Ապահեն
Գյուղ | ||
---|---|---|
Ապահեն | ||
Երկիր | Արցախ | |
Շրջան | Շահումյան | |
Համայնք | Քելբաջարի շրջան | |
Առաջին հիշատակում | 1214 | |
ԲԾՄ | 1900 մ | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Ապահեն, լքված գյուղ Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի հարավային մասում։ Գտնվում է Եզնարածանց գյուղից չորս կիլոմետր դեպի հյուսիս-արևուտք՝ Դուտխու գետի վերին հոսանքում[2]։
1990-ական թվականների Արցախյան ազատամարտից հետո գյուղը չի վերաբնակեցվել[3]։
Աշխարհագրություն և պատմական հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ապահենը գտնվում է Արցախի Շահումյանի շրջանի հարավային մասում։ Այն գտնվում է Դուտխու գետի վերին հոսանքի համանուն գետակի ափին՝ Եզնարածանց գյուղից չորս կիլոմետր դեպի հյուսիս-արևուտք[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ապահեն գյուղն առաջին անգամ հիշատակվել է 1214 թվականին Դադի վանքի շինարարական արձանագրության մեջ՝ Եզնարածանց գյուղի հետ միասին[4]։ Գյուղերը մի անգամ հիշատակվել են նաև 14-րդ դարում[5]։ 1652 թվականին գյուղի եկեղեցու ծաղկող, գրիչ և կազմող Մովսեսը ստեղծել է մի ձեռագիր «Շարակնոց», որտեղ Ապահենը նշվում է որպես աշխատության ստեղծման վայր[6]։ 1659 թվականին գյուղը հիշատակվել է Հովհաննես երեց Ապահենցու մի ձեռագրում[7]։ Գյուղի մասին մեկ այլ հիշատակություն կա նաև Դադիվանքի 1763 թվականի կալվածացուցակում[8]։ 19-րդ դարում գյուղը հայաթափվել է և դրա մասին տեղեկությունները երկար ժամանակով դադարել են։ Հետագայում գյուղը հիշատակվել է Տպել և Բաշլիբել (թուրքերեն՝ Başlıbel) անվանումներով[9]։
1908 թվականի տվյալներով գյուղում բնակվել է 240 մոլլամամաթլու քուրդ[10], իսկ 1976 թվականին գյուղի բնակչության թիվը հասել է 1065-ի[2]։
Ադրբեջանական տիրապետությունից գյուղն ազատագրվել է 1993 թվականի գարնանը։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրավոր հիշատակություններից պարզ է դարձել, որ միջնադարում Ապահենում եղել է եկեղեցի և դպրատուն։ Գյուղի և շրջակայքի տներից գտնվել են եկեղեցու մնացորդներ։ Այլ պատմական մնացորդներ չեն պահպանվել։
Գրչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջին դարերում եղել է գրչության կենտրոն[11]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ 2,0 2,1 2,2 «Ս. Կարապետյան, «Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում», էջ 72-73» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջեր 390–392.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ «Դիվան հայ վիմագրության», պրակ 3, Սեդրակ Բարխուդարյան, Երևան, 1973, էջ 199
- ↑ «Դիվան հայ վիմագրության», պրակ 3, Սեդրակ Բարխուդարյան, Երևան, 1973, 216
- ↑ «ԺԷ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ», հատոր Գ, Երևան 1984, էջ 488-489
- ↑ «ԺԷ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ», հատոր Գ, Երևան 1984, էջ 865
- ↑ «Ջամբռ», էջ 283
- ↑ Հակոբյան Ա. Հ., Սիմոնյան Հ. Ե., Դադիվանքի նորահայտ արձանագրությունը և Տպելի տեղադրության հարցը, Պատմա-բանասիրական հանդես, 1998, N1-2, էէ 227-231
- ↑ «Кавказский календарь на 1910 г.», Тифлис, 1909
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 305
|