Տեղական իշխանությունների պալատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տեղական իշխանությունների պալատը մեկն է Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի երկու պալատներից։ Տեղական իշխանությունների պալատը Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների տեղական իշխանությունների միասնական ձայնն է։

Տեղական իշխանությունների պալատի գործունեության հիմնական նպատակն է տեղական ժողովրդավարության իրավիճակի գնահատումը և տեղական ընտրությունների դիտորդությունը՝ Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի սկզբունքներին համաձայն։ Պալատը նաև աջակցում է եվրոպական քաղաքների միջև համագործակցությանը, ինչպիսիք են օրինակ միջմշակութային երկխոսությունը և էլեկտրոնային ժողովրդավարությունը։ Այն խթանում է տեղական ժողովրդավարության սկզբունքները նաև Եվրոպայի աշխարհագրական տարածքից դուրս, օրինակ քաղաքների եվրո-արաբական երկխոսության և եվրո-միջերկրածովյան համագործակցության շրջանակներում։

Պալատի հանդիպումները տեղի են ունենում տարին երկու անգամ՝ Կոնգրեսի լիագումար նիստերի ընթացքում։ Հանդիպումներին թեմատիկ բանավեճեր են տեղի ունենում մի շարք հարցերով, ինչպես օրինակ՝  ռադիկալացման դեմ պայքար, քաղաքների համագործակցություն ահաբեկչության դեմ պայքարի հարցում, միգրացիա, մշակութային ժառանգության պաշտպանություն։ Արդյունքում ընդունվում են հանձնարարականներ և բանաձևեր։ Անհրաժեշտության դեպքում Տեղական իշխանությունների պալատը կարող է անդամ որևէ պետությունից պահանջել ներկայացնել զեկույց իր փորձառության որևէ կոնկրետ թեմայով։ Տեղական իշխանություների պալատը քննարկում է իր իրավասության շրջանակում ընկած հարցեր, այն է՝ Եվրոպայում տեղական չափմանը վերաբերող նշանակալի ընթացիկ խնդիրներ, և անհրաժեշտության դեպքում կարող է բանավեճ նախաձեռնել Կոնգրեսի լիագումար նիստի ժամանակ։ Պալատի անդամների ցանկը կարելի է տեսնել այստեղ։

Հանձնաժողովներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թ․-ի հոկտեմբերին ձևավորվեցին Կոնգրեսի երեք հանձնաժողովները՝ Մոնիտորինգի հանձնաժողովը, Կառավարման հանձնաժողովը և Ընթացիկ հարցերի հանձնաժողովը։

Մոնիտորինգի հանձնաժողով[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնիտորինգի հանձնաժողովը հետևում է անդամ պետությունների կողմից Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտրայով ստանձնած հանձնառությունների և պարտավորությունների իրականացմանը։ Այն կազմակերպում է մոնիտորինգային այցեր, պատրաստում անդամ պետություններում տեղական և տարածքային ժողովրդավարության իրավիճակի մասին զեկույցներ։ Հանձնաժողովի անդամների ցանկը ներկայացված է այստեղ։

Կառավարման հանձնաժողով[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառավարման հանձնաժողովը պատասխանատու է Կոնգրեսի կանոնադրական մանդատին առնչվող հարցերի համար, որոնք ներառում են հանրային ֆինանսները, միջռեգիոնալ համագործակցությունը, էլեկտրոնային ժողովրդավարությունը, ինչպես նաև միջկառավարական մարմինների հետ համագործակցությունը։ Կոնգրեսի կայքում կարելի է գտնել Կառավարման հանձնաժողովի անդամների ցանկը։

Ընթացիկ հարցերի հանձնաժողով[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հանձնաժողովը զբաղվում է տեղական և տարածքային կառավարությունների դերի հարցերով՝ ժամանակակից հասարակությունների մարտահրավերների լույսի ներքո։ Այն զբաղվում է մի շարք հարցերով, ինչպիսիք են օրինակ ներառական հասարակությունը, քաղաքացիների մասնակցությունը, կրթությունը, միջկրոնական և միջմշակութային երկխոսությունը, սեռական ոտնձգություններից երեխաների պաշտպանությունը, երիտասարդների մասնակցությունը, միգրանտների ինտեգրումը՝ Եվրոպայի խորհրդի հիմնարար արժեքների տեսանկյունից։ Ընթացիկ հարցերի հանձնաժողովի անդամների ցանկը կարելի է տեսնել Կոնգրեսի կայքում։

Բյուրո[խմբագրել | խմբագրել կոդը]

Պալատը ընտրում է իր Բյուրոն (ղեկավար մարմինը), որը բաղկացած է մեկ նախագահից (ընտրվում է Պալատի անդամների թվից 2 տարի ժամկետով) և 7 փոխնախագահներից՝ հնարավորինս պահպանելով անդամ պետությունների աշխարհագրական հավասարակշիռ տեղաբաշխումը։

Տեղական իշխանությունների պալատի Բյուրոյի կազմը կարելի է տեսնել Կոնգրեսի պաշտոնական կայքում։

Քարտուղարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պալատի Քարտուղարությունը ղեկավարում է Գործադիր քարտուղարը, որին նշանակում է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը։ Պալատի նստաշրջանները տեղի են ունենում Ստրասբուրգում ու նախորդում կամ/և հաջորդում են Կոնգրեսի տարեկան նստաշրջաններին։ Այս նստաշրջանները դռնբաց են։

Անդամների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղական իշխանությունների պալատի անդամները, որոնք տեղական ինքնակառավարման մարմնում [M1] կա՛մ ուղղակիորեն ընտրված են կա՛մ քաղաքականորեն հաշվետու են ուղղակի ընտրված կառույցին/ժողովին, նշանակվում են յուրաքանչյուր անդամ պետությանը բնորոշ ընթացակարգով։ Պալատը հնարավորություն է ընձեռում տարբեր երկրներում տեղական մակարդակում ընտրված ներկայացուցիչներին հավաքվել մեկ վայրում և քննարկել ընդհանուր խնդիրներ, կիսվել հաջողված փորձառությամբ և մշակել քաղաքականություններ։

Պալատի 324 անդամները ներկայացնում են 47 անդամ պետությունները և նշանակվում են 2 տարի ժամկետով։ Համաձայն 2020 թ․-ի հունվարի 15-ին ընդունված Կոնգրեսի կանոնադրության՝ բոլոր անդամ պետությունների պատվիրակությունների կազմը պետք է երաշխավորի տվյալ երկրի աշխարհագրական տարածքների, տարբեր տեղական իշխանությունների և քաղաքական ուժերի, ինչպես նաև կանանց և տղամարդկանց հավասարաչափ ներկայացվածություն։  

Կոնգրեսում անդամ պետությունները իրավունք ունեն նույնքան անդամ ունենալ, որքան Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում։

Տեղական իշխանությունների պալատի անդամների քանակը 324 է (ներկայացուցիչներ և փոխարինող անդամներ), իսկ տեղերի բաշխումը հետևյալն է՝

Պետություն Անդամ Պետություն Անդամ Պետություն Անդամ
Ադրբեջան Ադրբեջան 6 Ալբանիա Ալբանիա 4 Անդորրա Անդորրա 2
Ավստրիա Ավստրիա 6 Ավստրիա Ավստրիա 7 Բոսնիա և Հերցոգովինա Բոսնիա և Հերցոգովինա 5
Բուլղարիա Բուլղարիա 6 Գերմանիա Գերմանիա 18 Դանիա Դանիա 5
Էստոնիա Էստոնիա 3 Թուրքիա Թուրքիա 12 Իռլանդիա Իռլանդիա 4
Իսլանդիա Իսլանդիա 3 Իսպանիա Իսպանիա 12 Իտալիա Իտալիա 18
Լատվիա Լատվիա 3 Լեհաստան Լեհաստան 12 Լիխտենշտեյն Լիխտենշտեյն 2
Լիտվա Լիտվա 4 Լյուքսեմբուրգ Լյուքսեմբուրգ 3 Խորվաթիա Խորվաթիա 5
Կիպրոս Կիպրոս 3 Հայաստան Հայաստան 4 Հունաստան Հունաստան 7
Հունգարիա Հունգարիա 7 Մալթա Մալթա 3 Մակեդոնիա Մակեդոնիա 3
Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն 18 Մոլդովա Մոլդովա 5 Մոնակո Մոնակո 2
Մոնտենեգրո Մոնտենեգրո 3 Նիդերլանդներ Նիդերլանդներ 7 Նորվեգիա Նորվեգիա 5
Շվեդիա Շվեդիա 6 Շվեյցարիա Շվեյցարիա 6 Չեխիայի հանրապետություն Չեխիայի հանրապետություն 7
Պորտուգալիա Պորտուգալիա 7 Ռումինիա Ռումինիա 10 Ռուսաստանի դաշնություն Ռուսաստանի դաշնություն 18
Սան Մարինո Սան Մարինո 2 Սերբիա Սերբիա 7 Սլովակիա Սլովակիա 5
Սլովենիա Սլովենիա 3 Վրաստան Վրաստան 5 Ուկրաինա Ուկրաինա 12
Ֆինլանդիա Ֆինլանդիա 5 Ֆրանսիա Ֆրանսիա 18
Ընդհանուր 318

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]