Ակցիումի ճակատամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ակտիումի ծովամարտից)
Ակտիումի ճակատամարտ
Հին Հռոմի հանրապետական շրջանի քաղաքացիական վերջին պատերազմ
«Ակտիումի ճակատամարտ», Լորենցո Կաստրո, նկարված է 1672 թվականին։
Թվական Սեպտեմբերի 2, մ.թ.ա. 31
Վայր Հոնիական ծով, Հունաստանի արևմտյան մասում, Ակտիումի մոտ
Հակառակորդներ
Օկտավիանի զորքերը և համակիրներ Եգիպտոս,
Անտոնիոսի համակիրներ
Հրամանատարներ
Մարկոս Վիպսանիոս Ագրիպպա Անտոնիոս
Կողմերի ուժեր
400 ռազմանավ, մեծամասնությամբ փոքր Լիբուրնիան նավեր և Հեխերես 16,000 լեգեոնական ծովային նավաստիների և 3,000 աղեղնաձիգների հետ։ 230 ռազմանավ, մեծամասնությամբ քինքերեմներ մեծ Դեսերեսների հետ, 30/50 տրանսպորտներ և 60 եգիպտական ռազմանավեր։ 2,000 աղեղնաձիգներ և 20,000 լեգեոնական ծովային նավաստիներ։

Ակտիումի ճակատամարտ, մ.թ.ա. 31 թվականի սեպտեմբերի 2–ին Հունաստանի արևմտյան մասում՝ Ակտիումի մոտ տեղի ունեցած ծովային ճակատամարտ հռոմեական քաղաքական գործիչներ և զորավարներ Օկտավիանոսի և Մարկոս Անտոնիոսի միջև։ Այդ ճակատամարտում Անտոնիոսը, որին դաշնակցում էր եգիպտոսի թագուհի Կլեոպատրան, ջախջախիչ պարտություն է կրել և փախել Եգիպտոս։ Ակտիումի ճակատամարտով և դրան հաջորդած Անտոնիոսի և Կլեոպատրայի ինքնասպանությամբ ավարտվել է Հռոմում քաղաքացիական պատերազմների շրջանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։