Տրանզիտոր իշեմիկ գրոհ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տրանզիտոր իշեմիկ գրոհ
Տեսակհիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան
Բժշկական մասնագիտությունՆյարդաբանություն, անոթային վիրաբուժություն
ՀոմանիշներՄինի-ինսուլտներ
ԿանխատեսումԱպրելիության տոկոսը ~ 91% (Մինչև հիվանդանոցից դուրսգրումը) 62.2% (5 տարի)[1]
 Transient ischemic attack Վիքիպահեստում

Տրանզիտոր իշեմիկ գրոհ (ՏԻԳ), նյարդաբանական դիսֆունկցիայի կարճ դրվագ, որն առաջանում է գլխուղեղի, ողնուղեղի և ցանցաթաղանթի արյունամատակարարման իջեցման (իշեմիայի) պատճառով՝ առանց մահ առաջացնելու[2]։ Տրանզիտոր իշեմիկ գրոհների հիմքում ընկած է նույն իշեմիկ կաթվածների մեխանիզմը։ Երկուսն էլ առաջանում են ուղեղի արյունահոսքի խանգարման պատճառով։ ՏԻԳ բնորոշումը կախված է նյարդաբանական ախտանիշների տևողությունից։ Ներկայումս համատարած ընդունված բնորոշումը կոչվում է «հյուսվածք-հիմնված», որովհետև այն հինված է պատկերավորման, ոչ թե ժամանակի վրա։ Ամերիկյան սրտային ասոցիացիան և ամերիկյան կաթվածի ասոցացիան ներկայումս բնորոշում են, որ ՏԻԳ-ը անոթային պատճառով նյարդաբանական դիսֆունկցիայի դրվագ է, որի կլինիկական ախտանիշները տևում են 1 ժամից քիչ և ռենտգեն պատկերավորումով չի հայտնաբերվում ինֆարկտ[2]։

ՏԻԳ-ը առաջացնում է կաթվածին բնորոշ ախտանիշները, որոնցից են մարմնի մեկ կեսում թուլությունը և թմրածությունը։ Սովորաբար թուլությունը և թմրածությունը առաջանում են ախտահարված ուղեղի կիսագնդին հակառակ մարմնի կեսում։ ՏԻԳ-ը կարող է առաջացնել հանկարծակի տեսողության վատացում, աչքերի դիմաց սևացում, խոսելու, լեզու հասկանալու դժվարություն, խառնաշփոթ։

ՏԻԳ-ը և իշեմիկ կաթվածը ունեն ընդհանուր պատճառ։ Երկուսն էլ առաջանում են դեպի կենտրոնական նյարդային համակարգ արյունահոսքի խանգարումից։ Իշեմիկ կաթվածի դեպքում ախտանիշները տևում են 7 օրից շատ։ ՏԻԳ-ի դեպքում ախտանիշները անցնում են 1 ժամվա ընթացքում։ ՏԻԳ-ի առաջացումը կաթվածի առաջացման ռիսկի գործոն է[2][3]։ Երկուսն էլ կապված են մահվան և հաշմանդամության բարձր ռիսկի հետ։ ՏԻԳ հայտնաբերումը թույլ է տալիս սկսել բուժում՝ կաթվածը կանխարգելելու համար։ ՏԻԳ-ը սովորաբար ուղեկցվում է ախտանիշներով, իսկ կաթվածը կարող է լինել անախտանիշ։ Լուռ կաթվածի դեպքում, որը հայտնի է նաև որպես լուռ ուղեղային ինֆարկտ, պատկերավորմամբ հայտնաբերվում է ինֆարկտ, սակայն այդ պահին չեն լինում երևացող ախտանիշներ։ Լուռ կաթվածը կարող է առաջանալ ՏԻԳ-ից, կաթվածից առաջ կամ հետո[4]։

Նշաններ և ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՏԻԳ-ի ախտանիշները, նշանները տարբեր են և կարող են նմանակել այլ նյարդաբանական վիճակների՝ դարձնելով կլինիկական մանրակրկիտ հետազոտումը և ֆիզիկալ քննությունը շատ կարևոր ախտորոշումը կատարելու համար։ ՏԻԳ-ի ամենահաճախ ախտանիշներն են ֆոկալ նյարդաբանական դեֆիցիտները, որոնք ներառում են (բայց չեն սահմանափակվում)[5]՝

  • Անցավ, ժամանակավոր տեսողության կորուստ
  • Միակողմանի դիմային մկանների թուլացում
  • Միակողմանի շարժողական թուլություն
  • Երկտեսություն
  • Հավասարակշռության պահպանման դժվարություն

Մանրամասն նյարդաբանական քննությունը՝ ներառյալ գանգային նյարդերի մանրամասն քննությունը շատ կարևոր է իրականացնել ՏԻԳ ախտորոշման և նմանակող հիվանդությունները բացառելու համար։ Միակողմանի թուլությունը, ժամանակավոր կուրությունը, երկտեսությունը ավելի շատ են ՏԻԳ-ի մասին խոսում, քան հիշողության կորուստը, գլխացավը, մշուշված տեսողությունը[6]։ Ստորև ներկայացվում է ՏԻԳ-ի ախտանիշները և նրանց հանդիպման տոկոսը ի համեմատ ՏԻԳ նմանակող հիվանդությունների։ Հիմնականում ֆոկալ նյարդաբանական դեֆիցիտները ավելի հավանական են դարձնում ՏԻԳ ախտորոշումը, բայց ֆոկալ նյարդաբանական նշանների բացակայությունը չի բացառում ՏԻԳ-ի ախտորոշումը և անհրաժեշտ է լինում կատարել ավելի մանրամասն հետազոտում[7]։

ՏԻԳ ըննդեմ նմանակող հիվանդությունների[խմբագրել | խմբագրել կոդը]

Ախտանիշներ[7] % ՏԻԳ նմանակողներ[7] % ՏԻԳ[7]
Միակողմանի պարեզ 29.1 58
Հիշողության կորուստ/ճանաչողական խանգարումներ 18-ից 26 2-ից 12
Գլխացավ 14.6-ից 23 2-ից 36
Մշուշված տեսողություն 21.8 5.2
Դիզարթրիա 12.7 20.6
Հեմիանօպիա 3.6 3.6
Անցողիկ միակողմանի կուրություն 0 6
Դիպլոպիա 0 4.8

ՏԻԳ ախտանիշները կարող են տևել միքանի րոպեից մինչև 1-2 ժամ, բայց կարող է տևել և ավելի երկար[8][9]։ ՏԻԳ-երը նախկինում բնորոշվել են որպես իշեմիկ երևույթներ գլխուղեղում, որոնք տևում են 24 ժամից քիչ, բայց հաշվի առնելով ախտանիշների տևողության տարբերությունը, այս բնորոշում ունի պակաս նշանակություն[9]։ ՏԻԳ-ով 808 հիվանդների հետազոտությունը 10 հիվանդանոցների ցույց տվեց, որ 60%-ը տևել է 1 ժամից քիչ, 71%-ը տևել է 2 ժամից քիչ, 14%-ը տևել է 6 ժամից շատ[10]։ Կարևոր է նշել, որ մեկ ժամից երկար տևող ախտանիշներով ավելի հավանական է, որ կունենան կայուն նյարդաբանակ վնասում, ինչը դարձնում է համապատասխան ախտորոշումը և բուժումը շատ կարևոր այս դեպքում[9]։

Պատճառ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմքում ընկած ամենահաճախ պատճառն է նախասրտերի ֆիբրիլյացիան, երբ կծկողականության խանգարման պատճառով առաջանում են մակարդուկներ նախասրտում, որոնք կարող են ընկնել արյունահոսք և հասնել ուղեղի անոթներին[11][12]։ Ի տարբերություն կաթվածի, արյունահոսքը վերականգնվում է մինչև ինֆարկտի զարգացումը, ինչը բերում է նյարդաբանական ախտանիշների բարելավման[5][11]։ ՏԻԳ մեխանիզմներից մյուսը ընդհանուր քնային զարկերակի աթերոսկլերոտիկ վահանիկն է, որը առավել հաճախ հայտնաբերվում է զարկերակի երկատման մասում[11][12]։ Վահանիկի մի մասը կարող է պոկվել և բերել ուղեղային անոթների էմբոլիայի[11]։

Տեղային թրոմբոզի դեպքումխցանում առաջանում է անմիջականորեն ուղեղային անոթներում, ի տարբերություն էմբոլիզմի, որի դեպքում խցանը գալիս է այլ մասից[11]։ Մեխանիզմ է նաև քնային զարկերակի նեղացումը (ստենոզ) աթերոսկլերոտիկ ախտահարման ժամանակ[11]։ Քնային զարկերակի ստենոզով հիվանդների մոտ կարող են հայտնաբերվել ՏԻԳ ախտանիշներ, սակայն մի մասը նաև կարող է լինել անախտանիշ[5][11][12]։

Ռիսկի գործոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՏԻԳ ռիսկի գործոնները դասակարգվում են որպես կառավարելի և ոչ-կառավարելի։ Ոչ-կառավարելի ռիսկի գործոններից են 55-ից մեծ տարիքը, սեռը, ընտանեկան անամնեզը, ժառանգական գործոնները, ռասան/էթնիկ խումբը[11][13]։ Կառավարելի ռիսկի գործոններից են ծխելը, հիպերտենզիան, շաքարային դիաբետը, հիպերլիպիդեմիան, քնային զարկերակի ստենոզի աստիճանը (ախտանիշային կամ անախտանիշ) և ֆիզիկական ակտիվությունը[11][12][13]։ Կառավարելի ռիսկի գործոնները կարևոր թիրախ են ՏԻԳ և կաթվածի ռիսկը մինիմալի հասցնելու համար[11][12][14]։

Ախտածագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կան ուղեղի իշեմիայի երեք հիմնական մեխանիզմներ՝ էմբոլիան, տեղային թրոմբոզը և անոթների ստենոզը, ինչի արդյունքում արյունահոսքը դեպի ուղեղ թուլանում է[11][12]։ Ընդհանուր առմամբ առավել հաճախ ախտահարվող անոթը միջին ուղեղային զարկերակն է[11]։ Էմբոլները կարող են սկիզբ առնել մարմնի տարբեր մասերից։

ՏԻԳ և կաթվածի հաճախակի ախտանիշներ[11]՝

Կաթվածի մեխանիզմ Հաճախականություն Ինֆարկտի բնույթը Ինֆարկտների քանակը
Տեղային թրոմբոտիկ խցանում Ոչ բնորոշ Մեծ ենթակեղևային, երբեմն սահմանային գծով, հազվադեպ ողջ տարածքը Երբեմն ընդլայնվող;

Եզակի

Զարկերակային էմբոլիա Բնորոշ Փոքր կեղևային և ենթակեղևային Բազմակի
Էմբոլի հեռացման խանգարում Բնորոշ Փոքր, ցրված, երզագծում տեղակայված Բազմակի
Ճյուղի խցանման հիվանդություն Բնորոշ Փոքր ենթակեղևային, լակունար Եզակի
Հեմոդինամիկ Ոչ բնորոշ Եզրագծով;

Կարող է լինել առանց տեսանելի վնասման

Բազմակի; Ոչինչ

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

ՏԻԳ ախտորոշելու համար հարկավոր է հավաքել անամնեզ, կատարել ֆիզիկալ հետազոտություն, գլխի պատկերավորում։ Անամնեզ հավաքելուց պետք է հայտնաբերել ախտանիշները և փնտրել ՏԻԳ նմանակող ախտանիշներ։ Հիվանդի մոտ գտնված մարդիկ կարող են օգտակար տեղեկություն տալ ՏԻԳ ժամանակ եղած ախտանիշների վերաբերյալ։ Ժամանակը (սկիզբը, տևողությունը, ելքը), ուղեկցող երևույթները, ռիսկի գործոնները պարզելը հատկապես կարևոր է։ Վերջիվերջո, ախտանիշների մանրակրկիտ հետազոտումը շատ կարևոր է տարբերակիչ ախտորոշում կատարելու համար։ Ախտորոշման մեթոդներից են՝

Լաբորատոր հետազոտում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լաբորատոր հետազոտությունների շեշտը դրված է նյութափոխանակային հիվանդությունների վրա, որոնք նմանակում են ՏԻԳ-ին (հիպոգլիկեմիայից առաջացած հոգեկան խնդիրներ)։ Լաբորատոր հետազոտությունները թույլ են տալիս պարզել հիվանդի ռիսկի գործոնները։ Բոլոր հիվանդներին անհրաժեշտ է կատարել արյան ընդհանուր անալիզ, հաշվել թրոմբոցիտների քանակը, արյան գլյուկոզը, պրոթրոմբինային ժամանակը/ընդունված նորմալ պրոթրոմբինային ժամանակը, ակտիվացված մասնակի թրոմբոպլաստինային ժամանակը[15]։ Այս եղանակները օգնում են արյունահոսության, հիպերկոագուլյացիայի սկրինինգ կատարելուց։ Անհրաժեշտ է կատարել ԷՍԳ՝ սրտի ռիթմի խանգարումները (նախասրտերի ֆիբրիլյացիա) պարզելու համար[15]։ Այլ լաբորատոր թեստեր պետք է կատարվեն կախված կլինիկական իրավիճակից[7]։ Լիպիդների քանակի հետազոտությունը թույլ է տալիս հասկանալ հետագայում աթերոսկլերոզի և իշեմիկ երևույթների ռիսկի աստիճանը[7]։

Պատկերավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ամերիկյան սրտի ասոցացիայի և ամերիկյան կաթվածի ասոցացիայի, ՏԻԳ-ով հիվանդներին 24 ժամվա ընթացքում պետք է կատարել գլխի պատկերավորում, նախընտրելի է մագնիսառեզոնանսային շերտագրություն[9]։ ՄՌՇ ավելի նպատակահարմար է կիրառել ՏԻԳ ախտորոշման համար, քան համակարգչային շերտագրությունը, քանզի այն ավելի լավ է հայտնաբերում և նոր և հին երևույթները, քան ՀՇ-ն։ ՀՇ-ն ավելի շատ օգտագործվում է ներգանգային արյունազեղումները պատկերավորելու համար[7]։ ՄՌՇ-ով վնասված հատվածների հայտնաբերումը խոսում է կաթվածի բարձր ռիսկի մասին[15][16]։

Գլխի և պարանոցի անոթների պատկերավորումը թույլ է տալիս հայտնաբերել անոթների աթերոսկլերոտիկ ախտահարում, ինչը թույլ է տալիս հետագայում կատարել կարոտիդ էնդարտերէկտոմիա։ Անոթները կարող են պատկերավորվել հետևյալ միջոցներով՝ մագնիսառեզոնանսային անգիոգրաֆիա (ՄՌՇ), ՀՇ անգիոգրաֆիա, քնային զարկերակների սոնոգրաֆիա[9]։ Քնային զարկերակների սոնոգրաֆիան թույլ է տալիս հայտնաբերել քնային զարկերակների ստենոզ, քանզի այն օգտագործման համար միշտ պատրաստ միջոց է, ինվազիվ չէ, չի ճառագայթում հիվանդին։ Այնուամենայնիվ այն բոլոր պատկերավորման մեթոդները ունեն տարբեր զգայունություն և սպեցիֆիկություն։ Այս հետազոտման մեթոդները լրացնում են մեկը մյուսին և օգնում են ախտորոշումը հաստատել[17]։ Քնային զարկերակի ստենոզը շատ կարևոր է պարզել քնային էնդարտերէկտոմիա կադարելու համար, քանզի այդ միջամտությունը կարող է առաջացնել սրտի հիվանդության և կաթվածի մեծ ռիսկեր[17]։

Տարբերակիչ ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ախտորոշում[7] Հայտնաբերում[7]
Ուղեղի ուռուցք Ծանր միակողմանի գլխացավ սրտխառնոցով և փսխումով
Կենտրոնական նյարդային համակարգի վարակ (մենինգիտ, էնցեֆալիտ) Տենդ, գլխացավ, շփոթվածություն, պարանոցի կարկամություն, սրտխառնոց, փսխում, լուսավախություն, հոգեկան վիճակի փոփոխություն
Վնասվածք Գլխացավ, շփոթվածություն, արյունազողումներ
Հիպոգլիկեմիա Շփոթվածություն, թուլություն, քրտնարտադրություն
Միգրեն Ծանր գլխացավեր լուսավածությունով կամ առանց դրա, ավելի երիտասարդ տարիք
Բազմակի սկլերոզ Երկտեսություն, վերջույթի թուլություն, պարէսթեզիա, անմիզապահություն, տեսողական նյարդի բորբոքում
Էպիլեպսիա Խառնաշփոթ գիտակցության կորստով կամ առանց դրա, անմիզապահություն, լեզվի կծել, տոնիկ-կլոնիկ շարժումներ
Ենթաոստայնային արյունազեղում Ծանր գլխացավեր հանկարծակի սկզբով և լուսավախություն
Գլխապտույտ (կենտրոնական կամ ծայրամասային) Գլխապտույտ և քրտնարտադրություն լսողության կորստով կամ առանց դրա

Հիվանդության անամնեզ հավաքելուց հետո, անհրաժեշտ է կատարել մանրակրկիտ նյարդաբանական քննություն՝ ֆոկալ նյարդաբանական խանգարումները հայտնաբերելու համար։ Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել գանգային, շարժողական, զգայական նյարդերի ֆունկցիաներին։ Անամնեզ հավաքելուց և ֆիզիկալ հետազոտություն կատարելուց հետո անհրաժեշտ է կատարել լաբորատոր հետազոտություն և պատկերավորում։

Կանխարգելում[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած նրա, որ բացակայում են հուսալի հետազոտությունները ապրելակերպի փոփոխության վերաբերյան ՏԻԳ կանխման համար, շատ մասնագետներ խորհուրդ են տալիս փոխել ապրելակերպը[18]։ Դրանցից են՝

  • Խուսափել ծխելուց
  • Օգտագործվող ճարպի քանակի իջեցումը ազդում է աթերոսկլերոտիկ վահանիկի կուտակման վրա
  • Առողջ սննդի օգտագործում (մրգեր և բանջարեղեն)
  • Աղի քանակի պակասեցում՝ ճնշումը իջեցնելու նպատակով
  • Կանոնավոր վարժություններ
  • Ալկոհոլի, հոգեխթանիչ դեղերի, սիմպատոխթանիչների օգատործման պակասեցում
  • Առողջ քաշի պահպանում

Որպես հավելում, շատ կարևոր է կառավարել հիվանդությունների ընթացքը, որոնք կարող են մեծացնել կաթվածի կամ ՏԻԳ-ի ռիսկը[18]։ Դրանցից են՝

  • Զարկերակային գերճնշումը
  • Խոլեստերոլի բարձր քանակը
  • Շաքարային դիաբետը
  • Նախասրտերի ֆիբրիլյացիան

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ բնորոշման, ՏԻԳ-երը անցողիկ են, ինքնուրույն լուծվող և չեն առաջացնում մնայուն վնասում։ Այնուամենայնիվ, նրանք կապված են իշեմիկ կաթվածի մեծ ռիսկի հետ, ինչը կարող է բերել հաշմանդամության[19]։ Այդպիսով, հիվանդի վարումը կենտոնացած է հետագա կաթվածի կանխարգելման վրա։ Օպտիմալ բուժման ընթացքը կախված է ՏԻԳ-ի հիմքում եղած պատճառից։

Ապրելակերպի փոփոխություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ հետազոտությունների, ապրելակերպի փոփոխությունները չեն իջեցնում կաթվածի ռիսկը ՏԻԳ-ից հետո[20]։ Չնայած նրա, որ հետազոտություններով չի հայտնաբերվել սննդակարգ, որով կկանխարգելվի կաթվածը, բայց որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ միջերկրածովյան սննդակարգը կարող է իջեցնել կաթվածի ռիսկը ուղեղի անոթների հիվանդություն չունեցող մարդկանց մոտ[21]։ Միջերկրածովյան սննդակարգը հարուստ է մրգերով, բանջարեղենով, ձավարեղենով, սահմանափակում է կարմիր մսի և քաղցրավենիքի քանակը։ Վիտամինային հավելումների օգտագործումը օգտակար չէ կաթվածի կանխարգելման համար[21]։

Հակաթրոմբոցիտային դեղորայքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակաթրոմբոցիտային դեղերը՝ ասպիրինը և կլոպիդոգրելը խորհուրդ են տրվում օգտագործել կաթվածի կանխարգելման համար, բարձր ռիսկի ՏԻԳ ունեցող հիվանդների դեպքում[21][22]։ Կլոպիդոգրելի օգտագործումը կարելի է դադարեցնել 10-ից 21 օր հետո[22]։ Բացառություն են կազմում ՏԻԳ-երը, որոնք առաջանում են սրտից սկիզբ առնող մակարդուկների պատճառով, ինչի դեպքում խորհուրդ է տրվում օգտագործել հակամակարդիչներ[21]։ ՏԻԳ-ից կամ փոքր կաթվածից հետո ասպիրինի օգտագործումը իջեցրել է կարճ ժամանակում կաթվածի կրկնվելու հավանականությունը 60-70%-ով, իսկ երկար ժամանակում 13%-ով[23]։

Տիպիկ բուժումը իր մեջ կարող է ներառել միայն ասպիրին, ասպիրինի և դիպիրիդամոլի կոմբինացիա, կամ միայն կլոպիդոգրել[21]։ Կլոպիդոգրելը և ասպիրինը ունեն նմանատիպ արդյունավետություն և կողմնակի ազդեցություններ։ Կլոպիդոգրելը ավելի թանկ է և ունի ստամոքսաղիքային արյունահոսության ցածր ռիսկ[21]։ Մեկ այլ հակաթրոմբոցիտային դեղ՝ տիկլոպիդինը հազվադեպ է օգտագործվում՝ կողմնակի ազդեցությունների պատճառով[21]։

Հակամակարդիչ դեղորայք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակամակարդիչների օգտագործումը սկսվում է նախասրտերի ֆիբրիլյացիան որպես ՏԻԳ-ի պատճառ կասկածելու դեպքում։ Նախասրտային ֆիբրիլյացիան սրտի ռիթմի խանգարում է, որի ժամանակ առաջանում են մակարդուկներ նախասրտի խոռոչում։ Մակարդուկները հետագայում կարող են անցնել ուղեղ և առաջացնել ՏԻԳ կամ իշեմիկ կաթված։ Նախասրտերի ֆիբրիլյացիան մեծացնում է կաթվածի ռիսկը 5 անգամ, առաջացնում է ԱՄՆ-ում իշեմիկ կաթվածների 10-12%-ը[21][24]։ Հակամակարդիչ բուժումը կարող է իջեցնել նախասրտերի ֆիբրիլյացիայով հիվանդների մոտ իշեմիկ կաթվածի ռիսկը 67%-ով[25]։ Հակամակարդիչներից հաճախ օգտագործվում է վարֆարինը, սակայն ուղղակի ազդող օրալ հակամակարդիչները, օրինակ՝ ապիքսաբանը շատ արդյունավետ են և իջեցնում են արյունահոսության ռիսկը[24][26]։ Սովորաբար հակամակարդիչները և հակաթրոմբոցիտար դեղերը միասին չեն օգտագործվում, քանզի առկա է արյունահոսության բարձր ռիսկ՝ առանց կաթվածի ռիսկի իջեցման[21]։ Այնուամենայնիվ, կոմբինացված հակաթրոմբոցիտար և հակամակարդիչ բուժումը կարող է կիրառվել ախտանիշային կորոնար զարկերակների հիվանդություն ունեցողների դեպքում։

Երբեմն, սրտմկանի ինֆարկտը կարող է բերել սրտի խոռոչներից մեկում մակարդուկի առաջացման։ Եթե պարզվում է, որ դա է պատճառը, ապա օգտագործվում է վարֆարինային կամ այլ հակամակարդիչ դեղով բուժում՝ հետագայում կաթվածի ռիսկը իջեցնելու նպատակով[21]։

Արյան ճնշման կարգավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արյան ճնշման կարգավորումը կատարում են ՏԻԳ-ից հետո՝ իշեմիկ կաթվածի ռիսկը իջեցնելու նպատակով։ Վերջերս կաթված տարած հիվանդների մոտ 70%-ը ունենում են նաև հիպերտենզիա (սիստոլիկ ճնշումը > 140 մմ ս.ս., դիաստոլիկ ճնշումը > 90 մմ ս.ս.)[21]։ Մինչ 2010 թվականի առաջին կեսը, արյան նպատակային ճնշումը եղել է < 140 մմ ս.ս. սիստոլիկ և < 90 մմ ս.ս. դիաստոլիկ[21]։ Այնուամենայնի, նոր հետազոտություները ասում են, որ սիստոլիկ նպատակին ճնշումը պետք է լինի <130 մմ ս.ս.[27][28]։ Արյան ցանկալի ճնշմանը հասնում են միզամուղների, կամ միզամուղների և ԱՓՖ պաշարիչների օգագործմամբ[21]։

Խոլեստերոլի մակարդակի կարգավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետազոտությունները ցույց են տվել, որ ՑԽԼ մակարդակները ազդում են ՏԻԳ-ից հետո կաթվածի առաջացման ռիսկի վրա։ Բարձրացած խոլեստերոլի մակարդակը մեծացնում է իշեմիկ կաթվածի ռիսկը սակայն իջեցնում է հեմոռագիկ կաթվածի ռիսկը[29][30][31]։ Ստատինի ազդեցությունը կաթվածի ռիսկի վրա պարզ չէ, սակայն այն իջեցնում է մահացության տոկոսը և խորհուրդ է տրվում օգտագործել ՏԻԳ-ից հետո[21]։

Շաքարային դիաբետի կարգավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Շաքարային դիաբետը մեծացնում է իշեմիկ կաթվածի ռիսկը 1.5-3.7 անգամ, պատասխանատու է առաջին անգամ ծագած իշեմիկ կաթվածների 8%-ի համար[21]։ Գլյուկոզի մակարդակի կարգավորումը կարող է կանխարգելել դիաբետի բարդություններից երիկամի վնասումը և ծիածանաթաղանթի վնասումը։ Փոքր քանակի ապացույցներ կան նրա վերաբերյալ, որ գլյուկոզի մակարդակի կարգավորումը իջեցնում է կաթվածի և մահվան ռիսկը[32]։ Այնուամենայնիվ, 2017 թվականի տվյալներով մետֆորմինը, պիոգլիտազոնը և սեմագլուտիդը իջեցնում են կաթվածի ռիսկը[32]։

Վիրահատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթե ՏԻԳ առաջանում է քնային զարկերակով սնվող մասում, ապա քնային զարկերակի սոնոգրաֆիան կարող է ի հայտ բերել անոթի նեղացումը։ Արտագանգային քնային զարկերակի նեղացման դեպքում, եթե քնային զարկերակը 70-99%-ով նեղացած է, ապա քնային էնդարտերէկտոմիան կարող է իջեցնել 5 տարվա ընթացքում իշեմիկ կաթվածի ռիսկը կիսով չափ[33]։ Արտագանգային քնային զարկերակի նեղացման դեպքում, եթե քնային զարկերակը 50-69%-ով նեղացած է, ապա քնային էնդարտերէկտոմիան կարող է իջեցնել 5 տարվա ընթացքում իշեմիկ կաթվածի ռիսկը 16%-ով[33]։ 50%-ից քիչ արտագանգային ստենոզի դեպքում, քնային էնդարտերէկտոմիան չի իջեցնում կաթվածի ռիսկը, իսկ որոշ դեպքերում նույնիսկ բարձրացնում է ռիսկը[33]։ Քնային էնդարտերէկտոմիայի արդյունավետությունը կաթվածի ռիսկը իջեցնելու հետ կապված դեռ հայտնի չէ[21]։

Քնային էնդարտերէկտոմիայի ժամանակ, վիրաբույժը կատարում է կտրվածք պարանոցի վրա, բացում է քնային զարկերակը, հեռացնում է անոթը փակող վահանիկը։ Զարկերակը հետագայում կարող է բերանորոգվել՝ այլ անոթից վերցրած տրանսպլանտատով։ ՏԻԳ-ից կամ փոքր կաթվածից հետո քնային էնդարտերէկտոմիա կատարելու դեպքում, 30 օրվա ընթացքում մահվան կամ կաթվածի ռիսկը 7% է[33]։

Քնային զարկերակի ստենտավորումը ավելի քիչ ինվազիվ այլընտրանք է քնային էնդարտերէկտոմիային՝ քնային զարկերակի արտագանգային նեղացման դեպքում։ Այս միջամտության ժամանակ վիրաբույժը կատարում է փոքր կտրվածք աճուկային շրջանում և ներմուծում են ճկվող խողովակ՝ կաթետեր, դեպի հիվանդի զարկերակային համակարգ, իսկ հետագայում կաթետերով հասնում են քնային զարկերակ։ Նեղացման հատվածում փչում են հատուկ բալոն, որը լայնացնում է քնային զարկերակը։ Անոթը լայնացած պահելու համար տեղադրում են փոքր պարույր՝ ստենտ։ Ստենտը մնում է անոթի այդ հատվածում, իսկ բալոնը հեռացնում են։

70 տարեկանից մեծ հիվանդների դեպքում, քնային զարկերակի էնդարտերէկտոմիան կապված է ավելի քիչ հետվիրահատական մահերի և կաթվածների հետ, քան քնային զարկերակի ստենտավորման դեպքում[34]։ Ավելի երիտասարդ հիվանդների դեպքում չկա ելքի զգալի տարբերություն քնային էնդարտերէկտոմիայի և ստենտավորման դեպքում[34]։ Քնային էնդարտերէկտոմիայի կամ քնային զարկերակի ստենտավորում կատարելուց հետո հիվանդներին տալիս են հակաթրոմբոցիտար դեղեր, ստատիններ, և այլ միջամտություններ[21]։

Կանխատեսում[խմբագրել | խմբագրել կոդը]

ՏԻԳ ախտորոշումով հիվանդները ունեն կաթվածի առաջացման բարձր ռիսկ։ ՏԻԳ-ի դեպքում արյունամատակարարման կարճատև թուլացումը չի բերում ուղեղի կայուն վնասման։ Իշեմիկ կաթվածի դեպքում արյունամատակարարման թուլացումը ավելի երկար է տևում և արյունամատակարարվող մասին համապատասխան ուղեղի նյարդային բջիջները մահանում են՝ բերելով կայուն նյարդաբանական վնասման։ ՏԻԳ-ով հիվանդների 1/3-ը նորից ունենում է ՏԻԳ, իսկ ևս 1/3-ւ հետագայում ունենում է իշեմիկ կաթված։ Այլ աղբյուրներ ցիտում են, որ ՏԻԳ-ով հիվանդների 10%-ի մոտ զարգանում է կաթված 90 օրվա ընթացքում, որոնցից կեսի մոտ դա կզարգանա ՏԻԳ-ից հետո երկու օրվա ընթացքում[35]։ ՏԻԳ-ից հետո կաթվածի ռիսկը կարելի է կանխատեսել, օգտագործելով ABCD² սանդղակը։ ABCD² սանդղակը ունի մեկ սահմանափակում՝ այն չի կարողանում կանխատեսել քնային զարկերակի ստենոզի աստիճանը, ինչը ՏԻԳ-ով հիվանդների մոտ կաթվածի ամենամեծ պատճառն է։ Հիվանդի տարիքը ամենահուսալի ռիսկի գործոնն է քնային զարկերակի ստենոզի աստիճանը կանխատեսելու համար[36]։

Համաճարակաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելնելով ՏԻԳ ախտորոշման դժվարությունից, նրա ոչ սպեցիֆիկ ախտանիշներից, նմանակող հիվանդությունների առկայությունից՝ հիվանդության հստակ տարածվածությունը անհայտ է։ Ներկայումս ընդունված է, որ ԱՄՆ-ում մոտ 200,000-500,000 դեպքեր են լինում տարեկան՝ ըստ ամերիկյան սրտի ասոցացիայի[14]։ ՏԻԳ տենդենցները նման են կաթվածին։ Տենդենցները տարբերվում են կախված տարիքից, ռասայից/էթնիկ խմբից[14][37][38]։ Կապ ունեցող ռիսկի գործոններից են 60 կամ ավելի մեծ տարիքը, արյան սիստոլիկ 140 և ավել, դիաստոլիկ 90 և ավել ճնշումը, կոմորբիդ հիվանդությունները (շաքարային դիաբետ, հիպերտենզիա, աթերոսկլերոզ, նախասրտերի ֆիբրիլյացիա)։ Ենթադրվում է, որ կաթվածների 15-30%-ը ունենում է իրանցից առաջ տրանզիտոր իշեմիկ գրոհ[38][39][40]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.sciencedaily.com/releases/2011/11/111110191946.htm
  2. 2,0 2,1 2,2 Easton, JD; Saver, JL; Albers, GW; Alberts, MJ; Chaturvedi, S; Feldmann, E; Hatsukami, TS; Higashida, RT; Johnston, SC; Kidwell, CS; Lutsep, HL; Miller, E; Sacco, RL; American Heart Association; American Stroke Association Stroke Council; Council on Cardiovascular Surgery and Anesthesia; Council on Cardiovascular Radiology and Intervention; Council on Cardiovascular Nursing; Interdisciplinary Council on Peripheral Vascular Disease (June 2009). «Definition and evaluation of transient ischemic attack: a scientific statement for healthcare professionals from the American Heart Association/American Stroke Association Stroke Council; Council on Cardiovascular Surgery and Anesthesia; Council on Cardiovascular Radiology and Intervention; Council on Cardiovascular Nursing; and the Interdisciplinary Council on Peripheral Vascular Disease. The American Academy of Neurology affirms the value of this statement as an educational tool for neurologists». Stroke: A Journal of Cerebral Circulation. 40 (6): 2276–93. doi:10.1161/strokeaha.108.192218. PMID 19423857.
  3. Ferro, J. M.; Falcão, I.; Rodrigues, G.; Canhao, P.; Melo, T.P.; Oliveira, V.; Pinto, A.N.; Crespo, M.; Salgado, A.V.; և այլք: (1996). «Diagnosis of transient ischemic attack by the nonneurologist. A validation study». Stroke. 27 (12): 2225–9. doi:10.1161/01.STR.27.12.2225. PMID 8969785.(չաշխատող հղում)
  4. Coutts, S. B.; Hill, M. D.; Simon, J. E.; Sohn, C. -H.; Scott, J. N.; Demchuk, A. M.; Vision Study Group; և այլք: (2005). «Silent ischemia in minor stroke and TIA patients identified on MR imaging». Neurology. 65 (4): 513–7. doi:10.1212/01.WNL.0000169031.39264.ff. PMID 16116107.
  5. 5,0 5,1 5,2 Panuganti KK, Chan J. Transient Ischemic Attack. [Updated 2017 Oct 6]. In: StatPearls [Internet]. Treasure Island (FL): StatPearls Publishing; 2017 Jun-. Available from: https://www.ncbi.nlm.nih.gov/books/NBK459143/
  6. Amort M, Fluri F, Schäfer J, և այլք: (2011). «Transient ischemic attack versus transient ischemic attack mimics: frequency, clinical characteristics and outcome» (PDF). Cerebrovasc Dis. 32 (1): 57–64. doi:10.1159/000327034. PMID 21613786.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 7,8 Simmons B, Cirignano B, Gadegbeku A (Sep 2012). «Transient Ischemic Attack: Part I. Diagnosis and Evaluation». Am Fam Physician. 86 (6): 521–526.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  8. «Transient Ischemic Attack». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 29-ին.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 Easton JD, Saver JL, Albers GW, և այլք: (2009). «Definition and evaluation of transient ischemic attack». Stroke. 40 (6): 2276–2293. doi:10.1161/strokeaha.108.192218. PMID 19423857.
  10. Shah SH, Saver JL, Kidwell CS, Albers GW, Rothwell PM, Ay H, Koroshetz WJ, Inatomi Y, Uchino M, Demchuk AM, Coutts SB, Purroy F, Alvarez-Sabin JS, Sander D, Sander K, Restrepo L, Wityk RJ, Marx JJ, Easton JD (2007). «A multicenter pooled, patient-level data analysis of diffusion-weighted MRI in TIA patients». Stroke. 38: 463.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  11. 11,00 11,01 11,02 11,03 11,04 11,05 11,06 11,07 11,08 11,09 11,10 11,11 11,12 Smith WS, Johnston S, Hemphill J, III. Cerebrovascular Diseases. In: Kasper D, Fauci A, Hauser S, Longo D, Jameson J, Loscalzo J. eds. Harrison's Principles of Internal Medicine, 19e New York, NY: McGraw-Hill; 2014.
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 12,5 Kim JS, Caplan LR, Wong KS: Intracranial Atherosclerosis: Pathophysiology, Diagnosis and Treatment. Front Neurol Neurosci. Basel, Karger, 2016; 40: 58-71 (DOI:10.1159/000448302).
  13. 13,0 13,1 Boehme AK, Esenwa C, Elkind MSV. Stroke Risk Factors, Genetics, and Prevention. Stroke Compendium Circulation Research. 2017;120 (3):472-495. https://doi.org/10.1161/CIRCRESAHA.116.308398
  14. 14,0 14,1 14,2 Easton JD, Saver JL, Albers GW, Alberts MJ, Chaturvedi S, Feldmann E, Hatsukami TS, Higashida RT, Johnston SC, Kidwell CS, Lutsep HL, Miller E, Sacco RL (Jun 2009). «Definition and evaluation of transient ischemic attack». Stroke. 40 (6): 2276–93. doi:10.1161/strokeaha.108.192218. PMID 19423857.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  15. 15,0 15,1 15,2 Adams HP Jr, del Zoppo G, Alberts MJ, և այլք: (2007). «"Guidelines for the early management of adults with ischemic stroke " a guideline from the American Heart Association/American Stroke Association Stroke Council, Clinical Cardiology Council, Cardiovascular Radiology and Intervention Council, and the Atherosclerotic Peripheral Vascular Disease and Quality of Care Outcomes in Research Interdisciplinary Working Groups: the American Academy of Neurology affirms the value of this guideline as an educational tool for neurologists [published corrections appear in Stroke. 2007;38(9) e96, and Stroke. 2007;38(6) e38]». Stroke. 38 (5): 1655–1711. doi:10.1161/strokeaha.107.181486. PMID 17431204.
  16. Redgrave JN, Coutts SB, Schulz UG, Briley D, Rothwell PM (2007). «Systematic review of associations between the presence of acute ischemic lesions on diffusion-weighted imaging and clinical predictors of early stroke risk after transient ischemic attack». Stroke. 38 (5): 1482–1488. doi:10.1161/strokeaha.106.477380. PMID 17379821.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  17. 17,0 17,1 «Final Recommendation Statement: Carotid Artery Stenosis: Screening - US Preventive Services Task Force». www.uspreventiveservicestaskforce.org (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 13-ին.
  18. 18,0 18,1 «Transient ischaemic attack (TIA) - Prevention - NHS Choices». Nhs.uk. 2014 թ․ հոկտեմբերի 15. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 19-ին.
  19. Mohan, Keerthi M.; Wolfe, Charles D. A.; Rudd, Anthony G.; Heuschmann, Peter U.; Kolominsky-Rabas, Peter L.; Grieve, Andrew P. (May 2011). «Risk and cumulative risk of stroke recurrence: a systematic review and meta-analysis». Stroke. 42 (5): 1489–1494. doi:10.1161/STROKEAHA.110.602615. ISSN 1524-4628. PMID 21454819.
  20. Lawrence, Maggie; Pringle, Jan; Kerr, Susan; Booth, Joanne; Govan, Lindsay; Roberts, Nicola J. (2015). «Multimodal secondary prevention behavioral interventions for TIA and stroke: a systematic review and meta-analysis». PLOS ONE. 10 (3): e0120902. Bibcode:2015PLoSO..1020902L. doi:10.1371/journal.pone.0120902. ISSN 1932-6203. PMC 4368743. PMID 25793643.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  21. 21,00 21,01 21,02 21,03 21,04 21,05 21,06 21,07 21,08 21,09 21,10 21,11 21,12 21,13 21,14 21,15 21,16 Kernan, Walter N.; Ovbiagele, Bruce; Black, Henry R.; Bravata, Dawn M.; Chimowitz, Marc I.; Ezekowitz, Michael D.; Fang, Margaret C.; Fisher, Marc; Furie, Karen L. (2014 թ․ հունվարի 1). «Guidelines for the Prevention of Stroke in Patients With Stroke and Transient Ischemic Attack: A Guideline for Healthcare Professionals From the American Heart Association/American Stroke Association». Stroke (անգլերեն). 45 (7): 2160–236. doi:10.1161/STR.0000000000000024. ISSN 0039-2499. PMID 24788967.
  22. 22,0 22,1 Hao, Qiukui; Tampi, Malavika; O’Donnell, Martin; Foroutan, Farid; Siemieniuk, Reed AC; Guyatt, Gordon (2018 թ․ դեկտեմբերի 18). «Clopidogrel plus aspirin versus aspirin alone for acute minor ischaemic stroke or high risk transient ischaemic attack: systematic review and meta-analysis». BMJ. 363: k5108. doi:10.1136/bmj.k5108. PMC 6298178. PMID 30563866.
  23. Rothwell, Peter M; Algra, Ale; Chen, Zhengming; Diener, Hans-Christoph; Norrving, Bo; Mehta, Ziyah (2016 թ․ հուլիսի 23). «Effects of aspirin on risk and severity of early recurrent stroke after transient ischaemic attack and ischaemic stroke: time-course analysis of randomised trials». The Lancet. 388 (10042): 365–375. doi:10.1016/S0140-6736(16)30468-8. PMC 5321490. PMID 27209146.
  24. 24,0 24,1 López-López, José A.; Sterne, Jonathan A. C.; Thom, Howard H. Z.; Higgins, Julian P. T.; Hingorani, Aroon D.; Okoli, George N.; Davies, Philippa A.; Bodalia, Pritesh N.; Bryden, Peter A. (2017 թ․ նոյեմբերի 28). «Oral anticoagulants for prevention of stroke in atrial fibrillation: systematic review, network meta-analysis, and cost effectiveness analysis». BMJ (անգլերեն). 359: j5058. doi:10.1136/bmj.j5058. ISSN 0959-8138. PMC 5704695. PMID 29183961.
  25. Shoamanesh, Ashkan; Charidimou, Andreas; Sharma, Mukul; Hart, Robert G. (2017 թ․ դեկտեմբերի 1). «Should Patients With Ischemic Stroke or Transient Ischemic Attack With Atrial Fibrillation and Microbleeds Be Anticoagulated?». Stroke (անգլերեն). 48 (12): 3408–3412. doi:10.1161/STROKEAHA.117.018467. ISSN 0039-2499. PMID 29114097.
  26. Proietti, Marco; Romanazzi, Imma; Romiti, Giulio Francesco; Farcomeni, Alessio; Lip, Gregory Y. H. (2017 թ․ հունվարի 1). «Real-World Use of Apixaban for Stroke Prevention in Atrial Fibrillation: A Systematic Review and Meta-Analysis». Stroke (անգլերեն). 49 (1): 98–106. doi:10.1161/STROKEAHA.117.018395. ISSN 0039-2499. PMID 29167388.
  27. Reboussin, David M.; Allen, Norrina B.; Griswold, Michael E.; Guallar, Eliseo; Hong, Yuling; Lackland, Daniel T.; Miller, Edgar (Pete) R.; Polonsky, Tamar; Thompson-Paul, Angela M. (2017 թ․ նոյեմբերի 13). «Systematic Review for the 2017 ACC/AHA/AAPA/ABC/ACPM/AGS/APhA/ASH/ASPC/NMA/PCNA Guideline for the Prevention, Detection, Evaluation, and Management of High Blood Pressure in Adults: A Report of the American College of Cardiology/American Heart Association Task Force on Clinical Practice Guidelines». Journal of the American College of Cardiology. 71 (19): 2176–2198. doi:10.1016/j.jacc.2017.11.004. PMID 29146534.
  28. Katsanos, Aristeidis H.; Filippatou, Angeliki; Manios, Efstathios; Deftereos, Spyridon; Parissis, John; Frogoudaki, Alexandra; Vrettou, Agathi-Rosa; Ikonomidis, Ignatios; Pikilidou, Maria (2017 թ․ հունվարի 1). «Blood Pressure Reduction and Secondary Stroke PreventionNovelty and Significance: A Systematic Review and Metaregression Analysis of Randomized Clinical Trials». Hypertension (անգլերեն). 69 (1): 171–179. doi:10.1161/HYPERTENSIONAHA.116.08485. ISSN 0194-911X. PMID 27802419.
  29. Manktelow, Bradley N; Potter, John F (2009 թ․ հուլիսի 8). «Interventions in the management of serum lipids for preventing stroke recurrence. Cochrane Database of Systematic Reviews». Cochrane Database of Systematic Reviews (անգլերեն) (3): CD002091. doi:10.1002/14651858.cd002091.pub2. PMC 6664829. PMID 19588332.
  30. Cheng, Suk F.; Brown, Martin M. (2017 թ․ մարտի 1). «Contemporary medical therapies of atherosclerotic carotid artery disease» (PDF). Seminars in Vascular Surgery. Evolution of Carotid Atherosclerotic Disease Therapies. 30 (1): 8–16. doi:10.1053/j.semvascsurg.2017.04.005. PMID 28818261.
  31. O’Regan, Christopher; Wu, Ping; Arora, Paul; Perri, Dan; Mills, Edward J. (2008). «Statin Therapy in Stroke Prevention: A Meta-analysis Involving 121,000 Patients». The American Journal of Medicine (English). 121 (1): 24–33. doi:10.1016/j.amjmed.2007.06.033. ISSN 0002-9343. PMID 18187070.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  32. 32,0 32,1 Castilla-Guerra, Luis; Fernandez-Moreno, María del Carmen; Leon-Jimenez, David; Carmona-Nimo, Eduardo (2017 թ․ սեպտեմբերի 20). «Antidiabetic drugs and stroke risk. Current evidence». European Journal of Internal Medicine. 48: 1–5. doi:10.1016/j.ejim.2017.09.019. PMID 28939005.
  33. 33,0 33,1 33,2 33,3 Orrapin, Saritphat; Rerkasem, Kittipan (2017 թ․ հունիսի 7). «Carotid endarterectomy for symptomatic carotid stenosis». The Cochrane Database of Systematic Reviews. 6: CD001081. doi:10.1002/14651858.CD001081.pub3. ISSN 1469-493X. PMC 6481587. PMID 28590505.
  34. 34,0 34,1 Bonati, Leo H.; Lyrer, Philippe; Ederle, Jörg; Featherstone, Roland; Brown, Martin M. (2012 թ․ սեպտեմբերի 12). «Percutaneous transluminal balloon angioplasty and stenting for carotid artery stenosis». The Cochrane Database of Systematic Reviews (9): CD000515. doi:10.1002/14651858.CD000515.pub4. ISSN 1469-493X. PMID 22972047.
  35. «What is TIA?». Stroke.org. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 19-ին.
  36. Mannu, G. S., Kyu, M. M., Bettencourt-Silva, J. H., Loke, Y. K., Clark, A. B., Metcalf, A. K., Potter, J. F. and Myint, P. K. (2015), Age but not ABCD2 score predicts any level of carotid stenosis in either symptomatic or asymptomatic side in transient ischaemic attack. Int J Clin Pract, 69: 948–956. doi:10.1111/ijcp.12637
  37. Ramirez Lucas, Kim-Tenser May A., Sanossian Nerses, Cen Steven, Wen Ge, He Shuhan, Mack William J., Towfighi Amytis (2016). «Trends in Transient Ischemic Attack Hospitalizations in the United States». Journal of the American Heart Association. 5 (9): e004026. doi:10.1161/jaha.116.004026. PMC 5079046. PMID 27664805.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  38. 38,0 38,1 Panuganti KK, Chan J. Transient Ischemic Attack. [Updated 2017 Oct 6]. In: StatPearls [Internet]. Treasure Island (FL): StatPearls Publishing; 2017 Jun-. Available from: https://www.ncbi.nlm.nih.gov/books/NBK459143/
  39. Simmons BB, Cirignano B, Gadegbeku AB (Sep 2012). «Transient ischemic attack: Part I. Diagnosis and evaluation». Am Fam Physician. 86 (6): 521–6. PMID 23062043.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  40. Wheatley Matthew A., Ross Michael A. (2017). «Care of Neurologic Conditions in an Observation Unit». Emergency Medicine Clinics of North America. 35 (3): 603–623. doi:10.1016/j.emc.2017.03.007. PMID 28711127.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տրանզիտոր իշեմիկ գրոհ» հոդվածին։