Օսմանյան կայսրության սուլթանների մայրերի ցանկ
Օսմանյան կայսրության սուլթանների մայրերի ցանկ՝ 1299-1924 թվականներին իշխած Օսմանյան դինաստիայի գլխավոր կառավարիչների մայրերի ժամանակագրական ցանկ։
Սուլթանի մահով կամ գահից նրա հեռացմամբ նրա ողջ հարեմը մեկնում Էր Հին պալատ, որտեղից նրա իրավահաջորդի գահ բարձրանալուց հետո կանչվում էր վերջինիս մայրը, ով վալիդե ալայի շքեղ արարողության ժամանակ ստանում էր «վալիդե սուլթան» տիտղոսը, ղեկավարում էր որդու հարեմը և համարվում էր «պետության առաջին կինը»[1]։ Նախքան սելջուկյան ավանդույթի համաձայն վալիդե սուլթանի տիտղոսի ներդրումը օգտագործվել է «վալիդե խաթուն» տիտղոսը։ Ավելի ուշ վալիդե սուլթանի տիտղոսի հետ միասին օգտագործվել են մեհդ-ի ուլյա-յի սալթանատի [2]՝ «մեծ սուլթանի օրրան»[3], վալիդե-ի փադիշահ[2] «թագավորի մայր»[4] և վալիդե-ի սաադեթպենահ[2]՝ «երջանիկ ապավենի մայր» տիտղոսները[5]։
Որդու կառավարման ողջ ընթացքում սուլթանի մայրը հարեմի ամենաազդեցիկ դեմքն էր։ Նա վայելում էր մեծ հարգանք և ազդեցություն ինչպես պալատում, այնպես էլ նրա սահմաններից դուրս՝ հաճախ ակտիվորեն միջամտելով պետական գործերին։ Այն դեպքում, երբ մայրը չէր ապրում մինչև որդու կառավարումը կամ մեռնում էր կառավարման ժամանակ, նրա արտոնությունների, պարտականությունների մի մասը և երբեմն վալիդեի տիտղոսը, դրվում էր սուլթանի դայակին, հազնեդար-ուստայի (հարեմի կառավարիչ) կամ տիրակալի խնամատար մոր վրա[1]։ Քաղաքականության մեջ ամենամեծ ազդեցությունը սուլթանների մայրերը ձեռք են բերել XVI-XVII դարերում՝ «Կանանց Սուլթանատի» դարաշրջանում։ Այս ժամանակաշրջանի առավել նշանակալի դեմքերն էին Նուրբանու Սուլթանը (Մուրադ III-ի մայրը), Սաֆիե Սուլթանը (Մեհմեդ III-ի մայրը), Քյոսեմ սուլթանը (Մուրադ IV-ի և Իբրահիմ I-ի մայրը) և Թուրհան Սուլթանը (Մեհմեդ IV-ի մայրը)։
Օսմանյան կայսրության պատմությունն ունեցել երեսունվեց սուլթան և մեկ խալիֆ։ Հայտնի են սուլթանների քսաներեք մայրեր, որոնք ապրել են մինչև նրանց կառավարումը[2]։ Երկու դեպքերում սուլթաններ են դարձել հարազատ եղբայրները (Մուրադ IV և Իբրահիմ I / Մուստաֆա II և Ահմեդ III), իսկ նրանց մայրերը՝ Մահփեյքեր Քյոսեմ սուլթանը և Էմեթուլլահ Ռաբիա Գյուլնուշ Սուլթանը, երկու անգամ վալիդեի տիտղոս են ստացել[1]։ Մեկ դեպքում սուլթանի մոր պարտականությունները պալատում կատարել է նրա խորթ մայրը՝ Պիրիստու Կադին էֆենդին[6][7]։
Օսմանյան բեյլիկի տիրակալների մայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Օսմանյան պետության գոյության առաջին տարիներին նրա կառավարիչներ Օսման I-ը և Օրհան I-ը կրում էին բեյի կամ էմիրի տիտղոսը, ավելի ուշ Օրհանի որդին՝ Մուրադ I-ը, ընդունեց սուլթանի տիտղոսը[8][9] և Օսմանյան բեյլիկը վերափոխեց Օսմանյան Կայսրության։
№ | Անուն (կյանքի տարիներ) |
Որդի–բեյը (կառավարման տարիներ) |
Ծագում | Ծանոթություն |
---|---|---|---|---|
1. | Հալիմե խաթուն[10] | Օսման I (1281—1326) |
Ենթադրաբար՝ թրքուհի[11] | |
2. | Մալ խաթուն[11] (մահացել է 1324 թվականից հետո[12]) |
Օրհան I (1326—1359) |
թրքուհի[11][13], Օմեր բեյի դուստրը[12][14]. | Կրում էր տիտղոս, որը հավասարազոր էր ավելի ուշ ի հայտ եկած վալիդե սուլթանի տիտղոսին[2]։ |
Օսմանյան կայսրության սուլթանների մայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]№ | Անուն (կյանքի տարիներ) |
Սուլթան որդին (կառավարման տարիներ) |
Ծագում | Ծանոթություն |
---|---|---|---|---|
3. | Նյուլիֆեր խաթուն[11][15][16] | Մուրադ I (1359—1389) |
Հույնուհի[11], հավանաբար, թեքֆուր Յարխիսարի դուստրը[17][13]։ | Կրում էր տիտղոս, որը հավասարազոր էր ավելի ուշ ի հայտ եկած վալիդե սուլթանի տիտղոսին[2][16]։ |
4. | Գյուլչիչեկ խաթուն[11][18] | Բայազիդ I (1389—1402) |
Հույնուհի[11][13]. | Մահացել է ենթադրաբար մինչև որդու գահ բարձրանալը[19]։ |
5. | Դևլեթ խաթուն[20][18][13] | Մեհմեդ I (1413—1421) |
Ստրկուհի կամ տեղացի քրիստոնեուհի, որը կրոնափոխ էր եղել[13]։ | Կրում էր տիտղոս, որը հավասարազոր էր ավելի ուշ ի հայտ եկած վալիդե սուլթանի տիտղոսի[2]։ |
6. | Էմինե խաթուն[11] | Մուրադ II (1421—1444 1446—1451) |
Զուլկադար բեյլիկի կառավարիչ Սուլի Շաբան-բեկի դուստրը կամ, որը ավելի քիչ հավանական է, նրա հայրը Մուհամմեդ Նասիր ադ-դինն է եղել[21]։ | Մահացել է ենթադրաբար մինչև որդու գահ բարձրանալը[19]։ |
7. | Հյումա խաթուն[11][18] (մահացել է 1449 թվականի սեպտեմբերին[22]) |
Մեհմեդ II (1444—1446 1451—1481) |
Ենթադրաբար, հունական կամ սլավոնական ծագման ստրկուհի[13]։ | Կրում էր տիտղոս, որը հավասարազոր էր ավելի ուշ ի հայտ եկած վալիդե սուլթանի տիտղոսին[2]։ |
8. | Գյուլբախար խաթուն[11][18] (մահացել է մինչև 1492 թվականը[23]) |
Բայազիդ II (1481—1512) |
Պոնտացի հույն Տրապիզոնից[13], թրքուհի[11], ալբանուհի կամ սլավոնուհի[24]։ | Կրում էր տիտղոս, որը հավասարազոր էր ավելի ուշ ի հայտ եկած վալիդե սուլթանի տիտղոսին[25][26][2]։ |
9. | Գյուլբախար խաթուն[27][28][29] կամ Այշե խաթուն[11][30] (մահացել է 1512 թվականից հետո[31]) |
Սելիմ I (1512—1520) |
? / Այշե՝ Զուլկադար բեյլիկի կառավարիչ Բուզկուրդ Ալա ադ-դին-դաուլայի դուստրը[31] | ? / Այշեն մահացել է, ենթադրաբար, մինչև Սելիմի գահ բարձրանալը[19]։ |
10. | Այշե[32] Հաֆսա Սուլթան[11][33][18] (մոտ 1478/1479 թվական — մարտի 19 1534[34]/1539 թվական[32]) |
Սուլեյման I (1520—1566) |
Եվրոպացի[35], թրքուհի կամ չերքեզուհի[11]։ | Վալիդե սուլթան[19][26][32][2]։ |
11. | Հյուրեմ Սուլթան[11][18] (մոտ 1500 — 15 ապրիլի 1558 թվական[26][36]) |
Սելիմ II (1566—1574) |
Ենթադրաբար, սլավոնուհի[11]։ | Մահացել է մինչև որդու գահի բարձրանալը[19]։ |
12. | Նուրբանու Սուլթան[11][16] (մոտ 1525 թվական[37]/մոտ 1530 թվական[38] — 6 դեկտեմբերի 1583 թվական[16]) |
Մուրադ III (1574—1595) |
Վենետիկցի[39][40], հրեա[41][42][43] կամ հույնուհի Կորֆու կղզուց[38]։ | Վալիդե սուլթան[19][16][2]։ |
13. | Սաֆիե սուլթան[11][44] (1550 — 10 նոյեմբերի 1605[45][44]/1618 թվականի վերջ — 1619 թվականի սկիզբ[46]) |
Մեհմեդ III (1595—1603) |
ալբանուհի Դուկագինի լեռնաշխարհի Ռեզի գյուղից[47][48]։ | Մեհդ–ի ուլյա (վալիդե սուլթան[19])[44][2]։ |
14. | Հանդան սուլթան[11][49] (մոտ 1574 թվական[50] — 12[51]/26 նոյեմբերի 1605 թվական[52][49]) |
Ահմեդ I (1603—1617) |
Ենթադրաբար, հույնուհի կամ բոսնիացի[53]։ | Վալիդե սուլթան[19][49][2]։ |
15. | Հալիմե սուլթան[54] (մոտ 1571 թվական[50] — 1623 թվականի սեպտեմբերի 10–ից հետո) |
Մուստաֆա I (1617—1618 1622—1623) |
Եղել է աբխազական ծագման[55]։ | Վալիդե սուլթան[56][57][2]։ |
16. | Մահֆիրուզ Հադիջե Սուլթան[11][58] (մոտ 1590 թվական — մինչև 1614 թվական[59] կամ 1620[60][61]/1621 թվական[62]) |
Օսման II (1618—1622) |
Կան վարկածներ իր հունական[11] և սերբական ծագման երաբերյալ[63]։ | Ժամանակակից պատմաբանների վարկածի համաձայն ՝ Օսման II-ի՝ 1618 թվականին գահին բարձրանալու պահին Մահֆիրուզը ողջ է եղել, սակայն ավանդույթների հակառակ Հին պալատից չի տեղափոխվել Թոփքափըի պալատ և չի ստացել վալիդեի տիտղոսը[64][61]։ Իսկ սուլթանի մոր պարտականությունները պալատում կատարել է Օսման II-ի դայակը[65]։ Մեկ այլ վարկածի համաձայն՝ Մահֆիրուզը մահացել է մինչև որդու գահ բարձրանալը[59][19]։ |
17. | Մահպեյկեր Քյոսեմ սուլթան[11][66] (1585 — 2 սեպտեմբերի 1651 թվական[62][66]) |
Մուրադ IV (1623—1640) Իբրահիմ I (1640—1648) |
Հույնուհի[11]։ | Վալիդե սուլթան երկու որդիների օրոք[19][62][66][2], Օսմանյան կայսրության ռեգենտը Մուրադ IV-ի կառավարման առաջին տարիներին։ Իբրահիմ I-ի տապալումից և մահվանից հետո իշխանությունից հեռացրել է Թուրհան Սուլթանին՝ սուլթան Մեհմեդ IV-ի մորը[67]։ Խեղդամահ է արվել Թուրհանի կողմնակիցների կողմից[68]։ |
18. | Հադիջե Թուրհան Սուլթան[11][69] (1627[70]/1628[71] — 5 июля 1682[72]/1683[69]) |
Մեհմեդ IV (1648—1687) |
Ռուս[70][73][74][75][76][11]. | Վալիդե սուլթան[19][69][2]։ |
19. | Սալիհա Դիլաշուբ Սուլթան[11][44] (մահացել է 1689 թվականի նոյեմբերի 5–ին [72][44]) |
Սուլեյման II (1687—1691) |
Վալիդե սուլթան[19][44][2]։ | |
20. | Հադիջե Մուազզեզ Սուլթան[77][11][49] (մահացել է 1687 թվականի սեպտեմբերի12–ին [72]) |
Ահմեդ II (1691—1695) |
Մահացել է մինչև որդու գահի բարձրանալը[19][49]։ | |
21. | Էմեթուլլահ Ռաբիա Գյուլնուշ Սուլթան[11][29] (1642[78] — 5[78]/6 նոյեմբերի, 1715[29]) |
Մուստաֆա II (1695—1703) Ահմեդ III (1703—1730) |
Սերել է Վերցիցցի ընտանիքից Կրետե կղզուց[79]։ | Վալիդե սուլթան երկու որդիների օրոք[19][29][2]։ |
22. | Սալիհա Սեբկատի Սուլթան[11][80] (1680[81] — 21 սեպտեմբերի, 1739[82][80]) |
Մահմուդ I (1730—1754) |
Հույնուհի[81] | Մեհդ–ի ուլյա (վալիդե սուլթան[19][82])[80][2]։ |
23. | Շահսուվար Սուլթան[11][83] (1676 թվականից հետո — 27 ապրիլի, 1756[82][83]) |
Օսման III (1754—1757) |
Ռուս[11]. | Մեհդ–ի ուլյա (վալիդե սուլթան[19][82])[83][2]։ |
24. | Միհրիշահ Կադին էֆենդի[11][84] (մահացել է 1731[84]/1732[82]) |
Մուստաֆա III (1757—1774) |
Մահացել է մինչև որդու գահի բարձրանալը[19][84]։ | |
25. | Ռաբիա Շերմի Սուլթան[11][85] (մահացել է 1722/1723[85] կամ 1732[82]) |
Աբդուլ–Համիդ I (1774—1789) |
Մահացել է մինչև որդու գահի բարձրանալը[19][85]։ | |
26. | Միհրիշահ Սուլթան[11][84] (մահացել է հոկտեմբերի 16–ին, 1805[86][84]) |
Սելիմ III (1789—1807) |
Վրացուհի[11]։ | Վալիդե սուլթան[19][84][2]։ |
27. | Այշե Սենիեպերվեր Սուլթան[11][32] (մահացել է դեկտեմբերի 11–ին, 1828[87][32]) |
Մուստաֆա IV (1807—1808) |
Ենթադրաբար, վրացուհի կամ չերքեզուհի[88]. | Վալիդե սուլթան[19][89][32][2]։ |
28. | Նակշիդիլ Սուլթան[11][90][91] (1766 — 22 օգոստոսի, 1817[87][91]) |
Մահմուդ II (1808—1839) |
Ենթադրաբար, վրացուհի կամ չերքեզուհի[92]. | Վալիդե սուլթան[19][91][2]։ |
29. | Բեզմիալեմ Սուլթան[11] (1808 — 2 մայիսի, 1853[93][94]) |
Աբդուլ-Մեջիդ I (1839—1861) |
Վալիդե սուլթան[19][94][2]։ | |
30. | Պերտևնիյալ Սուլթան[11][85] (1810 — 5 փետրվարի, 1883[93][85]) |
Աբդուլ Ազիզ (1861—1876) |
Չերքեզուհի[95]. | Վալիդե սուլթան[19][85][2]։ |
31. | Շևկեֆզա Սուլթան[11] (12 դեկտեմբերի, 1820 — 20 սեպտեմբերի, 1889[96]) |
Մուրադ V (1876) |
Չերքեզուհի | Վալիդե սուլթան[19][2]։ |
32. | Տիրիմյուժգան Կադին Էֆենդի[11][97][98] (16 օգոստոսի, 1819 — 26 ապրիլի, 1853[96][98]) |
Աբդուլ Համիդ II (1876—1909) |
Չերքեզուհի[11] из субэтноса шапсугов[99]. | Մահացել է մինչև որդու գահ բարձրանալը[19][98]։ Սուլթանի մոր պարտականությունները կատարել է ուբիխներից մի չերքեզուհի[100]՝ Պիրիստու Կադին էֆենդին, ով դաստիարակել է Աբդուլ Համիդ II–ին Տիրիմյուժգանի մահից հետո[6][7]։ Պիրիստուն պաշտոնապես կրել է սուլթանի մոր տիտղոսը[101][2] և դարձել է Օսմանյան կայսրության վերջին վալիդե սուլթանը[2]։ |
33. | Գյուլջեմալ Կադին Էֆենդի[11][102][29] (1826 — 29 ноябрь 1851[96][29]) |
Մեհմեդ V (1909—1918) |
Ենթադրաբար, չերքեզուհի[7]։ | Մահացել է մինչև որդու գահ բարձրանալը[19]։ Գյուլջեմալի մահից հետո նրա որդուն դաստիարակել է Սերվեթսեզ Կադին էֆենդիին, սակայն նա էլ մահացել է մինչև Մեհմեդ V-ի գահակալությունը[103]։ |
34. | Գյուլյուստու Կադին Էֆենդի[11] (մահացել է 1861 թվականի մայիսին[96]) |
Մեհմեդ VI (1918—1922) |
Չերքեզուհի[11][7]։ | Մահացել է մինչև որդու գահ բարձրանալը[19]։ Գյուլյուստուի մահից հետո նրա որդուն դաստիարակել է Շաեստե Խանում էֆենդին, սակայն նա էլ է մահացել մինչև Մեհմեդ VI-ի գահը բարձրանալը[104]. |
— | Հայրանիդիլ Կադին Էֆենդի[11] (2 նոյեմբերի,1846 — 9 սեպտեմբերի, 1898[96]) |
Աբդուլ Մեջիդ II Օսմանների տոհմի վերջին խալիֆը (1922[105]—1924) |
Չերքեզուհի[106]։ | Հայրանիդիլի որդին սուլթան չէր և կրել է միայն Օսմանյան պետության խալիֆի տիտղոսը[105]։ Ինքը՝ Հայրանիդիլը, մինչև որդու կողմից տիտղոս ստանալու պահը չի ապրել[107]։ |
Օսմանյան միջթագավորության տիրակալների մայրեր (1402—1413)
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուլթան Բայազիդ I-ի գերությունից և մահից հետո, 1402 թվականին, նրա երեք որդիները բաժանեցին կայսրության բեկորները. Էդիրնեում իրեն Ռումելիայի սուլթան հռչակեց ավագ որդին՝ Սուլեյման–չելեբին[108], ով զավթել էր իշխանությունը և թուրքական տիրապետության տակ էր առել Բալկանյան թերակղզին, Բուրսայում (արևմտյան Անատոլիա)՝ Իսա–չելեբին[109], իսկ արևելյան Անատոլիայում՝ կրտսեր որդի Մեհմեդը։ Մեհմեդը 1405-1406 թվականներին պատերազմ է վարել Իսայի դեմ, ջարդել է եղբորը և իր իշխանության տակ միավորել Անատոլիան, որից հետո ավագ եղբորը՝ Մուսային, ուղարկել է Ռումելիա՝ Սուլեյմանի դեմ պայքարելու։ Մուսան հաջողել է, բայց ինքն իրեն է սուլթան հայտարարել և զավթել օսմանների եվրոպական կալվածքները[110]։ 1411 թվականին Մեհմեդը միացել է Ռումելիայի համար մղվող պայքարին և 1413 թվականին ջախջախել է Մուսայի բանակը, որը փախել է Վալախիա և շուտով զոհվել։ Օսմանյան բոլոր տիրապետությունները կրկին միավորվել են մեկ սուլթանի՝ Մեհմեդ I-ի իշխանության ներքո[111]։
№ | Անուն (կյանքի տարիներ) |
Որդի–սուլթանը (կառավարման տարիներ) |
Ծագում | Ծանոթություն |
---|---|---|---|---|
— | Դևլեթշահ խաթուն[112] (մահացել է 1411 թվականին[110]) |
Իսա չելեբի Անատոլիայի Սուլթան (արևմտյան) (1403—1406) |
Գերմիյանի տիրակալ Սուլեյման Շահի և Մութահհարի խաթունի դուստրը, Ջալալադդին Ռումիի թոռնուհին[113]։ | |
— | Ֆյուլանե խաթուն[114] | Սուլեյման չելեբի Ռումելիայի առաջին սուլթանը (1402—1411) |
Կյուստենդիլի տիրակալ Կոնստանտին Դրագաշի դուստրը[114]։ | |
— | Դևլեթ խաթուն[20][18][13] | Մեհմեդ I Անատոլիայի (արևելյան) սուլթան (1403—1406) Անատոլիայի սուլթան (1406—1413) Օսմանյան կայսրության սուլթան (1413—1421) |
Իսլամ դավանած ստրկուհի կամ տեղացի քրիստոնյա կինը[13]։ | Կրում էր տիտղոս, որը հավասարազոր էր ավելի ուշ ի հայտ եկած վալիդե սուլթանի տիտղոսին[2]։ |
— | Ենթադրաբար Դևլեթշահ խաթուն[114] |
Մուսա չելեբի Ռումելիայի երկրորդ սուլթանը (1411—1413) |
Գերմիյանի տիրակալ Սուլեյման Շահի և Մութահհարի խաթունի դուստրը, Ջալալադդին Ռումիի թոռնուհին[113]։ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Alderson, 1956, էջ 81
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 2,18 2,19 2,20 2,21 2,22 2,23 2,24 2,25 2,26 2,27 2,28 Akyıldız, 2012, էջ 494
- ↑ Alderson, 1956, էջ 117
- ↑ Alderson, 1956, էջեր 118—119
- ↑ Alderson, 1956, էջ 119
- ↑ 6,0 6,1 Bahadıroğlu, 2007, էջ 519
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 Brookes, 2010, էջ 128
- ↑ Тверитинова, 1953, էջ 13
- ↑ Lowry, 2012, էջ 37
- ↑ Söğüt, 1988, էջ 130
- ↑ 11,00 11,01 11,02 11,03 11,04 11,05 11,06 11,07 11,08 11,09 11,10 11,11 11,12 11,13 11,14 11,15 11,16 11,17 11,18 11,19 11,20 11,21 11,22 11,23 11,24 11,25 11,26 11,27 11,28 11,29 11,30 11,31 11,32 11,33 11,34 11,35 11,36 11,37 11,38 11,39 11,40 11,41 11,42 11,43 11,44 11,45 Alderson, 1956, էջ 83
- ↑ 12,0 12,1 Alderson, 1956, էջ 163
- ↑ 13,0 13,1 13,2 13,3 13,4 13,5 13,6 13,7 13,8 Lowry, 2012, էջ 153
- ↑ Sakaoğlu, 2008, էջ 34
- ↑ Peirce, 1993, էջ 51
- ↑ 16,0 16,1 16,2 16,3 16,4 Süreyya, 1 Cild, 1996, s. 32
- ↑ Alderson, 1956, էջ 165
- ↑ 18,0 18,1 18,2 18,3 18,4 18,5 18,6 Peirce, 1993, էջ 52
- ↑ 19,00 19,01 19,02 19,03 19,04 19,05 19,06 19,07 19,08 19,09 19,10 19,11 19,12 19,13 19,14 19,15 19,16 19,17 19,18 19,19 19,20 19,21 19,22 19,23 19,24 19,25 19,26 Alderson, 1956, էջ 83 (прим.)
- ↑ 20,0 20,1 Alderson, 1956, XXIV (прим. 9)
- ↑ Alderson, 1956, table XXV (прим. 4)
- ↑ Alderson, 1956, table XXVI
- ↑ Alderson, 1956, table XXVII
- ↑ Alderson, 1956, table XXVII (прим. 9)
- ↑ Bahadıroğlu, 2007, էջ 129
- ↑ 26,0 26,1 26,2 Alderson, 1956, table XXX
- ↑ Uluçay, 2011, էջ 45
- ↑ Bahadıroğlu, 2007, էջ 157
- ↑ 29,0 29,1 29,2 29,3 29,4 29,5 Süreyya, 1 Cild, 1996, s. 15
- ↑ Emecen, 2009, s. 407
- ↑ 31,0 31,1 Alderson, 1956, table XXVIII
- ↑ 32,0 32,1 32,2 32,3 32,4 32,5 Süreyya, 1 Cild, 1996, s. 7
- ↑ Bahadıroğlu, 2007, էջ 186
- ↑ Alderson, 1956, table XXIX
- ↑ Sakaoğlu, 2008, s. 148
- ↑ Süreyya, 1 Cild, 1996, s. 18
- ↑ Goodwin, 2006, էջ 128
- ↑ 38,0 38,1 Arbel, Benjamin Nur Banu (c. 1530—1583): A Venetian Sultana?(անգլ.) // Turcica. — 1992. — Т. 24. — С. 241—259.
- ↑ Alderson, 1956, table XXXI
- ↑ Peirce, 1993, էջ 92
- ↑ Shaw & Shaw, 1976, էջ 178
- ↑ Altınay, 2013, էջ 95
- ↑ Uluçay, 2011, էջ 68
- ↑ 44,0 44,1 44,2 44,3 44,4 44,5 Süreyya, 1 Cild, 1996, s. 37
- ↑ Alderson, 1956, table XXXII
- ↑ Peirce, 1993, էջ 127
- ↑ Peirce, 1993, էջ 94
- ↑ Lisa Jardine Gloriana Rules the Waves: Or, the Advantage of Being Excommunicated (And a Woman)(անգլ.) // Transactions of the Royal Historical Society. — 2004. — Т. 14. — № 6. — С. 218. — ISSN 0080-4401. —
- ↑ 49,0 49,1 49,2 49,3 49,4 Süreyya, 1 Cild, 1996, s. 17
- ↑ 50,0 50,1 Öztuna, 2005, s. 176
- ↑ Sakaoğlu, 2008, էջ 219
- ↑ Alderson, 1956, table XXXIII
- ↑ Börekçi, Günhan Factions and favorites at the courts of sultan Ahmed I (r. 1603—17) and his immidiate predessors(անգլ.) : Dissertation for the Degree Doctor of Philosophy. — The Ohio State University, 2010. — С. 92. Архивировано из первоисточника 15 Մարտի 2018.
- ↑ Börekçi, Günhan Factions and favorites at the courts of sultan Ahmed I (r. 1603—17) and his immidiate predessors(անգլ.) : Dissertation for the Degree Doctor of Philosophy. — The Ohio State University, 2010. — С. 65. Архивировано из первоисточника 15 Մարտի 2018.
- ↑ Börekçi, 2009, էջ 409
- ↑ Bahadıroğlu, 2007, էջ 245
- ↑ Süreyya, 1 Cild, 1996, s. 45
- ↑ Süreyya, 1 Cild, 1996, s. 20
- ↑ 59,0 59,1 Della Valle, 1843, էջեր 53—54
- ↑ Peirce, 1993, էջ 233
- ↑ 61,0 61,1 Piterberg, 2003, էջ 15
- ↑ 62,0 62,1 62,2 Alderson, 1956, table XXXIV
- ↑ Iyigun, 2015, էջ 119
- ↑ Peirce, 1993, էջեր 232—233
- ↑ Piterberg, 2003, էջ 18
- ↑ 66,0 66,1 66,2 Süreyya, 1 Cild, 1996, s. 22
- ↑ Peirce, 1993, էջ 250
- ↑ Peirce, 1993, էջ 252
- ↑ 69,0 69,1 69,2 Süreyya, 1 Cild, 1996, s. 44
- ↑ 70,0 70,1 Sakaoğlu, 2008, էջ 245
- ↑ Adıvar, Hasan, 2009, էջ 227
- ↑ 72,0 72,1 72,2 Alderson, 1956, table XXXVII
- ↑ Barzilai-Lumbroso, 2008, էջ 206
- ↑ Baer, 2011, էջ 35
- ↑ Cooke, Göknar, Parker, 2008, էջ 214
- ↑ Carsten, 1961, էջ 505
- ↑ Bahadıroğlu, 2007, էջ 307
- ↑ 78,0 78,1 Alderson, 1956, table XXXVIII
- ↑ Alderson, 1956, table XXXVIII (прим. 2)
- ↑ 80,0 80,1 80,2 Süreyya, 1 Cild, 1996, s. 38
- ↑ 81,0 81,1 Akyıldız, 2009, s. 45
- ↑ 82,0 82,1 82,2 82,3 82,4 82,5 Alderson, 1956, table XL
- ↑ 83,0 83,1 83,2 Süreyya, 1 Cild, 1996, s. 43
- ↑ 84,0 84,1 84,2 84,3 84,4 84,5 Süreyya, 1 Cild, 1996, s. 26
- ↑ 85,0 85,1 85,2 85,3 85,4 85,5 Süreyya, 1 Cild, 1996, s. 35
- ↑ Alderson, 1956, table XLIII
- ↑ 87,0 87,1 Alderson, 1956, table XLIV
- ↑ Sakaoğlu, 2008, էջ 354
- ↑ Alderson, 1956, table XLIV (прим. 2)
- ↑ Bahadıroğlu, 2007, էջ 410
- ↑ 91,0 91,1 91,2 Süreyya, 1 Cild, 1996, s. 31
- ↑ Sakaoğlu, 2008, s. 255—356
- ↑ 93,0 93,1 Alderson, 1956, table XLVI
- ↑ 94,0 94,1 Süreyya, 1 Cild, 1996, s. 9
- ↑ Akyıldız, 2007, s. 239
- ↑ 96,0 96,1 96,2 96,3 96,4 Alderson, 1956, table XLVII
- ↑ Bahadıroğlu, 2007, էջ 505
- ↑ 98,0 98,1 98,2 Süreyya, 1 Cild, 1996, s. 43—44
- ↑ Brookes, 2010, էջ 127
- ↑ Brookes, 2010, էջեր 128, 130
- ↑ Davis, 1986, էջ 6
- ↑ Bahadıroğlu, 2007, էջ 535
- ↑ Uluçay, 2011, s. 139
- ↑ Uluçay, 2011, s. 150
- ↑ 105,0 105,1 Alderson, 1956, էջ 116
- ↑ Sakaoğlu, 2008, էջ 641
- ↑ Uluçay, 2011, s. 159
- ↑ Süreyya, 1 Cild, 1996, էջ 42
- ↑ Süreyya, 1 Cild, 1996, էջ 19
- ↑ 110,0 110,1 Alderson, 1956, table XXIV
- ↑ Alderson, 1956, table XXV
- ↑ Sakaoğlu, 2008, էջ 63
- ↑ 113,0 113,1 Alderson, 1956, table XXIV (прим. 8)
- ↑ 114,0 114,1 114,2 Öztuna, 2005, s. 114
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Тверитинова А. С. Фальсификация истории средневековой Турции в кемалистской историографии // Византийский временник / ред. коллегия: Б. Д. Греков, Е. А. Косминский, Н. В. Пигулевская, В. Н. Лазарев, М. В. Левченко, К. Р. Симон и З. В. Удальцова. — М.: Издательство Академии Наук СССР, 1953. — Vol. VII. — P. 9—31. — 505 p. — ISBN 5447574978, 9785447574970
- Adıvar, Halide Edib; Hasan, Mushirul East Faces West: Impressions of a Turkish Writer in India. — Academy of Third World Studies, Jamia Millia Islamia, 2009. — P. 227. — 264 p. — ISBN 8189833510, 9788189833510
- Akyıldız, Ali Pertevniyal Valide Sultan // Islam Ansiklopedisi. — İslâm Araştırmaları Merkezi, 2007. — Vol. 34. — P. 239—240.
- Akyıldız, Ali Saliha Sultan // Islam Ansiklopedisi. — İslâm Araştırmaları Merkezi, 2009. — Vol. 36. — P. 45.
- Akyıldız, Ali Valide Sultan // Islam Ansiklopedisi. — İslâm Araştırmaları Merkezi, 2012. — Vol. 42. — P. 494—499.
- Alderson, Anthony Dolphin The Structure of the Ottoman Dynasty. — Կաղապար:Oxf.: Clarendon Press, 1956.
- Altınay, Ahmed Refik Kadınlar saltanatı. — BookCase Yayınevi, 2013. — 399 p. — ISBN 6055190028, 9786055190026
- Babinger, Franz Mehmed the Conqueror and His Time. — Princeton University Press, 1992. — ISBN 0-691-01078-1
- Baer, Marc David Honored by the Glory of Islam: Conversion and Conquest in Ottoman Europe. — USA: Oxford University Press, 2011. — 344 p. — ISBN 0199797838, 9780199797837
- Bahadıroğlu, Yavuz Resimli Osmanlı tarihi. — Nesil yayınları, 2007. — 541 p. — ISBN 9752692990, 9789752692992
- «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 26-ին.
- Börekçi, Günhan Mustafa I // Encyclopedia of the Ottoman Empire / Gabor Agoston, Bruce Alan Masters. — New York: en:Infobase Publishing, 2009. — P. 409. — 689 p. — ISBN 1438110251, 9781438110257
- The Concubine, the Princess, and the Teacher: Voices from the Ottoman Harem / ed. Douglas Scott Brookes. — University of Texas Press, 2010. — P. 123—140. — ISBN 0292783353, 9780292783355
- Carsten, F. L. The New Cambridge Modern History. — CUP Archive, 1961. — Т. V. The Ascendancy of France, 1648-88. — P. 505—506. — 658 p. — ISBN 0521045444, 9780521045445
- Cooke, Miriam; Göknar, Erdağ M.; Parker, Grant Richard Mediterranean passages: readings from Dido to Derrida. — University of North Carolina Press, 2008. — P. 214. — 399 p. — ISBN 0807831832, 9780807831830
- Davis, Fanny The Ottoman Lady: A Social History from 1718 to 1918. — Greenwood Publishing Group, 1986. — 321 p. — ISBN 0313248117, 9780313248115
- Della Valle, Pietro Viaggi di Pietro della Valle, il pellegrino : descritti da lui medesimo in lettere familiari all'erudito suo amico Mario Schipano, divisi in tre parti cioè : La Truchia, La Persia, e l'India, colla vita dell'autore / Mario Schipano. — Brighton: G. Gancia, 1843. — 946 p.
- Emecen, Feridun Selim I // Islam Ansiklopedisi. — İslâm Araştırmaları Merkezi, 2009. — Vol. 36. — P. 4074—14.
- Iyigun, Murat War, Peace, and Prosperity in the Name of God: The Ottoman Role in Europe's Socioeconomic Evolution. — University of Chicago Press, 2015. — 208 p. — ISBN 022623228X, 9780226232287
- Goodwin, Godfrey The Private World of Ottoman Women. — Saqi, 2006. — 261 p. — ISBN 0863567452, 9780863567452
- Gül, Muammer Orta çağlarda doğu ve güneydoğu Anadolu. — Bilge Kültür Sanat, 2010. — 280 p. — ISBN 605571549X, 9786055715496
- Lowry, Heath W. The Nature of the Early Ottoman State. — SUNY Press, 2012. — 197 p. — ISBN 0791487261, 9780791487266
- Öztuna, Yılmaz Devletler ve hânedanlar. — Istanbul: Kültür Bakanlığı, 2005. — Т. 2. — ISBN 9751704693, 9789751704696
- Peirce, Leslie P. The Imperial Harem: Women and Sovereignty in the Ottoman Empire. — Oxford: Oxford University Press, 1993. — 374 p. — ISBN 0195086775, 9780195086775
- Piterberg, Gabriel An Ottoman Tragedy: History and Historiography at Play. — 2003. — 271 p. — ISBN 0520930053, 9780520930056
- Ruggles, D. Fairchild Islamic Art and Visual Culture: An Anthology of Sources. — Wiley, 2011. — 186 p. — ISBN 1405154012, 9781405154017
- Sakaoğlu, Necdet Bu mülkün kadın sultanları. — İstanbul: Oğlak Yayıncılık, 2008. — 574 p.
- Sarıcaoğlu, Fikret Nakşidil Sultan // Islam Ansiklopedisi. — İslâm Araştırmaları Merkezi, 2006. — Vol. 32. — P. 343—344.
- Shaw, Stanford J.; Shaw, Ezel Kural History of the Ottoman Empire and Modern Turkey. — Cambridge University Press, 1976. — Т. 1. — 368 p. — ISBN 0521291631, 9780521291637
- Süreyya Mehmed Bey Sicill-i Osmani / ed. Nuri Akbayar. — Istanbul: Tarih Vakfi Yurt Yayınlar, 1996. — Т. 1. — ISBN 975-333-049-5, 975-333-038-3
- Uluçay, M. Çağatay Padişahların Kadınları ve Kızları. — Ötüken, 2011. — 312 p. — ISBN 9754378401, 9789754378405
- Söğüt: I. Milletlerarası Osmanlı Sempozyumu. — Ertuğrul Gazi'yi Anma ve Söğüt Şenliği Vakfı, 1988. — 150 p.