Տեղական իշխանությունների պալատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տեղական իշխանությունների պալատը մեկն է Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի երկու պալատներից:


Տեղական իշխանությունների պալատի անդամները, ովքեր պետք է տեղական ինքնակառավարման մարմնում ունենան ընտրովի մանդատ, նշանակվում են յուրաքանչյուր անդամ պետությանը բնորոշ ընթացակարգով, ինչպես դա ամրագրված է Կոնգրեսի նոր Խարտիայում` ընդունված 2007մայիսի 2-ին Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի կողմից:

Պալատի 318 անդամները ներկայացնում են 47 անդամ պետությունները և նշանակվում են 2 տարի ժամկետով: Յուրաքանչյուր անդամ պետության պատվիրակություն պետք է արտացոլի պետության տարածքում ներկայացուցիչների աշխարհագրական և քաղաքական հավասարակշիռ տեղաբաշխումը : Նույն կերպ, պատվիրակությունները պետք է հետևեն որպեսզի կանայք և տղամարդիկ հավասարապես ներկայացված լինեն:

Կոնգրեսում անդամ պետությունները իրավունք ունեն նույնքան անդամ ունենալ, որքան Խորհրդարանական վեհաժողովում:

Պալատը ընտրում է իր Բյուրոն (ղեկավար մարմինը), որը բաղկացած է մեկ նախագահից (ընտրվում է Պալատի անդամների թվից 2 տարի ժամկետով) և 7 փոխնախագահներից` հնարավորինս պահպանելով անդամ պետությունների աշխարհագրական հավասարակշիռ տեղաբաշխումը:

Ներկայումս Տեղական իշխանությունների պալատի Բյուրոն բաղկացած է ըստ (արարողակարգային հերթականության)`

Յան Միկալեֆ – Մալթա (նախագահ) , Դուբրավակա Սուիցա – Խորվաթիա (փոխնախագահ), Անդերս Կնապե – Շվեդիա (փոխնախագահ), Հիլդե Զախ – Ավստրիա (փոխնախագահ), Ժան-Կլոդ Ֆրեկոն - Ֆրանսիա (փոխնախագահ), Ֆաբիո Պելեգրինի – Իտալիա (փոխնախագահ), Էմին Երիցյան – Հայաստան (փոխնախագահ), Օննո վան Վելդուիզեն – Նիդերլանդներ (փոխնախագահ):

Պալատի Քարտուղարությունը ղեկավարում է Գործադիր քարտուղարը (ներկայումս ֆրանսիացի Ժան-Ֆիլիպ Բոզուլը), որին նշանակում է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը: Պալատի նստաշրջանները տեղի են ունենում Ստրասբուրգում ու նախորդում կամ/և հաջորդում են Կոնգրեսի տարեկան նստաշրջաններին: Այս նստաշրջանները դռնբաց են:

Տեղական իշխանությունների պալատի անդամների տեղերի բաշխումը`

Պետություն Անդամ Պետություն Անդամ Պետություն Անդամ
Ադրբեջան Ադրբեջան 6 Ալբանիա Ալբանիա 4 Անդորրա Անդորրա 2
Ավստրիա Ավստրիա 6 Ավստրիա Ավստրիա 7 Բոսնիա և Հերցոգովինա Բոսնիա և Հերցոգովինա 5
Բուլղարիա Բուլղարիա 6 Գերմանիա Գերմանիա 18 Դանիա Դանիա 5
Էստոնիա Էստոնիա 3 Թուրքիա Թուրքիա 12 Իռլանդիա Իռլանդիա 4
Իսլանդիա Իսլանդիա 3 Իսպանիա Իսպանիա 12 Իտալիա Իտալիա 18
Լատվիա Լատվիա 3 Լեհաստան Լեհաստան 12 Լիխտենշտեյն Լիխտենշտեյն 2
Լիտվա Լիտվա 4 Լյուքսեմբուրգ Լյուքսեմբուրգ 3 Խորվաթիա Խորվաթիա 5
Կիպրոս Կիպրոս 3 Հայաստան Հայաստան 4 Հունաստան Հունաստան 7
Հունգարիա Հունգարիա 7 Մալթա Մալթա 3 Մակեդոնիա Մակեդոնիա 3
Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն 18 Մոլդովա Մոլդովա 5 Մոնակո Մոնակո 2
Մոնտենեգրո Մոնտենեգրո 3 Նիդերլանդներ Նիդերլանդներ 7 Նորվեգիա Նորվեգիա 5
Շվեդիա Շվեդիա 6 Շվեյցարիա Շվեյցարիա 6 Չեխիայի հանրապետություն Չեխիայի հանրապետություն 7
Պորտուգալիա Պորտուգալիա 7 Ռումինիա Ռումինիա 10 Ռուսաստանի դաշնություն Ռուսաստանի դաշնություն 18
Սան Մարինո Սան Մարինո 2 Սերբիա Սերբիա 7 Սլովակիա Սլովակիա 5
Սլովենիա Սլովենիա 3 Վրաստան Վրաստան 5 Ուկրաինա Ուկրաինա 12
Ֆինլանդիա Ֆինլանդիա 5 Ֆրանսիա Ֆրանսիա 18
Ընդհանուր 318


[խմբագրել] Արտաքին հղումներ

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով