Ջեսիկա Ալբա
| Ջեսիկա Ալբա | |||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Բնագիր ԱԱՀ | Ջեսիկա Մարիա Ալբա | ||||||||||
| Հասակը` | 170 սմ | ||||||||||
| Ծնվել է` | ապրիլի 28, 1981 | ||||||||||
| Ծնվելու վայր` | Պոմոնա, Կալիֆորնիա, |
||||||||||
| Ազգություն` | |||||||||||
| Մասնագիտություն | Դերասանուհի | ||||||||||
| Ակտիվ շրջան | 1984–այժմ | ||||||||||
| Ժանրեր | Կատակերգություն, Դրամա, Ֆանտաստիկա |
||||||||||
| Ընտրանի | "Ֆանտաստիկ քառյակը", "Քաղցրիկը", "Լրտեսների երեխաները 4D" |
||||||||||
| Ամուսին(ներ) | Քեշ Ուորեն (2 երեխա) |
||||||||||
| Երեխա(ներ) | 2 երեխա | ||||||||||
| էջ IMDb-ում | ID 0004695 | ||||||||||
| էջ ԿինոՊոիսկ-ում | ID 21931 | ||||||||||
|
|||||||||||
Ջեսսկա Մարիա Ալբան (անգլ.՝ Jessica Marie Alba), ծնվել է 1981թ-ի ապրիլի 28-ին Պոմոնայում Կալիֆորնիա ԱՄՆ: Ամերիկացի երգչուհի և դերասանուհի է: Մասնակցել է MTV-ի մի շարք կազմակերպած հաղորդումներին, իսկ հունիսի 13-ին կմասնակցի MTV MOVIE AWARDS մրցանակաբաշխությանը:
Սկսել է նկարահանվել 13 տարեկանից: Նա հայտնի է դարձել ի շնորհիվ «Մութ հրեշտակ» (2000—2002) հեռուստասերիալում մարմնավորած դերի: Այնուհետև նկարահանվել է զանազան հայտնի ֆիլմերում` ինչպիսիք են օրինակ «Գիշերային բառարան» (2003), «Մեղքերի քաղաքը» (2005) և «Ֆանտաստիկ քառյակը» (2005) ֆիլմերը:
Ըստ 2006 թ.-ի «AskMen.com» կայքի հարցման արդյունքի Ալբան գրավել է առաջին տեղը «99 ամենացանկալի կանայք» ցուցակում և 2007 թ.-ին համարվել է «Աշխարհի ամենահրապուրիչ կինը» ըստ «FHM» ամսագրի: Ջեսիկան բազմաթիվ մրցանակներ է ստացել իր աշխատանքների համար և նույնիսկ նոմինացվել է Ոսկե Գլոբուսի «Մութ հրեշտակ» սերիալում մարմնավորած դերի համար:
Վաղ տարիները [խմբագրել]
Ջեսիկա Ալբան ծնվել է 1981 թ.-ի ապրիլի 28-ին ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Պամոնա քաղաքում` Քեթրին (օրիորդական ազգանունը Ենսեն) և Մարկ Ալբայի ընտանիում: Ջեսիկայի մայրն ունի դանիական և ֆրանկոկանադական խագում, իսկ հայրը ամերիկացի է մեքսիկական ծագումով: Ջեսիկան ունի փոքր եղբայր` Ջոշուա անունով: Հոր կարերիայի պատճառով (նա ռազմական օդաչու է) ընտանիքը նախքան Կալիֆորնիա վերադառնալը ստիպված էր ապրել Միսսիսիպի նահանգի Բիլոնսկի և Տեխաս նահանգի Դել Ռիո քաղաքներում:
Ֆիլմագրություն [խմբագրել]
| Թիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանումը | Դերը | Ժանրը | Ռեժիսոր | Խաղընկերներ |
|---|---|---|---|---|---|---|
| 1972-1995 | ԱԲԳ հատուկ դպրոցից հետո | ABC Afterschool Specials | Քրիստի | սերիալ, Դրամա, Արկածային |
Լարրի Իլայքեն, ... | |
| 1990-2000 | Բևեռլի Հիլզ 90210 | Beverly Hills, 90210 | Լին | սերիալ, Մելոդրամա |
Դենիել Էթիաս, ... | |
| 1994 | Կորուսյալ ճամբարը | Camp Nowhere | Գեյլ | Կատակերգություն, Արկածային |
Ջոնաթան Փրինց | |
| 1994-2000 | Չիկագոյի հույսը | Chicago Hope | Ֆլորի Հերնանդես | սերիալ, Դրամա, Դետեկտիվ |
Բիլլ Դ'Էլիա, ... | |
| 1994-1998 | Ալեքս Մաքի գաղտնի աշխարհը | The Secret World of Alex Mack | Ջեսիկա | սերիալ, Ֆենտեզի, Ֆանտաստիկա |
Պոլ Հոուեն, ... | |
| 1995-2009 | Խելահեղ հեռուստատեսություն | Mad TV | Ջեսիկա Սիմփսոն | սերիալ, Կատակերգություն |
Բրյուս Լեդդի | |
| 1995 | Մերկուրիի արշալույսը | Venus Rising | Երիտասարդ Իվ | Մարտական | Լիորա Բերիշ, Էդգար Մայքլ Բրավո |
|
| 1995-2000 | Ֆլիպեր | Flipper | Մայա Գրահամ | սերիալ, Արկածային, Ընտանեկան |
Դոնալդ Կրոմբի, ... | |
| 1997-1998 | Հարավային Բրուկլին | Brooklyn South | Մելիսա Հաուեր | սերիալ, Քրեական, Դրամա |
Մայքլ Վ. Ուոթկինս, ... | |
| 1998-1999 | Սիրո նավակը | Love Boat: The Next Wave | սերիալ, Կատակերգություն |
Թոնի Մորդենտե, ... | ||
| 1999 | Պ.Ա.Ն.Կ.Ե.Ր. | P.U.N.K.S. | Սամանթա Սվաբոդա | Ֆանտաստիկա, Կատակերգություն |
Շոն ՄաքՆամարա | |
| 1999 | Չհամբուրվածը | Never Been Kissed | Քրիսթեն | Դրամա, Մելոդրամա, Կատակերգություն |
Ռաջա Գոսնել | Դրյու Բերիմոր |
| 1999 | Սպանող ձեռքը | Idle Hands | Մոլի | Սարսափ, Թրիլեր, Կատակերգություն |
Ռոդմեն Ֆլենդեր | |
| 2000 | Պարանոյա | Paranoid | Խլոե | Թրիլեր | Ջոն Դայգան | |
| 2000-2002 | Մութ հրեշտակ | Dark Angel | Մաքս Գուեվերա | սերիալ, Ֆանտաստիկա, Մարտական |
Ջեֆ Վուլնավ, ... | |
| 2003 | Գիշերային բառարան | The Sleeping Dictionary | Սելիմա | Դրամա, Մելոդրամա |
Գայ Ջենքին | |
| 2003 | Քաղցրիկը | Honey | Հոնեյ Դանիելս | Դրամա, Մելոդրամա, Երաժշտական |
Բիլլե Վուդրաֆ | |
| 2005 – ... | Օֆիս | The Office | Սոֆի | սերիալ, Դրամա, Մելոդրամա |
Ռենդոլ Էյնխորն | Սթիվ Կարել |
| 2005 | Մեղքերի քաղաքը | Sin City | Նենսի Քելահան | Մարտական, Դետեկտիվ, Քրեական |
Ֆրենկ Միլեր, Ռոբերտ Ռոդրիգես, Քվենտին Տարանտինո |
Բրյուս Ուիլիս, Միքի Ռուրկ, Բենիսիո Դել Տորո, Կլայվ Օուեն, Ռոզարիա Դոունսոն, Մայքլ Կլարկ Դունկան, Էլայջա Վուդ, Ջոշ Հարթնեթ |
| 2005 | Ֆանտաստիկ քառյակը | Fantastic Four | Սյու Սթորմ | Ֆանտաստիկա, Ֆենտեզի |
Թիմ Սթորի | |
| 2005 | Բարի գալուստ Եդեմ | Into the Blue | Սեմ | Մարտական, Արկածային |
Ջոն Ստոկուել | Պոլ Ուոկեր |
| 2007 | Տասը պատվիրաններ | The Ten | Լիզ Էնն Բլազեր | Կատակերգություն | Դեվիդ Ուեյն | |
| 2007 | Ֆանտաստիկ քառյակը. Արծաթյա սերֆերի ներխուժումը | 4: Rise of the Silver Surfer | Սյուզան Սթորմ / Անտեսանելի կին | Ֆանտաստիկ, Ֆենտեզի |
Թիմ Սթորի | |
| 2007 | Հաջողություն, Չաք | Good Luck Chuck | Քեմ | Դրամա, Մելոդրամա, Կատակերգություն |
Մարկ Հելֆրիչ | Դեյն Կուկ |
| 2007 | Բարև, Բիլ | Meet Bill | Լաքի | Դրամա, Կատակերգություն |
Բերնի Գոլդման, Մելիսա Ուոլեք | Աարոն Էկխարտ |
| 2007 | Նարկոզ | Awake | Սեմ Լոկվուդ | Դրամա, Թրիլեր, Քրեական |
Ջոբի Հարոլդ | Հեյդեն Քրիստեան |
| 2008 | Աչքը | The Eye | Սինդի Ուելս | Դրամա, Սարսափ, Թրիլեր |
Դեվիդ Մարո, Քսավյեր Պալյու | |
| 2008 | Սեքս-գուռու | The Love Guru | Ջեյն Բուլարդ | Կատակերգություն | Մարկո Շնաբել | Ջասթին Թիմբեռլեյք, Մայք Մայերս, Ջեսիկա Սիմփսոն |
| 2010 | Մարդասպանն իմ մեջ | The Killer Inside Me | Ջոյս Լայքլենդ | Դրամա, Քրեական, Թրիլեր |
Մայքլ Ուինթերբոթոն | Կեյսի Աֆլեք, Քեյթ Հադսոն |
| 2010 | Սուրբ Վալենտինի օրը | Valentine's Day | Մորլի Քլարկսոն | Դրամա, Կատակերգություն |
Գարի Մարշալ | Քեթի Բեյթս, Ջեսիկա Բիլ, Բրեդլի Կուպեր, Ջենիֆեր Գարներ, Էն Հետուեյ, Էշթոն Քաթչեր, Թեյլոր Լոտներ, Ջուլիա Ռոբերտս, Էմմա Ռոբերտս |
| 2010 | Մաչետե | Machete | Սարթանա | Մարտական, Քրեական, Թրիլեր |
Ռոբերտ Ռոդրիգես, Ալվարո Ռադրիգես |
Դենի Տրեխո, Միշել Ռոդրիգես, Ռոբերտ Դե Նիրո, Սթիվեն Սիգալ, Լինդսի Լոհան, Դերիլ Սաբարա |
| 2010 | Գաղտնի նշան | An Invisible Sign | Մոնա Գրեյ | Դրամա, Մելոդրամա |
Մերիլ Ագրելո | |
| 2010 | Ծանոթացեք Ֆաքերների հետ 2 | Little Fockers | Էնդի Գարսիա | Կատակերգություն | Փոլ Վայց | Ռոբերտ Դե Նիրո, Բեն Սթիլեր, Հարվի Քեյթլ, Օուեն Ուիլսոն, Դասթին Հոֆման |
| 2011 | Լրտեսների երեխաները 4D | Spy Kids: All the Time in the World in 4D | Մարիսա Ուիլսոն | Ֆանտաստիկա, Կատակերգություն, Ընտանեկան |
Ռոբերտ Ռոդրիգես | Ալեքսա Վեգա, Դենի Տրեխո, Դերիլ Սաբարա |
| 2012 | Ամուսնալուծության մեծ երեխաներ | A.C.O.D. | Միշել | |||
| 2013 | Փախուստ Երկիր մոլորակից | Escape from Planet Earth | Լենա (ձայն) |
Հղումներ [խմբագրել]
- Ջեսիկա Ալբա(ռուս.) kinopoisk.ru կայք էջում:
- Ջեսիկա Ալբա(ռուս.) kinomania.ru կայք էջում:
- Ջեսիկա Ալբա(անգ.) People.com կայք էջում: