Էժեն Դելպորտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էժեն Դելպորտ
Eugène Delporte
Ծնվել է հունվարի 10, 1882({{padleft:1882|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:10|2|0}})[1]
Ծննդավայր Ժոդուան
Մահացել է հոկտեմբերի 19, 1955({{padleft:1955|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:19|2|0}})[1] (73 տարեկանում)
Մահվան վայր Ուկել
Քաղաքացիություն Flag of Belgium.svg Բելգիա
Գործունեություն աստղագետ

Էժեն Ժոզեֆ Դելպորտ (Eugène Joseph Delporte, ծնվ. 1882 թ. հունվարի 10 - մահ. 1955 թ. հոկտեմբերի 19), բելգիացի աստղագետ։ Ծնվել է Ժենապում (բնակավայր բելգիական Բրաբանտ նահանգում)։ 1903 թ. ավարտել է Բրյուսելի համալսարանը, հետագայում աշխատել է Բելգիայի թագավորական աստղադիտարան Ուքլում։

Ընդհանուր առմամբ հայտնաբերել է վաթսունվեց աստերոիդ։ Դրանց թվում առավել հայտնիներն են` (1221) Ամուրը և (2101) Ադոնիսը։ Նա հայտնաբերել է նաև մեծ թվով գիսաստղեր, ներառյալ պարբերական գիսաստղ 57P/դու Տոյտ-Նեույմին-Դելպորտը։ 1930 թվականին Դելպորտը սահմանեց սահմանները բոլոր համաստեղությունների միջև։

Նրա պատվին է անվանվել Դելպորտ խառնարանը Լուսնի վրա։

Գրականություն[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. 1,0 1,1 Record #11606787X // Gemeinsame Normdatei Ստուգված է ապրիլի 9-ին 2014: