Քոլլին Բալինջեր
Քոլլին Բալինջեր անգլ.՝ Colleen Ballinger | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 21, 1986[1] (37 տարեկան) |
Ծննդավայր | Սանտա Բարբարա, Կալիֆոռնիա[2] |
Կրթություն | Ազուսա Փասիֆիք համալսարան և San Marcos High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Այլ անուն(ներ) | Միրանդա Սինգս |
Մասնագիտություն | երգչուհի, յություբեր, դերասանուհի, լրագրող, գրող, սցենարիստ, հեռուստատեսային դերասանուհի և հեռուստատեսային պրոդյուսեր |
Ընտրանի | Միրանդա Սինգս |
Ամուսին(ներ) | Erik Stocklin? |
Պարգևներ և մրցանակներ | |
Քոլլին Էվանս, հայտնի որպես Քոլլին Բալինջեր (անգլ.՝ Colleen Ballinger), նոյեմբերի 21, 1986[1], Սանտա Բարբարա, Կալիֆոռնիա[2]), ամերիկացի կատակերգու, դերասանուհի, երգչուհի և ՅուԹյուբի հայտնի դեմքերից[3]։
Բալինջերը հայտնի է իր համացանցային կերպարի՝ Միրանդա Սինգսի, այդ կերպարի տեսահոլովակները ՅուԹյուբում տեղադրելու և ողջ աշխարհում տարբեր թատրոններում ներկայացումներ տալու շնորհիվ։ Նա ստեղծել է անտաղանդ և եսասեր կերպար՝ ծաղրելու համար այն վիդեոբլոգերներին, որոնք չգիտեն երգել, բայց շարունակում են անել դա։ Տեսահոլովակներում և բեմադրությունների ժամանակ էքսցենտրիկ, ինքնասիրահարված կերպարը շատ վատ է երգում և պարում, քննարկում է ներկայումս տեղի ունեցող դեպքերը, որոնք նա չի հասկանում, ցույց է տալիս հիմար «պարապմունքներ», համագործակցում է ուրիշ (ըստ երևույթին, նորմալ) բլոգերների հետ, և քննադատում է իր անձնական քննադատներին, ում նա անվանում է «haters» (իրեն ատող անձեր)։
Բալինջերը նաև ունի կատակերգական և կենցաղային տեսահոլովակներ իր անձնական ՅուԹյուբի ալիքում, որի անվանումն է «PsychoSoprano», և մեկ այլ ուրիշ վլոգ ալիք, որի անվանումն է «Colleen Vlogs»: Նրա ՅուԹյուբի ալիքները, միավորված, ունեն ավելին, քան 1.7 բիլիոն դիտումներ։ 2015 թվականին Բալինջերը ստացել է «Teen Choice Awards»-ի «Web Star: Comedy» մրցանակը[4] և «Streamy» մրցանակը[5]։ «The Hollywood Reporter»-ը ընտրել է նրան որպես իր «թոփ 25» Թվային աստղերից մեկը[6]։
Բալինջերը որպես երգչուհի և դերասանուհի հայտնվել է «Off-Broadway» թատրոնում, հեռուստատեսությունում և երգել է որպես հյուր երգիչ տարբեր երաժշտական ալբոմներում։ 2014 թվականին նա հյուրընկալվել է «Comedians in Cars Getting Coffee» շոուում Ջերի Սեյնֆելդի հետ և ներկայացել է որպես Միրանդա «The Tonight Show»-ում։ 2015 թվականին Բալինջերը «The View»-ում որպես հյուր վարել է հաղորդումը, «The Grace Helbig Show»-ում ներկայացել է որպես Միրանդա և թողարկել է բեսթսելլեր գիրք, գրված Միրանդայի անունից, որի անվանումն է «Selp-Helf»[7]: Բալինջերն ր նրա ամուսինը շրջագայել են Միացյալ Նահանգներում 2016 թվականի սկզբներին[8], և այժմ, 2016 թվականի երկրորդ կեսին նա շրջագայում է որպես Միրանդա։ Բալինջերը խաղում է որպես Միրանդա 2016 թվականի Netflix-ի սերիալում, որի անվանումն է «Haters Back Off», որը թողարկվելու է 2016 թվականի հոկտեմբերին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բալինջերը ծնվել և մեծացել է Սանտա Բարբարայում, Կալիֆորնիա՝ վաճառքի մենեջեր Թիմ Բալինջերի և տնային տնտեսուհի՝ Գվենի ընտանիքում[9]։ Բալինջերը հաճախել է San Marcos ավագ դպրոցը[10]։ 2008 թվականին ավարտել է Azusa Pacific համալսարանը, որտեղ նա հիմնականում զբաղվում էր երգեցողությամբ[11]։ Նա ունի 2 ավագ եղբայր՝ Քրիստոֆեր և Թրենթ, և կրտսեր քույր՝ Ռեյչլ[9][12]։
Թատրոն և կինո
[խմբագրել | խմբագրել կոդը]2007-2009 թվականներին, Բալինջերը ներկայացումներ է տվել Կալիֆորնիայի Դիսնեյում, երեխաներին սովորեցրել է դաշնամուր նվագել և երգեցողության դասեր է տվել, և նաև ներկայացումներ է տվել երեկույթների ժամանակ[3][13]։ 2009 թվականին նա հանդես է եկել Քելսի Նիելսոնի դերով «High School Musical»-ում «Candlelight Pavilion Dinner» թատրոնում, որը գտնվում է Կալիֆորնիայում[14]։ Բալինջերը հանդես է գալիս 2010 թվականի «More With Every Line» ալբոմում, գրված Թիմ Փրոթթի-Ջոնասի կողմից[15], և 2011 թվականի «Self Taught, Still Learning» ալբոմում, Քրիս Փասսեյի կողմից[16]։ Նա կատարել է Լինդա Բյորդ Ջոնսոնի դերը «First Kids in New York»-ում 2011 թվականի հունիսին[17]։
2012 թվականին, Բալինջերը կատարել է բուժքույրի դեր «Dr. Fubalous» սերիալում[18]։ Ինչպես նաև նա Բոստոնի Երեխաների թատրոնում խոսել է այն մասին, թե ինչպես օգտագործել սոցիալական ցանցերը որպես ներկայացում կատարող ինքդ քեզ օգնելու համար[19][20]։ 2013 թվականին նա խաղացել է «The Flipside» սերիալի «Under the Bed» դրվագում[21] և կատարել է Ամարայի դերը «Hipsterhood» սերիալի 2-րդ եթերաշրջանի 9-րդ դրվագում[22]։ Նա հանդես է գալիս որպես Մեգ «Գրիֆինների ընտանիքը» մուլտսերիալի կենդանի կատարման ժամանակ[23]։ Ինչպես նաև 2013 թվականին նա նկարահանվել է MTV-ի «True Life» սերիալի «I'm Famous Online» դրվագում[24]։ 2014 թվականին նա նկարահանվել է «MyMusic» սերիալի «Wedding Plans!» դրվագում[25]։
2014 թվականին Բալինջերը և երգիչ, բլոգգեր Ջոշուա Դեվիդ Էվանսը[26] նշանադրվել են, և ՅուԹյուբում այն տեսահոլովակը, որտեղ Ջոշուան Քոլլինին առաջարկություն է անում հավաքել է ավելի քան 6 միլիոն դիտում[27]։ Նրանց հարաբերությունները, որպես ՅուԹյուբի զույգ ցուցադրվել է «Nightline»-ում 2015 թվականին[28][29]։ Նրանք ամուսնացել են Կալիֆորնիայում հուլիսի 2-ին, 2015 թվականին[30][31]։ Զույգի ամուսնական տեսահոլովակը հավաքել է ավելի քան 10 միլիոն դիտում[32]։
2015 թվականի հունվարին Բալինջերը «The View»-ում հյուրընկալվել է որպես հաղորդավար[33][34]։ 2015 թվականի փետրվարին նրանից հարցազրույց են վերցրել «RuPaul: What's the Tee?»-ի ժամանակ։ Հունիսին և հուլիսին, նա իր իրական կերպարով նաև որպես Միրանդա հանդես է եկել «How to Makeup» 6 սերիանոց գեղեցկության մասին սերիալում, «I Love Makeup» ՅուԹյուբի ալիքում, նկարահանված «Collective Digital Studio»-ի կողմից[35][36]։
Սոցիալական ցանցեր և կատակերգական դերեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Բալինջերն ունի ավելի քան 1000 տեսահոլովակ իր ՅուԹյուբի ալիքներում[37]։ Իր անձնական ալիքը (PsychoSoprano), ցուցադրում է կատակերգություն, հարց և պատասխան տեսահոլովակներ, ինչպես նաև իր ալիքում Բալինջերը քննարկում է մշակույթը և ներկայիս թեմաները, կամ վլոգեր է նկարահանում իր առօրյա գործունեության կամ տոների մասին[38]։ «Emertainment Monthly»-ում ալիքը մեծ վարկանիշ ունի։ 2016 թվականի ապրիլի դրությամբ, այն հավաքել է ավելի քան 600 միլիոն դիտումներ և հավաքել է ավելի քան 4 միլիոն հետևողներ։ Նրա «Miranda Sings» ալիքը հավաքել է 1 բիլիոն դիտումներ և 6.5 միլիոն հետևողներ։ Նրա երրորդ ալիքը (Colleen Vlogs) վլոգեր է ավելացնում իր տնային և շրջագայության փորձությունների մասին[39][40][41]։ 2014 թվականին «Backstage» ամսագիրը Բալինջերին նկարագրել է որպես մարդ, ով մեծ օգուտ է քաղել իր սեփական օնլայն տարածությունը ստեղծելուց և շատ երկրպագուներ հավաքելուց[42]։ Իր տեսահոլովակներին և շոուներին աջակցելու համար Բալինջերն ակտիվ գործունեություն է վարում սոցիալական ցանցերում, ինստագրամում ունենալով ավելի քան 4.7 միլիոն հետևողներ Միրանդայի էջում, և ավելի քան 3.4 միլիոն հետևողներ իր սեփական էջում, թվիթթերում ունենալով ավելի քան 2.3 միլիոն հետևողներ Միրանդայի էջում, և ավելի քան 1.2 միլիոն հետևողներ իր սեփական էջում, և ավելի քան 1.8 միլիոն լայք «Miranda Sings» ֆեյսբուքյան էջում[43][44][45][46][47]։ «BuzzFeed»-ը Միրանդային անվանել է «Թվիթթերի թագուհի»[48]։
2009 թվականին Բալինջերը սկսել է ներկայացումներ տալ իր Միրանդա կերպարով։ Նա ինքն էր կազմակերպում իր ներկայացումներն առաջին 9 ամսում, բայց շուտով նա որոշում է ունենալ իր անձնական մենեջերը[49][50][51]։ Նա տեղափոխվել է Նյու Յորք 2010 թվականին, սակայն 2012 թվականին վերադարձել է արևմտյան ափ, երբ նա հասկացել է, որ իր ՅուԹյուբի լսարանի թիվը առավելագույնի հասցնելու համար նա պետք է համագործակցի Լոս Անջելեսի վլոգերների համայնքի հետ։ Այնուամենայնիվ, նա ասում է, որ առավելագույն հաճույքը նա ստանում է իր կենդանի ներկայացումներից[52][53]։ Բալինջերը իր տեսահոլովակների հայտնիությունը պահելու մասին «Wall Street» ամսագրին ասել է. «Ես պետք է չխնայեմ ինքս ինձ, որպեսզի մարդիկ շարունակեն դիտել իմ տեսահոլովակները»[54]։ Այսպիսով, նա արել է հայտնի «cinnamon challenge» մարտահրավերը Միրանդայի կերպարով[55][56]։ Մինչև 2013 թվականի մարտին, Բալինջերի ՅուԹյուբի հետևորդների քանակը համեստ էր, բայց այդ ամսում, «Miranda Sings» ալիքի հետևորդների քանակը հասավ 150.000[57], և իր 2 ալիքներն էլ սկսեցին զարգանալ շատ ավելի արագ կերպով[58][59]։ Բալինջերը ցուցադրում է իր ապրանքը «mirandasings.com» վեբ կայքում, և իր տեսահոլովակներից որոշները պարունակում են բրենդային գովազդներ։
2015 թվականի դեկտեմբերին Բալինջերն ու իր ամուսինը ցուցադրել են մի քանի երաժշտական և կատակերգական շոուներ Կալիֆորնիայում «Colleen and Joshua's Holiday Spectacular» անվան տակ, և 2016 թվականի հունվարին նրանք կազմակերպել են 11-ներկայացումով շրջագայություն Կալիֆորնիայից մինչև Ֆլորիդա «The Colleen & Josh Show» անվան տակ։
Միրանդա Սինգս
[խմբագրել | խմբագրել կոդը]ՅուԹյուբի տեսահոլովակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկսած 2008 թվականի հունվարից, Բալինջերը տեղադրել է ավելի, քան 400 տեսահոլովակ իր անտաղանդ, եսասեր և ճկուն կերպարով հանդերձ, իր «Miranda Sings» ՅուԹյուբի ալիքում[60][61]։ Կերպարը այն տեսահոլովակների երգիծանքն է, որոնցում մարդիկ ամեն ինչ վատ են անում, սակայն եսասեր են և շարունակում են երգել և նման բաներ անել՝ անտեսելով իրենց քննադատների կարծիքը[62][63]։ Միրանդան ենթադրաբար երիտասարդ աղջիկ է, ով դպրոց չի գնացել, և փոխարենը նրան տանն են սովորացրել, և ով դեռ ապրում է իր մոր և քեռիի հետ։ Նա տարօրինակ է, միտքը հասուն չէ, ինքնասիրահարված է և կարծում է, որ հայտնի է ծնվել, և տարված է շոու բիզնեսի հայտնիությամբ[64][65]։
Տեսահոլովակներում, Միրանդան երգում է կատակերգորեն ոչ բնական, սակայն ճշմարտանման ձայնով և հիմնականում երգում է հայտնի փոփ երգիչների հայտնի երգեր, և երբեմն քննարկում է կերպարի կյանքը կամ ներկայիս դեպքերը, որոնք նա հաճախ չի հասկանում, կամ էլ գեղեցկության և նմանատիպ դասեր է տալիս[66]։ Նա բառերը սխալ է օգտագործում և հնչյունները սխալ է արտասանում[67], դյուրագրգիռ է, ինքնամփոփ, սոցիալապես շփոթված, ունի ինքնահավան վերաբերմունք[68][69][70]։ Այն դիտողներին, ովքեր լուրջ են ընդունում իր տեսահոլովակները և քննադատում են նրան, Միրանդան պատասխանում է «Haters back off!» արտահայտությամբ[67][71], ասելով այս քննադատներին՝ «Ատողները ինձ հայտնի են դարձնում»[62][72]։ Կերպարն ունի շարժուն դիմագծեր ու կեղծ ժպիտ[66][69], նրա գլուխը միշտ թեքված է և նա ունի արտասանության մի շարք սխալներ և փոփոխություններ։ Նա կրում է վառ կարմիր շրթներկ, հագնում է անհամապատասխան և նորաձևությունից դուրս հագուստախ պարում է անհարմար ու տհաճ կերպով որևէ երգ ներկայացնելու ժամանակ[73][74]։ Հասարակության և բարոյախոսության իր տեսակետերը քաղաքականորեն ոչ ճշգրիտ են, և նա ցուցադրում է ուժեղ հակակրանք ցանկացած կասկածելի բանի վերաբերյալ, ինչը նա անվանում է «porn»[75][76]: 2010-2012 թվականներին Բալինջերը տեղադրել է 86 Միրանդա վլոգներ Միրանդայի երկրորդ ՅուԹյուբի ալիքում, որի անվանումն է «Mirandavlogz»[77]:
Բալինջերը կերպարի հիմքը մասամբ վերցրել է երիտասարդ կանանցից, ում հետ նա ծանոթ էր քոլեջում[64]։ Նա ասել է Լոնդոնի «The Times» թերթին. «Այնտեղ շատ աղջիկներ են եղել, ովքեր մտածում էին, որ իրոք տաղանդավոր էին, և նրանք...շատ կոպիտ էին և նյարդայնացնող...հետո ես տեսա բոլոր այդ աղջիկներին ՅուԹյուբում, երգելիս իրենց ննջասենյակներում և փորձելով հայտնի դառնալ...անտեղյակ այն փաստից, որ նրանք իրականում սարսափելի էին»[78][79]։ Սկզբում, Միրանդայի տեսահոլովակները պետք է լինեին ուղղակի կատակ Բալինջերի ընկերների միջև[80][81]։ 2009 թվականի մարտին, այնուամենայնիվ, Միրանդայի տեսահոլովակներից մեկը, որի անվանումն էր «Free Voice Lesson» (անվճար երգեցողության դաս), շատ արագ դարձավ սենսացիա[79][82]։ Տեսահոլովակը բաղկացած է երգեցողության տեխնիկայի վերաբերյալ վատ խորհուրդներից[64][78]։ Միրանդայի տեսահոլովակները հավաքել են մի շարք քննադատական խոսքեր և մեկնաբանություններ ՅուԹյուբում, և երբ դրանք հայտնի դարձան, Բալինջերը ձևափոխել է կերպարը ի պատասխան բացասական մեկնաբանությունների։ Նա ասում է. «Ես վերցրել եմ այն, ինչ մարդիկ ատում էին և չափազանցրել եմ հաջորդ տեսահոլովակում»[73][83]։
Կենդանի կատակերգական կատարումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկսած 2009 թվականի ապրիլից[84], Բալինջերը կատակերգական ներկայացումներ է ցուցադրել, որպես Միրանդա Սինգս, սկզբում համեստ վայրերում, իսկ հետագայում թատրոններում Նյու Յորքում, Լոնդոնում և ուրիշ քաղաքներում ԱՄՆ-ում, Միացյալ Թագավորությունում, Ավստրալիայում, Եվրոպայում, Կանադայում և այլն[85][86]։ «BroadwayWorld.com»-ը նրան անվանել է «ամենաթեժ, ամենաթարմ և ամենատարօրինակ աստղը երաժշտական թատրոնում»[87]։
Կենդանի կատակերգական ներկայացումներում, Միրանդան երգում է «փոփ հիթեր» և որոշ երաժշտական թատրոնի երգեր «իր երգեցողության ձևով»[88], տալիս է երգեցողության դասեր կամ դերասանական դասեր «Broadway»-ի կամ «West End»-ի աստղերին, ինչպիսիք են Սաթթոն Ֆոսթերը և Էնդրյու Ռեննելլսը, և փոփ աստղերի, ինչպիսին է Արիանա Գրանդեն[89], որոնցում նա քննադատում է աստղերի կատարումները, ասելով, որ նրանք ավելի լավ է դուրս գան շոու բիզնեսից։ Ինչպես նաև վրդովված կարդում է «ատելության նամակները», որոնք նա ստացել է և համագործակցում է իր ունկնդիր կամավորների հետ և այլն[90][91]։ Նա նաև ներառում է «կախարդական հնարք», որի ընթացքում նա երգում է, երբ իր կոկորդում դանակ է խրված։ Ի դեպ, նա ավելի լավ է երգում, երբ դանակը խրված է լինում նրա կոկորդը[92][93]։
Իր 2014 թվականի «Selp Helf» շրջագայության ժամանակ, նա սովորեցրել է իր (հիմնականում երիտասարդ, իգական սեռի) ունկընդիրներին, թե ինչպես գտնել ընկեր (տղա ընկեր) ավելի շատ Միրանդային նմանվելու միջոցով[94]։ Բալինջերը՝ Միրանդային կերտող հանճարը, այնքան համոզիչ է կերպարի մեջ, որ ...մոռանալու ես, որ Միրանդայի կարմիր շրթներկի տակ նորմալ մարդ է թաքնված[95][96]։ Գնահատողներից մեկն ասել է, որ շոուն «ուղղակի իր ալիքի վերաստեղծումը չէ։ Այն այնքան թատերական է, որքան երաժշտական է, և այնքան կատակերգական է, որքան ոգեշնչող է»։ Բալինջերը 2014 թվականին Միրանդայի շոուներ է կազմակերպել 57 քաղաքներում[97]։ 2015 թվականի սեպտեմբերին Միրանդան «Just for Laughs» փառատոնի ներկայացում տվողն էր Տորոնտոյում, Օնտարիո, Կանադա[98]։ Դեկտեմբերին, նա թողարկել է իր բեմային կատարումներից մեկի ֆիլմ տարբերակը «Vimeo» կայքում, «Miranda Sings: Selp Helf» անվան տակ[99][100]։
Նա նաև ներկայացում է ցուցադրել որպես Միրանդա «Kennedy Center»-ում 2016 թվականի ապրիլին[101]։ 2016 թվականի հուլիսից նոյեմբեր, նա շրջագայում է որպես Միրանդա ԱՄՆ-ում, Անգլիայում, Իռլանդիայում, Գերմանիայում և Դանիայում[102][103]։
Միրանդայի այլ կատարումներ և գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2009 թվականին Բալինջերը թողարկել է Ամանորյա Մինի ալբոմ՝ «Christmas With Miranda Sings» անվանմամբ[104]։ Միրանդան ցուցադրվել է ռադիոյով, հեռուստատեսությունով և համացանցային հարցազրույցներով[105][106]։ Բալինջերը նաև հայտնվել է մրցանակաբաշխության շոուներում[107] կամ վարել է դրանք Միրանդայի կերպարով, և ցուցադրել է մի շարք համերգներ[108]։ Միրանդան երգում է 2 երգ Փասսեյի «Self Taught, Still Learning» ալբոմում։ 2012 թվականին կերպարը հայտնվել է «Varla Jean and the Mushroomheads» կատակերգական ֆիլմում[109], և «Վիքտարիուս» սերիալի մի դրվագում, որի անվանումն է «Tori Goes Platinum», «Nickelodeon» հեռուստաալիքով[110][111]։ Միրանդան հայտնվել է «Dance Chat»-ի առաջին դրվագում 2013 թվականին։ Ինչպես նաև նա հայտնվել է 2014 թվականի «back-to-school» (վերադառնանք դպրոց) տեսահոլովակում, որը հավաքել է ավելի քան 6 միլիոն դիտում[112]։
Բալինջերը հանդես է եկել որպես Միրանդա «Comedians in Cars Getting Coffee»-ի 5-րդ եթերաշրջանի «Happy Thanksgiving Miranda» դրվագում[113]։ Ջերի Սեյնֆելդը Միրանդային անվանել է «շատ լավ զարգացած կերպար...այնքան ծիծաղելի ինձ համար, որքան...իմ դստեր համար, ով 13 տարեկան է։ Այս դրվագը մեր լավագույն դրվագներից է»[114]։ «Mediaite»-ը համաձայնել է, գրելով. «Իր 5-րդ եթերաշրջանում, Ջերի Սեյնֆելդի շոուն շարունակեց լինել ամենավայելիչ օնլայն շաբաթական դեպքերից մեկը համացանցում։ Նրա փորձությունը Միրանդա Սինգսի հետ կարևոր էր»[115]։ «Uproxx»-ը Բալինջերին համեմատել է Էնդի Քաուֆմանի հետ, դրվագն անվանելով «լավ, զվարճալի փորձություն»[116]։ 2014 թվականի դեկտեմբերի 1-ին Բալինջերը հայտնվել է «The Tonight Show»-ում որպես Միրանդա և խաղացել է «Pictionary» Ջիմմի Ֆելլոնի, Մարտին Շորթի և Ջերի Սեյնֆելդի հետ[117]։ «Us Weekly» ամսագիրն այդ հատվածն անվանել է «ամենազվարթ խաղային երեկոն»[118], «Entertainment Weekly»-ն այն անվանել է «հետաքրքիր խաղ»[119]։ «People» ամսագիրը գրել է. «Այն ամենահրաշալի Pictionary խաղն է, որ դուք տեսնելու եք այս եթերաշրջանում»[120]։
2015 թվականի ապրիլին Բալինջերը եղել է «The Grace Helbig» շոուում Ջիմ Փարսոնսի հետ։ 2015 թվականի հուլիսին նա թողարկել է գիրք (Selp-Helf), հրատարակված «Simon & Schuster»-ի կողմից, որը գիրքն անվանում է «անօգուտ, պարզ, զվարճալի «ինչպես ինչ-որ բան անելու» տեղեկագիրք»։ Այն բաղկացած է 240 էջից, հիմար խորհուրդներից, նկարներից և Բալինջերի ու իր եղբոր՝ Քրիստոֆերի արվեստի գործերից[121][122]։ Գիրքը ելույթ է ունեցել առաջին հորիզոնականում «Publishers Weekly»-ի «կոշտ շապիկով վավերագրական բեսթսելլերների» ցուցակում, և «New York Times»-ի բեսթսելլեր ցուցակում[123], և զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը «USA Today»-ի բեսթսելլեր գրքերի ցուցակում[124]։ Այն եղել է «Times»-ի բեսթսելլերների ցուցակում 11 շաբաթ իրար հետևից[125], և եղել է նրանց ամսական «հումորային բեսթսելլեր» ցուցակում 2016 թվականի մայիսին[126]։
Բալինջերը որպես հյուր նկարահանվել է 2016 թվականի «YouTube Red»-ի «Prank Academy» շարքում[127][128]։ Նա հանդես է գալու որպես Միրանդա «Netflix» հեռուստաալիքի 8 սերիանոց սերիալում (Haters Back Off), որի միտքը զարգացրել են Բալինջերն ու իր եղբայր՝ Քրիստոֆերը, «Perry Rein and Gigi McCreery» գրողների թիմի հետ[129][130]։ «Haters Back Off»-ի պրեմիերան կայանալու է հոկտեմբերի 14-ին, 2016 թվականին։
Ընդունելություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բալինջերի՝ ՅուԹյուբի տեսահոլովակները միասին հավաքել են ավելի քան 1.7 բիլիոն դիտումներ։ 2015 թվականին «Daily American» թերթը Միրանդային անվանել է 7-րդ «ամենահայտնի ՅուԹյուբի անհատականություն»[131]։ «Los Angeles Times»-ը նրա տեսահոլովակների մասին գրել է. «Այս կադրերը շատ հոյակապ են»։ Փերեզ Հիլթոնը գովել է Միրանդայի «Chandelier» կատարումը[132]։ Ի սկզբանե, Միրանդան վայելում էր իր հայտնիությունը իր թատրոնների երկրպագուների միջև։ Հետագայում, նրա երկրպագուների լսարանը սկսեց ներառել նաև դեռահասներին[133]։
Լոնդոնի «The Times»-ը մեկնաբանել է, որ չնայած Բալինջերի տեսահոլովակներն են Միրանդային նկատելի դարձրել, Միրանդան բեմի վրա է «գալիս դեպի կյանք»։ «Irish Independent» թերթի հեղինակներից մեկը գրել է. «Նրա կատարման մեջ կա մի ներշնչող քաղցրություն»[134]։ 2013 թվականի հեղինակներից մեկն ասել է. «Միայն իրական տաղանդավոր դերասանը կարող էր Միրանդայի կերպարը դարձնել բնականին նման և հավատալի, առավել ևս այնքան ներշնչող, որքան այն իրականում կա»[135]։ «AussieTheatre.com»-ը հաղորդել է, որ Բալինջերը «ստեղծում է ՅուԹյուբի աշխարհի ամենահաջողակ պարոդիան»[136]։ Կերպարի հայտնիության աճման հետ Բալինջերն ունակ է եղել կենդանի շոուներ ցուցադրել ավելի ու ավելի շատ վայրերում[137][138], ներառելով Նյու Յորք քաղաքի «PlayStation» թատրոնը և Լոնդոնի «Cadogan» հոլլը[139]։
Բալինջերի տեսահոլովակները, որտեղ նա հանդես է գալիս իր իրական կերպարով նույնպես մեծ ուշադրություն են գրավել։ 2015 թվականին նրա «Reading Mean Comments» տեսահոլովակը գովաբանվել է «Cosmopolitan»-ի կողմից որպես «զվարճալի և հիանալի հատված»[140]։ 2014, 2015 և 2016 թվականներից յուրաքանչյուրում Բալինջերն առաջադրվել է մեկ կամ ավելի «Teen Choice» մրցանակների համար, հաղթելով «Web Star: Comedy» (Վեբ աստղ, կատակերգություն) մրցանակը 2015 թվականին[4][141][142]։ Նա առաջադրվել է 3 հատ 2015 թվականի «Streamy Awards» մրցանակաբաշխության մրցանակների համար, հաղթելով «Լավագույն դերասանուհի» մրցանակը[5][143]։ Միրանդան առաջադրվել է 2015 թվականի «People's Choice Award» մրցանակի համար[144] և 2016 թվականի «Shorty Award»[145] և Streamy Awards[146] մրցանակների համար։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարեթիվ | Վերնագիր | Դեր | Նշումներ |
---|---|---|---|
2011 | Varla Jean and the Mushroomheads | Միրանդա Սինգս | |
2015 | Miranda Sings: Selp Helf | Միրանդա Սինգս/գրող | Vimeo special/TV movie |
Հեռուստատեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարեթիվ | Վերնագիր | Դեր | Նշումներ |
---|---|---|---|
2012 | Dr. Fubalous | Բուժքույր | 6 դրվագ (ինչպես նաև Միրանդա Սինգսը 1 դրվագում) |
2012 | Վիքտարիուս | Միրանդա Սինգս | Դրվագ 3.10 «Tori Goes Platinum» |
2013 | The Flipside | Անկողնու տակ գտնվող աղջիկ | Դրվագ «Under the Bed» (Անկողնու տակ) |
2013 | Hipsterhood | Ամարա | Hipster Mecca: The Silverlake Farmer's Market |
2013 | Homemade Movies | Մեգ Գրիֆին | «Գրիֆինների ընտանիքի» կենդանի պարոդիան |
2014 | MyMusic | Ընդունարանի աշխատող | Դրվագ «Wedding Plans!» |
2014 | Comedians in Cars Getting Coffee | Միրանդա Սինգս | Դրվագ 5.4 «Happy Thanksgiving, Miranda» |
2014 | The Tonight Show with Jimmy Fallon | Միրանդա Սինգս | Համար 173 (Pictionary Սեյնֆելդի, Շորթի և Ֆելլոնի հետ) |
2015 | The View | Իր իրական կերպարը | Դրվագ 18.83 |
2015 | The Grace Helbig Show | Իր իրական կերպարը | Դրվագ 1.3 |
2015 | HeyUSA | Իր իրական կերպարը | Մինի սերիալ |
2015 | How to Makeup | Քոլլին Բալինջեր/Միրանդա Սինգս | Մինի սերիալ (6 դրվագ) |
2016 | Haters Back Off | Միրանդա Սինգս/գրող/պրոդյուսեր | Netflix-ի բնագիր սերիալ (գալիք) |
Մրցանակներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարեթիվ | Մրցանակ | Կատեգորիա | Արդյունք |
---|---|---|---|
2014 | Teen Choice Awards | Choice Web Star: Comedy | Առաջադրված |
2015 | Teen Choice Awards | Choice Web Star: Comedy | Հաղթանակ[4] |
Streamy Awards | Performance Awards: Best Actress | Հաղթանակ[5] | |
Entertainer of the Year | Առաջադրված | ||
Channels, Series or Shows: Comedy | Առաջադրված | ||
2016 | People's Choice Awards | Favorite YouTube Star | Առաջադրված |
Shorty Awards | YouTube Comedian | Առաջադրված | |
Teen Choice Awards | Choice Web Star: Female | Առաջադրված | |
Teen Choice Awards | Choice Web Star: Comedy | Առաջադրված | |
Streamy Awards | Comedy: Miranda Sings | Սպասվող[146] |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ 3,0 3,1 Spangler, Todd. "Miranda Sings Leads the Way for Digital Stars Leaping to TV", Variety, June 21, 2016
- ↑ 4,0 4,1 4,2 Harwood, Erika. "Teen Choice Awards 2015: See The Full Winners List" Արխիվացված 2015-08-19 Wayback Machine, MTV.com, August 16, 2015
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 "5th Annual Winners & Nominees", Streamys.org, accessed September 18, 2015
- ↑ Jarvey, Natalie and Benjamin Svetkey. "THR's Top 25 Digital Stars" Արխիվացված 2015-07-18 Wayback Machine and "Top 25 Digital Stars Revealed", The Hollywood Reporter, July 16, 2015
- ↑ "Publishers Weekly Best-Sellers" Արխիվացված 2015-09-26 Wayback Machine, Associated Press, July 30, 2015
- ↑ "The Colleen & Josh Show brings music, laughs", The St. Augustine Record, January 14, 2016; "The Colleen and Josh Show" Արխիվացված 2015-12-27 Wayback Machine, San Diego Theatres, accessed January 9, 2016; "More events for Wednesday, Jan. 13, and beyond" Արխիվացված 2016-03-04 Wayback Machine, Statesman.com, January 12, 2016; and Ballinger, Colleen. "We're Going On Tour!", Instagram, December 6, 2015
- ↑ 9,0 9,1 McLaughlin, Rhett James and Charles Lincoln Neal III. "Ep. 25 Colleen Ballinger (Miranda Sings)", at 23:40, 25:00, 26:20 and 31:52, Ear Biscuits, Soundcloud.com, March 31, 2014
- ↑ "San Marcos Grad a YouTube Sensation" Արխիվացված 2016-06-29 Wayback Machine, Edhat Santa Barbara, June 25, 2016
- ↑ «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ Hohenstein, Serena. "Channel Spotlight: Colleen Ballinger" Արխիվացված 2014-10-06 Wayback Machine, Emertainment Monthly, Emerson College, March 8, 2014, accessed October 4, 2014
- ↑ "Miranda Sings Visits Clevver TV", BroadwayWorld, November 4, 2009, accessed October 4, 2014; Velasco, Schuyler. "Interview: Miranda Sings", Backstage, August 3, 2010, accessed October 4, 2014; and Seabaugh, Julie. "The Woman Behind Miranda, One of the Strangest and Most Beloved Characters on YouTube". LA Weekly, July 23, 2015
- ↑ "Disney’s High School Musical at Candlelight Pavilion" Արխիվացված 2016-03-22 Wayback Machine, Inland Theatre League, May 7, 2009, accessed October 4, 2014
- ↑ Gould, Robert. "More With Every Line – The Music of Tim Prottey-Jones", BroadwayWorld.com, September 29, 2010, accessed October 4, 2014
- ↑ "Self Taught, Still Learning – Chris Passey (Album Review)", Polly Browne's Blog, November 15, 2011, accessed October 4, 2014
- ↑ "Colleen Ballinger", About the Artists, accessed October 4, 2014
- ↑ Dr. Fubalous, Facebook, accessed October 4, 2014; and Dr. Fubalous, Internet Movie Database, accessed October 4, 2014
- ↑ Jarvedon. "YouTube Sensation Miranda Sings Visits BCT!" Արխիվացված 2014-10-06 Wayback Machine, BostonChildrensTheatre.org, July 20, 2012
- ↑ Shanahan, Mark and Meredith Goldstein. "Woman behind Miranda Sings a real character", The Boston Globe, July 11, 2012
- ↑ "Under the Bed – The FlipSide", YouTube, February 27, 2013, accessed October 4, 2014
- ↑ O'Neill, Emma. "Hipsterhood Season Two Has Arrived" Արխիվացված 2014-01-12 Wayback Machine, Geeky News, September 1, 2013, accessed October 4, 2014; and "'Hipster Mecca: The Silverlake Farmer's Market' – S2:E9", Hipsterhood, YouTube, October 22, 2013, accessed October 4, 2014
- ↑ "Family Guy Live Action Intro Homemade for Volume 12 DVD", CineFix, December 10, 2013, November 30, 2014
- ↑ "True Life: I'm Famous Online" Արխիվացված 2014-03-12 Wayback Machine, MTV, December 6, 2013, accessed October 4, 2014
- ↑ "Wedding Plans! (MyMusic Season 2 Episode 23)", TheFineBros, YouTube, January 21, 2014, accessed October 4, 2014
- ↑ https://www.youtube.com/watch?v=VxrsTwqM82M
- ↑ https://www.youtube.com/watch?v=3mKNyqK1CMI
- ↑ http://abcnews.go.com/Nightline/video/youtube-stars-fall-love-28184605
- ↑ http://abcnews.go.com/Lifestyle/life-youre-engaged-youtube-star/story?id=28178384
- ↑ https://www.beamly.com/tv-film/colleen-ballinger-aka-miranda-sings-got-married/
- ↑ http://superfame.com/post/colleen-joshua-wedding-married/
- ↑ https://www.youtube.com/watch?v=hpqkfq1-f70
- ↑ http://emptylighthouse.com/colleen-ballinger-takes-over-view-dished-creation-miranda-sings-526856403
- ↑ http://www.tubefilter.com/2015/01/23/colleen-ballinger-abc-the-view-appearance/
- ↑ http://newmediarockstars.com/2015/06/team-colleen-or-team-miranda-colleen-ballinger-squares-off-against-miranda-sings-for-new-makeup-show/
- ↑ http://www.thevideoink.com/news/cds-colleen-ballinger-aka-miranda-sings-debut-new-makeup-series/#.VYLf_4xN-zk
- ↑ Ballinger, Colleen. "Miranda Sings: About", YouTube; "PsychoSoprano: About", YouTube; and "Colleen Vlogs: About", YouTube, all accessed August 29, 2016
- ↑ https://www.ccri.edu/marketing/news_events/2013/march/miranda.html
- ↑ https://www.youtube.com/channel/UCrbSjN1_5U7hqFKRA0nvFXQ/about
- ↑ https://www.youtube.com/user/PsychoSoprano/about
- ↑ https://www.youtube.com/user/mirandasings08/about
- ↑ http://www.backstage.com/advice-for-actors/backstage-experts/4-things-keep-mind-when-creating-your-own-content/
- ↑ https://www.instagram.com/MirandaSingsofficial/
- ↑ https://www.instagram.com/colleen/?hl=en
- ↑ https://twitter.com/MirandaSings
- ↑ https://twitter.com/colleenb123
- ↑ https://www.facebook.com/MirandaSingsOfficial
- ↑ http://www.buzzfeed.com/katiewingfield/19-reasons-miranda-sings-is-the-queen-of-twitter-w7l6#.dn0oQkPpM
- ↑ http://www.broadwayworld.com/article/Colleen-Ballinger-Talks-YouTube-Character-Miranda-Sings-20100827
- ↑ http://www.mlive.com/entertainment/kalamazoo/index.ssf/2011/12/youtube_star_miranda_sings_to.html
- ↑ http://www.broadwayworld.com/article/Photo-Flash-Miranda-Sings-Joshua-Ledet-More-Visit-Birdland-20120529#
- ↑ http://www.thevideoink.com/features/youtuber-colleen-ballinger-loves-performing-live-even/#.V7HSbB-hqkp
- ↑ https://soundcloud.com/earbiscuits/ep-25-colleen-ballinger
- ↑ https://en.wikipedia.org/wiki/The_Wall_Street_Journal
- ↑ http://www.wsj.com/articles/SB10001424052702304537904577279663808279888
- ↑ https://www.youtube.com/watch?v=tVjJ8rqFA_8&feature=plcp
- ↑ https://www.youtube.com/watch?v=W6uyP_lpwPk
- ↑ http://socialblade.com/youtube/user/mirandasings08
- ↑ http://socialblade.com/youtube/user/psychosoprano
- ↑ Ng, David. "YouTube sensation Miranda seduces Broadway", Los Angeles Times, May 11, 2009
- ↑ "Miranda Sings: Videos", YouTube, accessed November 5, 2014
- ↑ 62,0 62,1 Eggar, Robin. "She'd like to teach the world to sing". The Times, May 2, 2010, accessed March 6, 2012
- ↑ "Meme Comes to Life", Transmedia Televisual Studies, FILM345, Queens University, February 2010
- ↑ 64,0 64,1 64,2 Velasco, Schuyler. "Interview: Miranda Sings", Backstage, August 3, 2010
- ↑ Rivera, Erica. "'The haters' defined YouTube sensation Miranda Sings", City Pages, August 4, 2015
- ↑ 66,0 66,1 Collier, Cody. "YouTube Gives Fame to Miranda Sings", Guardian Liberty Voice, Clark County, Nevada, June 29, 2014
- ↑ 67,0 67,1 Keihm, Moira. "YouTube Personality Miranda Sings: 5 Fast Facts You Need to Know", Heavy.com, January 17, 2016
- ↑ "Stage Tube: 'Miranda Sings' Visits Clevver TV" Արխիվացված Հոկտեմբեր 6, 2012 Wayback Machine, Broadway World, November 4, 2009
- ↑ 69,0 69,1 Wilson, Jessica. "Miranda Sings – review" Արխիվացված 2014-10-06 Wayback Machine, What's Peen Seen? September 11, 2013, accessed May 5, 2014
- ↑ Siegel, Ben. "Miranda shows that she’s very good at being bad", The Buffalo News, May 6, 2014
- ↑ Noteboom, Kris. "BooTube" Արխիվացված Մարտ 4, 2016 Wayback Machine, TheaterJones, March 5, 2012
- ↑ "Miranda Sings! at Birdland" Արխիվացված 2012-08-26 Wayback Machine, stubdog.com, February 4, 2010
- ↑ 73,0 73,1 Liberty, John. "YouTube star Miranda Sings to make Michigan debut, readies for haters", Kalamazoo Gazette, Mlive.com, December 1, 2011
- ↑ "Music/Cabaret Miranda Sings", San Francisco Chronicle, October 4, 2009; Bond, Nick. "Haters back off – Miranda’s coming", Star Observer, October 30, 2013
- ↑ "The Gay Test: Miranda Sings", TheGayUK, August 17, 2012, accessed December 9, 2013
- ↑ Walgrove, Amanda. "Miranda Sings Covers "Starships, " Performs Magic and Introduces MirandaCon at VidCon 2013" Արխիվացված 2013-10-30 Wayback Machine, WhatsTrending.com, August 5, 2013
- ↑ In these videos, the character gives ineffective tutorials, offers ridiculous opinions and participates in "challenges". See Ballinger, Colleen. Mirandavlogz, YouTube, accessed November 11, 2014
- ↑ 78,0 78,1 Ballinger, Colleen. "Miranda Sings at the Lobero in Santa Barbara" Արխիվացված 2014-07-14 Wayback Machine, Lobero.com, January 10, 2014
- ↑ 79,0 79,1 Rothenberg, Adam. "Colleen Ballinger: Miranda Sings!" Արխիվացված 2014-10-06 Wayback Machine, Call Me Adam, May 23, 2012, accessed May 5, 2014
- ↑ Sims, James. "Colleen Ballinger Talks YouTube Character Miranda Sings", Broadwayworld.com, August 27, 2010, accessed October 30, 2013
- ↑ Flair, Justus. "More than red lipstick" Արխիվացված 2014-04-13 Wayback Machine, The Daily Iowan, April 10, 2014
- ↑ Linton, Shannon. "Miranda Sings ... Terribly: An Unlikely Rise to Stardom" Արխիվացված 2021-01-26 Wayback Machine, APU Life, Spring '12 issue, May 30, 2012
- ↑ Roberts, Kayleigh. "America's Got No Talent" Արխիվացված 2012-03-15 Wayback Machine. Highland Park Patch, November 18, 2010; Turi, Sean. "Sean Turi Features Colleen Ballinger & Miranda Sings", YouTube, April 1, 2013
- ↑ http://www.broadwayworld.com/article/Photo-Flash-Miranda-Sings-at-Birdlands-CAST-PARTY-20090429
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ http://sanfrancisco.broadwayworld.com/article/Miranda_Sings_Returns_to_Rrazz_Room_October_9_20010101
- ↑ http://www.standard.co.uk/goingout/comedy/miranda-sings-cadogan-hall-comedy-review-9748389.html
- ↑ https://www.youtube.com/watch?v=lp9vTNyt54k
- ↑ http://www.broadwayworld.com/article/Photo-Flash-Miranda-Sings-Plays-Broadway-At-The-Birdland-1012-20091013
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ https://www.youtube.com/watch?v=pymRCjPdgy4
- ↑ https://www.youtube.com/watch?v=6EsaUw9bdeY
- ↑ http://www.irishexaminer.com/breakingnews/entertainment/introducing-so-famous-voice-coach-model-magician--miranda-sings-643001.html
- ↑ https://badgerherald.com/artsetc/2014/04/15/went-miranda-sings-show-became-mirfanda/#.U083XFdrtA4
- ↑ http://www.theedinburghreporter.co.uk/2014/08/edinburgh-festival-fringe-review-miranda-sings/
- ↑ https://www.instagram.com/p/vwPNEkMGUX/
- ↑ https://www.thestar.com/entertainment/2015/09/27/miranda-sings-good-satire-better-role-model.html
- ↑ http://www.hollywoodreporter.com/news/youtube-channel-miranda-sings-debut-841031?utm_source=twitter
- ↑ https://vimeo.com/ondemand/mirandasingsselphelf
- ↑ https://www.washingtonpost.com/entertainment/theater_dance/coming-soon-to-the-kennedy-center-more-reasons-to-laugh/2015/11/17/9c64f0ce-8d3e-11e5-ae1f-af46b7df8483_story.html
- ↑ https://www.instagram.com/p/BIGK__aDYAs/
- ↑ http://teneightymagazine.com/2016/04/11/miranda-sings-announces-uk-tour-dates/
- ↑ http://www.broadwayworld.com/article/YouTube-Sensation-MIRANDA-SINGS-Releases-4-Holiday-Tunes-20091208
- ↑ https://www.youtube.com/watch?v=7m8fF0nh4is
- ↑ https://officialdjwm.wordpress.com/2014/07/20/miranda-sings-x-me-interview/
- ↑ http://www.broadwayworld.com/
- ↑ http://www2.broadwayworld.com/viewcolumnpics.cfm?colid=173098&photoid=203682
- ↑ https://www.rottentomatoes.com/m/varla_jean_and_the_mushroomheads_2012/
- ↑ https://web.archive.org/web/20130707032824/http://www.nickutopia.com/2012/05/18/miranda-sings-talks-about-guest-starring-on-victorious
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ https://www.youtube.com/watch?v=RybcC2ef2zg
- ↑ http://www.crackle.com/comedians-in-cars-getting-coffee
- ↑ http://www.vulture.com/2014/11/jerry-seinfeld-interview-youtube-star-miranda.html
- ↑ http://www.mediaite.com/tv/the-10-best-tv-shows-that-arent-really-tv-of-2014/#4
- ↑ http://uproxx.com/tv/jerry-seinfeld-takes-a-torturous-ride-with-youtubes-miranda-sings-and-finds-out-how-to-be-famous/
- ↑ http://www.nbc.com/the-tonight-show/video/pictionary-with-martin-short-jerry-seinfeld-and-miranda-sings/2831681
- ↑ http://www.usmagazine.com/entertainment/news/martin-short-jerry-seinfeld-play-pictionary-with-jimmy-fallon-watch-2014212
- ↑ http://www.ew.com/article/2014/12/02/martin-short-jerry-seinfeld-pictionary-the-tonight-show
- ↑ http://www.people.com/article/martin-short-jerry-seinfeld-pictionary-jimmy-fallon-tonight-show?xid=socialflow_facebook_peoplemag
- ↑ http://www.broadwayworld.com/article/STAGE-TUBE-Miranda-Sings-Quits-Youtube-Announces-Book-Plans-20150225
- ↑ http://www.barnesandnoble.com/blog/selp-helf-is-the-hilarious-debut-book-from-youtube-star-miranda-sings/
- ↑ http://www.nytimes.com/books/best-sellers/2015/08/09/advice-how-to-and-miscellaneous/?_r=0
- ↑ http://www.usatoday.com/story/life/books/2015/07/29/miranda-sings-selp-helf-go-set--watchman-usa-todays-best-selling-books/30801755/
- ↑ http://www.nytimes.com/books/best-sellers/2015/10/18/advice-how-to-and-miscellaneous/
- ↑ http://www.nytimes.com/books/best-sellers/2016/05/01/humor/
- ↑ http://www.broadwayworld.com/bwwtv/article/Sneak-Peek-YouTube-Red-to-Debuts-Two-New-Original-Series-330-20160328#
- ↑ https://www.youtube.com/watch?v=4Z8vI1MtOX4
- ↑ http://www.ew.com/article/2016/06/24/miranda-sings-haters-back-off-netflix-premiere
- ↑ http://variety.com/2016/tv/news/haters-back-off-netflix-series-miranda-sings-1201663591/
- ↑ http://www.dailyamerican.com/entertainment/the-most-popular-youtube-personalities/article_b094180e-9a5e-5df3-aafe-0d1be2e9b620.html
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ https://www.thestage.co.uk/opinion/2013/case-musical-theatre-proms/
- ↑ http://www.independent.ie/entertainment/the-rise-of-the-youtube-celebrity-is-a-relatively-new-phenomenon-no-one-could-have-predicted-the-runaway-success-of-the-site-when-it-was-launched-in-february-2005-but-less-than-a-decade-later-and-it-has-completely-revolutionised-the-entertainment-industry-30610811.html
- ↑ http://www.broadwayworld.com/atlanta/article/BWW-Preview-Miranda-Sings-Brings-Her-Uniquely-Entertaining-Must-See-Show-to-Actors-Express-20130620#
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ http://www.broadwayworld.com/westend/article/BWW-Reviews-MIRANDA-SINGS-Leicester-Square-Theatre-September-9-2013-20130910
- ↑ https://standinginnovation.wordpress.com/2013/11/14/marketing-lessons-from-miranda-sings/
- ↑ http://www.thevideoink.com/news/miranda-sings-joins-big-frame/#.VDVwVxr6cWc
- ↑ Rose, Rebecca. "YouTuber Shuts Down Trolls With Hilarious Song About Their Bad Spelling", Cosmopolitan, July 29, 2015. See also: Vagianos, Alanna. "YouTube Star Shuts Down Grammatically-Challenged Trolls With Epic Song", Huffington Post, July 30, 2015; Gavilanes, Grace. "YouTube's Miranda Sings (a.k.a. Colleen Evans) Responds to Mean Commenters with an Epic Song", People magazine, July 30, 2015; Firth, Emma. "Miranda Sings: The Actress Behind the YouTube Sensation Hits Back at Haters", Look magazine, July 30, 2015; and Cowan, Samantha. "YouTube Star Turns Mean Comments Into Hilarious Song" Արխիվացված 2015-08-03 Wayback Machine, TakePart, July 30, 2015
- ↑ 141,0 141,1 "Sarah Hyland to Co-Host Teen Choice 2014 Sunday, August 10, Live on FOX" Արխիվացված 2014-10-07 Wayback Machine, Teenchoiceawards.com, August 1, 2014
- ↑ 142,0 142,1 142,2 "Exclusive! The Final Wave of 2016 Teen Choice Nominees", ExtraTV.com, July 7, 2016
- ↑ Rodriguez, Briana. "5th Annual Streamy Awards Winners Announced", Back Stage, September 18, 2015; Kelley, Seth. "‘SnapperHero, ’ ‘Epic Rap Battles of History’ Lead 2015 Streamy Award Nominations", Variety, August 12, 2015; and Jarvey, Natalie. "Tyler Oakley, Jenna Marbles Among Streamys Audience Choice Nominees", The Hollywood Reporter, September 3, 2015
- ↑ 144,0 144,1 "People's Choice Awards 2016: Full List of Nominees" Արխիվացված 2015-11-04 Wayback Machine, People'sChoice.com, November 3, 2015
- ↑ 145,0 145,1 Lee, Ashley. "Shorty Awards Nominees Include Adele, Kevin Hart, Amy Schumer", The Hollywood Reporter, January 19, 2016
- ↑ 146,0 146,1 "6th Annual Nominees", Streamys.org, August 24, 2016
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քոլլին Բալինջերի ալիքը ՅուԹյուբում
- Dr. Fubalous Վեբ սերիալը (Քոլլին Բալինջերի հետ)
- Gotta Be You երգի կատարումը Փիթեր Հոլլենսի, Քոլլին Բալինջերի և Միրանդա Սինգսի կողմից
- Քոլլին Բալինջեր։ Իմ օրը, իմ կյանքը
- Քոլլինի և Միրանդայի կատարումը երգը՝ Little Town («Beauty and the Beast» մուլտֆիլմից)
- Տեսահոլովակ Բալինջերի՝ 2014 թվականի Հելոուին շոուի մասին
- Քոլլին Բալինջերը Internet Movie Database-ում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քոլլին Բալինջեր» հոդվածին։ |
|
- Էջեր, որոնք օգտագործում են JsonConfig
- Նոյեմբերի 21 ծնունդներ
- 1986 ծնունդներ
- Ապրող անձինք
- Կալիֆոռնիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի երգիչներ
- 21-րդ դարի ամերիկացի երգչուհիներ
- Ամերիկացի գրողներ
- Ամերիկացի լրագրողներ
- Ամերիկացի կատակերգուներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Ամերիկացի սցենարիստներ