Զավեն Տիգրան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Զավեն Տիգրան
Dikran Zaven (1874-1938).jpg
Ծնվել է1874
ԾննդավայրՍեբաստիա, Թուրքիա
Մահացել է1938
Մահվան վայրՍիբիր, ԽՍՀՄ
Մասնագիտությունլրագրող

Զավեն Տիգրան (Չուքասզյան) (18741938), արաբ հրապարակախոս, հրատարակիչ, ազգային-քաղաքական գործիչ, թուրքական լծի դեմ արաբական ազատագրական շարժման ղեկավար։ Սովորել է Կոստանդնուպոլսի Կենտրոնական վարժարանում, ապա Փարիզի և Ժնևի Ն. Հովհաննիսյան համալսարաններում։ Ակտիվորեն հանդես է եկել հայերի իրավունքների պաշտպանությամբ և Արևմտյան Հայաստանում բարեփոխումներ անցկացնելու օգտին։ Ելնելով Օսմանյան կայսրությունն ապակենտրոնացնելու սկզբունքից՝ Զավենը գտնում էր, որ այդ հարցում հայերի և արաբների շահերը համընկնում են, և նրանք պետք է միավորեն իրենց ուժերը։ 1913 թվականին կայացած արաբական առաջին կոնգրեսում արտասանած ճառում Զավենը ընդգծել է, որ «Մեր հայ եղբայրների դրությունը նման է մեր դրությանը։ Նրանք այնպիսի մարդիկ են, ինչպես մենք, ... նրանք մտածում են այնպես, ինչպես մենք, նրանք պահանջում են ինչպես մենք։ Եվ մենք հաջողություն ենք ցանկանում ինչպես մեզ, այնպես էլ նրանց։ Եվ մենք միասնական ենք Օսմանյան կայսրության ապակենտրոնացման պահանջում»։ Ջեմալ փաշայի հրամանով Զավենը արաբական ազգ-ազատագրական շարժման մի խումբ ղեկավարների հետ կախաղան է բարձրացվել։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png