Քոլլին Բալինջեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քոլլին Բալինջեր
անգլ.՝ Colleen Ballinger
Ծնվել էնոյեմբերի 21, 1986(1986-11-21)[1] (37 տարեկան)
ԾննդավայրՍանտա Բարբարա, Կալիֆոռնիա[2]
ԿրթությունԱզուսա Փասիֆիք համալսարան և San Marcos High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Այլ անուն(ներ)Միրանդա Սինգս
Մասնագիտություներգչուհի, յություբեր, դերասանուհի, լրագրող, գրող, սցենարիստ, հեռուստատեսային դերասանուհի և հեռուստատեսային պրոդյուսեր
ԸնտրանիՄիրանդա Սինգս
Ամուսին(ներ)Erik Stocklin?
Պարգևներ և մրցանակներ
Diamond Play Button

Քոլլին Էվանս, հայտնի որպես Քոլլին Բալինջեր (անգլ.՝ Colleen Ballinger), նոյեմբերի 21, 1986(1986-11-21)[1], Սանտա Բարբարա, Կալիֆոռնիա[2]), ամերիկացի կատակերգու, դերասանուհի, երգչուհի և ՅուԹյուբի հայտնի դեմքերից[3]։

Բալինջերը հայտնի է իր համացանցային կերպարի՝ Միրանդա Սինգսի, այդ կերպարի տեսահոլովակները ՅուԹյուբում տեղադրելու և ողջ աշխարհում տարբեր թատրոններում ներկայացումներ տալու շնորհիվ։ Նա ստեղծել է անտաղանդ և եսասեր կերպար՝ ծաղրելու համար այն վիդեոբլոգերներին, որոնք չգիտեն երգել, բայց շարունակում են անել դա։ Տեսահոլովակներում և բեմադրությունների ժամանակ էքսցենտրիկ, ինքնասիրահարված կերպարը շատ վատ է երգում և պարում, քննարկում է ներկայումս տեղի ունեցող դեպքերը, որոնք նա չի հասկանում, ցույց է տալիս հիմար «պարապմունքներ», համագործակցում է ուրիշ (ըստ երևույթին, նորմալ) բլոգերների հետ, և քննադատում է իր անձնական քննադատներին, ում նա անվանում է «haters» (իրեն ատող անձեր)։

Բալինջերը նաև ունի կատակերգական և կենցաղային տեսահոլովակներ իր անձնական ՅուԹյուբի ալիքում, որի անվանումն է «PsychoSoprano», և մեկ այլ ուրիշ վլոգ ալիք, որի անվանումն է «Colleen Vlogs»: Նրա ՅուԹյուբի ալիքները, միավորված, ունեն ավելին, քան 1.7 բիլիոն դիտումներ։ 2015 թվականին Բալինջերը ստացել է «Teen Choice Awards»-ի «Web Star: Comedy» մրցանակը[4] և «Streamy» մրցանակը[5]։ «The Hollywood Reporter»-ը ընտրել է նրան որպես իր «թոփ 25» Թվային աստղերից մեկը[6]։

Բալինջերը որպես երգչուհի և դերասանուհի հայտնվել է «Off-Broadway» թատրոնում, հեռուստատեսությունում և երգել է որպես հյուր երգիչ տարբեր երաժշտական ալբոմներում։ 2014 թվականին նա հյուրընկալվել է «Comedians in Cars Getting Coffee» շոուում Ջերի Սեյնֆելդի հետ և ներկայացել է որպես Միրանդա «The Tonight Show»-ում։ 2015 թվականին Բալինջերը «The View»-ում որպես հյուր վարել է հաղորդումը, «The Grace Helbig Show»-ում ներկայացել է որպես Միրանդա և թողարկել է բեսթսելլեր գիրք, գրված Միրանդայի անունից, որի անվանումն է «Selp-Helf»[7]: Բալինջերն ր նրա ամուսինը շրջագայել են Միացյալ Նահանգներում 2016 թվականի սկզբներին[8], և այժմ, 2016 թվականի երկրորդ կեսին նա շրջագայում է որպես Միրանդա։ Բալինջերը խաղում է որպես Միրանդա 2016 թվականի Netflix-ի սերիալում, որի անվանումն է «Haters Back Off», որը թողարկվելու է 2016 թվականի հոկտեմբերին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բալինջերը ծնվել և մեծացել է Սանտա Բարբարայում, Կալիֆորնիա՝ վաճառքի մենեջեր Թիմ Բալինջերի և տնային տնտեսուհի՝ Գվենի ընտանիքում[9]։ Բալինջերը հաճախել է San Marcos ավագ դպրոցը[10]։ 2008 թվականին ավարտել է Azusa Pacific համալսարանը, որտեղ նա հիմնականում զբաղվում էր երգեցողությամբ[11]։ Նա ունի 2 ավագ եղբայր՝ Քրիստոֆեր և Թրենթ, և կրտսեր քույր՝ Ռեյչլ[9][12]։

Թատրոն և կինո[խմբագրել | խմբագրել կոդը]

2007-2009 թվականներին, Բալինջերը ներկայացումներ է տվել Կալիֆորնիայի Դիսնեյում, երեխաներին սովորեցրել է դաշնամուր նվագել և երգեցողության դասեր է տվել, և նաև ներկայացումներ է տվել երեկույթների ժամանակ[3][13]։ 2009 թվականին նա հանդես է եկել Քելսի Նիելսոնի դերով «High School Musical»-ում «Candlelight Pavilion Dinner» թատրոնում, որը գտնվում է Կալիֆորնիայում[14]։ Բալինջերը հանդես է գալիս 2010 թվականի «More With Every Line» ալբոմում, գրված Թիմ Փրոթթի-Ջոնասի կողմից[15], և 2011 թվականի «Self Taught, Still Learning» ալբոմում, Քրիս Փասսեյի կողմից[16]։ Նա կատարել է Լինդա Բյորդ Ջոնսոնի դերը «First Kids in New York»-ում 2011 թվականի հունիսին[17]։

2012 թվականին, Բալինջերը կատարել է բուժքույրի դեր «Dr. Fubalous» սերիալում[18]։ Ինչպես նաև նա Բոստոնի Երեխաների թատրոնում խոսել է այն մասին, թե ինչպես օգտագործել սոցիալական ցանցերը որպես ներկայացում կատարող ինքդ քեզ օգնելու համար[19][20]։ 2013 թվականին նա խաղացել է «The Flipside» սերիալի «Under the Bed» դրվագում[21] և կատարել է Ամարայի դերը «Hipsterhood» սերիալի 2-րդ եթերաշրջանի 9-րդ դրվագում[22]։ Նա հանդես է գալիս որպես Մեգ «Գրիֆինների ընտանիքը» մուլտսերիալի կենդանի կատարման ժամանակ[23]։ Ինչպես նաև 2013 թվականին նա նկարահանվել է MTV-ի «True Life» սերիալի «I'm Famous Online» դրվագում[24]։ 2014 թվականին նա նկարահանվել է «MyMusic» սերիալի «Wedding Plans!» դրվագում[25]։

2014 թվականին Բալինջերը և երգիչ, բլոգգեր Ջոշուա Դեվիդ Էվանսը[26] նշանադրվել են, և ՅուԹյուբում այն տեսահոլովակը, որտեղ Ջոշուան Քոլլինին առաջարկություն է անում հավաքել է ավելի քան 6 միլիոն դիտում[27]։ Նրանց հարաբերությունները, որպես ՅուԹյուբի զույգ ցուցադրվել է «Nightline»-ում 2015 թվականին[28][29]։ Նրանք ամուսնացել են Կալիֆորնիայում հուլիսի 2-ին, 2015 թվականին[30][31]։ Զույգի ամուսնական տեսահոլովակը հավաքել է ավելի քան 10 միլիոն դիտում[32]։

2015 թվականի հունվարին Բալինջերը «The View»-ում հյուրընկալվել է որպես հաղորդավար[33][34]։ 2015 թվականի փետրվարին նրանից հարցազրույց են վերցրել «RuPaul: What's the Tee?»-ի ժամանակ։ Հունիսին և հուլիսին, նա իր իրական կերպարով նաև որպես Միրանդա հանդես է եկել «How to Makeup» 6 սերիանոց գեղեցկության մասին սերիալում, «I Love Makeup» ՅուԹյուբի ալիքում, նկարահանված «Collective Digital Studio»-ի կողմից[35][36]։

Սոցիալական ցանցեր և կատակերգական դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բալինջերն ունի ավելի քան 1000 տեսահոլովակ իր ՅուԹյուբի ալիքներում[37]։ Իր անձնական ալիքը (PsychoSoprano), ցուցադրում է կատակերգություն, հարց և պատասխան տեսահոլովակներ, ինչպես նաև իր ալիքում Բալինջերը քննարկում է մշակույթը և ներկայիս թեմաները, կամ վլոգեր է նկարահանում իր առօրյա գործունեության կամ տոների մասին[38]։ «Emertainment Monthly»-ում ալիքը մեծ վարկանիշ ունի։ 2016 թվականի ապրիլի դրությամբ, այն հավաքել է ավելի քան 600 միլիոն դիտումներ և հավաքել է ավելի քան 4 միլիոն հետևողներ։ Նրա «Miranda Sings» ալիքը հավաքել է 1 բիլիոն դիտումներ և 6.5 միլիոն հետևողներ։ Նրա երրորդ ալիքը (Colleen Vlogs) վլոգեր է ավելացնում իր տնային և շրջագայության փորձությունների մասին[39][40][41]։ 2014 թվականին «Backstage» ամսագիրը Բալինջերին նկարագրել է որպես մարդ, ով մեծ օգուտ է քաղել իր սեփական օնլայն տարածությունը ստեղծելուց և շատ երկրպագուներ հավաքելուց[42]։ Իր տեսահոլովակներին և շոուներին աջակցելու համար Բալինջերն ակտիվ գործունեություն է վարում սոցիալական ցանցերում, ինստագրամում ունենալով ավելի քան 4.7 միլիոն հետևողներ Միրանդայի էջում, և ավելի քան 3.4 միլիոն հետևողներ իր սեփական էջում, թվիթթերում ունենալով ավելի քան 2.3 միլիոն հետևողներ Միրանդայի էջում, և ավելի քան 1.2 միլիոն հետևողներ իր սեփական էջում, և ավելի քան 1.8 միլիոն լայք «Miranda Sings» ֆեյսբուքյան էջում[43][44][45][46][47]։ «BuzzFeed»-ը Միրանդային անվանել է «Թվիթթերի թագուհի»[48]։

2009 թվականին Բալինջերը սկսել է ներկայացումներ տալ իր Միրանդա կերպարով։ Նա ինքն էր կազմակերպում իր ներկայացումներն առաջին 9 ամսում, բայց շուտով նա որոշում է ունենալ իր անձնական մենեջերը[49][50][51]։ Նա տեղափոխվել է Նյու Յորք 2010 թվականին, սակայն 2012 թվականին վերադարձել է արևմտյան ափ, երբ նա հասկացել է, որ իր ՅուԹյուբի լսարանի թիվը առավելագույնի հասցնելու համար նա պետք է համագործակցի Լոս Անջելեսի վլոգերների համայնքի հետ։ Այնուամենայնիվ, նա ասում է, որ առավելագույն հաճույքը նա ստանում է իր կենդանի ներկայացումներից[52][53]։ Բալինջերը իր տեսահոլովակների հայտնիությունը պահելու մասին «Wall Street» ամսագրին ասել է. «Ես պետք է չխնայեմ ինքս ինձ, որպեսզի մարդիկ շարունակեն դիտել իմ տեսահոլովակները»[54]։ Այսպիսով, նա արել է հայտնի «cinnamon challenge» մարտահրավերը Միրանդայի կերպարով[55][56]։ Մինչև 2013 թվականի մարտին, Բալինջերի ՅուԹյուբի հետևորդների քանակը համեստ էր, բայց այդ ամսում, «Miranda Sings» ալիքի հետևորդների քանակը հասավ 150.000[57], և իր 2 ալիքներն էլ սկսեցին զարգանալ շատ ավելի արագ կերպով[58][59]։ Բալինջերը ցուցադրում է իր ապրանքը «mirandasings.com» վեբ կայքում, և իր տեսահոլովակներից որոշները պարունակում են բրենդային գովազդներ։

2015 թվականի դեկտեմբերին Բալինջերն ու իր ամուսինը ցուցադրել են մի քանի երաժշտական և կատակերգական շոուներ Կալիֆորնիայում «Colleen and Joshua's Holiday Spectacular» անվան տակ, և 2016 թվականի հունվարին նրանք կազմակերպել են 11-ներկայացումով շրջագայություն Կալիֆորնիայից մինչև Ֆլորիդա «The Colleen & Josh Show» անվան տակ։

Միրանդա Սինգս[խմբագրել | խմբագրել կոդը]

ՅուԹյուբի տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միրանդա Սինգսը 2014 թվականի VidCon-ում Անահայմում, Կալիֆորնիա

Սկսած 2008 թվականի հունվարից, Բալինջերը տեղադրել է ավելի, քան 400 տեսահոլովակ իր անտաղանդ, եսասեր և ճկուն կերպարով հանդերձ, իր «Miranda Sings» ՅուԹյուբի ալիքում[60][61]։ Կերպարը այն տեսահոլովակների երգիծանքն է, որոնցում մարդիկ ամեն ինչ վատ են անում, սակայն եսասեր են և շարունակում են երգել և նման բաներ անել՝ անտեսելով իրենց քննադատների կարծիքը[62][63]։ Միրանդան ենթադրաբար երիտասարդ աղջիկ է, ով դպրոց չի գնացել, և փոխարենը նրան տանն են սովորացրել, և ով դեռ ապրում է իր մոր և քեռիի հետ։ Նա տարօրինակ է, միտքը հասուն չէ, ինքնասիրահարված է և կարծում է, որ հայտնի է ծնվել, և տարված է շոու բիզնեսի հայտնիությամբ[64][65]։

Տեսահոլովակներում, Միրանդան երգում է կատակերգորեն ոչ բնական, սակայն ճշմարտանման ձայնով և հիմնականում երգում է հայտնի փոփ երգիչների հայտնի երգեր, և երբեմն քննարկում է կերպարի կյանքը կամ ներկայիս դեպքերը, որոնք նա հաճախ չի հասկանում, կամ էլ գեղեցկության և նմանատիպ դասեր է տալիս[66]։ Նա բառերը սխալ է օգտագործում և հնչյունները սխալ է արտասանում[67], դյուրագրգիռ է, ինքնամփոփ, սոցիալապես շփոթված, ունի ինքնահավան վերաբերմունք[68][69][70]։ Այն դիտողներին, ովքեր լուրջ են ընդունում իր տեսահոլովակները և քննադատում են նրան, Միրանդան պատասխանում է «Haters back off!» արտահայտությամբ[67][71], ասելով այս քննադատներին՝ «Ատողները ինձ հայտնի են դարձնում»[62][72]։ Կերպարն ունի շարժուն դիմագծեր ու կեղծ ժպիտ[66][69], նրա գլուխը միշտ թեքված է և նա ունի արտասանության մի շարք սխալներ և փոփոխություններ։ Նա կրում է վառ կարմիր շրթներկ, հագնում է անհամապատասխան և նորաձևությունից դուրս հագուստախ պարում է անհարմար ու տհաճ կերպով որևէ երգ ներկայացնելու ժամանակ[73][74]։ Հասարակության և բարոյախոսության իր տեսակետերը քաղաքականորեն ոչ ճշգրիտ են, և նա ցուցադրում է ուժեղ հակակրանք ցանկացած կասկածելի բանի վերաբերյալ, ինչը նա անվանում է «porn»[75][76]: 2010-2012 թվականներին Բալինջերը տեղադրել է 86 Միրանդա վլոգներ Միրանդայի երկրորդ ՅուԹյուբի ալիքում, որի անվանումն է «Mirandavlogz»[77]:

Բալինջերը կերպարի հիմքը մասամբ վերցրել է երիտասարդ կանանցից, ում հետ նա ծանոթ էր քոլեջում[64]։ Նա ասել է Լոնդոնի «The Times» թերթին. «Այնտեղ շատ աղջիկներ են եղել, ովքեր մտածում էին, որ իրոք տաղանդավոր էին, և նրանք...շատ կոպիտ էին և նյարդայնացնող...հետո ես տեսա բոլոր այդ աղջիկներին ՅուԹյուբում, երգելիս իրենց ննջասենյակներում և փորձելով հայտնի դառնալ...անտեղյակ այն փաստից, որ նրանք իրականում սարսափելի էին»[78][79]։ Սկզբում, Միրանդայի տեսահոլովակները պետք է լինեին ուղղակի կատակ Բալինջերի ընկերների միջև[80][81]։ 2009 թվականի մարտին, այնուամենայնիվ, Միրանդայի տեսահոլովակներից մեկը, որի անվանումն էր «Free Voice Lesson» (անվճար երգեցողության դաս), շատ արագ դարձավ սենսացիա[79][82]։ Տեսահոլովակը բաղկացած է երգեցողության տեխնիկայի վերաբերյալ վատ խորհուրդներից[64][78]։ Միրանդայի տեսահոլովակները հավաքել են մի շարք քննադատական խոսքեր և մեկնաբանություններ ՅուԹյուբում, և երբ դրանք հայտնի դարձան, Բալինջերը ձևափոխել է կերպարը ի պատասխան բացասական մեկնաբանությունների։ Նա ասում է. «Ես վերցրել եմ այն, ինչ մարդիկ ատում էին և չափազանցրել եմ հաջորդ տեսահոլովակում»[73][83]։

Կենդանի կատակերգական կատարումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկսած 2009 թվականի ապրիլից[84], Բալինջերը կատակերգական ներկայացումներ է ցուցադրել, որպես Միրանդա Սինգս, սկզբում համեստ վայրերում, իսկ հետագայում թատրոններում Նյու Յորքում, Լոնդոնում և ուրիշ քաղաքներում ԱՄՆ-ում, Միացյալ Թագավորությունում, Ավստրալիայում, Եվրոպայում, Կանադայում և այլն[85][86]։ «BroadwayWorld.com»-ը նրան անվանել է «ամենաթեժ, ամենաթարմ և ամենատարօրինակ աստղը երաժշտական թատրոնում»[87]։

Կենդանի կատակերգական ներկայացումներում, Միրանդան երգում է «փոփ հիթեր» և որոշ երաժշտական թատրոնի երգեր «իր երգեցողության ձևով»[88], տալիս է երգեցողության դասեր կամ դերասանական դասեր «Broadway»-ի կամ «West End»-ի աստղերին, ինչպիսիք են Սաթթոն Ֆոսթերը և Էնդրյու Ռեննելլսը, և փոփ աստղերի, ինչպիսին է Արիանա Գրանդեն[89], որոնցում նա քննադատում է աստղերի կատարումները, ասելով, որ նրանք ավելի լավ է դուրս գան շոու բիզնեսից։ Ինչպես նաև վրդովված կարդում է «ատելության նամակները», որոնք նա ստացել է և համագործակցում է իր ունկնդիր կամավորների հետ և այլն[90][91]։ Նա նաև ներառում է «կախարդական հնարք», որի ընթացքում նա երգում է, երբ իր կոկորդում դանակ է խրված։ Ի դեպ, նա ավելի լավ է երգում, երբ դանակը խրված է լինում նրա կոկորդը[92][93]։

Ռեյչել Բալինջերի հետ, 2014

Իր 2014 թվականի «Selp Helf» շրջագայության ժամանակ, նա սովորեցրել է իր (հիմնականում երիտասարդ, իգական սեռի) ունկընդիրներին, թե ինչպես գտնել ընկեր (տղա ընկեր) ավելի շատ Միրանդային նմանվելու միջոցով[94]։ Բալինջերը՝ Միրանդային կերտող հանճարը, այնքան համոզիչ է կերպարի մեջ, որ ...մոռանալու ես, որ Միրանդայի կարմիր շրթներկի տակ նորմալ մարդ է թաքնված[95][96]։ Գնահատողներից մեկն ասել է, որ շոուն «ուղղակի իր ալիքի վերաստեղծումը չէ։ Այն այնքան թատերական է, որքան երաժշտական է, և այնքան կատակերգական է, որքան ոգեշնչող է»։ Բալինջերը 2014 թվականին Միրանդայի շոուներ է կազմակերպել 57 քաղաքներում[97]։ 2015 թվականի սեպտեմբերին Միրանդան «Just for Laughs» փառատոնի ներկայացում տվողն էր Տորոնտոյում, Օնտարիո, Կանադա[98]։ Դեկտեմբերին, նա թողարկել է իր բեմային կատարումներից մեկի ֆիլմ տարբերակը «Vimeo» կայքում, «Miranda Sings: Selp Helf» անվան տակ[99][100]։

Նա նաև ներկայացում է ցուցադրել որպես Միրանդա «Kennedy Center»-ում 2016 թվականի ապրիլին[101]։ 2016 թվականի հուլիսից նոյեմբեր, նա շրջագայում է որպես Միրանդա ԱՄՆ-ում, Անգլիայում, Իռլանդիայում, Գերմանիայում և Դանիայում[102][103]։

Միրանդայի այլ կատարումներ և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին Բալինջերը թողարկել է Ամանորյա Մինի ալբոմ՝ «Christmas With Miranda Sings» անվանմամբ[104]։ Միրանդան ցուցադրվել է ռադիոյով, հեռուստատեսությունով և համացանցային հարցազրույցներով[105][106]։ Բալինջերը նաև հայտնվել է մրցանակաբաշխության շոուներում[107] կամ վարել է դրանք Միրանդայի կերպարով, և ցուցադրել է մի շարք համերգներ[108]։ Միրանդան երգում է 2 երգ Փասսեյի «Self Taught, Still Learning» ալբոմում։ 2012 թվականին կերպարը հայտնվել է «Varla Jean and the Mushroomheads» կատակերգական ֆիլմում[109], և «Վիքտարիուս» սերիալի մի դրվագում, որի անվանումն է «Tori Goes Platinum», «Nickelodeon» հեռուստաալիքով[110][111]։ Միրանդան հայտնվել է «Dance Chat»-ի առաջին դրվագում 2013 թվականին։ Ինչպես նաև նա հայտնվել է 2014 թվականի «back-to-school» (վերադառնանք դպրոց) տեսահոլովակում, որը հավաքել է ավելի քան 6 միլիոն դիտում[112]։

Բալինջերը հանդես է եկել որպես Միրանդա «Comedians in Cars Getting Coffee»-ի 5-րդ եթերաշրջանի «Happy Thanksgiving Miranda» դրվագում[113]։ Ջերի Սեյնֆելդը Միրանդային անվանել է «շատ լավ զարգացած կերպար...այնքան ծիծաղելի ինձ համար, որքան...իմ դստեր համար, ով 13 տարեկան է։ Այս դրվագը մեր լավագույն դրվագներից է»[114]։ «Mediaite»-ը համաձայնել է, գրելով. «Իր 5-րդ եթերաշրջանում, Ջերի Սեյնֆելդի շոուն շարունակեց լինել ամենավայելիչ օնլայն շաբաթական դեպքերից մեկը համացանցում։ Նրա փորձությունը Միրանդա Սինգսի հետ կարևոր էր»[115]։ «Uproxx»-ը Բալինջերին համեմատել է Էնդի Քաուֆմանի հետ, դրվագն անվանելով «լավ, զվարճալի փորձություն»[116]։ 2014 թվականի դեկտեմբերի 1-ին Բալինջերը հայտնվել է «The Tonight Show»-ում որպես Միրանդա և խաղացել է «Pictionary» Ջիմմի Ֆելլոնի, Մարտին Շորթի և Ջերի Սեյնֆելդի հետ[117]։ «Us Weekly» ամսագիրն այդ հատվածն անվանել է «ամենազվարթ խաղային երեկոն»[118], «Entertainment Weekly»-ն այն անվանել է «հետաքրքիր խաղ»[119]։ «People» ամսագիրը գրել է. «Այն ամենահրաշալի Pictionary խաղն է, որ դուք տեսնելու եք այս եթերաշրջանում»[120]։

2015 թվականի ապրիլին Բալինջերը եղել է «The Grace Helbig» շոուում Ջիմ Փարսոնսի հետ։ 2015 թվականի հուլիսին նա թողարկել է գիրք (Selp-Helf), հրատարակված «Simon & Schuster»-ի կողմից, որը գիրքն անվանում է «անօգուտ, պարզ, զվարճալի «ինչպես ինչ-որ բան անելու» տեղեկագիրք»։ Այն բաղկացած է 240 էջից, հիմար խորհուրդներից, նկարներից և Բալինջերի ու իր եղբոր՝ Քրիստոֆերի արվեստի գործերից[121][122]։ Գիրքը ելույթ է ունեցել առաջին հորիզոնականում «Publishers Weekly»-ի «կոշտ շապիկով վավերագրական բեսթսելլերների» ցուցակում, և «New York Times»-ի բեսթսելլեր ցուցակում[123], և զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը «USA Today»-ի բեսթսելլեր գրքերի ցուցակում[124]։ Այն եղել է «Times»-ի բեսթսելլերների ցուցակում 11 շաբաթ իրար հետևից[125], և եղել է նրանց ամսական «հումորային բեսթսելլեր» ցուցակում 2016 թվականի մայիսին[126]։

Բալինջերը որպես հյուր նկարահանվել է 2016 թվականի «YouTube Red»-ի «Prank Academy» շարքում[127][128]։ Նա հանդես է գալու որպես Միրանդա «Netflix» հեռուստաալիքի 8 սերիանոց սերիալում (Haters Back Off), որի միտքը զարգացրել են Բալինջերն ու իր եղբայր՝ Քրիստոֆերը, «Perry Rein and Gigi McCreery» գրողների թիմի հետ[129][130]։ «Haters Back Off»-ի պրեմիերան կայանալու է հոկտեմբերի 14-ին, 2016 թվականին։

Ընդունելություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բալինջերի՝ ՅուԹյուբի տեսահոլովակները միասին հավաքել են ավելի քան 1.7 բիլիոն դիտումներ։ 2015 թվականին «Daily American» թերթը Միրանդային անվանել է 7-րդ «ամենահայտնի ՅուԹյուբի անհատականություն»[131]։ «Los Angeles Times»-ը նրա տեսահոլովակների մասին գրել է. «Այս կադրերը շատ հոյակապ են»։ Փերեզ Հիլթոնը գովել է Միրանդայի «Chandelier» կատարումը[132]։ Ի սկզբանե, Միրանդան վայելում էր իր հայտնիությունը իր թատրոնների երկրպագուների միջև։ Հետագայում, նրա երկրպագուների լսարանը սկսեց ներառել նաև դեռահասներին[133]։

Լոնդոնի «The Times»-ը մեկնաբանել է, որ չնայած Բալինջերի տեսահոլովակներն են Միրանդային նկատելի դարձրել, Միրանդան բեմի վրա է «գալիս դեպի կյանք»։ «Irish Independent» թերթի հեղինակներից մեկը գրել է. «Նրա կատարման մեջ կա մի ներշնչող քաղցրություն»[134]։ 2013 թվականի հեղինակներից մեկն ասել է. «Միայն իրական տաղանդավոր դերասանը կարող էր Միրանդայի կերպարը դարձնել բնականին նման և հավատալի, առավել ևս այնքան ներշնչող, որքան այն իրականում կա»[135]։ «AussieTheatre.com»-ը հաղորդել է, որ Բալինջերը «ստեղծում է ՅուԹյուբի աշխարհի ամենահաջողակ պարոդիան»[136]։ Կերպարի հայտնիության աճման հետ Բալինջերն ունակ է եղել կենդանի շոուներ ցուցադրել ավելի ու ավելի շատ վայրերում[137][138], ներառելով Նյու Յորք քաղաքի «PlayStation» թատրոնը և Լոնդոնի «Cadogan» հոլլը[139]։

Բալինջերի տեսահոլովակները, որտեղ նա հանդես է գալիս իր իրական կերպարով նույնպես մեծ ուշադրություն են գրավել։ 2015 թվականին նրա «Reading Mean Comments» տեսահոլովակը գովաբանվել է «Cosmopolitan»-ի կողմից որպես «զվարճալի և հիանալի հատված»[140]։ 2014, 2015 և 2016 թվականներից յուրաքանչյուրում Բալինջերն առաջադրվել է մեկ կամ ավելի «Teen Choice» մրցանակների համար, հաղթելով «Web Star: Comedy» (Վեբ աստղ, կատակերգություն) մրցանակը 2015 թվականին[4][141][142]։ Նա առաջադրվել է 3 հատ 2015 թվականի «Streamy Awards» մրցանակաբաշխության մրցանակների համար, հաղթելով «Լավագույն դերասանուհի» մրցանակը[5][143]։ Միրանդան առաջադրվել է 2015 թվականի «People's Choice Award» մրցանակի համար[144] և 2016 թվականի «Shorty Award»[145] և Streamy Awards[146] մրցանակների համար։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Վերնագիր Դեր Նշումներ
2011 Varla Jean and the Mushroomheads Միրանդա Սինգս
2015 Miranda Sings: Selp Helf Միրանդա Սինգս/գրող Vimeo special/TV movie

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Վերնագիր Դեր Նշումներ
2012 Dr. Fubalous Բուժքույր 6 դրվագ (ինչպես նաև Միրանդա Սինգսը 1 դրվագում)
2012 Վիքտարիուս Միրանդա Սինգս Դրվագ 3.10 «Tori Goes Platinum»
2013 The Flipside Անկողնու տակ գտնվող աղջիկ Դրվագ «Under the Bed» (Անկողնու տակ)
2013 Hipsterhood Ամարա Hipster Mecca: The Silverlake Farmer's Market
2013 Homemade Movies Մեգ Գրիֆին «Գրիֆինների ընտանիքի» կենդանի պարոդիան
2014 MyMusic Ընդունարանի աշխատող Դրվագ «Wedding Plans!»
2014 Comedians in Cars Getting Coffee Միրանդա Սինգս Դրվագ 5.4 «Happy Thanksgiving, Miranda»
2014 The Tonight Show with Jimmy Fallon Միրանդա Սինգս Համար 173 (Pictionary Սեյնֆելդի, Շորթի և Ֆելլոնի հետ)
2015 The View Իր իրական կերպարը Դրվագ 18.83
2015 The Grace Helbig Show Իր իրական կերպարը Դրվագ 1.3
2015 HeyUSA Իր իրական կերպարը Մինի սերիալ
2015 How to Makeup Քոլլին Բալինջեր/Միրանդա Սինգս Մինի սերիալ (6 դրվագ)
2016 Haters Back Off Միրանդա Սինգս/գրող/պրոդյուսեր Netflix-ի բնագիր սերիալ (գալիք)

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Մրցանակ Կատեգորիա Արդյունք
2014 Teen Choice Awards Choice Web Star: Comedy Առաջադրված

[141]

2015 Teen Choice Awards Choice Web Star: Comedy Հաղթանակ[4]
Streamy Awards Performance Awards: Best Actress Հաղթանակ[5]
Entertainer of the Year Առաջադրված

[5]

Channels, Series or Shows: Comedy Առաջադրված

[5]

2016 People's Choice Awards Favorite YouTube Star Առաջադրված

[144]

Shorty Awards YouTube Comedian Առաջադրված

[145]

Teen Choice Awards Choice Web Star: Female Առաջադրված

[142]

Teen Choice Awards Choice Web Star: Comedy Առաջադրված

[142]

Streamy Awards Comedy: Miranda Sings Սպասվող[146]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  3. 3,0 3,1 Spangler, Todd. "Miranda Sings Leads the Way for Digital Stars Leaping to TV", Variety, June 21, 2016
  4. 4,0 4,1 4,2 Harwood, Erika. "Teen Choice Awards 2015: See The Full Winners List", MTV.com, August 16, 2015
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 "5th Annual Winners & Nominees", Streamys.org, accessed September 18, 2015
  6. Jarvey, Natalie and Benjamin Svetkey. "THR's Top 25 Digital Stars" Արխիվացված 2015-07-18 Wayback Machine and "Top 25 Digital Stars Revealed", The Hollywood Reporter, July 16, 2015
  7. "Publishers Weekly Best-Sellers" Արխիվացված 2015-09-26 Wayback Machine, Associated Press, July 30, 2015
  8. "The Colleen & Josh Show brings music, laughs", The St. Augustine Record, January 14, 2016; "The Colleen and Josh Show" Արխիվացված 2015-12-27 Wayback Machine, San Diego Theatres, accessed January 9, 2016; "More events for Wednesday, Jan. 13, and beyond" Արխիվացված 2016-03-04 Wayback Machine, Statesman.com, January 12, 2016; and Ballinger, Colleen. "We're Going On Tour!", Instagram, December 6, 2015
  9. "San Marcos Grad a YouTube Sensation" Արխիվացված 2016-06-29 Wayback Machine, Edhat Santa Barbara, June 25, 2016
  10. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 18-ին.
  11. Hohenstein, Serena. "Channel Spotlight: Colleen Ballinger" Արխիվացված 2014-10-06 Wayback Machine, Emertainment Monthly, Emerson College, March 8, 2014, accessed October 4, 2014
  12. "Miranda Sings Visits Clevver TV", BroadwayWorld, November 4, 2009, accessed October 4, 2014; Velasco, Schuyler. "Interview: Miranda Sings", Backstage, August 3, 2010, accessed October 4, 2014; and Seabaugh, Julie. "The Woman Behind Miranda, One of the Strangest and Most Beloved Characters on YouTube". LA Weekly, July 23, 2015
  13. "Disney’s High School Musical at Candlelight Pavilion" Արխիվացված 2016-03-22 Wayback Machine, Inland Theatre League, May 7, 2009, accessed October 4, 2014
  14. Gould, Robert. "More With Every Line – The Music of Tim Prottey-Jones", BroadwayWorld.com, September 29, 2010, accessed October 4, 2014
  15. "Self Taught, Still Learning – Chris Passey (Album Review)", Polly Browne's Blog, November 15, 2011, accessed October 4, 2014
  16. "Colleen Ballinger", About the Artists, accessed October 4, 2014
  17. Dr. Fubalous, Facebook, accessed October 4, 2014; and Dr. Fubalous, Internet Movie Database, accessed October 4, 2014
  18. Jarvedon. "YouTube Sensation Miranda Sings Visits BCT!" Արխիվացված 2014-10-06 Wayback Machine, BostonChildrensTheatre.org, July 20, 2012
  19. Shanahan, Mark and Meredith Goldstein. "Woman behind Miranda Sings a real character", The Boston Globe, July 11, 2012
  20. "Under the Bed – The FlipSide", YouTube, February 27, 2013, accessed October 4, 2014
  21. O'Neill, Emma. "Hipsterhood Season Two Has Arrived" Արխիվացված 2014-01-12 Wayback Machine, Geeky News, September 1, 2013, accessed October 4, 2014; and "'Hipster Mecca: The Silverlake Farmer's Market' – S2:E9", Hipsterhood, YouTube, October 22, 2013, accessed October 4, 2014
  22. "Family Guy Live Action Intro Homemade for Volume 12 DVD", CineFix, December 10, 2013, November 30, 2014
  23. "True Life: I'm Famous Online", MTV, December 6, 2013, accessed October 4, 2014
  24. "Wedding Plans! (MyMusic Season 2 Episode 23)", TheFineBros, YouTube, January 21, 2014, accessed October 4, 2014
  25. https://www.youtube.com/watch?v=VxrsTwqM82M
  26. https://www.youtube.com/watch?v=3mKNyqK1CMI
  27. http://abcnews.go.com/Nightline/video/youtube-stars-fall-love-28184605
  28. http://abcnews.go.com/Lifestyle/life-youre-engaged-youtube-star/story?id=28178384
  29. https://www.beamly.com/tv-film/colleen-ballinger-aka-miranda-sings-got-married/
  30. http://superfame.com/post/colleen-joshua-wedding-married/
  31. https://www.youtube.com/watch?v=hpqkfq1-f70
  32. http://emptylighthouse.com/colleen-ballinger-takes-over-view-dished-creation-miranda-sings-526856403
  33. http://www.tubefilter.com/2015/01/23/colleen-ballinger-abc-the-view-appearance/
  34. http://newmediarockstars.com/2015/06/team-colleen-or-team-miranda-colleen-ballinger-squares-off-against-miranda-sings-for-new-makeup-show/
  35. http://www.thevideoink.com/news/cds-colleen-ballinger-aka-miranda-sings-debut-new-makeup-series/#.VYLf_4xN-zk
  36. Ballinger, Colleen. "Miranda Sings: About", YouTube; "PsychoSoprano: About", YouTube; and "Colleen Vlogs: About", YouTube, all accessed August 29, 2016
  37. https://www.ccri.edu/marketing/news_events/2013/march/miranda.html
  38. https://www.youtube.com/channel/UCrbSjN1_5U7hqFKRA0nvFXQ/about
  39. https://www.youtube.com/user/PsychoSoprano/about
  40. https://www.youtube.com/user/mirandasings08/about
  41. http://www.backstage.com/advice-for-actors/backstage-experts/4-things-keep-mind-when-creating-your-own-content/
  42. https://www.instagram.com/MirandaSingsofficial/
  43. https://www.instagram.com/colleen/?hl=en
  44. https://twitter.com/MirandaSings
  45. https://twitter.com/colleenb123
  46. https://www.facebook.com/MirandaSingsOfficial
  47. http://www.buzzfeed.com/katiewingfield/19-reasons-miranda-sings-is-the-queen-of-twitter-w7l6#.dn0oQkPpM
  48. http://www.broadwayworld.com/article/Colleen-Ballinger-Talks-YouTube-Character-Miranda-Sings-20100827
  49. http://www.mlive.com/entertainment/kalamazoo/index.ssf/2011/12/youtube_star_miranda_sings_to.html
  50. http://www.broadwayworld.com/article/Photo-Flash-Miranda-Sings-Joshua-Ledet-More-Visit-Birdland-20120529#
  51. http://www.thevideoink.com/features/youtuber-colleen-ballinger-loves-performing-live-even/#.V7HSbB-hqkp
  52. https://soundcloud.com/earbiscuits/ep-25-colleen-ballinger
  53. https://en.wikipedia.org/wiki/The_Wall_Street_Journal
  54. http://www.wsj.com/articles/SB10001424052702304537904577279663808279888
  55. https://www.youtube.com/watch?v=tVjJ8rqFA_8&feature=plcp
  56. https://www.youtube.com/watch?v=W6uyP_lpwPk
  57. http://socialblade.com/youtube/user/mirandasings08
  58. http://socialblade.com/youtube/user/psychosoprano
  59. Ng, David. "YouTube sensation Miranda seduces Broadway", Los Angeles Times, May 11, 2009
  60. "Miranda Sings: Videos", YouTube, accessed November 5, 2014
  61. 62,0 62,1 Eggar, Robin. "She'd like to teach the world to sing". The Times, May 2, 2010, accessed March 6, 2012
  62. "Meme Comes to Life", Transmedia Televisual Studies, FILM345, Queens University, February 2010
  63. 64,0 64,1 64,2 Velasco, Schuyler. "Interview: Miranda Sings", Backstage, August 3, 2010
  64. Rivera, Erica. "'The haters' defined YouTube sensation Miranda Sings", City Pages, August 4, 2015
  65. 66,0 66,1 Collier, Cody. "YouTube Gives Fame to Miranda Sings", Guardian Liberty Voice, Clark County, Nevada, June 29, 2014
  66. 67,0 67,1 Keihm, Moira. "YouTube Personality Miranda Sings: 5 Fast Facts You Need to Know", Heavy.com, January 17, 2016
  67. "Stage Tube: 'Miranda Sings' Visits Clevver TV" Արխիվացված Հոկտեմբեր 6, 2012 Wayback Machine, Broadway World, November 4, 2009
  68. 69,0 69,1 Wilson, Jessica. "Miranda Sings – review" Արխիվացված 2014-10-06 Wayback Machine, What's Peen Seen? September 11, 2013, accessed May 5, 2014
  69. Siegel, Ben. "Miranda shows that she’s very good at being bad", The Buffalo News, May 6, 2014
  70. Noteboom, Kris. "BooTube" Արխիվացված Մարտ 4, 2016 Wayback Machine, TheaterJones, March 5, 2012
  71. "Miranda Sings! at Birdland" Արխիվացված 2012-08-26 Wayback Machine, stubdog.com, February 4, 2010
  72. 73,0 73,1 Liberty, John. "YouTube star Miranda Sings to make Michigan debut, readies for haters", Kalamazoo Gazette, Mlive.com, December 1, 2011
  73. "Music/Cabaret Miranda Sings", San Francisco Chronicle, October 4, 2009; Bond, Nick. "Haters back off – Miranda’s coming", Star Observer, October 30, 2013
  74. "The Gay Test: Miranda Sings", TheGayUK, August 17, 2012, accessed December 9, 2013
  75. Walgrove, Amanda. "Miranda Sings Covers "Starships, " Performs Magic and Introduces MirandaCon at VidCon 2013" Արխիվացված 2013-10-30 Wayback Machine, WhatsTrending.com, August 5, 2013
  76. In these videos, the character gives ineffective tutorials, offers ridiculous opinions and participates in "challenges". See Ballinger, Colleen. Mirandavlogz, YouTube, accessed November 11, 2014
  77. 78,0 78,1 Ballinger, Colleen. "Miranda Sings at the Lobero in Santa Barbara" Արխիվացված 2014-07-14 Wayback Machine, Lobero.com, January 10, 2014
  78. 79,0 79,1 Rothenberg, Adam. "Colleen Ballinger: Miranda Sings!" Արխիվացված 2014-10-06 Wayback Machine, Call Me Adam, May 23, 2012, accessed May 5, 2014
  79. Sims, James. "Colleen Ballinger Talks YouTube Character Miranda Sings", Broadwayworld.com, August 27, 2010, accessed October 30, 2013
  80. Flair, Justus. "More than red lipstick" Արխիվացված 2014-04-13 Wayback Machine, The Daily Iowan, April 10, 2014
  81. Linton, Shannon. "Miranda Sings ... Terribly: An Unlikely Rise to Stardom" Արխիվացված 2021-01-26 Wayback Machine, APU Life, Spring '12 issue, May 30, 2012
  82. Roberts, Kayleigh. "America's Got No Talent" Արխիվացված 2012-03-15 Wayback Machine. Highland Park Patch, November 18, 2010; Turi, Sean. "Sean Turi Features Colleen Ballinger & Miranda Sings", YouTube, April 1, 2013
  83. http://www.broadwayworld.com/article/Photo-Flash-Miranda-Sings-at-Birdlands-CAST-PARTY-20090429
  84. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 18-ին.
  85. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 18-ին.
  86. http://sanfrancisco.broadwayworld.com/article/Miranda_Sings_Returns_to_Rrazz_Room_October_9_20010101
  87. http://www.standard.co.uk/goingout/comedy/miranda-sings-cadogan-hall-comedy-review-9748389.html
  88. https://www.youtube.com/watch?v=lp9vTNyt54k
  89. http://www.broadwayworld.com/article/Photo-Flash-Miranda-Sings-Plays-Broadway-At-The-Birdland-1012-20091013
  90. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 18-ին.
  91. https://www.youtube.com/watch?v=pymRCjPdgy4
  92. https://www.youtube.com/watch?v=6EsaUw9bdeY
  93. http://www.irishexaminer.com/breakingnews/entertainment/introducing-so-famous-voice-coach-model-magician--miranda-sings-643001.html
  94. https://badgerherald.com/artsetc/2014/04/15/went-miranda-sings-show-became-mirfanda/#.U083XFdrtA4
  95. http://www.theedinburghreporter.co.uk/2014/08/edinburgh-festival-fringe-review-miranda-sings/
  96. https://www.instagram.com/p/vwPNEkMGUX/
  97. https://www.thestar.com/entertainment/2015/09/27/miranda-sings-good-satire-better-role-model.html
  98. http://www.hollywoodreporter.com/news/youtube-channel-miranda-sings-debut-841031?utm_source=twitter
  99. https://vimeo.com/ondemand/mirandasingsselphelf
  100. https://www.washingtonpost.com/entertainment/theater_dance/coming-soon-to-the-kennedy-center-more-reasons-to-laugh/2015/11/17/9c64f0ce-8d3e-11e5-ae1f-af46b7df8483_story.html
  101. https://www.instagram.com/p/BIGK__aDYAs/
  102. http://teneightymagazine.com/2016/04/11/miranda-sings-announces-uk-tour-dates/
  103. http://www.broadwayworld.com/article/YouTube-Sensation-MIRANDA-SINGS-Releases-4-Holiday-Tunes-20091208
  104. https://www.youtube.com/watch?v=7m8fF0nh4is
  105. https://officialdjwm.wordpress.com/2014/07/20/miranda-sings-x-me-interview/
  106. http://www.broadwayworld.com/
  107. http://www2.broadwayworld.com/viewcolumnpics.cfm?colid=173098&photoid=203682
  108. https://www.rottentomatoes.com/m/varla_jean_and_the_mushroomheads_2012/
  109. https://web.archive.org/web/20130707032824/http://www.nickutopia.com/2012/05/18/miranda-sings-talks-about-guest-starring-on-victorious
  110. http://www.theslap.com/galleries/92/slideshow#http://staticassets.www.theslap.com/images/5811922/large.jpg
  111. https://www.youtube.com/watch?v=RybcC2ef2zg
  112. http://www.crackle.com/comedians-in-cars-getting-coffee
  113. http://www.vulture.com/2014/11/jerry-seinfeld-interview-youtube-star-miranda.html
  114. http://www.mediaite.com/tv/the-10-best-tv-shows-that-arent-really-tv-of-2014/#4
  115. http://uproxx.com/tv/jerry-seinfeld-takes-a-torturous-ride-with-youtubes-miranda-sings-and-finds-out-how-to-be-famous/
  116. http://www.nbc.com/the-tonight-show/video/pictionary-with-martin-short-jerry-seinfeld-and-miranda-sings/2831681
  117. http://www.usmagazine.com/entertainment/news/martin-short-jerry-seinfeld-play-pictionary-with-jimmy-fallon-watch-2014212
  118. http://www.ew.com/article/2014/12/02/martin-short-jerry-seinfeld-pictionary-the-tonight-show
  119. http://www.people.com/article/martin-short-jerry-seinfeld-pictionary-jimmy-fallon-tonight-show?xid=socialflow_facebook_peoplemag
  120. http://www.broadwayworld.com/article/STAGE-TUBE-Miranda-Sings-Quits-Youtube-Announces-Book-Plans-20150225
  121. http://www.barnesandnoble.com/blog/selp-helf-is-the-hilarious-debut-book-from-youtube-star-miranda-sings/
  122. http://www.nytimes.com/books/best-sellers/2015/08/09/advice-how-to-and-miscellaneous/?_r=0
  123. http://www.usatoday.com/story/life/books/2015/07/29/miranda-sings-selp-helf-go-set--watchman-usa-todays-best-selling-books/30801755/
  124. http://www.nytimes.com/books/best-sellers/2015/10/18/advice-how-to-and-miscellaneous/
  125. http://www.nytimes.com/books/best-sellers/2016/05/01/humor/
  126. http://www.broadwayworld.com/bwwtv/article/Sneak-Peek-YouTube-Red-to-Debuts-Two-New-Original-Series-330-20160328#
  127. https://www.youtube.com/watch?v=4Z8vI1MtOX4
  128. http://www.ew.com/article/2016/06/24/miranda-sings-haters-back-off-netflix-premiere
  129. http://variety.com/2016/tv/news/haters-back-off-netflix-series-miranda-sings-1201663591/
  130. http://www.dailyamerican.com/entertainment/the-most-popular-youtube-personalities/article_b094180e-9a5e-5df3-aafe-0d1be2e9b620.html
  131. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 18-ին.
  132. https://www.thestage.co.uk/opinion/2013/case-musical-theatre-proms/
  133. http://www.independent.ie/entertainment/the-rise-of-the-youtube-celebrity-is-a-relatively-new-phenomenon-no-one-could-have-predicted-the-runaway-success-of-the-site-when-it-was-launched-in-february-2005-but-less-than-a-decade-later-and-it-has-completely-revolutionised-the-entertainment-industry-30610811.html
  134. http://www.broadwayworld.com/atlanta/article/BWW-Preview-Miranda-Sings-Brings-Her-Uniquely-Entertaining-Must-See-Show-to-Actors-Express-20130620#
  135. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 18-ին.
  136. http://www.broadwayworld.com/westend/article/BWW-Reviews-MIRANDA-SINGS-Leicester-Square-Theatre-September-9-2013-20130910
  137. https://standinginnovation.wordpress.com/2013/11/14/marketing-lessons-from-miranda-sings/
  138. http://www.thevideoink.com/news/miranda-sings-joins-big-frame/#.VDVwVxr6cWc
  139. Rose, Rebecca. "YouTuber Shuts Down Trolls With Hilarious Song About Their Bad Spelling", Cosmopolitan, July 29, 2015. See also: Vagianos, Alanna. "YouTube Star Shuts Down Grammatically-Challenged Trolls With Epic Song", Huffington Post, July 30, 2015; Gavilanes, Grace. "YouTube's Miranda Sings (a.k.a. Colleen Evans) Responds to Mean Commenters with an Epic Song", People magazine, July 30, 2015; Firth, Emma. "Miranda Sings: The Actress Behind the YouTube Sensation Hits Back at Haters", Look magazine, July 30, 2015; and Cowan, Samantha. "YouTube Star Turns Mean Comments Into Hilarious Song" Արխիվացված 2015-08-03 Wayback Machine, TakePart, July 30, 2015
  140. 141,0 141,1 "Sarah Hyland to Co-Host Teen Choice 2014 Sunday, August 10, Live on FOX" Արխիվացված 2014-10-07 Wayback Machine, Teenchoiceawards.com, August 1, 2014
  141. 142,0 142,1 142,2 "Exclusive! The Final Wave of 2016 Teen Choice Nominees", ExtraTV.com, July 7, 2016
  142. Rodriguez, Briana. "5th Annual Streamy Awards Winners Announced", Back Stage, September 18, 2015; Kelley, Seth. "‘SnapperHero, ’ ‘Epic Rap Battles of History’ Lead 2015 Streamy Award Nominations", Variety, August 12, 2015; and Jarvey, Natalie. "Tyler Oakley, Jenna Marbles Among Streamys Audience Choice Nominees", The Hollywood Reporter, September 3, 2015
  143. 144,0 144,1 "People's Choice Awards 2016: Full List of Nominees" Արխիվացված 2015-11-04 Wayback Machine, People'sChoice.com, November 3, 2015
  144. 145,0 145,1 Lee, Ashley. "Shorty Awards Nominees Include Adele, Kevin Hart, Amy Schumer", The Hollywood Reporter, January 19, 2016
  145. 146,0 146,1 "6th Annual Nominees", Streamys.org, August 24, 2016

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քոլլին Բալինջեր» հոդվածին։