Հրանտ Նազարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Նազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հրանտ Նազարյան արմտ. հայ.՝ Հրանտ Նազարեանց | |
|---|---|
| Ծնվել է | հունվարի 8, 1886[1] |
| Ծննդավայր | Սկյուտար, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն |
| Վախճանվել է | հունվարի 25, 1962 (76 տարեկան) |
| Վախճանի վայր | Բարի, Իտալիա |
| Գերեզման | Բարի |
| Մասնագիտություն | բանաստեղծ, լրագրող և գրող |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Պերպերյան վարժարան և Փարիզի համալսարան |
Հրանտ Նազարյանց կամ Հրանտ Նազարյան (Hrand Nazariantz, հունվարի 8, 1886[1], Սկյուտար, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - հունվարի 25, 1962, Բարի, Իտալիա), հայ բանաստեղծ, ֆուտուրիզմի տեսաբան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրթությունն ստացել է տեղի Կոստանդնուպոլսի Պերպերյան վարժարանում։ 1900 թ. մեկնել է արտասահման, եղել Իտալիայում, Ֆրանսիայում, տարվել սիմվոլիստ գրողներով։ Վերադառնալով ծննդավայր, 1902-1903 թվականներից մամուլում տպագրել է բանաստեղծություններ։ Սկզբում ստեղծագործել է հայերեն, ապա՝ իտալերեն, ֆրանսերեն։ Նրա գրիչը ավելի բեղմնավոր է դարձել օսմանյան սահմանադրության տարիներին (1908-1914), երբ ինքնուրույն և թարգմանական երկերով աշխատակցել է տասնյակ թերթերի, հանդեսների, տարեգրքերի, իր անվան շուրջ ստեղծելով նկատելի հետաքրքրություն։ 1908 թ. Պոլսում Տիգրան Զավենի հետ խմբագրել է «Սուրհանդակ» հանդեսը, 1909 թ.՝ Գարեգին Կուզիկյանի հետ՝ «Նոր հոսանք» պարբերականը։ 1911 թ. դեկտեմբերին և 1912 թ. առաջին ամիսներին Լիպարիտ Նազարյանցի հետ միասին, մասնակցությամբ Ռուբեն Զարդարյանի և Լևոն Շանթի, խմբագրում է «Ազատամարտ» շաբաթաթերթի «Բագին» գրական հավելվածը։ Բանաստեղծն աշխատակցել է բազմաթիվ թերթերի ու պարբերականների՝ «Մասիս», «Լոյս», «Շանթ», «Ազատամարտ», «Բիւզանդիոն», «Արևելք», «Հայրենիք», «Մանզումէի էֆքեար» (Կ. Պոլիս), «Արեւելեան մամուլ», «Հայ գրականութիւն» (Զմյուռնիա), «Գարուն» (Մոսկվա) և այլն, ինչպես նաև աշխատակցել է ֆրանսերեն և իտալերեն պարբերականների ու թերթերի։
1910 թ. իր ծախքով և Մերուժան Պարսամյանի առաջաբանով հրատարակում է Հերանուշ Արշակյանի բանաստեղծությունները։ Նույն թվականին տպագրում է «Եղիա Տեմիրճիպաշյանի սիրային նամակները. 1886-1889»։ Նամակագրական կապ է ունեցել ֆուտուրիզմի հիմնադիր, իտալացի գրող Ֆիլիպո [Տոմազո Մարինետտիի ]] (1876-1944) հետ, նրա մի շարք բանաստեղծություններ թարգմանել հայերեն, ապա 1910 թ. գրել «Ֆ. Մառինէտտի և ապագայապաշտութիւնը» գիրքը, որը ֆուտուրիզմին նվիրված առաջին ուսումնասիրություններից է համաշխարհային գրականության պատմության մեջ։ 1912 թ. մայիսին առանձին գրքերով լույս է տեսնում նրա հայերեն առաջին և միակ բանաստեղծական ժողովածուն՝ «Խաչուած երազներ» (Կ. Պոլիս)։ Սկզբում ստեղծագործել է հայերեն, ապա՝ իտալերեն, ֆրանսերեն։ Հրատարակել է իտալերեն գրքույկներ՝ Արշակ Չոպանյանի, Պետրոս Դուրյանի և այլ գրողների մասին։ Առաջին համաշխարհային պատերազմից առաջ տեղափոխվել է Իտալիա, աստիճանաբար ավելի ու ավելի մղվելով դեպի հուսալքումը[2]։
Հրանտ Նազարյանցը հաստատվել է Բարիում, որտեղ գրական տենդագին աշխատանք է ծավալել, առանձին աշխատանք է տպագրում Պետրոս Դուրյանի մասին՝ փորձելով հայ բանաստեղծի մեծությունը տեսանելի դարձնել իտալացի ընթերցողին (Bedros Turian poeta armeno, dalla sua vita e dale sue pagine migliori, con cenno sull'Arte armena. Con una presentazione di Enrico Cardile Ed. Laterza, Bari, 1916), իտալերեն է թարգմանել է Դուրյանի «Թատրոն կամ թշվառներ» պիեսը (I Miserabili։ dramma in 5 atti di Bedros Turian, versione italiana, con prefazione di Alfredo Violante, Ed. Sonzogno, Milano), գրել «Հայաստան. իր մարտիրոսությունն ու պահանջները» գիրքը (L'Armenia։ il suo martirio e le sue rivendicazioni, con introduzione di Umberto Zanotti Bianco (aka Giorgio d'Acandra) - Collezione La Giovane Europa, Ed. Battiato, Catania, 1916), գրել է «Հայ տաղասացներ. Նրանց կյանքը և նրանց երգը» հոյակապ գիրքը, որին հիացական առաջաբան է գրում Ֆերդինանդո Ռուսսոն (I trovieri dell'Armenia, nella loro vita e nel loro canti, con cenno sui canti popolari armeni, Prefazione di Ferdinando Russo. Casa Editrice Humanitas, Bari, 1916) և որտեղ իբրև հավելված հրատարակված են Ջիվանուց, Ղազար Սեբաստացուց, Կոնստանդին Երզնկացուց, Սայաթ-Նովայից, Գրիգորիս Աղթամարցուց կատարած իր թարգմանությունները, գրում է «Արշակ Չոպանյան» խորագրով մի գրքույկ, ուր Չոպանյանի գրական դիմանկարի հետ ներկայացնում է Չոպանյանից կատարած իր թարգմանությունները (Arsciak Ciobanian։ nella sua vita e nelle sue pagine migliori, con prefazione di Mario Pilo, Ed. Humanitas, Bari, 1916)։
1919 թ. գրում է «Տիեզերական ողբերգության մեծ երգը» (Il Grande Canto della Cosmica Tragedia), որը հրապարակվել է Շահան Նաթալիի «Փիւնիկ» ամսագրում։ 1920 թ. իտալերեն թարգմանությամբ հրատարակվում են Հրանտ Նազարյանցի երկու բանաստեղծական գրքերը՝ «Վահագն» խորագրով բանաստեղծությունների և պոեմների ծավալուն ժողովածուն և հինգ մասից-հինգ հատվածից բաղկացած «Հայելին»։
1920 թվականից Հրանտ Նազարյանցը իտալացի գրող Ռոբերտո Սարվազիի հետ խմբագրել է «Fantasma» գրական ամսագիրը, որի էջերում հրատարակել է Ռուբեն Զարդարյանի, Ատոմ Յարճանյանի (Սիամանթո), Դանիել Վարուժանի, Եղիա Տեմիրճիպաշյանի ու «ուրիշ շատ մը հին ու նոր հայ բանաստեղծների և արձակագիրների էջեր՝ կենսագրական ու գրախօսական նօթերով՝ ծանօթացնելու համար, այսպէս, հայ միտքը ու հոգին իտալացիներուն»։
1962 թ. հունվարի 25-ին իտալական Բարի քաղաքում ծանր անդամալույծ վիճակում երկար տառապելուց հետո վախճանվել է։ 2008 թվականին Յուրի Խաչատրյանի առաջաբանով ու ծանոթագրություններով Երևանում հրատարակվել է Հրանտ Նազարյանցի «Աստեղահեւ մենութիւն» ընտրանին։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ինքնատիպ եղիր (Անգլիական Բարքեր), "Բիւրակն", n.23, 1º maggio 1905, pp. 446–447.
- Եղիա Տէմիրճիպաշեանի սիրային նամակները, 1886-1889։ երկու ինքնատիպ լուսանկարներով եւ իր ձեռագիր մէկ նամակով, Կ. Պոլիս, տպ. Տէր-Ներսէսեան, 1910.[3]
- Ֆ.Թ. Մառինէթթի եւ ապագայապաշտութիւնը, Կ. Պոլիս, Օննիկ Բարսեղեան եւ որդիներ, 1910.[4]
- Հերանոյշ Արշակեան, Իր կեանքը եւ բանաստեղծությունները, Կ. Պոլիս, Տէր-Ներսէսեան, 1910.[5]
- Խաչուած երազներ, Կ. Պոլիս, Տէր-Ներսէսեան, 1912։
- Դասսօ եւ իր հայ թարգմանիչները, Կ. Պոլիս, տպ. Օննիկ Արզումանի, 1912. PDF
- Շահան Նաթալի, Սէրի եւ ատելութեան երգեր., Բոստոն, տպ. «Հայրենիք», 1915.[6] (նախաբան)
- Bedros Tourian, Poeta armeno: dalla sua vita e dalle sue pagine migliori, con un cenno sull'arte armena, in collaborazione con Franco Nitti Valentini, con una presentazione di Enrico Cardile, Bari, Laterza, 1915.
- traduzione Bedros Turian, I Miserabili, dramma in Cinque atti, versione italiana di Hrand Nazariantz; con prefazione di Alfredo Violante, Milano, Sonzogno, 1916
- prefazione a Dino Fienga, Armenia sanguinante, Napoli, ed. G. Borrelli, 1916.
- La soluzione secondo un armeno, in "La nuova rassegna", 20 maggio 1916
- L'Armenia, il suo martirio e le sue rivendicazioni, con introduzione di Umberto Zanotti Bianco, Catania, Battiato, 1916.[7]
- I Trovieri dell'Armenia nella loro vita e nei loro canti: con cenno sui canti popolari armeni, prefazione di Ferdinando Russo, Bari, Humanitas, 1916.
- Arsciak Ciobanian: nella sua vita e nelle sue pagine migliori, in collaborazione con Mario Virgilio Garea; con prefazione di Mario Pilo, Bari, Humanitas, 1917.
- prefazione a La grasta di basilico: leggenda trecentesca siciliana in Teatro siciliano di Francesco De Felice, Catania, ed. Vincenzo Giannotta, 1923.
- L'arte di Armenia, Bari, Laterza, 1924.
- commento a Ettore Palmieri, La scheda dei sogni, con una lettera di Guido da Verona, xilografie di Piero Casotti, Bari, S.E.T., 1929.
- prefazione a Luciano Landi, Alle 5, la sera di Natale (I poveri): dramma in 3 atti con lettera-prefazione di Hrand Nazariantz, Milano-Roma, Gastaldi, 1948.
- premessa a Milena Cianetti Fontani, Consolazione: liriche, Milano, Gastaldi, 1950.
- prefazione a Cecilia Picciola Ferri, Polyphylla, Urbino, Ist. Statale D'arte, 1950.
- prefazione di Hrand Nazariantz tradotta da Aldo Capasso a Antonio Quaremba, Il cielo e la terra, Napoli, Ed. La Fiaccola, 1954.
- prefazione a Enzo Contillo, Per più placati lidi: LIRICHE, Roma, Conte, 1954.
- a cura di Tiziano Arrigoni,Armenia: lo sterminio dimenticato, Piombino, La bancarella, 2008. (riedizione di L'Armenia, il suo martirio e le sue rivendicazioni del 1916, con un saggio del curatore e note biografiche sull'autore)
- L'Armenia. Il suo martirio e le sue rivendicazioni, edizione critica del Centro Studi Hrand Nazariantz di Bari, a cura di Cosma Cafueri e revisione bibliografica di Carlo Coppola, con postfazione di Anahit Sirunyan, Bari, FaL Vision, 2016.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ PDF del volume "Եղիա Տէմիրճիպաշեանի սիրային նամակները, 1886-1889։ երկու ինքնատիպ լուսանկարներով եւ իր ձեռագիր մէկ նամակով'", presso la Biblioteca Nazionale d'Armenia
- ↑ PDF del volume "Ֆ.Թ. Մառինէթթի եւ ապագայապաշտութիունը", presso la Biblioteca Nazionale d'Armenia
- ↑ PDF del volume "Հերանոյշ Արշակեան։ Իր կեանքը եւ բանաստեղծությունները", presso la Biblioteca Nazionale d'Armenia
- ↑ PDF del volume "Սէրի եւ ատելութեան երգեր", presso la Biblioteca Nazionale d'Armenia(չաշխատող հղում)
- ↑ PDF del volume "Սէրի եւ ատելութեան երգեր", presso la Biblioteca della Fondazione Ranieri di Sorbello
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրանտ Նազարյան» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Հունվարի 8 ծնունդներ
- 1886 ծնունդներ
- Ստամբուլ քաղաքում ծնվածներ
- Հունվարի 25 մահեր
- 1962 մահեր
- Բարի քաղաքում մահացածներ
- Իտալիայում թաղվածներ
- Բերբերյան դպրոցի շրջանավարտներ
- Փարիզի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի հայ բանաստեղծներ
- 20-րդ դարի հայ գրողներ
- 20-րդ դարի տղամարդ գրողներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով
- Իտալահայ բանաստեղծներ
- Հայ լրագրողներ
- Հայ տղամարդ բանաստեղծներ
- Հայ տղամարդ գրողներ
- Հայերն Օսմանյան կայսրությունում