Ազով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ազով, քաղաք Ռուսաստանի Ռոստովի մարզում, նավահանգիստ Դոն գետի ափին։

Հիմնադրվել է հին հունական Տանաիս քաղաքի (մ.թ.ա. 3-րդ դար-մ.թ. 5-րդ դար) տեղում (այդ քաղաքը կոչվել է Տանաիս (այժմ` Դոն) գետի անունով)։ 10-րդ դարում մտել է Կիևյան Ռուսիայի կազմի մեջ։ 1067-ին զավթել են պոլիվցիները և անվանել Ազակ, որը ձևավորվելով դարձել է Ազով։ Ենթադրվում է, որ քաղաքը կոչվել է, այն գրավելու ժամանակ սպանված պոլովցի Ազում (Ազուֆ) իշխանի անունով։ 13-րդ դարից եղել է թաթարական, 1471-ին` թուրքական ամրոց. 1774-ից Ռուսաստանի կազմում է։[1]

Աղբյուրներ [խմբագրել]

  1. Հ, Ղ Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս», էջ 11-12։