Տիգրան Արփիարյան
Արտաքին տեսք
Տիգրան Արփիարյան | |
|---|---|
| Ծնվել է | 1854 |
| Ծննդավայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
| Վախճանվել է | 1914 |
| Մասնագիտություն | հրապարակախոս և խմբագիր |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Սրբոց թարգմանչաց վարժարան |
| Աշխատավայր | Մասիս և Արևելք |
Տիգրան Փիլիպպոսի Արփիարյան (1854, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1914), հայ հրապարակախոս։
Արփիար Արփիարյանի փոքր եղբայրը։
Ծնվել է Օրթագյուղում։ Նախնական կրթությունն ստացել է տեղի Թարգմանչաց վարժարանում, ապա միաժամանակ պատրիարքարանում պաշտոնավարելուց հետո, նվիրվել է խմբագրական աշխատանքի։ 1885-1886 թվականներից աշխատակցել է «Արևելքին», «Մասիսին», ստորագրելով հրապարակախոսական հոդվածներ և մի շարք նովելներ։ Խմբագրել է «Մասիս» և «Արևելք» պարբերականները[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Սովետական գրող». էջ 161.