Անտիկ մետաղադրամներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անտիկ մետաղադրամներ, նեղ իմաստով՝ հին հունական և հին հռոմեական մետաղադրամներ, լայն իմաստով՝ բոլոր հին ժողովուրդների մետաղադրամներ[1]։

Ժամանակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին մետաղադրամները Միջերկրական ծովի ավազանում ի հայտ են եկել մ․թ․ա․ 7-րդ դարի սկզբին Լիդիայում, Էգինայում կամ Էոլիդայում[2][3]։

Ալեքսանդր Զոգրաֆը մետաղադրամների կշռի, անվանագրման և տեսակների հետազոտությունների հիման վրա անտիկ մետաղադրամների համակարգի մեջ առանձնացնում է հետևյալ հիմնական ժամանակաշրջանները[4]

Տարածման հիմնական աշխարհագրությունը` Միջերկրածովյան, Մերձսևծովյան շրջան և Հարավարևմտյան Ասիա, նաև նրան հարակից եվրոպական և հյուսիսաֆրիկյան շրջաններ։

Դրամահատման հիմնական կենտրոններ Եվրոպայում և Առաջավոր Ասիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին Հունաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին Հունաստանը և նրա գաղութները

Ինչպես մյուս անտիկ դրամային համակարգերը, Հին Հունաստանի համակարգը ևս հիմնվել է միավոր զանգվածի վրա, որը միաժամանակ կատարել է միավորի քաշային և հաշվարկային ֆունկցիաներ։ Հունաստանի համար այն եղել է առաջին հերթին տաղանդը, մինան, դրահման, օբոլը, լեպտան, նաև հալկը՝ ենթարկվելով հետևյալ հարաբերակցությանը, սակայն ունենալով տեղական շատ շեղումներ՝ 1 տաղանդ = 60 մինա = 6000 դրահմա, 1 ստատեր = 2 դրահմա (դիդրահմա) = 12 ոբոլ = 96 հալկ։ Մետաղադրամների տեսքով հատվել են միայն ստատերները, դրահմաները, օբոլները, հալկերը, նրանց բաժանարարները (օրինակ, հեկտան 1⁄6 ստատերն է) և նրանց բազմապատիկները (օրինակ, տետրադրահման 1⁄6 դրահման է)։ Տաղանդը և Մինան եղել են բացառապես վարկային հասկացություններ։

Տաղանդ (հին հունարեն՝ τάλαντον, լատին․՝ talentum, բառացի՝ «քաշ», «ծանրություն»), Հին Հունաստանում համարվել է ամենաբարձր դրամային միավորը՝ փոխառված Բաբելոնից։ Բաբելոնյան տաղանդը, որը սկզբնական տարբերակներով նշանակել է կշիռ, բաժանվել է 60 մինայի, իսկ մինան՝ իր հերթին 60 շեկելների (սիկլերի)։ Բաբելոնից տաղանդը ընդունվել է որպես քաշային միավոր սեմական ժողովուրդների կողմից և տարածվել Միջերկրյածովյան ավազանում։ Որպես Հունաստանի քաշային և հաշվիչ միավոր՝ տաղանդը հիշատակել է նաև Հոմերոսը։ Ինչպես բաբելոնյանը, այն բաժանվել է 60 մինայի, սակայն մինան բաղկացած էր արդեն դրահմայի 100 մասերից, իսկ դրահման՝ 6 օբոլներից։ Այս կերպ, 1 տաղանդը հավասար էր 60 մինայի, 6000 դրահմայի, 36 000 օբոլի։

Մինա բառը (հին հունարեն՝ μνᾶ, լատին․՝ mina, mna) ծագում է ասորաբաբելոնական «մանա»՝ հաշվել բառից, դրահման (հին հունարեն՝ δραχμή, լատին․՝ drachma)` հին հունական «բուռ» կամ «ձեռքով բռնված» բառից։ Անվանումը համապատասխանում է այն ժամանակահատվածին, երբ դրամափոխանակման միջոցները երկաթե 4 գրամանոց շիվերն էին` օբոլներ (հին հունարեն՝ ὀβολός - «շամփուր»), որոնց 6 հատը ափի մեջ սեղմած կազմում էին դրահման։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարանում բերվում է դրահմա բառի ծագման այլ տարբերակ` աքքադերենի «դարահ-մանա» բառից, որը նշանակում է «մինայի վաթսուներրորդ մասը», քանի որ սկզբնական դրահման կարող էր կազմված լինել ոչ թե 1100, այլ 160 մինայից[5]։ Սպարտայում օգտագործվում էին երկաթե օբոլներ, որոնք այստեղ կոչվում էին պելանորներ[6]։

Հարկավոր է հիշատակել Հին Հունաստանի հիմնական դրամական միավորներից ստատերը, հալկը և լեպտուն։ Ստատերը (հին հունարեն՝ . στατήρ) - «կշեռքի լծակ», «կշեռք»), որպես կանոն, նշանակել է կրկնակի (երբեմն եռակի) քաշ` սովորաբար դրահմայի, այսինքն՝ հավասար էր 1/50 մինայի կամ 2 դրահմայի։ Հալկ (հին հունարեն՝ χαλκός) անվանումը առաջացել է հին հունական χαλκός (մեղր) բառից կամ Հալցիս քաղաքի անվանումից, որը զբաղվում էր մեղրի առևտրով։ Լեպտան (հին հունարեն՝ λεπτόν от λεπτός - «առանց կեղևի», բարակ, փոքր) ի սկզբանե ամենափոքր քաշային միավորն էր, որը հետագայում դարձել է ամենափոքր մետաղադրամը։ Աթենքում 1 օբոլը հավասար էր 8 հալկի, իսկ հալկը` 7 լեպտայի։ Մոտավորապես մեր թվարկության 1-ին դարում 1 հալկը հավասար էր 2 լեպտայի։

Հին Հունաստանի դրամային համակարգի բնութագրիչ գիծը միասնական մետաղադրամների դրոշմի բացակայությունն ու շատ չափորոշիչների առկայությունն էր, որով տարբերվում էր մետաղադրամի մեջ եղած թանկարժեք մետաղի քաշը, և/կամ թանկարժեք մետաղներից ոսկու կամ արծաթի օգտագործումը որպես հիմնական նյութ։ Ալեքսանդր Զագրովն առանձնացնում է ոչ պակաս, քան 15 այսպիսի չափորոշիչ[7]։ Յուրաքանչյուր պոլիս, լինելով քաղաքականորեն ինքնավար, իրավունք ուներ թողարկելու սեփական մետաղադրամները և օգտագործելու սեփական չափորոշիչները (Հին Հունաստանում և նրա գաղութներում թողարկման կենտրոնների թիվը անցնում էր 2000-ից), այդ պատճառով կարելի է խոսել միայն ավելի տարածված դրոշմի մասին։ Սկսած Աթենքի զարգացման պահից՝ աթթական մետաղադրամի դրոշմը հաստատվել է Սոլոնի օրենսդրության ժամանակ` ենթադրվում է մ.թ.ա 6-րդ դարի սկզբում, դուրս մղելով էգեյան մետաղադրամի դրոշմը։ Դեռ Արխաիկ դարաշրջանում աթթական չափորոշինչները տարածվել էին Հյուսիսային Հունաստանում, Կիրենաիկայում (հյուսիս-աֆրիկական ափեզր) և Սիցիլիայում։ Մ.թ.ա 4-րդ դարում Փիլիպոս II-ն այդ մետաղադրամները տարել է իր հետ Մակեդոնիայի կայսրություն ոսկե, իսկ Ալեքսանդր Մակեդոնացին` արծաթե մետաղադրամների համար։ Արդյունքում Արևելյան Միջերկրածովյան տարածքում աթթական մետաղադրամի դրոշմը դարձել է առաջատար չափանիշ մետաղադրամների թողարկման համար։

Հին Հռոմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռոմեական պետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռոմեական պետություն

Հռոմեական պետության դրամային համակարգը բնութագրվում էր դրամային հարաբերության գերիշխանությամբ[8]

  • գրեթե չվերամշակված (Aes rude) և պատկերներով (Aes signatum) բրոնզե ձուլակտորներ - մոտավորապես մինչև մ․թ․ա 312 թվականը,
  • բրոնզե մետաղադրամներ (Aes Grave) - մ․թ․ա 312-268 թվականներ,
  • ծանր բրոնզե (ասսը և դրա արտադրությունները) և արծաթե (ամենից առաջ դենարիան) մետաղադրամներ - մ․թ․ա 268-89 թվականներ։

Հին Հունաստանի առաջին դրամները եղել են գրեթե չմշակված բրոնզե ձուլակտորներ (Aes rude), հետագայում՝ պատկերներով բրոնզե ձուլակտորներ (Aes signatum): Երբեմն առաջին հռոմեական մետաղադրամների հայտնվելը կապում են Սերվիոս Տուլլիոս (մ.թ.ա 578-535 թվականներ) բարեփոխիչ թագավորի հետ, սակայն «Հռոմի մետաղադրամները» գրքի հեղինակ Հարոլդ Մեթթիլինգի կարծիքով մետաղադրամները Հռոմում թողարկվել են՝ սկսած մ.թ.ա 289 թվականից մի քիչ շուտ, երբ ընդունվել է պաշտոնյաների համար դրամների թողարկման համակարգը, ավելի կոնկրետ մ.թ.ա 312 թվականին (այստեղ և հետագայում հռոմեական դրամահատման ժամանակագրությունը արվել է՝ ըստ Մեթթինգլի[8]): Այդ մետաղադրամները, որոնք ստացել էին ընդհանուր «ծանր բրոնզ» անվանումը (լատին․՝ Aes Grave), ներառում էին բրոնզե ասսեներ (լատին․՝ ass, լատին․՝ aes` մեղր բառից, բրոնզ [9][10] կամ լատին․՝ assula` միավոր, ամբողջական, սրոցաքար[11]), ինչպես նա նրա արտադրանքը` սեմիսը (ասսա), տրիենսը, կվադրանսը, սեկստանսը, ունցիան և այլն։ Սկզբում ասսը կշռել է 1 լիբրա (Ass libralis), սակայն հետագայում նրա զանգվածը անշեղորեն նվազել է` մ.թ.ա 289 թվականին՝ մինչև 12 լիբրան, 268-ին՝ մինչև 16, 217-ին՝ մինչև 112, և վերջապես 89-ին՝ մինչև 124 լիբրայի։

Մ․թ․ա 268 թվականին ի լրումն պղնձե (բրոնզե) մետաղադրամների, Հռոմը սկսել է թողարկել արծաթե դենարիներ, որոնք կշռում էին 4 սկրուպուլա (4,55 գրամ)։ Հիմք ընդունելով այն ժամանակ պղնձի և արծաթի գների հարաբերակցությունը (120:1)՝ 1 դինարին հավասար էր 10 ասսայի։

Մ․թ․ա 217 թվականին՝ ասսայի քաշի իջեցմանը զուգահեռ, Հռոմը դևալվացրել է դենարիան՝ մինչև 3½ սկրուպուլայի։ Արդյունքում նրա արժեքը հավասարվել է 16 ասսայի, իսկ նրա հարաբերակցությունը (1:16) պահպանվել է մինչև Ավգուստինիոսի հեղափոխությունը։ Ավելի ուշ (մ․թ․ա 209 թվականին) կարճ ժամանակով գործածության մեջ են դրվել ոսկե մետաղադրամներ՝ 6, 3, 2 և 1 սկրուպուլի քաշով։

Հռոմեական պետությունում վերջին դրամային ռեֆորմն իրակացվել է մ.թ.ա 89 թվականին՝ համապատասխան Պլավիա Պապրայի օրենքին։ Իջեցնելով ասսայի քաշը մինչև 124 լիբրայի, սակայն արծաթե մետաղադրամի քաշը անփոփոխ պահելով, ինչպես նաև դենարիայի հարաբերությունը ասսայի (1:16), Հռոմը, ըստ էության, պղնձե մետաղադրամները վերածեց վարկային փողի[9][10]։

Հռոմեական կայսրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռոմեական կայսրություն

Դրամական համակարգում էական փոփոխություններ տեղի են ունեցել Օկտավիանոս Օգոստոսի օրոք (մ․թ․ա 27-14 թվականներ), երբ սկսել են սիստեմատիկորեն հատել ոսկե աուրեուսներ՝ որոնք հավասար էին 25 դենարիայի։ Այդ ժամանակ իրականացվում է պղնձե անվանական համակարգի վերանայումը, սեստացիան (4 ասս) և դուպոնդին (2 ասս) ձուլվում են արույրից, իսկ ասսը և կվադրանսը՝ բրոնզից։ Այդ կերպ հռոմեական դրամական համակարգը ձեռք է բերում հետևյալ տեսքը․

1 աուերուս = 25 դենարիայի = 100 սեստրեցիայի = 400 ասսի = 1600 կվադրանսի [12][13][14][15][16]։

Ներոն կայսեր ժամանակներից, պայմանավորված տնտեսական վիճակի վատացմամբ, սկսվեց մետաղադրամների վատթարացում․ աուրեուսի և դենարիայի կշիռը և հարկը սկսեցին գաղտնի կերպով անկում ապրել։ Դա նվազեցրեց բնակչության վստահությունը դրամական համակարգի նկատմամբ։ Կարակալլա կայսրը փորձեց շտկել իրավիճակը՝ գործածության մեջ դնելով արծաթե անտոնինիան, որը համարժեք էր 2 դինարի։ Սակայն այդ քայլը ունեցավ ժամանակավոր ազդեցություն․ 3-րդ դարի վերջին արծաթե մետաղադրամները սկսեցին ձուլել պղնձից՝ երբեմն վերևից ծածկելով արծաթով։ Ոսկու հատումը գտնվում էր նույնքան վատ վիճակում։

Իրադրությունը կարողացավ բարելավել Կոստանդիանոս Ա Մեծ կայսրը, որը սկսեց թողարկել բարձրահարգ ոսկե սոլիդուս՝ 4,55 գրամ(1/72 ֆունտ ոսկի), և մշակեց արծաթի հատման նոր չափանիշներ՝ կապելով արծաթե դրամների արժեքը ոսկու ֆունտի արժեքի հետ․ արծաթե միլիարիսը արժեր 1/1000, իսկ սիլսիկվան՝ 1/1728 ֆունտ ոսկի։

Արևմտյան Հռոմեական կայսրության անկումից հետո այս համակարգը ժառանգեց Բյուզանդիան։

Հունական գաղութներ, հելլենիստական կայսրություն, հռոմեական նահանգներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Մակեդոնացու Կայսրությունը
Հռոմի նահանգները Տրայանոսի օրոք

Հռոմի և նրա նահանգների դրամային համակարգի միավորումը իրականացել է ամբողջ հռոմեական կայսրության նվաճումների ընթացքում։ Եթե ոչ հռոմեացիները, ապա նահանգները ճշտել են իրենց մետաղադրամների քաշը, որպեսզի մոտեցնեն Հռոմի ստանդարտներին։ Երկար ժամանակ Հռոմը շատ զգուշորեն էր վերաբերում գրավված տարածքներում մետաղադրամների պարտադիր չափանիշներին։ Նույնիսկ այն մետաղադրամները, որոնք թողարկվում էին կենտրոնում, սակայն հատուկ նահանգներում շրջանառելու համար, հատվում էին տեղական բնանկարներով և տեղական հետքերով։

Հիմնական խնդիրն էր պահպանել ամուր կապը գլխավոր նահանգների մետաղադրամների միջև, որոնք, որպես կանոն, համարվում էին կարտային կամ ֆրակցային դրախմեր կամ ստատերներ և հռոմեական հիմնական դրամային միավորը՝ դենարիան։ Վերջինս սկզբում եղել է դրահմայից մի քիչ ծանր, իսկ հետագայում՝ ավելի թեթև (ավելի ճիշտ՝ որոշ դրախմաներից թեթև, որոշներից՝ ծանր), սակայն հիմնականում նրան հավասարվում էին որոշ վերապահումներով, որոնք գալիս էին հին հունական մետաղադրամների հատման ստանդարտներից։ Օրինակ՝ սիրիական Անտիոքում դրամահատված ավելի ծանր տետրադրահման (4 դրահմա) հավասար էր 4 դենարիայի, ավելի թեթև միջինասիական կիստաֆորյան տետրադրահմաները և փյունիկյան դիստատերները՝ 3, իսկ ըստ էության, Պտղոմեոսների բիլոնային տետրադրահմաները՝ 1 դենարիայի[17][18][19][20][21][22][15]։

Մեր թվարկության 2-րդ դարում «դենարիա» և «դրահմա» բառերը, ըստ էության, դարձել էին հոմանիշներ և ներկայացնում էին մեկ միասնական միավոր, որը Արևմուտքում կոչվում էր denarius (դենարիա), իսկ Արևելքում՝ δραχμή (դրահմա)։

Սեստերցիաները և ավելի ցածր մակարդակի մետաղադրամները նախատեսված էին հիմնականում մայրաքաղաքի մեջ շրջանառության համար, նահանգներում նրանք ավելի քիչ և պատահական էին մուտք գործում։ Ներքին շուկաներին մանր մետաղադրամներով ապահովելու խնդիրը ընկել էր տեղացիների դրամատների վրա[15]։

Իսրայել և Հրեաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից շեկել (սիկլ),

որի հակառակ կողմը կրկնօրինակում է Իեհուդա տիպի մետաղադրամներից մեկին։

Ժամանակակից ագորա (գերա),
որի հակառակ կողմում պատկերված է Անտիգոնա 2-րդի գավազանը։
Առաջին Հրեական պատերազմի (66-71 թվականներ)
սիկլ (շեկել) և կես սիկլ (կես շեկել)

Երկար ժամանակ եվրոպական ժողովուրդների համար շեկելը բացառապես հարևան երկրների մետաղադրամների անվանումն էր (օրինակ՝ Տյուրոս քաղաքի ստատերները կամ պտղոմեոսական տետրադրահմաները, ինչպես նաև միասնական դրամական միավորը, որը օգտագործվել է տաճարի համար սուրբ հարկ հավաքելու ժամանակ[23])։ Մեր թվարկության 1-ին դարի սկզբին Հրեաստանում ձևավորվել է չափման և կշռման համակարգ, որը երբեմն անվանում էին թալմուդական, և ծագել է հետևյալ հիմնական հարաբերակցությունից՝ 1 տաղանդ = 60 մինա = 1500 սուրբ (աստվածաշնչյան, ծանր, կրկնակի) սիկլ (շեկել) = 3000 հասարակ (թեթև, կես չափով) սիկլ (շեկել)[24]։ Բոլոր թվարկված միավորները եղել են բացառապես հաշվիչ դրամական միավորներ։

Հավանաբար առաջին արծաթից հատված մետաղադրամները մ․թ․ա․ 4-րդ դարում (այդ ժամանակաշրջանում Հրեաստանը Պարսկական Աքեմենյան պետության իշխանության տակ էր գտնվում) թողարկված դրահմաները և օբալաներն են, որոնք շրջանառության մեջ են դրվել Ղազայում, Աշդոդում, Աշկելոնում, Տյուրոսում և Սայդայում։ Նրանց բնորոշ առանձնահատկությունը՝ արամեերենով Իեհուդ (יהד), այսինքն՝ Հուդայի թագավորություն գրությունն է։ Չնայած չի կարելի վստահորեն ասել, որ այս մետաղադրամների հատուկ ձևով հատումը եղել է նահանգների վրա կենտրոնական ուժերի վերահսկումը ուժեղացնելու համար (անտիկ ժամանակներում շատ տարածված ձև էր մետաղադրամների գործում), կամ տեղական իշխանությունները ստացել էին սեփական մետաղադրամների տարբերանիշը[25][26]։

Մետաղադրամների ինքնուրույն հատումը սկսվել է հին Հրեաստանում Հասմենյան դինաստիայի առաջին ներկայացուցչի՝ Սիմոնի գահակալությունից հետո (մ․թ․ա 2-րդ դար)։ Այդ իրադարձությունը տեղ է գտել Մակկավեյան առաջին գրքում։

«Սեփական մետաղադրամների» հատումը, որը ստացել էր «պրուտա» (կամ «պերուտա») անվանումը, սկսվել է մոտ մ․թ․ա․ 140 թվականին և փոքր ընդհատումներով շարունակվել մինչև մ․թ․ա 95-96 թվականները (ավելի հստակ թվագրում անհնար է գտնել, քանի որ այդ տիպի մետաղադրամների տարեթիվը, հազվադեպ բացառություններով չի նշվել)։ Մետաղյա ձողերը, որոնց քաշը հիմնված էր հին հունական ստանդարտների վրա (հավասարվում էր Սլիվկիդների հալկին), սակայն հետագայում հակված էր հին հռոմեական ստանդարտներին, թողարկում էին գրեթե Հասմենների, Իրոդիադների դինաստիայի կայսրերի, հռոմեկան պրեֆեկտներին և պրակուրատորներին[25][26][27]։

Հրեաների համար ավելի արժեքավոր էր սիկլը (շեկել)՝ հաշվիչ թեթև սիկլը համարժեք էր դիդրահմին (ֆինիկական աստիճանի ստանդարները), ծանր տետրադրահմաները (ֆինիկական դիստատեր)[28]։ Հրեաստանի դրամային համակարգում նրանց տեղը բացատրվում է տեղական սուրբ հարկի ռեգլեմենտով (կանոնակարգով), որը Եգիպտոսից հրեաների դուրս գալուց ի վեր (Ելք․ 30:11-16) վերցվում էր բոլոր հասուն բնակիչներից Երուսաղեմի տաճարի կարիքները հոգալու համար։ Դրան է նվիրված է Շկալիմի (Շեկալիմի) տրակտատը, որը համարվում է Թալմուդի մի մասը[29][30]։ Դրանով է բացատրվում հրեական սեփական առաջին արծաթե սիկլերի հատումը Հրեական պատերազմի ժամանակ՝ 66-71 թվականներին։ Երկրորդ և վերջին թողարկումը եղել է Բար-Կողբի ապստամբության ժամանակ (մեր թվարկության 132-135 թվականներին)[25][26]։

Բյուզանդական կայսրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բյուզանդական կայսրություն

Բյուզանդիայի մետաղաղադրամների համակարգը սկբում շարունակել է ուշ Հռոմեական կայսրության ավանդույթները, սակայն Անաստասիոս կայսեր (491-518 թվականներ) ռեֆորմից հետո ձեռք բերեց յուրահատուկ գծեր։ Հիմնական առանձնահատկություններից մեկը ոսկու և բրոնզի (երբեմն արծաթե) մետաղադրամների գերակշռությունն էր՝ արծաթի քիչ օգտագործմամբ։ Չնայած յուրահատուկ գծերին, Բյուզանդիայի առևտրային մետաղադրամները մնացել են Հռոմեական կայսրության ոսկե սոլիդուսը և արծաթե միլիասիրիներ։ Սոլիդուսը պահպանել է ստանդարտ մետաղադրամների նշանակությունը մինչև 1453 թվականին Կոստանդնուպոլսի անկումը, սակայն վերջին հարյուրամյակում կայսրության գոյության ժամանակ ոսկին որպես մետաղադրամի մետաղ գրեթե չի օգտագործվել։ Միլիարիսիայի նշանակությունը սահմանափակվել է 9-11-րդ դարերում[31][32][33]։

Բարբարոսների թագավորություն և Արաբական խալիֆայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարթևական թագավորություն
Սասանյանների կայսրություն

Չնայած պատմական գրականության մեջ գերմանական ցեղերի վաղ ֆեոդալական պետությունների պատմությունը վերաբերում է միջնադարին, դրամագիտական տեսանկյունից նրանց մետաղադրամները անտիկ մետաղադրամների հաջորդներն են։ Առաջին անգամ, ժողովուրդների մեծ գաղթի (4-7-րդ դարեր) կամ ժողովուրդների տարածման ժամանակ ստեղծված և անհետացած, հունական կամ հունահռոմեական մշակույթի անմիջական ազդեցության տակ չընկած պետությունների մետաղադրամները դրամագիտական գրականությունում կրում են «բարբարոսական նմանակումներ» անվանումը։ Դրանք, որպես կանոն, անկատար էին իրենց օգտագործման տեխնիկայով, կոպիտ սխալներով հին հունական, հռոմեական և բյուզանդական մետաղադրամների կրկնօրինակներն էին։ «Բարբարոսական» գլխավոր մետաղադրամներն էին ոսկե շիլինգը և արծաթե դենարիան (դենյե, դանարո կամ դենարո, դիներո, դինեյրո, դինար)։ Առաջինը գերմանացված սոլիդուս անվանումն է, որը դարձել է շիլինգի նախատիպը, երկրորդը` տեղական արծաթե սիլիկվիայի անվանակոչումն էր, որի արժեքը արտահայտվել է հաշվիչ դենարիաների մեջ։ Երկու մետաղադրամներն էլ հատվում էին Մերովինգների (481-751 թվականներ) ժամանակներից, սակայն ունեին միայն տեղական նշանակություն[34][35][36][37][38][39][40][41]։

Ինչպես Եվրոպայի բարբարոսական թագավորությունների դրամահատումները, այնպես էլ Արաբական խալիֆայության մետաղադրամների համակարգը ժամանակագրական առումով վերաբերում է Միջնադարին, սակայն արաբական մետաղադրամների հիմնական տեսակները մոտ են անտիկ մետաղադրամներին։ Մետաղադրամների այս համակարգը ձևավորվել է սկզբում երկու հարևան, հետագայում նվաճված Բյուզանդական և Սասանյան կայսրությունների դրամական համակարգի հիման վրա։ Առաջինում հիմնական մետաղադրամը ոսկե սոլիդն էր, իսկ երկրորդում` արծաթե դրահման, որը մոտավորապես համապատասխանում էր հին հունական դրահմային և պետական դենարիային։ Այս երկու մետաղադրամները, որոնք կշռով գրեթե հավասար էին (4 գրամից փոքր ինչ ավելի), սակայն պատրաստված էին տարբեր մետաղներից, արաբների շրջանում ստացել էին տեղական անվանումներ (սոլիդուսը դարձել էր դինարիա, ոսկե դենարիա, իսկ դրահման` դիրհեմա) և դարձել խալիֆայության սեփական մետաղադրամների նախատիպը (սեփական դիրհան սկսել են հատել 692 և 696 թվականների միջև ընկած ժամանակահատվածում, իսկ դինարը` 696 թվականին)։ Դինարը և դիրհեմը հիշատակվում են Ղուրանում, որը և դարձել է մուսուլմանական աշխարհում այս մետաղադրամների լայն տարածման լրացուցիչ ապացույց[42]։ Եվրոպայում 11-13-րդ դարերում դինարիայի ընդօրինակմամբ հատվում էին իսպանական և պորտուգալական մարավեդիներ և իսպանական դոբլներ[43][44][45][46]։

Բարբարոսական նվաճումներ
Արաբական խալիֆայություն

Հաշվիչ դրամական միավորների անտիկ մետաղադրամների ցուցակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին հունական մետաղադրամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունական մինա, մ.թ.ա 2-րդ կամ 1-ին դարեր
  • Տաղանդ` հաշվիչ դրամական միավոր
  • Մինա` հաշվիչ դրամական միավոր
  • Ստատեր և նրա ֆրակցիաները (տարբերախմբերը)
    Հեկտա (1/6)
  • Դրահմա և նրա ածանցյալները`
    Տետրադրահմա (4)
    Դիդրահմա (2)
  • Օբոլ և նրա ածանցյալները`
    Պենտրօբոլ (5)
    Տետրաօբոլ (4)
    Տրիոօբոլ (3)
    Դիօբոլ (2)
    Տրիգեմիօբոլ (1 1/2)
  • Հալկ և նրա ածանցյալները`
    Դիհալկ(2)
    Գեմիհալկ (1/2)
  • Լեպտա և նրա ածանցյալները`
    Դիլեպտա (2)
    Տրիլեպտա (3)

Պարսկական մետաղադրամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դարիկ (ոսկե ստատեր)
  • Սիգլոս (սիկլ, արծաթե ստատեր)

Հին Հռոմի դրամների վաղ ձևեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Aes signatum, պղնձե ձուլակտոր՝ պատկերով կամ զարդանկարով
  • Aes rude
  • Aes signatum
  • Aes grave

Հռոմեական պետության մետաղադրամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դենարիա X խորհրդանշանով
Aes grave - литой Ասս
  • Լիբրա` հաշվիչ դրամական միավոր
  • Վիկտորիատ (դրահմա) և նրա ածանցյալները`
    Երկու վիկտորիատ (կվադրիգատ, դիդրահմա) (2)
    Կես վիկտորիատ (1/2)
  • Դենարիա և նրա ածանցյալները`
    Կվինարի (1/2)
    Սեստրացի (1/4)
  • Ասս և նրա ածանցյալները`
    Դեկուսսիս (10 ասս)
    Կվինկուսսիս (5)
    Կվադրուսսիս (4)
    Տրիպոնդի (տրեսսիս) (3)
    Դուպոնդի (2)
    Դեունկս (11/12) հաշվիչ դրամական միավոր
    Դեկստանս (10/12)
    Դոդրանս (9/12)
    Բեսս (8/12)
    Սեպտունկս (7/12)  հաշվիչ դրամական միավոր
    Սեմիս (6/12)
    Կվինկունկս (5/12)
    Տրիենս (4/12)
    Կվադրանս (3/12)
    Սեկստանս (2/12)
  • Ունցիա և նրա ածանյալները`
    Սեսունցիա (1 1/2)
    Սեմունցիա (1/2)
    Կվարտունցիա (1/4)

Հռոմեական և Բյուզանդական կայսրության մետաղադրամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուլիոս Կեսարի պատկերով դենարիա

Հունական գաղութների, հելլենիստական միապետությունների և հռոմեական նահանգների մետաղադրամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մ.թ.ա 5-րդ դարի լիտրա, 6 կետերը նշանակում են մետաղադրամի անվանական գինը
Օկտավիանոս Օգոստոսի դիմանկարով կիստոֆոր
  • Տետրադրահմաներ
    Ալեքսանդրիներ (Ալեքսանդրական տետրադրահմա)
    Կիստոֆեր (կիստոֆերական տետրադրահմա)
  • Ասսարի (Ասսարիոն)
  • Լիտրա և նրա ածանցյալները`
    Հեմիլիտրոն (1/2)
    Տետրաս (1/3)
    Հեքսաս (1/6)
    Օնկիա (1/12)
  • Սինդիկական մետաղադրամներ

Իսրայելի և Հրեաստանի մետաղադրամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիղատոս Պոնտացու պրուտա մետաղադրամը (Լեպտա Վդովիցի)
  • Կիկկար, նաև Տաղանդ
  • Մանե, նաև մինա
  • Պերես, Ֆարես, նաև մինա
  • Սիկլ (շեկել) և նրա ածանցյալները`
    Նեցեֆ (5/6)
    Պիմ (4/6 = 2/3)
    Բեկա (3/6 = 1/2)
  • Հերա, նաև Ագորա
  • Սելա, նաև տետրադրահմա
  • Զուզ, նաև դենարի, դրահմա
  • Մաահ (գերա)` նաև սեստերցի
  • Իսսար, նաև Ասսարի
  • Պրուտա, նաև Հալկ

Այլ մետաղադրամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բիատեկ
  • Կոլխիդկա
  • Կելտական մետաղադրամներ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. СН, 1993, «Античные монеты»
  2. СН, 1993, «Монета»
  3. Зограф, 1951, с. 23—24
  4. Зограф, 1951, с. 94—96
  5. ЭСБЕ, 1890—1907, «Драхма»
  6. См.: Фигейра Т.Дж. Спартанские железные деньги и идеология средств существования в архаической Лаконии // Античная древность и средние века. Екатеринбург: Изд-во Урал. ун-та, 2001. Вып. 32. — С. 5-28.
  7. Зограф, 1951, с. 38—49
  8. 8,0 8,1 Мэттингли, 2005, էջ 24, 32—40
  9. 9,0 9,1 СН, 1993, «Асс»
  10. 10,0 10,1 НС, 1980, «Асс»
  11. Мэттингли, 2005, էջ 23
  12. СН, 1993, «Ауреус»
  13. НС, 1980, «Ауреус»
  14. СН, 1993, «Римские монеты»
  15. 15,0 15,1 15,2 Зограф, 1951, с. 52—53
  16. Мэттингли, 2005, էջ 107—108
  17. Мэттингли, 2005, էջ 90, 163, 166—168
  18. СН, 1993, «Статер»
  19. НС, 1980, «Статер»
  20. СН, 1993, «Александрийские монеты»
  21. НС, 1980, «Кистофор»
  22. СН, 1993, «Кистофоры»
  23. ЕЭБЕ, 1906—13, «Нумизматика»
  24. Britannica, 2011, Measurement System (раздел The Babylonians), Mina, Talent
  25. 25,0 25,1 25,2 ЭЕЭ, 1976—2009, «Нумизматика»
  26. 26,0 26,1 26,2 Britannica, 2011, Coin (раздел Coinage in Judaea)
  27. Hendin, Metrology, 2009, p. 106—107
  28. ЭЕЭ, 1976—2009, «Веса и меры»
  29. ЕЭБЕ, 1906—13, «Шекалим»
  30. ЭЕЭ, 1976—2009, «Шекель»
  31. Мэттингли, 2005, էջ 187, 190, 213, 219—220
  32. СН, 1993, «Византийские монеты»
  33. НС, 1980, «Милиарисий»
  34. Мэттингли, 2005, էջ 188—190, 219—220
  35. СН, 1993, «Варварские подражания»
  36. Зограф, 1951, с. 101—102
  37. НС, 1980, «Денарий»
  38. СН, 1993, «Шиллинг»
  39. НС, 1980, «Шиллинг»
  40. НС, 1980, «Денье»
  41. НС, 1980, «Силиква»
  42. Большаков, 1998—2010, «Внутренняя политика Умара»
  43. СН, 1993, «Мараведи»
  44. НС, 1980, «Мараведи»
  45. НС, 1980, «Добла, дублон»
  46. СН, 1993, «Добла»

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]