Հրեական պատերազմ (66-73)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հրեաստանը և Գալիլեան մ․թ․ 1-ին դարում

Հրեական պատերազմ, Առաջին հրեա–հռոմեական պատերազմ (եբրայերեն՝ המרד הגדול‎‎ - Հրեական մեծ ապստամբություն), հակահռոմեական ապստամբություն Հրեաստանում։ Առիթը հռոմեացի պրոկուրատոր Գեսսիոս Ֆլորոսի չարաշահումներն էին։ Ապստամբությունը ղեկավարել են գյուղացիների և արհեստավորների շահերն արտահայտող զելոտների (նախանձախնդիրներ) և սիկարիների (դաշույնավորներ) խմբավորումները։ Ապստամբները տիրեցին Երուսաղեմը, ապա պարտության մատնեցին Ասորիքի հռոմեացի կառավարիչ Կետոիոս Գալլոսի զորքը։ Կայսր Ներոնը ապստամբների դեմ ուղարկեց մեծ զորք՝ Փլավիոս Վեսպասիանոսի գլխավորությամբ։ 67 թվականին հռոմեացիները գրավեցին Դալիլեան, գերեցին Ցոտապատա բերդը պաշտպանող զորավար Հովսեփ բեն Մաթաֆիային (Հովսեփիոս Փլավիոս)։ 69 թվականին ապստամբների դեմ գործող հռոմեական բանակը գլխավորեց կայսր հռչակված Վեսպասիանոսի որդի Տիտոսը, որը պաշարեց Երուսաղեմը։ Պաշարվածների մեջ սկսվեց երկպառակություն։ 5-ամսյա պաշարումից հետո, 70 թվականին, հռոմեացիները գրավեցին Երուսաղեմը, ավերեցին քաղաքն ու Սողոմոնի տաճարը։ Ապստամբների դիմադրությունը շարունակվեց մինչև 73-ը, երբ ընկավ նրանց վերջին բերդը՝ Մասադան։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 627