Ալեքսա Վեգա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսա Վեգա
անգլ.՝ Alexa PenaVega
Ծնվել էօգոստոսի 27, 1988 (35 տարեկան)
ԾննդավայրՄայամի, Ֆլորիդա, ԱՄՆ
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Կրոնքրիստոնեություն
ՄասնագիտությունԴերասանուհի, երգչուհի
Ակտիվ շրջան1994 - այժմ
ԸնտրանիԼրտեսների երեխաները, Լրտեսների երեխաները 2. Անիրականալի հույսերի կղզին, Լրտեսների երեխաները 3. Խաղն ավարտված է և Լրտեսների երեխաները 4D
Ամուսին(ներ)Պենա Կառլոս
Երեխա(ներ)Ocean PenaVega?, Kingston PenaVega? և Rio PenaVega?
IMDbID 0891786
alexa-vega.com
Ալեքսա Վեգա՝ Վիքիպահեստ

Ալեքսա Վեգա (անգլ.՝ Alexa Vega, օգոստոսի 27, 1988(1988-08-27)[1][2][2][…], Մայամի, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի և երգչուհի, առավել հայտնի է դարձել «Լրտեսների երեխաները» ֆիլմերի շարքում և «Ռիպո. Գենետիկական օպերա» մյուզիքլում իր դերերի շնորհիվ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսա Վեգան ծնվել է Մայամիում, Ֆլորիդա նահանգ, ԱՄՆ։ Հայրական գծով կոլումբիացի է, քրիստոնյա է։ Ալեքսան իր ընտանիքի յոթ երեխաներից ամենամեծն է։ 1990 թվականին Ալեքսայի ընտանիքը տեղափոխվել է Լոս Անջելես, Կալիֆոռնիա։ Նրա մայրը՝ Ջինա Ռյուն ֆոտոմոդել էր, քույրերից մեկը՝ Մաքենզին դերասանուհի է («Սղոց», «Մեղքերի քաղաք»)։ Բացի Մաքենզիից ունի երեք քույր՝ Մարգո, Կրիզիա, Գրեյլին, և երկու եղբայր՝ Քրուզ և Ջեթ։ Ալեքսայի ծնողները բաժանվեցին և աղջիկը մեծացավ խորթ հոր հետ։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսան առաջին անգամ նկարահանվել է 6 տարեկան հասակում՝ «Փոքրիկ հսկաներ» ֆիլմում (1994), Էդ Օ’Նիլի աղջկա դերում։ 1990-ական թվականներին Վեգան նկարահանվել է մի շարք ֆիլմերի և հեռուստասերիալների դրվագներում («Շտապ օգնություն» «Այդ ամենը», «Ինն ամիս», «Տորնադո» և այլն)։

Ալեքսայի առաջին խոշոր դերը Կարմեն Կորտեսն էր՝ Ռոբերտ Ռոդրիգեսի ֆանտաստիկ «Լրտեսների երեխաները» ֆիլմում։ Ֆիլմը դարձավ բլոքբաստեր և միանգամից աղջկան բերեց հանրաճանաչություն։ Վեգան նկարահանվեց ֆիլմի բոլոր չորս մասերում, կատարեց բոլոր հնարքները ինքնուրույն, առանց կասկադյորների օգնության և ինքն էլ ձայնագրեց մի քանի երգեր ֆիլմի համար։ Այդ պահից սկսած Վեգան սկսեց մասնագիտորեն զբաղվել երգարվեստով։ 2007 թվականին առաջին անգամ հանդես եկավ որպես երգչուհի բրոդվեյյան «Մազերի լաք» մյուզիքլում՝ կատարելով Փենի Քինգլփոնի դերը[3]։

Ի տարբերություն շատ երեխա դերասանների, որոնց կարիերան ընդհատվում է մեծ տարիքում, Վեգան շարունակում է նկարահանվել բավականին ինտենսիվորեն։ Նա հաճախ մասնակցում է մյուզիքլների։ Վեգան իր ամենավառ դերերից մեկը խաղացել է 2008 թվականի «Ռիպո. Գենետիկական օպերա» ֆանտաստիկ կինո-մյուզիքլում, որտեղ Ալեքսան խաղացել է գլխավոր հերոսուհու՝ Շայլոյի դերը (նաև վոկալային մասը)։

2012 թվականին դուրս եկավ նոր մյուզիքլ Վեգայի մասնակցությամբ՝ «Սատանայական կառնավալ», նաև «Ծրագիր „Հղիություն“ » ֆիլմը, որում Ալեքսան խաղաց գլխավոր հերոսուհու՝ 17 տարեկան Գաբի Ռոդրիգեսի դերը, ով հղի է ձևանում իր դպրոցական ծրագրի համար, որը վերաբերվում էր հղի դեռահասների հանդեպ վերաբերմունքին։

2003 թվականին «Vanity Fair» ամսագիրը Ալեքսա Վեգային անվանեց երիտասարդ դերասանուհիներից ամենասեքսուալներից մեկը[4]։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 - 2012 թվականներին Ալեքսան ամուսնացած է եղել կինոպրոդյուսեր Շոն Կովելի հետ[5]։

2012 թվականի վերջից Ալեքսան հանդիպում էր դերասան Կառլոս Պենայի հետ[6]։ 2013 թվականի սեպտեմբերին զույգը հայտնեց նշանադրության մասին[7]։ 2014 թվականի հունվարի 4-ին Ալեքսան և Կառլոսը ամուսնացան Պուերտո Վալյերտայում, Մեքսիկա[8]։

Կառլոսն ու Ալեքսան միացրեցին իրենց ազգանունները, և հիմա երկուսն էլ կրում են ՊենաՎեգա ազգանունը (անգլ.՝ PenaVega)[9]:

Ալեքսա Վեգան 2013 թվականին

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Դեր Նշումներ
1994 Փոքրիկ հսկաներ Պրիսցիլլա
1995 Ինը ամիս Մոլլի Դոյեր
1996 Տորնադո Ջո Հարդինգ (5 տարեկան)
1996 Փշրված միտք Սառա Հայտնի է նաև «Ահաբեկչություն ներսում» անվանումով
1996 Շողե մարդը Քոլի աղջիկը
1996 Միսիսիպիի ուրվականները Քլեյր Դելավեր
1998 անգլ.՝ Dennis the Menace Strikes Again Ջինա Դարձել է վիդեո-ֆիլմ
1999 Օվկիանոսի ամենահատակում Քերի Կապադորսա
2000 Վազիր վայրի դաշտերում Օփալ Միլլեր
2001 Հետևիր աստղերի տանը Էմի Ուիլյամս Հայտնի է նաև Երկրորդ հնարավորություն անվանումով (Ավստրալիա)
2001 Լրտեսների երեխաները Կարմեն Կորտես
2002 Լրտեսների երեխաները 2. անիրականալի հույսերի կղզին
2003 Լրտեսների երեխաները 3։ Խաղն ավարտված է
2004 Գիշերային հավաքույթ Ջուլի Քորկի
2005 անգլ.՝ Odd Girl Out Վանեսա Սնայդեր
2006 Պետության ապացույցները Սենդի Դարձել է վիդեո-ֆիլմ
2006 Ամուսնացնելով Աստծուն Իվի Կարճամետրաժ ֆիլմ
2007 Հիշել զարմանքը Հոլի
2008 Ռիպո. Գենետիկական օպերա Շիլո Ուալաս
2009 Ամնեղ Էշլի Ի սկզբանե Խխունջ խորագրով
2009 Կոտրված բլուր Քեթ Ռոգերս
2010 Մայրերի օր Ջեննա Լաթեր
2010 Սրճարան Սելլի
2011 Պրադայից Նադա Մերի Դոմինգես
2011 Ամառային երգ Էլլի
2011 Լրտեսների երեխաները 4D Կարմեն Կորտես
2012 Սատանայական կառնավալ Ուիք
2013 Առատաձեռն մարդասպան Սթյուարդես
2013 Լքված հանքը Էշլի
2013 Մաչետեն սպանում է Քիլիջոյ
2013 Որսորդները' Դիլան Սավինի
2014 Ժամագործ աղջիկը Թեսլա
2014 Ամբարիշտ արյուն Էմբեր
2014 Ակադեմիայի կոդը Լիբբի
2014 Մեղքերի քաղաք. Կին, հանուն որի արժե սպանել]] Գիլդա
2014 23 Պայթյուն Էշլի
2015 Պահեստամասեր Կառլա
2015 Դու հավատու՞մ ես Լեյսի
2015 Փնտրվում է սենյակի հարևան Ջենի
2015 անգլ.՝ Pixies Միշել Մեյերս (ձայնը) Հետընտրական արտադրության

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Դեր Նշումներ
1993–1994 Երեկոյան երանգ Էմիլի 6 դրվագ
1995 Շտապ օգնություն Բոնի Հոու Դրվագ՝ Անքուն Չիկագոյում
1995 Չիկագոյի հույսը Սառա Ուիլմեթ Դրվագ՝ «Ամեն օրը փոքրիկ մահ է»
1995 անգլ.՝ It Was Him or Us Երիտասարդ Քերի Ֆիլմ
1996 Խոստում Քերոլայնին Երիտասարդ Քեյ Ֆիլմ
1996 Կյանքի աշխատանքը Թես Հանթեր Փորձնական դրվագ
1998 Հոյակապ յոթը Օլիվիա Գրիեր Դրվագ՝ «Safecracker»
1998 Ունենալ և պահել Քելի Մքգրաիլ 7 դրվագ
1999 անգլ.՝ NetForce Սուսի Միշելս Մինի սերիաներ
1999 Տղամարդ կանայք Ուենդի Ստայլզ N 2 9 դրվագ
2002 Այդ ամենը Կարմեն Կորտես Դրվագ՝ «Լրտեսների երեխաներ/Խաղ»
2003 Բերնի Մաք շոուն Ջիլ Դրվագ՝ «Կախարդական Հորդանան»
2003 Առևտրական տարածքներ. Տղաները ընդդեմ աղջիկների Ինքը Դրվագ՝ «Եղբայրներ և քույրեր. Էլին ընդդեմ Կալիի»
2005 Տարօրինակ աղջիկը դրսում Վանեսա Ֆիլմ
2006 Գործադուկ Պաուկա Քրիսոստոմո Ֆիլմ
2009 Ուրվականների հետ զրուցողը Սերենա Դրվագներ՝ «Անսահման սեր»
2009 Ռուբին և Ռոքիթսը Ռուբի Գալահեր
2010 Միջինը Մորգան Դրվագներ՝ «Ընդմիջումը» և "Անհանգիստ պարտականություն"
2012 Ծրագիր «հղիություն» Գաբի Ռոդրիգես Ֆիլմ
2012 Առանց հսկողության Քրիստինա Հիմնական դեր
2012 Արքայական ցավեր Հոլիսթեր Դրվագ՝ «Անկատար փոթորիկ»
2013 Դեպի մեծ ժամանակներ Ինքը Դրվագ՝ «Մեծ ժամանակի երազանքներ»
2014 Ապագայի մարդիկ Հիլարի Քոլ 8 դրվագ
2014 Որսորդները Դիլան Սավինի Ֆիլմ
2014 անգլ.՝ Courtside Ինքը Դրվագ՝ «Ալեքսա Վեգա»
2014 անգլ.՝ Muertoons Ռոզիտա (ձայնը) 2 դրվագ
2014–այժմ Նեշվիլ Կայլի Բրեներ Պարբերական դեր
2015 Մենտալիստը Լիլի Սթոփարդ Դրվագ՝ «Նրա աչքերի սպիտակը»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
  3. Andrew Gans. (2007 թ․ փետրվարի 5). «"Spy Kids" Star Vega to Join Broadway's Hairspray» (անգլերեն). playbill.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 4-ին.
  4. «Alexa Vega Net Worth» (անգլերեն). Celebrity Net Worth. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 12-ին.
  5. «'Spy Kids' Actress Alexa Vega To Divorce Husband Sean Covel» (անգլերեն). www.inquisitr.com. 2012 թ․ հուլիսի 16. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 24-ին.
  6. Nicole Eggenberger. (2013 թ․ սեպտեմբերի 12). «Alexa Vega Engaged to Carlos Pena, Jr., Congratulated by Ex-Husband Sean Covel» (անգլերեն). Usmagazine.com. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 14-ին.
  7. Zach Johnson. (Sep. 12, 2013). «Alexa Vega Engaged to Carlos Pena-See Her Diamond Ring!» (անգլերեն). Eonline.com. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 14-ին.
  8. «Spy Kids actress Alexa Vega ties the knot with Nickelodeon star Carlos Pena… 18 months after her divorce from Sean Covel». dailymail.co.uk. 2014-01-05 accessdate=2014-01-05. {{cite web}}: Missing pipe in: |date= (օգնություն)
  9. «Alexa Vega & Carlos Pena Change Last Name to PenaVega» (անգլերեն). JustJared. 2014 թ․ հունվարի 5. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 8-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսա Վեգա» հոդվածին։