Jump to content

Ուոլ Սթրիթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Wall Streetից)
Նյու Յորքի ֆոնդային բորսան Ուոլ Սթրիթից
Ուոլ Սթրիթի հատակագիծը
1660 թվականի այս փողոցի հատակագիծը
1789 թ Վաշինգտոնի կառավարման թվականին Ուոլ Սթրիթը

Ուոլ Սթրիթ (անգլ.՝ Wall Street), ութ բլոկ-երկարություն ունեցող փողոց, որը մոտավորապես ձգվում է հյուսիս-արևմուտքից դեպի հարավ-արևելք։ Այն գտնվում է Մանհեթենի հարավային մասում։ Փողոցն իրար է միացնում Բրոդվեյը և Իսթ Ռիվերի ափը։ Նյու Յորքի գործարար և ֆինանսական կենտրոններից է։ Այստեղ է գտնվում Նյու Յորքի ֆոնդային բորսան։ Այս փողոցով կարելի է հասնել հարևան Կոնեկտիկուտ և Նյու Ջերսի։

Ուոլ Սթրիթի շնորհիվ Նյու Յորք քաղաքը համարվում է աշխարհի ամենավստահելի քաղաքը և առաջատար ֆինանսական կենտրոնը։ Քաղաքը հանդիսանում է տուն աշխարհի երկու` ըստ ընդհանուր շուկայական կապիտալիզացիայի խոշորագույն ֆոնդային փոխանակումների` the New York Stock Exchange-ի և NASDAQ-ի համար։ Մի քանի ալյ խոշոր բորսաներ իրենց գլխավոր գրասենյակն ունեն Ուոլ Սթրիթի տարածքում, այդ թվում նաև Նյու Յորքի Mercantile Exchange-ը, Նյու Յորքի առևտրի խորհուրդը և նախկին Ամերիկյան ֆոնդային բորսան։