Էֆքերե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էֆքերե, Էվքերե, գյուղ Թուրքիայում, Կեսարիայի վիլայեթում, Կեսարիայից մոտ 12 կմ հեռավորության վրա։

XX դ. սկզբին ուներ 500 տուն, որից 450-ը՝ հայ (խոսում էին թրքախառն հայերենով)։ Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, առևտրով, արհեստներով և մետաղագործությամբ։ Գյուղում կար շուկա՝ 20–30 խանութներով։ Հայերն ունեին եկեղեցի (Ս. Ստեփանոս) և Թորգոմյան–Ագապյան երկսեռ վարժարան՝ 170 աշակերտով։ Կային նաև մատուռներ (Ս. Գևորգ, Ս. Սարգիս և Ս. Եղիա)։ Հայերը տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 102