Անդրոմեդա (համաստեղություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անդրոմեդա (այլ կիրառումներ)
Անդրոմեդա
Համաստեղություն
Լատիներեն անվանումAndromeda
ՀապավումAnd
Մասն էՀյուսիսային երկնային կիսագունդ
Հակում+40
Մակերես722 քառակուսի աստիճան[1]
Հիմնական աստղեր4, 18
Բայեր/Ֆլեմստիդ
աստղեր
65
Ճանաչված
մոլորակներով աստղեր
4
Պայծառ աստղեր3
Ամենապայծառ աստղα And (2.1մ)
Ամենամոտիկ աստղRoss 248 (10.32 լտ)
Մեսյեի առարկաներ3
Ասուպային հոսքերAndromedids (Bielids)
Հարևան
համաստեղությունները
Պերսեյ
Կասիոպեա
Մողես
Պեգաս
Ձկներ
Եռանկյունի
Անվանված էԱնդրոմեդա
Տեսանելի է +90° և −40°. լայնությունների միջև:
Ամենատեսանելին է նոյեմբեր ամսում ժամը 21:00-ին (երեկոյան 9-ին):

Անդրոմեդա (լատին․՝ Andromedae, նշանակումը՝ And), համաստեղություն հյուսիսային կիսագնդում՝ Կասիոպեա, Պերսեոս, Եռանկյունի, Ձկներ, Պեգաս և Մողես համաստեղությունների միջև։ Անդրոմեդան երկնքում գտնվող աստղերի մեջ իր չափերով 19-րդն է։

Համաստեղությունը հայտնի է նրանով, որ նրա տիրույթում է գտնվում Անդրոմեդայի միգամածությունը, որը ամենամոտն է գտնվում Երկիր մոլորակին։ Այդ օբյեկտը տեսանելի է նույնիսկ անզեն աչքով։

Համաստեղության ամենավառ աստղերն են Ալփերացը կամ Սիրան, Միրախը, Ալ Մաախը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկնակամարի քարտեզներում Անդրոմեդային շղթաներով պատկերելը կապված է Պերսևսի մասին պատմվող հունական առասպելում նրա ունեցած դերի հետ։ Այդ առասպելում պատմվում է, որ Եթովպիայի թագուհի Կասիոպեան պարծեցել էր, թե իր դուստրը աննկարագրելի գեղեցկության ծովային նիմփեներից՝ ներեուհիներից ավելի գեղեցիկ է։ Դրանից վիրավորվելով, նիմփեները Կասիոպեային պատժելու համար դիմում են Պոսեյդոնին և նա Կետոս հրեշին հրամայում է հարձակվել Եթովպիայի վրա։ Անդրոմեդայի խուճապահար հորը՝ Կեփևսին Ամոնի գուշակը հայտնում է, որ իր թագավորությունը փրկելու միակ ձևն իր դստերը Կետոսին զոհաբերելն է։ Ծովափի ժայռին շղթայակապ արված Անդրոմեդային ազատում է հերոս Պերսևսը դրա համար օգտագործելով Մեդուսայի գլուխը, որպեսզի հրեշը թաքնվի քարերի մեջ։ Ալգոլը (Պերսևսի բետան)՝ «Դեմոնի աստղը» նշանակում է Մեդուսայի գլուխը։ Դրանից հետո Պերսևսն ու Անդրոմեդան ամուսնանում են։

Անդրոմեդայի մահանալուց հետո Աթենասը նրան դարձնում է համաստեղություն։ Նրա հարևան Պերսևս, Կասիոպեա, Կետոս և Կեփևս համաստեղությունները նույնպես կապված են Պերսևսի առասպելի հետ։

Անդրոմեդայի համաստեղությունը պատկերելու ժամանակ, սովորաբար, Անդրոմեդայի ալֆա աստղն օգտագործվում է որպես գլուխ, Անդրոմեդայի օմիկրոնն ու լամբդան՝ որպես նրա շղթաները և Անդրոմեդայի դելտա, պի, մյու, բետա և գամմա աստղերը՝ որպես նրա մարմինն ու ոտքերը։

Անդրոմեդայի պաշտոնական սահմանները 36 կողմանի բազմանկյան տեսքով 1930 թ. որոշել է Էժեն Դելպորտը։

Յոհան Հեվելիուսի պատկերած Անդրոմեդան 1690 թ. հրատարակված ատլասից։ Համաստեղությունը պատկերված է այն ժամանակներում ընդունված ձեւով՝ երկնակամարի դրսի կողմից եւ դա է պատճառը, որ նա ժամանակակից պատկերի հայելային անդրադարձն է։

Նկարագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիսում տեղակայված լինելու պատճառով Անդրոմեդան տեսանելի է միայն 40° հարավային լայնությունից հյուսիս։ Ավելի հարավ գտնվող դիտողների համար այն գտնվում է հորիզոնից ցածր։ Սա ամենամեծ համաստեղություններից մեկն է՝ 722 քառակուսի աստիճան մակերեսով։ Սա 1400 լիալուսնի չափ է, ամենամեծ՝ Հիդրա համաստեղության 55%-ը և ամենափոքր՝ Հարավային խաչ համաստեղությունից մեծ է տասը անգամ։

Աստղերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենապայծառ՝ Անդրոմեդայի ալֆա աստղը (α And, Ալփերաց, Սիրա) կրկնակի աստղ է, Երկրից գտնվում է 97 լուսատարի հեռավորության վրա։ Կարող է համարվել նաև Պեգասի մաս, այն դեպքում, երբ Անդրոմեդայի գամման (γ And, Ալմախ, Երկրից հեռավորությունը՝ 358 լուսատարի) գունագեղ կրկնակի աստղ է և սիրող աստղագետների մոտ՝ ճանաչված։ Բրիտանացի աստղագետ Ուիլիամ Հերշելն այս աստղի մասին ասել է. «Երկու աստղերի գույների տպավորիչ տարբերությունը միտք է հուշում արևի և իր մոլորակի մասին, ինչի համար ոչ պակաս չափով է նպաստում նրանց անհավասար չափսերի կոնտրաստը»։

Անդրոմեդի բետան (β And, Միրախ) կարմիր հսկա է, նրա գույնը տեսանելի է անզեն աչքով։ Երկրից հեռավորությունը 198 լուսատարի է։ Անունն արաբերենից թարգմանբար նշանակում է «գոտկատեղ»։

Անդրոմեդայի միգամածությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրոմեդայի միգամածությունը (M31):

Այս համաստեղության ամենանշանավոր օբյեկտն է Անդրոմեդայի միգամածություն (M31) պարուրաձեւ գալակտիկան եւ Մեսյեի ամենապայծառ օբյեկտը։ Մեզ ամենամոտ գտնվող պարուրաձեւ գալակտիկան է, հեռավորությունն է մոտավորապես 2.2 մլն լուսատարի։

Նայելու ուղղության հետ գալակտիկայի հարթության թեքվածությունը կազմում է ընդամենը 15°, չնայած այն բանի, որ մենք նրան տեսնում ենք ձգված օվալի տեսքով։

Ըստ երևույթին, Անդրոմեդայի միգամածություն գալակտիկան նման է մեր Գալկտիկային, ունի ավելի, քան 220 հազար լուսատարի տրամագիծ և պարունակում է մոտ 300 միլիարդ աստղ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրոմեդա (համաստեղություն)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 401