Jump to content

Բանավեճ (գեղանկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բանավեճ
La disputa del sacramento
տեսակֆրեսկո
նկարիչՌաֆայել Սանտի
տարի1509—1510
բարձրություն500
լայնություն770
ստեղծման երկիրՎատիկան
ուղղությունԲարձր վերածնունդ
ժանրհոգևոր արվեստ
նյութֆրեսկո
գտնվում էՎատիկանի առաքելական պալատ
հավաքածուՎատիկանի թանգարաններ
https://www.wga.hu/html/r/raphael/4stanze/1segnatu/2/01disput.html, https://www.wga.hu/html/r/raphael/4stanze/1segnatu/2/02disput.html, https://www.wga.hu/html/r/raphael/4stanze/1segnatu/2/03disput.html, https://www.wga.hu/html/r/raphael/4stanze/1segnatu/2/04disput.html, https://www.wga.hu/html/r/raphael/4stanze/1segnatu/2/05disput.html կայք
Ծանոթագրություններ
 Raphael's Disputation of the Holy Sacrament Վիքիպահեստում

Բանավեճ (իտալ.՝ La disputa del sacramento), Ռաֆայելի ֆրեսկո աշխատանքներից, ստեղծված 1509 և 1510 թվականների միջև։ Սա ֆրեսկոներից առաջինն էր Վատիկանում պապական պալատի տարածքը նկարազարդելու համար, որը հետագայում հայտնի դարձավ որպես Ռաֆայելի խարան։ «Բանավեճը» պատկերվել է Դելլա Սենյատուրայում (Stanza della Segnatura), որն այն ժամանակ եղել է անձնական պապական գրադարանը, որտեղ անցկացվել են գերագույն տրիբունալները[1]։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դանթե Ալիգերի, որմնանկարի հատված

Ֆրեսկոյում նկարագրված գործողությունը տեղի է ունենում միանգամից երկրի և երկնքի վրա։ Վերևի կիսահատվածում Քրիստոս նստած է Սուրբ Մարիամ Աստվածածնի և Հովհաննես Մկրտչի հետ, կողմերից շրջապատված աստվածաշնչյան կերպարների` Ադամի, Հակոբի, Մովսեսի և ուրիշների կողմից։ Հիսուսի վերևում պատկերված է Հայր Աստվածը` երկնքի ոսկե փայլի ֆոնին, Հիսուսի ոտքերի մոտ` Սուրբ Հոգին։ Նրանցից ներքև` մասնատուփով զոհասեղանը։

Զոհասեղանի մոտ տեղի է ունենում բանավեճ Գոյափոխության վերաբերյալ[2]։ Հաղորդության խորհուրդը քննարկում են առաջին հռոմեական Եկեղեցու Հայրերը. Գրիգոր I-ը և Հիերոնիմոսը, ովքեր նստած են զոհասեղանից ձախ, և Օգոստինոս Երանելին Ամբրոսիոս Մեդիոլանցու հետ աջ կողմում։ Բանավեճին մասնակցում են Եկեղեցու այլ անդամներ ևս. Սավոնարոլան, Հուլիոս II պապը և Սիքստոս IV-ը։ Վերջինս պատկերված է գեղանկարի ստորին աջ մասում` պապական ոսկե զգեստով, նրա հետևում կանգնած է Դանթե Ալիգիերին` կարմիր զգեստով, դափնեպսակով, որը խորհրդանշում է բանաստեղծի փառքը[3]։ Ձեռքին գիրք բռնած մարդը, ով ֆրեսկոյի ձախ անկյունում հենված է բազրիքին` Բարձր Վերածննդի հայտնի ճարտարապետ, Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի հեղինակ և Ռաֆայելի դաստիարակ Դոնատո Բրամանտեն է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Schneider Adams, Laurie (2001). Italian Renaissance Art. Boulder: Westview Press. с. 344.
  2. Schneider Adams, Laurie (2001). Italian Renaissance Art. Boulder: Westview Press. с. 345.
  3. Schneider Adams, Laurie (2001). Italian Renaissance Art. Boulder: Westview Press. с. 346
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բանավեճ (գեղանկար)» հոդվածին։