Տիրամայրը ձկան հետ
Տիրամայրը ձկան հետ | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ռաֆայել Սանտի |
տարի | 1510[1] |
բարձրություն | 215 սանտիմետր[1] |
լայնություն | 158 սանտիմետր[1] |
ստեղծման երկիր | Իտալիա |
ուղղություն | Բարձր վերածնունդ |
ժանր | հոգևոր արվեստ |
նյութ | յուղաներկ, transferred on canvas? և փայտե տախտակ |
գտնվում է | Պրադո թանգարան[1] |
հավաքածու | Պրադո թանգարան[1] |
հիմնական թեմա | Աստվածամայրն ու Որդին |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ | |
Madonna of the Fish by Raffaello Sanzio Վիքիպահեստում |
«Տիրամայրը ձկան հետ» (իտալ.՝ Madonna del Pesce), Ռաֆայելի տիրամայրերից, նկարված նկարչի և իր աշակերտներների կողմից 1513-1514 թվականներին, մաներիզմի դարաշրջանի եզրին[2]։
Նկարագրություն և մեկնաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կտավի կենտրոնում Մարիամ Աստվածածինն է, ով նստած է բարձր գահին, ծնկերին պահում է երեխա Քրիստոսին։ Գահից աջ` առյուծի, իր գլխավոր խորհրդանիշի հետ, կարդինալի հանդերձով Սուրբ Հիերոնիմոսն է։ Հիերոնիմոսը կարդում է Վուլգաթան` Աստվածաշնչի լատիներեն թարգմանությունը։ Մյուս կողմից` Արխանգել Ռաֆաիլը Մարիամին և Քրիստոսին ներկայացնում է երիտասարդ Թովմային, ով ձեռքին ձուկ է պահել։
Կտավի սյուժեն համապատասխանում է Հին Կտակարանի` Թովմայի մասին պատմության սյուժեին, ով ձկան շնորհիվ բուժել էր իր կույր հորը[3]։ Քրիստոնեական աստվածաբանության մեջ Թովմայի ձուկ բռնելը խորհրդանշական կերպով մեկնաբանում են որպես իր տեսակի մկրտություն։
Գույնի օգտագործումը և արհեստագործական կոմպոզիցիան, որի տեսանելի պարզության հետևում թաքնված է եռանկյունաձև, ուղղանկյուն և անկյունագծային բարդ կառուցվածքը, որը հիշեցնում է Ռաֆայելի «Էլիոդորի արտաքսումը» ֆրեսկոն[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կտավը ստեղծվել է Ջերոնիմո դել Դոսեյի պատվերով` Սան Դոմենիկո Մաջորե (Նեապոլ) եկեղեցում սբ. Ռոզալիի կապելլայի համար։
XVII դարում հերցոգ Մեդինա Սիդոնիան, Նեապոլի ապագա վիցե-թագավորը, այն ձեռք է բերել Իսպանիայի թագավոր Ֆիլիպ IV-ի (1605-1665) համար։ Որոշ ժամանակ կտավը գտնվել է Մադրիդում գտնվող Ալկասար պալատի մատուռում, իսկ 1645 թվականին եղել է Էսկորիալ վանքում։ 1839 թվականից պահվում է Պրադո թանգարանի հավաքածուների մեջ։
Նախապատրաստական նկարներն այս աշխատանքի համար գտնվում են Ուֆֆիցի պատկերասրահում (Ֆլորենցիա) և Շոտլանդիայի ազգային պատկերասրահում (Էդինբուրգ)[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 https://www.museodelprado.es/en/the-collection/art-work/the-holy-family-with-raphael-tobias-and-saint/aec8373f-f502-4095-9c8f-d61b8b2fffc1
- ↑ 2,0 2,1 2,2 Raphael. The Holy Family with Raphael, Tobias and Saint Jerome, or the Virgin with a Fish. — Museo Nacional del Prado.(անգլ.)
- ↑ «The Madonna Of The Fish». 1912. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 31-ին. (անգլ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|