Ինքնասպանությունների կանխարգելման միջազգային ասոցիացիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ինքնասպանությունների կանխարգելման միջազգային ասոցիացիա
ՏեսակՄիջազգային կազմակերպություն
ՀապավումԻԿՄԱ (անգլ.՝ IASP)
Հիմնադրված1960
ՆպատակներԻնքնասպանությունների կանխարգելում
ՏարածաշրջանԱմբողջ աշխարհ
Պաշտ. լեզու(ներ)Անգլերեն
ԿայքՊաշտոնական կայքէջ

Ինքնասպանությունների կանխարգելման միջազգային ասոցիացիա կամ ԻԿՄԱ (անգլ.՝ International Association for Suicide Prevention; IASP), ինքնասպանությունների կանխարգելման միջազգային կազմակերպություն։ 1960 թվականին Էրվին Ռինգելի և Նորման Ֆարբերոուի կողմից հիմնադրված ԻԿՄԱ-ն[1], որը պաշտոնական հարաբերությունների մեջ է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ, զբաղվում է ինքնասպանական վարքագծի կանխարգելմամբ և ֆորում է տրամադրում հոգեկան առողջության մասնագետների, ճգնաժամային աշխատողների, ինքնասպանության փորձեր վերապրածների և այլ մարդկանց համար, որոնք այսպես թե այնպես տուժել են ինքնասպանական վարքագծից։ Ներկայումս կազմակերպությունը բաղկացած է ավելի քան 50 երկրներում բնակվող մասնագետներից և կամավորներից։

Բացի այդ, ԻԿՄԱ-ն՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ համատեղ ամեն տարի սեպտեմբերի 10-ին անցկացնում է Ինքնասպանությունների կանխարգելման համաշխարհային օրը[2]։

ԻԿՄԱ-ի համաժողովներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինքնասպանությունների կանխարգելման միջազգային ասոցիացիան միջազգային համաժողովներ է անցկացնում յուրաքանչյուր երկու տարին մեկ։ Դրա 29-րդ համաշխարհային համաժողովը Քուչինգում (Մալայզիա) կազմակերպվել է 2017 թվականին[3]։

Նախորդ համաժողովներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինքնասպանությունների կանխարգելման միջազգային ասոցիացիան (ԻԿՄԱ) պարգևներ է շնորհում այն անձանց, որոնք զգալի ներդրում են ունեցել ասոցիացիայի նպատակներին հասնելու գործում[6]

Stengel Research Award (անգլ. թարգմանաբար՝ «Շթենգելի հետազոտական մրցանակ») մրցանակը շնորհվում է 1977 թվականից և անվանվել է պրոֆեսոր Էրվին Շթենգելի՝ ինքնասպանությունների կանխարգելման միջազգային ասոցիացիայի հիմնադիրներից մեկի պատվին։ Այս մրցանակը շնորհվում է սուիցիդոլոգիայի ոլորտում ականավոր հետազոտությունների համար, և առաջադրում կարող է կատարել ԻԿՄԱ-ի ցանկացած անդամ։

Ringel Service Award (անգլ. թարգմանաբար՝ «Ռինգելի ծառայութան մրցանակ») մրցանակը հիմնվել է 1995 թվականին և անվանվել է պրոֆեսոր Էրվին Ռինգելի՝ ասոցիացիայի հիմնադրի և նախագահի պատվին։ Այս մրցանակը շնորհվում է սուիցիդոլոգիայի ոլորտում ակնառու ծառայությունների համար, և առաջադրում կարող է կատարել ԻԿՄԱ-ի ցանկացած ներկայացուցիչ։

Farberow Award (անգլ. թարգմանաբար՝ «Ֆարբերոուի մրցանակ») մրցանակը սահմանվել է 1997 թվականին՝ ի նշան պրոֆեսոր Նորման Ֆարբերոուի՝ ԻԿՄԱ-ի հիմնադիրներից և շարժիչ ուժերից մեկի ճանաչման։ Այս մրցանակը շնորհվում է այն անձին, որը զգալի ներդրում է ունեցել ինքնասպանություն վերապրածների հետ աշխատանքում, և առաջադրում կարող է կատարել ԻԿՄԱ-ի ցանկացած անդամ։

De Leo Fund Award (անգլ. թարգմանաբար՝ «Դե Լեոյի հիմնադրամի մրցանակ») մրցանակը հարգանքի տուրք է մատուցում Նիկոլային և Վիտորիոյին՝ ԻԿՄԱ-ի նախկին նախագահ պրոֆեսոր Դիեգո դե Լեոյի երեխաների հիշատակին։ Այս մրցանակը շնորհվում է ականավոր գիտնականների ճանաչման իրենց ականավոր հետազոտությունների ինքնասպանության վարքագծի անցկացված զարգացող երկրներում։

Ամսագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասոցիացիայի՝ «Crisis - The Journal of Crisis Intervention and Suicide Prevention» (անգլ. թարգմանաբար՝ «Ճգնաժամ՝ ճգնաժամային միջամտության և ինքնասպանությունների կանխարգելման մատյանը») անվանբ ամսագիրը հրատարակվում է 1980 թվականից ի վեր[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Mehlum, Lars. The International Association for Suicide Prevention (ամերիկյան անգլերեն). Oxford University Press. doi:10.1093/med/9780198570059.001.0001/med-9780198570059-chapter-98. ISBN 978-0-19-964046-1.
  2. «WHO | World Suicide Prevention Day (WSPD)». WHO. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 13-ին.
  3. «International Association for Suicide Prevention - Congresses - IASP». www.iasp.info. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 13-ին.
  4. «IASP 2013 Oslo | The XXVII world Conference of THE INTERNATIONAL ASSOCIATION FOR SUICIDE PREVENTION». Iasp2013.org. Վերցված է 2019 թ․ հունիսի 1-ին.
  5. «International Association for Suicide Prevention». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 13-ին.
  6. «International Association for Suicide Prevention - Awards - IASP». www.iasp.info. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 13-ին.
  7. +1 866 8234726; +1 617 3546875; Customerservice@hogrefe.com. «The Journal of Crisis Intervention and Suicide Prevention». us.hogrefe.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 13-ին. {{cite web}}: |last1= has numeric name (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]