. Պոլիս, Պ. Պալենց գրատան հրատարակչություն տպ. Օ. Արզուման, 1919:
  • Լօյտ Ճօրճի հռչակաւոր ճառը եւ Հայկական խնդիրը անգլիական խոհրդարանին մէջ: Արմեն Ենովք, Կ. Պոլիս, Տպագրություն Ա. Կարօեան, 1918:
  • Արշակ Չօպանեան: Կեանքը եւ գրական ու հասարակական գործունեութիւնը: [Լէքչըր՝ խօսւած՝ Ատա-Բազար՝ Հայուհեաց Վարժարանի եւ Պարտիզակ՝ Ամերիկեան Բարձր. Վարժարանի (1912) մեջ, Արմեն Ենովք, Կ. Պոլիս, տպարան Ռ. Սագաեան, 1913:
  • Մղձավանջ ?: Վէպ համիտեան կեանքէ: Նուրի Ճէլալ, Արմեն Ենովք, Կ. Պոլիս, տպ. Օննիկ Բարսեղեան եւ որդի, 1911:
  • Հայ նոր բանաստեղծները: Ա.: Հրանտ Նազարեանց, Արմեն Ենովք, Կ. Պոլիս, Տպագր. Վ. եւ Հ. Տէր-Ներսէսեան, 1911:
  • Թրքա-հայ գրականութիւնը մամուլի ազատութեան թւականին: Արմեն Ենովք, Կ. Պոլիս, տպարան Շանթ, 1909:
  • Ազգային սահմանադրութիւնը եւ Ազգային երեսփոխանական ժողովը: Ձօնուած հայ ժողովրդին, Արմեն Ենովք, Կ. Պոլիս, տպագրութիւն Արշակ Կարոյանի, 1908:
  • Վեղարաւոր սատանան: [ Մաղաքիա Օրմանեանին ], Արմեն Ենովք, Ա. տ.: Ա. հ, 1908:
  • Պատրանքի ծաղիկներ: Պարսամյան Մերուժան, Արմեն Ենովք, Կ. Պոլիս, տպ. Զարեհ Պերպերյանի, 1907:
  • Կինը: (Պատմուածքներ), Արմեն Ենովք, Կ. Պոլիս, տպարան Ծաղիկ (Սագաեան), 1906:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png