Մասնակից:Taron caturyan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ստեղծագործությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուշագրավ են «Կառնավալ», «Թիթեռնիկներ», «Դավիդսբյունդլերներ», «Կրայսլերիանա» և այլ գործեր: Հանրաճանաչ են նաև նրա դաշնամուրային վարիացիաները, կոնցերտը, 3 սոնատները, Դո մաժոր ֆանտազիան (նվիրված է Ֆերենց Լիստին), որոնցից յուրաքանչյուրը տվյալ ժանրի նորարական մեկնաբանման ցայտուն օրինակ է: Վոկալ ստեղծագործություններում Շումանը, զարգացնելով Ֆրանց Շուբերտի քնարական երգի ավանդույթները, ձգտել է արտահայտել բանաստեղծական տեքստի տրամադրությունների նուրբ փոփոխությունները, խոսքի հնչերանգը, զգալիորեն բարձրացրել է դաշնամուրի նվագակցության դերը: Առավել նշանակալի են Հայնրիխ Հայնեի, Ադելբերտ Շամիսոյի, Յոհան Վոլֆգանգ Գյոթեի, Ջորջ Բայրոնի, Ռոբերտ Բյոռնսի խոսքերով Շումանի գրած «Բանաստեղծի սերը», «Կնոջ սերը և կյանքը», «Մրտենի» և այլ վոկալ շարքեր: Կոմպոզիտորի միակ ավարտուն օպերան «Գենովևան» է: Նրա «Դրախտը և Փերին», «Տեսարաններ Գյոթեի «Ֆաուստից»», «Մանֆրեդ» երաժշտադրամատիկական պատկերներն առանձնանում են թատրոնին և օրատորիային բնորոշ հատկանիշներով: Շումանի սիմֆոնիաներում («Գարնանային», «Հռենոսյան» և այլն) գերիշխում են երգային, պարային, քնարափիլիսոփայական դրվագները: Հեղինակ է նաև 3 լարային կվարտետների և դաշնամուրային բազմաթիվ ստեղծագործությունների: Կոմպոզիտորը գրել է երաժշտաքննադատական հոդվածներ, որտեղ լուսաբանել է դասական և ժամանակակից կոմպոզիտորների գործեր, հաստատել նոր՝ ռոմանտիկական ուղղության սկզբունքները: Գերմանիայում անցկացվում են դաշնակահարների և վոկալիստների՝ Շումանի անվան միջազգային մրցույթներ (1956 և 1960 թթ-ին՝ Բեռլինում, 1963 թ-ից՝ 3 տարին մեկ՝ Ցվիկաուում):[1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիա,Դպրոցականի Մեծ Հանրագիտարանի Գիտախմբական Խորհուրդ,Հ.Մ.Այվազյան,Կ.Վ.Ալեքսանյան,Ֆ.Մ.Աղամալյան,ՅՈՒ.Հ.Ահարոնյան,Մ.Ս.Զարյան,Լ.Վ.Կարապետյան,գիրք1,հատոր 1

Օպենհեյմեր Ռոբերտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օպենհեյմերը 1925 թ-ին ավարտել է Հարվարդի համալսարանը, 1925–26 թթ-ին գիտելիքները կատարելագործել Քեմբրիջի, 1927 թ-ին՝ Գյոթինգենի համալսարաններում: 1929–47 թթ-ին աշխատել է Կալիֆոռնիայի համալսարանում ու տեխնոլոգիական ինստիտուտում, 1936 թ-ից՝ պրոֆեսոր:

Հայտնագործություները[խմբագրել | խմբագրել կոդը]

1939–45 թթ-ին Օպենհեյմերը ղեկավարել է ԱՄՆ-ում ատոմային ռումբի ստեղծման աշխատանքները. 1943–45 թթ-ին գլխավորել է Լոս Ալամոսի գիտական լաբորատորիան: 1946–52 թթ-ին նա եղել է նաև ԱՄՆ-ի ատոմային էներգիայի հանձնաժողովի գլխավոր խորհրդատվական կոմիտեի նախագահը:1947–66 թթ-ին Պրինստոնի հեռանկարային հետազոտությունների ինստիտուտի տնօրենն էր: Ջրածնային ռումբի ստեղծման դեմ հասարակական ելույթների և ատոմային էներգիան միայն խաղաղ նպատակներով օգտագործելու կոչերի համար 1953 թ-ին Օպենհեյմերը զրկվել է բոլոր պաշտոններից, ԱՄՆ-ի կառավարության կողմից մեղադրվել «անօրինապահ լինելու» մեջ, արգելվել է նրա մասնակցությունը գաղտնի աշխատանքներին: Օպենհեյմերը մի շարք երկրների գիտությունների ակադեմիաների անդամ էր, 1948թ-ից՝ նաև Ամերիկյան ֆիզիկական ընկերության նախագահ: Աշխատանքները վերաբերում են միջուկային ֆիզիկային, քվանտային մեխանիկային, իզոտոպների բաժանման, տիեզերական ճառագայթների, տարրական մասնիկների ֆիզիկային, տեսական աստղաֆիզիկային: Մշակել է երկատոմ մոլեկուլի կառույցի տեսությունը, բացահայտել գամմա- ճառագայթներում զույգերի առաջացման մեխանիզմը, զարգացրել միջուկները դեյտրոններով ռմբահարելուց առաջացող շարժընթացների տեսությունը: Ամերիկացի ֆիզիկոս Մ. Ֆիլիպսի հետ Օպենհեյմերը մշակել է խզվող միջուկային ռեակցիաների տեսությունը (Օպենհեյմեր-Ֆիլիպսի ռեակցիաներ), ուսումնասիրել գամմա-ճառագայթների ներքին փոխարկումը (կոնվերսիա), պարզել այդ ճառագայթներում զույգերի առաջացման մեխանիզմը, մշակել տիեզերական հեղեղների կասկադային տեսությունը: Օպենհեյմերի մի շարք ուսումնասիրություններ վերաբերում են նեյտրոնային աստղերի մոդելների հաշվարկներին: Նա կանխագուշակել է նաև «սև խոռոչների» գոյությունը:[1]== Ծանոթագրություններ ==

  1. Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիա,Դպրոցականի Մեծ Հանրագիտարանի Գիտախմբական Խորհուրդ,Հ.Մ.Այվազյան,Կ.Վ.Ալեքսանյան,Ֆ.Մ.Աղամալյան,ՅՈՒ.Հ.Ահարոնյան,Մ.Ս.Զարյան,Լ.Վ.Կարապետյան,գիրք1,հատոր 2

Պավլով Իվան Պետրովիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պավլովը 1875 թ-ին ավարտել է Սանկտ Պետերբուրգի համալսարանը, 1879 թ-ին՝ Բժշկավիրաբուժական ակադեմիան: Նույն թվականից եղել է Ս. Բոտկինի անվան կլինիկայի ֆիզիոլոգիայի լաբորատորիայի վարիչ: 1884–86 թթ-ին կատարելագործվել է Բրեսլաուում և Լայպցիգում, 1890 թ-ին ընտրվել է Բժշկավիրաբուժական ակադեմիայի պրոֆեսոր, միաժամանակ ղեկավարել մի շարք ինստիտուտների ֆիզիոլոգիայի լաբորատորիաները, 1925 թ-ից` ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի ֆիզիոլոգիայի ինստիտուտը:

Հետախոզությւնները[խմբագրել | խմբագրել կոդը]

Պավլովի հիմնական հետազոտությունները վերաբերում են արյան շրջանառությանը, մարսողությանը և բարձրագույն նյարդային գործունեությանը: Նրա գիտական գործունեությունը հեղաշրջող ազդեցություն է ունեցել արյան շրջանառության ու մարսողության վերաբերյալ եղած պատկերացումների վրա, իսկ պայմանական ռեֆլեքսների տեսությունը դարձել է մարդու և կենդանիների գլխուղեղի բարձրագույն գործառույթների ուսումնասիրության մատերիալիստական հիմքը: Նա առաջինն է (1883 թ-ին) ցույց տվել սրտի աշխատանքն ուժեղացնող ու թուլացնող նյարդաթելերի գոյությունը, որը դարձավ նյարդային համակարգի սնուցողական գործառույթի վերաբերյալ ուսմունքի մշակման հիմքը: 1897թ-ին ապացուցել է, որ մարսողության համակարգը գտնվում է գլխուղեղի կեղևի կարգավորող ազդեցության ներքո, ինչի համար 1904 թ-ին արժանացել է Նոբելյան մրցանակի: Մեկուսացված (պավլովյան) ստամոքսի վրա կատարած փորձերով Պավլովը պարզել է ստամոքսի հյութազատության 2 փուլերը: Լեղապարկի քրոնիկական խուղակի միջոցով ուսումնասիրել է լյարդի ֆիզիոլոգիան: Պավլովն զբաղվել է նաև բարձրագույն նյարդային գործունեության տիպերի, նյարդային հիմնական շարժընթացների՝ դրդման և արգելակման, քնի, հիպնոսի, նևրոզների ու գլխուղեղի կեղևում գործառույթների տեղակայման և այլ հարցերի ուսումնասիրմամբ: Ազդանշանային համակարգի մասին ուսմունքում Պավլովը ցույց է տվել մարդուն բնորոշ առանձնահատկությունը՝ առաջին ազդանշանային համակարգի հետ երկրորդ ազդանշանային համակարգի՝ խոսելու գործառույթի առկայությունը: 1935 թ-ին ֆիզիոլոգների 15-րդ միջազգային գիտաժողովում Պավլովը ճանաչվել է աշխարհի ֆիզիոլոգների ավագ՝ ոչ միայն տարիքի, այլև բարձր հեղինակության համար: Պավլովը 1907 թ-ից՝ Սանկտ Պետերբուրգի, այնուհետև ԽՍՀՄ գիտությունների ակադեմիաների ակադեմիկոս էր, ընտրվել է նաև արտասահմանյան բազմաթիվ գիտական ընկերությունների, ակադեմիաների անդամ և պատվավոր անդամ: Պավլովի անունով են կոչվել ՌԴ գիտությունների ակադեմիայի ֆիզիոլոգիայի, Սանկտ Պետերբուրգի 1-ին և Ռյազանի բժշկական ինստիտուտները: 1934 թ-ին ԽՍՀՄ գիտությունների ակադեմիան սահմանել է Պավլովի անվան մրցանակ, 1949 թ-ին՝ ոսկե մեդալ: Պավլովին աշակերտել են հայ գիտնականներ Լ. Օրբելին, Է. Հասրաթյանը և ուրիշներ:[1]== Ծանոթագրություններ ==

  1. Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիա,Դպրոցականի Մեծ Հանրագիտարանի Գիտախմբական Խորհուրդ,Հ.Մ.Այվազյան,Կ.Վ.Ալեքսանյան,Ֆ.Մ.Աղամալյան,ՅՈՒ.Հ.Ահարոնյան,Մ.Ս.Զարյան,Լ.Վ.Կարապետյան,գիրք1,հատոր 2,Տիգրան մեծ հրատարաքչություն

Օհմ Գեորգ Սիմոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեորգ Օհմը 1811 թ-ին ավարտել է Էռլանգենի համալսարանը և մաթեմատիկա ու ֆիզիկա է դասավանդել տարբեր գիմնազիաներում: 1833թ-ից նա եղել է Նյուրնբերգի բարձրագույն պոլիտեխնիկական դպրոցի պրոֆեսոր, 1839 թ-ից՝ ռեկտոր, 1849–52 թթ-ին՝ Մյունխենի համալսարանի պրոֆեսոր: 1842թ-ին Օհմն ընտրվել է Լոնդոնի թագավորական ընկերության անդամ:

Հայտնագործություները[խմբագրել | խմբագրել կոդը]

Օհմն առաջինն է կատարել հոսանքի աղբյուրի էլեկտրաշարժ ուժի չափումները: Նա բացահայտել է մի օրենք (Օհմի օրենքը), որը կապ է հաստատում հոսանքի ուժի, լարման և դիմադրության միջև, տվել է նաև այդ օրենքի տեսական հիմնավորումը: Ներմուծել է էլեկտրաշարժ ուժ, լարման անկում և հաղորդականություն հասկացությունները: Առաջարկել է ձայնի բարդ կազմության գաղափարը և ցույց տվել, որ պարզագույն լսողական զգացողություն են առաջացնում միայն ներդաշնակ տատանումները, որոնք ականջն առանձնացնում է բարդ հնչյուններից (Օհմի ձայնագիտական օրենք): Միավորների միջազգային համակարգում Օհմ (Օ) է կոչվում էլեկտրական դիմադրության միավորը: 1 Օ (Օհմ)-ը էլեկտրական շղթայի այն տեղամասի դիմադրությունն է, որի ծայրին, 1 Ա հոսանքի ուժի դեպքում, առաջանում է 1 Վ լարում:

  1Օ=1Վ/Ա

[1]== Ծանոթագրություններ ==

  1. Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիա,Դպրոցականի Մեծ Հանրագիտարանի Գիտախմբական Խորհուրդ,Հ.Մ.Այվազյան,Կ.Վ.Ալեքսանյան,Ֆ.Մ.Աղամալյան,ՅՈՒ.Հ.Ահարոնյան,Մ.Ս.Զարյան,Լ.Վ.Կարապետյան,գիրք1,հատոր 1

Կարա Մուրզա Քրիստափոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբավար և կոմպոզիտոր Քրիստափոր Կարա-Մուրզան հայ երաժշտության մեջ ներդրել է բազմաձայնությունը, ստեղծել խմբերգեր, որոնք մեծապես նպաստել են ազգային երաժշտական լեզվի մշակմանը և կոմպոզիտորական դպրոցի հիմնադրմանը:

Խմբերգերն ու ժողովրդական պարերը միավորելով` ստեղծել է ժողովրդական երգի-պարի այժմյան անսամբլի նախատիպը: Քրիստափոր (իսկական անունը՝ Խաչատուր) Կարա-Մուրզան 8 տարեկանից նվագել է դաշնամուր և ֆլեյտա: Երիտասարդ տարիներին Ղրիմում կազմակերպել է թատերական, երաժըշտական սիրողական խմբեր և ելույթներ ունեցել: 1882 թ-ից պարբերաբար ապրել է Թիֆլիսում և Բաքվում: 1885 թ-ին Թիֆլիսում՝ Գրիգոր Արծրունու թատրոնում, իր ստեղծած` տղամարդկանց փոքրակազմ երգչախմբով հանդես է եկել հայկական առաջին երգչախմբային համերգով. կատարվել են հայրենասիրական բազմաձայն երգեր: Համերգը վերածվել է ազգային տոնի: Այնուհետև Կովկասում և Հարավային Ռուսաստանի հայաբնակ գրեթե բոլոր կենտրոններում ստեղծել է միասեռ և խառը 90-ից ավելի ժողովրդական երգչախմբեր: Հավաքել է ժողովրդական երգեր և համերգներում ընդգրկել դրանց քառաձայն մշակումները: 1892–93 թթ-ին դասավանդել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1894 թ-ին՝ Շուշիում: 1895 թ-ին Բաքվում երգչախմբի և նվագախմբի մասնակցությամբ ներկայացրել է Խորեն Գալֆայանի «Արշակ Բ» դրաման: Թիֆլիսում կազմակերպել է խմբավարների դասընթաց, «Մուրճ» և «Մշակ» ամսագրերում հրապարակել է հոդվածներ. լուսաբանել է Թիֆլիսի երաժշտական կյանքը: Կարա-Մուրզայի երգչախմբերում մասնագիտացել և նշանավոր երգիչներ են դարձել Ներսես Շահլամյանը, Բեգլար Ամիրջանյանը և ուրիշներ: Կարա-Մուրզան գրել է երգեր հայ բանաստեղծների խոսքերով, թատերական երաժշտություն, գործիքային պիեսներ, «Շուշան» (ըստ Ատրպետի) օպերան (անավարտ): Ստեղծել է նաև շուրջ 300 խմբերգեր՝ առանց նվագակցության, մշակել բազմաթիվ երգեր՝ «Ծիծեռնակ», «Դու զով խնդրես», «Անցար սարեր», «Այծյամ», «Ընկերը» և այլն: Երգերը բազմաձայնելու համար կիրառել է ավանդական պարզագույն միջոցներ ու հնարքներ: Խմբերգերում միավորել է 2 կամ ավելի ժողովրդական երգեր. լավագույններից են՝ «Ալագյազ» ու «Քեզի մեռնիմ», «Դե գնա, կիգամ» ու «Խորոտիկ», «Լեպհո, լե, լե» ու «Հոդալլո» և այլն: Կատարել է նաև աշուղական երգերի քառաձայն մշակումներ:

Օվկիանոսներ և ծովեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրի մակերևույթի ավելի քան 2/3-ը կամ 71%-ն զբաղեցնում են ծովերն ու օվկիանոսները, որոնք միացած են իրար և համատեղ կազմում են Համաշխարհային օվկիանոսը (հունարեն «օվկիանոս» նշանակում է երկրագնդի շուրջը հոսող մեծ գետ): Համաշխարհային օվկիանոսը բաժանվում է չորս օվկիանոսների: Այդ բաժանումը պայմանական է և կախված է ջրի հատակի ռելիեֆից, ջրի զանգվածի ինքնուրույն շրջանառությունից, ջրի հատկություններից և այլն:

Խաղաղ օվկիանոս[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենամեծը Խաղաղ կամ Մեծ օվկիանոսն է: Այն այդպես է անվանել Մագելանը` Խաղաղ օվկիանոսը կտրած-անցած առաջին եվրոպացին: Սակայն իր նավարկության ժամանակ Մագելանի բախտը պարզապես բերել է, որովհետև այստեղ շատ հաճախ են սարսափելի փոթորիկները: Խաղաղ օվկիանոսը վիթխարի չափեր ունի, զբաղեցնում է Համաշխարհային օվկիանոսի ամբողջ մակերևույթի գրեթե կեսը: Խաղաղ օվկիանոսն ամենախորն է: Նրա հատակին ջրի ճնշումը գրեթե նույնքան է, որքան կրակող հրանոթի փողում: Այդ պատճառով էլ նախկինում ենթադրում էին, որ նման խորություններում ոչ մի կյանք չկա: Բայց գիտնականներն այնտեղ կենդանի էակներ գտան:

Ատլանտյան օվկիանոս[խմբագրել | խմբագրել կոդը]

Ատլանտյան օվկիանոսը մեծությամբ երկրորդն է և ավելի պակաս խորը: Մարդկության կյանքում այս օվկիանոսը մեծ դեր ունի: Դեռ հնագույն ժամանակներից Ատլանտյան օվկիանոսի (նրա մասը կազմող Միջերկրական ծովի) ափերին են ձևավորվել Հին Հունաստանը, Հին Հռոմը, Կարթագենը, Հին Եգիպտոսը, Փյունիկիան: Այժմ էլ համաշխարհային նավագնացության մեծ մասը բաժին է ընկնում Ատլանտյան օվկիանոսին:

Հնդկական օվկիանոս[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնդկական օվկիանոսը մեծությամբ երրորդն է: Նրա հյուսիսային ափերը հնագույն քաղաքակրթության շրջաններից են: Այստեղ են ձևավորվել Հին Հնդկաստանը, Բաբելոնը, Պարսկաստանը:

Հյուսիսային սառուցյալ օվկիանոսն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիսային սառուցյալ օվկիանոսն ամենափոքրն ու ամենածանծաղն է: Տարածվում է Արկտիկայի կենտրոնական մասում:

Ջրային օղակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղաղ, Ատլանտյան և Հնդկական օվկիանոսները հարավից իրար են միանում անտարկտիկական ջրային օղակով, որը երբեմն անվանում են Անտարկտիկական կամ Հարավային օվկիանոս:

Ծովեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Օվկիանոսների մերձափնյա կամ ծայրամասային շրջանները սովորաբար անվանում են ծովեր: Դրանցից մի քանիսը, օրինակ՝ Միջերկրական, Բալթիկ, Սև, Ազովի ծովերը, «մխրճված» են ցամաքի մեջ: Կան նաև եզրային ծովեր, որոնք մի մասով հարում են ցամաքին, իսկ մնացած ընդարձակ մասով բաց են դեպի օվկիանոս (Բարենցի, Բերինգի, Նորվեգական, Կարիբյան և այլն): Երկրագնդի վրա կա մի զարմանահրաշ ծով, որն ափեր չունի: Դա Սարգասյան ծովն է, որը գտնվում է Ատլանտյան օվկանոսում՝ Հյուսիսային Ամերիկայի ափերի մոտ: Նրա մակերևույթը ծածկված է սարգասներ կոչվող ջրիմուռներով, որոնցից էլ ծովն ստացել է իր անունը: Սարգասները լողում են ծովի մակերևույթին և Ատլանտյան օվկիանոսով մեկ չեն տարածվում, որովհետև նրանց պահում են ջրի հոսանքները: Յուրաքանչյուր ջրիմուռի վրա, ասես, հատապտուղներ են երևում, որոնք իրականում լողապղպջակներ են: Դրանց օգնությամբ ջրիմուռները լողում են և դեռ «կենվորներ» (ծովախեցգետին կամ փափկամարմին) էլ են պահում:

Ծոցեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Օվկիանոսների և ծովերի այն մասերը, որոնք որոշ չափով խորանում են ցամաքի մեջ, բայց լայն կապ ունեն հիմնական ավազանի հետ, կոչվում են ծոցեր: Դրանցից են Ֆիննական, Բոտնիկական, Ռիգայի, Մեքսիկական, Պարսից , Հուդզոնի ծոցերը և այլն:

Նեղուցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջրային այն նեղ շերտը, որով իրար են կապվում երկու հարևան օվկիանոսներ կամ ծովեր, կոչվում է նեղուց: Օրինակ՝ Բերինգի նեղուցը միացնում է Խաղաղ և Հյուսիսային սառուցյալ օվկիանոսները, Ջիբրալթարի նեղուցը՝ Միջերկրական ծովը Ատլանտյան օվկիանոսին, Բոսֆորի նեղուցը՝ Սև ծովը Մարմարա ծովին, և այլն:

Ռելիեֆ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորաբար Համաշխարհային օվկիանոսը մայրցամաքներին հարող առափնյա մասերում ծանծաղ է: Օվկիանոսի կամ ծովի 0–200 մ խորությամբ առափնյա հատվածը մայրցամաքային ծանծաղուտն է, որը, ըստ էության, մայրցամաքի շարունակությունն է ջրի տակ: Այստեղ հատակի թեքությունը փոքր է, ավազը՝ խոշորահատիկ, շատ են գլաքարերը, կոպիճը, կենսազանգվածը: 200–2500մ խորությունը մայրցամաքային լանջն է, որը կտրուկ ցածրանում է, թեքությունը մեծ է, ավազը՝ համեմատաբար մանրահատիկ, կենսազանգվածը՝ քիչ: 2500–6000 մ խորության շրջանն օվկիանոսի հատակն է: Հետազոտությունները ցույց են տվել, որ օվկիանոսի հատակի ռելիեֆը ցամաքի ռելիեֆի համեմատությամբ ավելի հարթ է, թեև այնտեղ նույնպես կան ստորջրյա լեռնաշղթաներ, որոնց գագաթները երբեմն կղզիների ձևով դուրս են ելնում օվկիանոսի մակերևույթ: Օվկիանոսի հատակի նստվածքները հիմնականում մանրահատիկ են: Այնտեղ հատակին կան նաև խոր իջվածքներ կամ անդունդներ՝ Մարիանյան (11 022 մ), Տոնգայի (10 882 մ), Ֆիլիպինյան (10 265 մ), Կուրիլա-Կամչատկայի (9 783 մ), Ճապոնական (8 412 մ), և ստորջրյա լեռնաշղթաներ՝ Հյուսիսատլանտյան (Ատլանտյան օվկիանոսում), Լոմոնոսովի, Մենդելեևի (Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում), Հավայան (Խաղաղ օվկիանոսում) և այլն:

Կյանքն օվկիանոսում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջրում ապրող օրգանիզմները բաժանվում են երեք խմբի՝ պլանկտոն, նեկտոն, բենթոս: Պլանկտոնը կազմված է ջրիմուռներից, խխունջներից, պարզունակ որդերից, որոնցից շատերը կարողանում են սուզվել կամ վեր բարձրանալ, իսկ ընկնելով օվկիանոսային հոսանքների մեջ՝ տեղանքից հեռանալ հազարավոր կիլոմետրեր: Նեկտոնն ակտիվ շարժվող կենդանիներն են` ձկները, փոկերն ու ծովային կրիաները, կաթնասունները և այլն, որոնք կարող են կտրել-անցնել հազարավոր կիլոմետրեր, իջնել ու բարձրանալ տարբեր խորություններ: Բենթոսը հատակաբնակ օրգանիզմներն են` խխունջները, սպունգները, փշամորթները և այլն: Օվկիանոսի խորքում խավար է: Հսկայական ճնշման տակ սառը ջրում լողում են արտասովոր տեսքով ձկներ, որոնց մեծ մասը կույր է և զոհին հրապուրելու համար լույս է արձակում: Օվկիանոսների հատակին դարերի, հազարամյակների ընթացքում գոյանում են նստվածքներ: Գետերի ջրերով տարված կամ օդից փոշու ձևով իջած տիղմը և մահացած օրգանիզմների մնացորդները գոյացնում են նստվածքային շերտեր, որոնք, հետագայում խտանալով, դառնում են նստվածքային ապարներ՝ կրաքարեր, թերթաքարեր, ավազաքարեր:

Կյանքն օվկիանոսում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջրում ապրող օրգանիզմները բաժանվում են երեք խմբի՝ պլանկտոն, նեկտոն, բենթոս: Պլանկտոնը կազմված է ջրիմուռներից, խխունջներից, պարզունակ որդերից, որոնցից շատերը կարողանում են սուզվել կամ վեր բարձրանալ, իսկ ընկնելով օվկիանոսային հոսանքների մեջ՝ տեղանքից հեռանալ հազարավոր կիլոմետրեր: Նեկտոնն ակտիվ շարժվող կենդանիներն են` ձկները, փոկերն ու ծովային կրիաները, կաթնասունները և այլն, որոնք կարող են կտրել-անցնել հազարավոր կիլոմետրեր, իջնել ու բարձրանալ տարբեր խորություններ: Բենթոսը հատակաբնակ օրգանիզմներն են` խխունջները, սպունգները, փշամորթները և այլն: Օվկիանոսի խորքում խավար է: Հսկայական ճնշման տակ սառը ջրում լողում են արտասովոր տեսքով ձկներ, որոնց մեծ մասը կույր է և զոհին հրապուրելու համար լույս է արձակում:

Ջրի շարժումն օվկիանոսում[խմբագրել | խմբագրել կոդը]

Օվկիանոսների հատակին դարերի, հազարամյակների ընթացքում գոյանում են նստվածքներ: Գետերի ջրերով տարված կամ օդից փոշու ձևով իջած տիղմը և մահացած օրգանիզմների մնացորդները գոյացնում են նստվածքային շերտեր, որոնք, հետագայում խտանալով, դառնում են նստվածքային ապարներ՝ կրաքարեր, թերթաքարեր, ավազաքարեր: Ծովերի և օվկիանոսների ջուրն անընդհատ շարժման մեջ է: Նույնիսկ թույլ քամին ջրի մակերևույթին ալիքներ է առաջացնում, իսկ ուժեղ քամիների ժամանակ ծովի վրա նրանց բարձրությունը հասնում է 18–20 մ-ի: Հսկայական է ալիքների ավերիչ ուժը. ալիքները մերթ հարձակվում են ափի վրա, մերթ նահանջում, երբեմն պոկում և ափ են նետում հսկայական ժայռաբեկորներ կամ ծովի խորքն են տանում վիթխարի քանակությամբ նյութեր: Օվկիանոսում ալիքների առաջացման պատճառ են դառնում երկրակեղևի շարժումները: Այն ալիքները, որոնք առաջանում են երկրաշարժերից և ստորջրյա հրաբուխներից ու ժայթքումներից, կոչվում են ցունամի: Դրանց տարածման միջին արագությունը 700–800 կմ/ժ է: Լուսնի և Արեգակի ձգողության պատճառով օվկիանոսի ջուրը օրական երկու անգամ որոշակի պարբերականությամբ բարձրանում է (մակընթացություն) և երկու անգամ իջնում (տեղատվություն): Օվկիանոսում ջրերի շարժման ձևերից են նաև օվկիանոսային հոսանքները, որոնք, ըստ ջերմաստիճանի, լինում են տաք ու սառը և մեծ ազդեցություն ունեն երկրագնդի կլիմայի ձևավորման վրա: Դրանցից մեկը Ատլանտյան օվկիանոսի Գոլֆստրիմ հզոր հոսանքն է (երկարությունը 3 հզ. կմ է, արագությունը՝ 10 կմ/ժ): Այն դեպի հյուսիս է տանում տաք, արևադարձային ջրերը և ասես նման է օվկիանոսում հոսող վիթխարի գետի, որը 20 անգամ ավելի շատ ջուր է տանում իր հետ, քան Երկրի բոլոր գետերը միասին: Գոլֆստրիմը, Հյուսիսատլանտյան հոսանքը և Ատլանտյան օվկիանոսով անցնող այլ հոսանքներ Հյուսիսային կիսագնդում կատարում են «կենտրոնական ջեռուցման» դեր: Ռուսաստանի հյուսիսում գտնվող Մուրմանսկ նավահանգիստը, օրինակ, ցուրտ, բևեռային ձմեռներին չի սառչում շնորհիվ այն տաք ջրերի, որ հարավից բերում է Հյուսիսատլանտյան հոսանքը: Օվկիանոսային բոլոր հոսանքներից ամենախոշորը Արևմտյան քամիների հոսանքն է (երկարությունը՝ 30 հզ. կմ, լայնությունը՝ մի քանի հազար կմ, արագությունը՝ 3,5 կմ/ժ): Օվկիանոսի ուսումնասիրությունը Եթե ցամաքի վրա արդեն վաղուց չկան անհայտ տարածքներ, ապա օվկիանոսի խորքում այժմ էլ քիչ չեն անհայտ և նույնիսկ առեղծվածային տարածքները: Ժամանակակից օվկիանոսագիտության սկիզբը դրվել է XIX դարի վերջին, երբ օվկիանոսներում կատարվեցին մի շարք հետազոտություններ: Անգնահատելի են բրիտանական «Չելենջեր» արշավախմբի կատարած ուսումնասիրությունները: Այդ պատմական ճանապարհորդությունը տևել է երեք տարի` 1872թ-ից մինչև 1875 թ.: Նավն անցել է 111 հզ. կմ, կատարել բազմաթիվ ուսումնասիրություններ: Օվկիանոսի խորությունը չափելիս «Չելենջերն» Ատլանտյան օվկիանոսում հայտնաբերել է ստորջրյա լեռներ, իսկ Խաղաղ օվկիանոսում՝ 11.022 մ խորությամբ Մարիանյան իջվածքը: Ներկայումս աշխարհի բազմաթիվ երկրներում գործում են օվկիանոսագիտական գիտահետազոտական ինստիտուտներ, կայաններ, արշավախմբեր, որոնք ուսումնասիրում են օվկիանոսի հատակի նստվածքները, ջրի աղիությունը, ջերմային պայմանները, կենսապաշարները, հոսանքները և այլն: Ներկայումս օվկիանոսագետներն օգտագործում են ժամանակակից բարդ սարքեր, համակարգիչներ, ուղեծրային արբանյակներ:


Օվկիանոսի բնական հարստությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրի վրա ապրող բոլոր մարդկանց կյանքը սերտորեն կապված է ծովերի ու օվկիանոսների հետ, որոնց մակերևույթից գոլորշիացող ջուրը ոռոգում է Երկիրը: Օվկիանոսներում ու ծովերում աճող ջրիմուռները մեզ տալիս են մեծ քանակությամբ թթվածին, որը մենք շնչում ենք: Համաշխարհային օվկիանոսում է ծնունդ առել կյանքը: Ներկայումս Համաշխարհային օվկիանոսը դիտվում է որպես բազմազան բնական հարստությունների մի վիթխարի շտեմարան, մի այնպիսի միջավայր, որտեղ մարդը կարող է բազմաբնույթ արտադրական գործունեություն ծավալել: Վիթխարի են Համաշխարհային օվկիանոսի ջրային պաշարները՝ 1338 մլն կմ3 կամ ամբողջ ջրոլորտի ծավալի 96,5%-ը: Ծովի ջուրը յուրատեսակ «կենդանի հանքանյութ» է, որը պարունակում է շուրջ 70 քիմիական տարրեր (հանքային աղեր, մագնեզիում, ծծումբ, բրոմ և այլն): Երկար ժամանակ կարծում էին, որ ծովի ջուրն աղիության պատճառով հնարավոր չէ օգտագործել արդյունաբերության, առավել ևս գյուղատնտեսության մեջ: Ընտրասերումնաբաններն ստացել են մշակաբույսերի նոր սորտեր, որոնք կարող են սնվել ծովի ջրով: Ալժիրում, Մարոկկոյում, Թունիսում, Իսպանիայում, Իտալիայում ծովի ջուրն օգտագործում են ոռոգման նպատակով: Համաշխարհային օվկիանոսի հանքային պաշարներից կարևոր են ջրում լուծված աղերը (1 կմ3 ջրում՝ 20 մլն տ): Եթե հնարավոր լիներ օվկիանոսից կորզել աղի ամբողջ քանակությունը և փռել Երկրի մակերեսին, ապա կառաջանար 150 մ հաստությամբ շերտ: Չինացիները, դեռևս 4 հզ. տարի առաջ գոլորշիացնելով ծովի ջուրը, աղ էին ստանում: Ներկայումս Ճապոնիայում և Չինաստանում աղի 1/3-ն ստանում են այդ եղանակով (1տ աղ ստանալու համար հարկավոր է գոլորշիացնել 120տ ծովի ջուր): Համաշխարհային օվկիանոսի ծանծաղուտային ընդերքը հարուստ է նավթի, գազի, քարածխի պաշարներով: Ներկայումս հայտնաբերված են ավելի քան 1000 ստորջրյա հանքավայրեր՝ Պարսից, Գվինեական, Մեքսիկական ծոցերում, Հյուսիսային, Բարենցի ծովերում: Աշխարհում արդյունահանվող նավթի 1/3-ն ստանում են ստորջրյա հանքավայրերից: Մեծ հետաքրքրություն են ներկայացնում Համաշխարհային օվկիանոսի ջրերի էներգետիկ պաշարները: Օվկիանոսի էներգիան (մակընթացությունների, տեղատվությունների, օվկիանոսային հոսանքների, ալիքների և այլն) վիթխարի է, սակայն դրա գերակշիռ մասն անկառավարելի է և դեռ երկար ժամանակ լայն օգտագործում չի ունենա: Մարդիկ դեռ չեն սովորել օգտագործել ծովային ալիքների վիթխարի ուժը: Սակայն առաջին քայլերն արդեն արված են. մակընթացային էլեկտրակայաններում ծովային մակընթացությունների էներգիան փոխակերպվում է էլեկտրականի: Վիթխարի են Համաշխարհային օվկիանոսի կենսաբանական պաշարները: Ձկների և ծովային այլ կենդանիների տեսակների քանակը անցնում է 180 հզ-ից, սակայն որսացվում են 800-ը (գլխավորապես՝ հարինգ, սարդինա, ձողաձուկ, ստավրիդա և այլն): Հարուստ ու բազմազան է ծովերի և օվկիանոսների բուսական աշխարհը: Հաշվվում են 20 հզ. ծովային բուսատեսակներ: Դրանցից առավել օգտագործելի են ջրիմուռները, որոնցից ստանում են յոդ, բրոմ: Համաշխարհային օվկիանոսից տարեկան որսացվում, հավաքվում է ավելի քան 100 մլն տ կենսամթերք, որը կազմում է աշխարհի բնակչության օգտագործած սննդի գրեթե 20%-ը: Համաշխարհային օվկիանոսն աշխարհի ժողովուրդների միջև կապ ստեղծող բնական ճանապարհ է: Համաշխարհային օվկիանոսում այսօր նավարկում են աշխարհի 170 երկրների ավելի քան 70 հզ. նավ և լցանավ: Համաշխարհային օվկիանոսն իր ավազոտ լողափերով, արևափայլքի տևողությամբ ստեղծում է վիթխարի հնարավորություններ օգտագործելու հանգստի, ծովային զբոսաշրջության և առողջարարական նպատակներով: Համաշխարհային օվկիանոսի բնական հարստություններն օգտագործելուն զուգընթաց՝ մարդկային հասարակությունն ուժեղացնում է նաև իր բացասական ներգործությունը: Դրա հետևանքով օվկիանոսի շատ հատվածներում մեծ չափեր է ընդունել ջրի աղտոտումը: Բոլոր երկրների խնդիրը ներկայումս Համաշխարհային օվկիանոսը հետագա աղտոտումից պահպանելն է և նրա հարստություններն ավելի հաշվենկատ օգտագործելը[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՒԹՅՈՒՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱ,ԴՊՐՈՑԱԿԱՆ ՄԵԾ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆԻ ԳԻՏԱԽՄԲԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ, ՀՈՎՀԱՆԵՍ ԱՅՎԱԶՅԱՆ, ՀԱՍՄԻԿ ԳՒԼԱԿԱՆՅԱՆ,ՎԱԼԻԴԱ ՄԵԼՔՈՆՅԱՆ,ՅՈՒՐԻ ԱՀԱՌՈՆՅԱՆ,ԼՈՒԻԶԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ,ԷՍԹԵՐ ԽԱՆԻԿՅԱՆ,ԷԼՄԻՐԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ,ԳԱՌՆԻԿ ՇԱԽԿՅԱՆ,ՍԱՀԱԿ ՍԱՀԱԿՅԱՆ,ԵՐԵՎԱՆ 2010