Օֆիս (հեռուստասերիալ, ԱՄՆ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օֆիս
The Office
Изображение логотипа
Սիթքոմի չորրորդ եթերաշրջանի պաստառը
Ժանրմոկյումենտարի և ամերիկյան սիթքոմ
ՍտեղծողԳրեգ Դենիելս
Երկիր ԱՄՆ
ՀիմքՕֆիս (հեռուստասերիալ, Մեծ Բրիտանիա)
Լեզուանգլերեն[1]
ՌեժիսորՌենդալ Էյնհորն, Ջեֆրի Ջեյքոբ Աբրամս, Ջոս Ուինդոն, Ջոն Ֆավրո, Հարոլդ Ռամիս, Ջեյսոն Ռայթման, Մարկ Ուեբ և Քեն Քուոպիս
Գլխավոր
դերերում
Սթիվ Քարել, Ռեյն Ուիլսոն, Ջոն Կրասինսկի, Էդ Հելմս, Ջեննա Ֆիշեր, Բի Ջեյ Նովակ, Ջեյմս Սփեյդեր, Մելորա Հարդին, Դևիդ Դենման, Լեսլի Դեյվիդ Բեյքեր, Բրայան Բաումգարթներ, Քեյթ Ֆլենների, Անջելա Քինսի, Օսկար Նունյես, Ֆիլիս Սմիթ, Մինդի Քեյլինգ, Փոլ Լիբերստին, Քրիդ Բրետոն, Քրեյգ Ռոբինսոն, Էլի Քեմփեր, Զաք Վուդս, Էմի Ռայան, Քեթրին Թեյթ, Քլարք Դյուք և Ջեյք Լեյսի
ՊրոդյուսերԳրեգ Դենիելս
Ռիկի Ջերվեյս
Սթիվեն Մերչանտ
Հովարդ Քլայն
Բեն Սիլվերման
Փոլ Լիբերստայն
Ջենիֆեր Սելոտա
Բի Ջեյ Նովակ
Մինդի Քեյլինգ
Բրենթ Ֆորեստեր
Դեն Սթեռլինգ
ԵրաժշտությունՋեյ Ֆերգյուսոն
Պատմվածքի վայրՍքրենթոն
Եթերաշրջանների քանակ9
Սերիաների քանակ204
Էկրաններին էմարտի 24, 2005[2]-ից մայիսի 16, 2013
ՀեռուստաալիքNBC[2]
Ընկերություն«Deedle-Dee Productions»
«Reveille Productions» (2005–12)
«Shine America» (2012–13)
«NBC Universal Television Studio» (2005–07)
«Universal Media Studios» (2007–11)
«Universal Television» (2011–13)
ԴիստրիբյուտորNBCUniversal Television and Streaming և Նեթֆլիքս
Պատկերի ձևաչափ1080i 16:9 (HDTV)
ԿապակցվածՕֆիս (Մեծ Բրիտանիա)
ԿարգավիճակԱվարտված
Պաշտոնական կայքէջ

«Օֆիս» (անգլ.՝ The Office, թարգ.՝ գրասենյակ), ամերիկյան հեռուստասերիալ, սիթքոմ։ Եթեր է հեռարձակվել 2005 թվականի մարտի 24-ից մինչև 2013 թվականի մայիսի 16-ը՝ ունենալով 9 եթերաշրջան և 201 թողարկում[3]։ Միացյալ Նահանգների ծածկույթում հեռարձակվել է «NBC» հեռուստացանցով և հանդիսանում է բրիտանական արտադրության («BBC») համանուն սիթքոմի ամերիկյան տարբերակը։

Ամերիկյան հանդիսատեսների համար նախատեսված ադապտացիան կատարվել է Գրեգ Դենիելսի կողմից, ով շոշափելի սցենարիստական ներդրումներ է ունեցել «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում», «Բլրի արքան» և «Սիմփսոններ» հեռուստաշոուներում։

Հեռուստասերիալը կենտրոնանում է «Դանդեր Միֆլին» կոչվող թղթավաճառ ընկերության սկրենտոնյան մասնաճյուղում տեղի ունեցող ամենօրյա եռուզեռի վրա։ Գլխավոր հերոսներին մարմնավորում են Սթիվ Կարելը, Ռեյն Ուիլսոնը, Ջոն Կրասինսկին, Ջեննա Ֆիշերը և այլք։ Գլխավոր դերակատար Կարելը, յոթերորդ եթերաշրջանի վերջնամասում որոշում է հեռանալ նախագծից[4]։

Ի տարբերություն առաջին եթերաշրջանի միջին ընդունելությանը, հեռուստասերիալի հետագա եթերաշրջանները (մասնավորապես՝ 2-5) քննադատների շրջանում խիստ բարձր գնահատականների են արժանանում և առաջադրվում բազմաթիվ հեռուստատեսային մրցանակների, մասնավորապես՝ 4 պրայմթայմ Էմմի մրցանակի, (այդ թվում՝ «Լավագույն հումորային հեռուստասերիալ» անվանակարգում)։

2007 թվականին հեռուստասերիալը տեղ է գտել «Թայմ» ամսագրի «Բոլոր ժամանակների 100 լավագույն հեռուստաշոուների» ցանկում[5]։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Կերպար Պաշտոն Եթերաշրջաններ
Գլխավոր կերպարներ
Սթիվ Կարել Մայքլ Սկոտ «Dunder Mifflin»-ի տարածքային մենեջեր 1-7, 9
Ռեյն Ուիլսոն Դուայթ Շռութ վաճառքի մասնագետ / տարածքային մենեջերի օգնական / տարածքային մենեջերի օգնականի օգնական / տարածքային մենեջեր 1-9
Ջոն Կրասինսկի Ջիմ Հալփերթ վաճառքի մասնագետ / տարածքային մենեջերի օգնական / տարածքային համամենեջեր / տարածքային մենեջեր 1-9
Ջեննա Ֆիշեր Փեմ Բիզլի քարտուղարուհի / վաճառքի մասնագետ / գրասենյակային ադմինիստրատոր 1-9
Բի Ջեյ Նովակ Ռայան Հովարդ պրակտիկանտ / վաճառքի մասնագետ / Վաճառքի բաժնի փոխտնօրեն 1-8, 9
Էդ Հելմս Էնդի Բերնարդ վաճառքի մասնագետ / տարածքային մենեջեր 3-9
Երկրորդական պլանի կերպարներ
Օսկար Նունյեզ Օսկար Մարտինես հաշվապահ 1-9
Անջելա Քինսի Անջելա Մարտին ավագ հաշվապահ 1-9
Փոլ Լիբերստին Թոբի Ֆլանդերսոն մարդկային ռեսուրսների աշխատակից 1-9
Բրայան Բաումգարթներ Քևին Մելոուն հաշվապահ 1-9
Էլլի Քեմփեր Էրին Հենոն քարտուղարուհի 5-9
Լեսլի Դեյվիդ Բեյքեր Սթենլի Հադսոն վաճառքի մասնագետ 1-9
Ֆիլիս Սմիթ Ֆիլիս Վենս վաճառքի մասնագետ 1-9
Քեյթ Ֆլենների Մերեդիթ Պալմեր Մատակարարողների հետ կապի բաժնի աշխատակից 1-9
Մինդի Քեյլինգ Քելլի Կապուր հաճախորդների հետ կապի բաժնի աշխատակից 1-8, 9
Քրեյգ Ռոբինսոն Դերիլ Ֆիլբին պահեստային բրիգադավար / պահեստային վերահսկիչ 1-9
Քրիդ Բրետոն Քրիդ Բրետոն որակի երաշխավորման ծառայության աշխատակից 1-9
Այլ կերպարներ
Դեյվիդ Դենման Ռոյ Անդերսոն պահեստի բանվոր 1-3, 5, 9
Էնդի Բաքլի Դեյվիդ Ուոլաս ֆինանսական տնօրեն / գլխավոր գործադիր տնօրեն 2-6, 8-9
Ռաշիդա Ջոնս Քերեն Ֆիլիպելլի վաճառքի մասնագետ 3, 4, 5, 7
Կլարկ Դյուկ Կլարկ Գրին հաճախորդների հետ կապի ծառայության աշխատակից / կրտսեր վաճառքի մասնագետ 9
Մելորա Հարդին Ջեն Լևինսոն Վաճառքի բաժնի փոխտնօրեն 1-5, 7, 9
Զաք Վուդս Գեյբ Լյուիս տարածաշրջանային կոորդինատոր 6-9
Ջեյք Լեյսի Փիթ Միլլեր հաճախորդների հետ կապի ծառայության աշխատակից 9
Էմի Ռայան Հոլլի Ֆլեքս մարդկային ռեսուրսների աշխատակից 4-5, 7

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Fernsehserien.de (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 An American-Style 'Office' With a Boss From HeckThe New York Times, 2005.
  3. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 22-ին.
  4. Օսիելո, Մայքլ (2010 թ․ հունիսի 28). «Սթիվ Կարելը «Գրասենյակից» հեռանալու մասին». «Էնթերթեյնմենթ ուիքլի». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 12-ին.(անգլ.)
  5. http://content.time.com/time/arts/article/0,8599,1141640,00.html

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]