Վիլյամ Սթայրոն
Վիլյամ Սթայրոն անգլ.՝ William Styron | |
---|---|
Ծնվել է | հունիսի 11, 1925[1][2][3][…] |
Ծննդավայր | Նյուփորտ Նյուս, Վիրջինիա, ԱՄՆ |
Վախճանվել է | նոյեմբերի 1, 2006[4][1][2][…] (81 տարեկան) |
Վախճանի վայր | Մարթաս Վինյարդ, Դյուկս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[5][6] |
Մասնագիտություն | գրող, ռազմական գործիչ և վիպասան |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Դյուքի համալսարան (1947), Դեվեդսոն քոլեջ, Warwick High School? և Christchurch School? |
Ժանրեր | դրամա, ինքնակենսագրություն, գրաքննադատություն, script?[7][8] և էսսե |
Ուշագրավ աշխատանքներ | Sophie's Choice? և Darkness Visible? |
Անդամակցություն | Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Fellowship of Southern Writers? |
Պարգևներ | |
Զավակներ | Susanna Styron? և Alexandra Styron? |
Ներշնչվել է
| |
William Styron Վիքիպահեստում |
Վիլյամ Սթայրոն (անգլ.՝ William Styron, հունիսի 11, 1925[1][2][3][…], Նյուփորտ Նյուս, Վիրջինիա, ԱՄՆ - նոյեմբերի 1, 2006[4][1][2][…], Մարթաս Վինյարդ, Դյուկս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[5][6]), ամերիկացի գրող, մի շարք հեղինակավոր գրական պարգևների, այդ թվում՝ Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր[13]։ Ամենահայտնի երկերն են «Պառկիր խավարում» («Lie Down in Darkness»), «Նաթ Թրնըրի խոստովանությունները» («The Confessions of Nat Turner») և «Սոֆիի ընտրությունը» («Sophie's Choice»)[14] վեպերը, «Տեսանելի խավար» («Darkness Visible») հիշողությունների գիրքը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Փոլին Մարգրեթի ու Վիլյամ Քլարք Սթայրոնի որդին[15]՝ ապագա գրողը, ծնվել է Վիրջինիա նահանգի Նյուփորթ Նյուզ քաղաքի պատմական շրջանում՝ Հիլտոն Վիլիջում[16]։ Հասակ է առել Հարավում և խորամուխ է եղել նրա պատմության մեջ։ Վիլյամի ծննդավայրից հարյուր կիլոմետրից էլ պակաս հեռավորության վրա է գտնվում այն վայրը, որտեղ ծավալվել են Նաթ Թրնըրի գլխավորած ստրուկների ապստամբության իրադարձությունները, իրադարձություններ, որոնք նա տարիներ անց արտացոլել է բուռն վեճերի առիթ տված իր նշանավոր վեպում։
Քրայստչըրչի դպրոցն[17] ու քոլեջ ընդունվելուն նախապատրաստող կրթօջախն ավարտելուց հետո Սթայրոնն ընդունվել է Դեյվիդսոն քոլեջ[18], անդամակցել Phi Delta Theta կրթական եղբայրությանը։ Պատանության տարիներին շատ է ընթերցել, և Հարավի գրողներից նրա վրա խոր ազդեցություն են գործել հատկապես Ֆոլքներն ու Թոմաս Վուլֆը[18]։ 1943 թվականից ուսումը շարունակել է Դյուք համալսարանում, ընդգրկվել U.S. Navy and Marine Corps V-12 ծրագրում, որի նպատակն էր արագացված կարգով, քաղաքացիական մասնագիտությանը զուգընթաց, բանակի ու նավատորմի սպայի մասնագիտություն տալ ներգրավված երիտասարդներին։ Համալսարանում սովորելու տարիներին՝ 1944-1946 թվականների միջակայքում Սթայրոնն իր առաջին պատմվածքներն է հրատարակել բուհի գրական ամսագրում[19]։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին ծառայել է բանակում, այնուհետև՝ 1947 թվականին ավարտել է Դյուքի համալսարանը՝ ստանալով անգլերենի և գեղարվեստի բակալավրի որակավորում[19]։ Ոչ տևական մի ժամանակամիջոց McGraw-Hill հրատարակչատանն աշխատելուց հետո ամբողջովին նվիրվել է գրական աշխատանքի։ 1951 թվականին լույս է ընծայել իր առաջին վեպը՝ «Պառկի'ր խավարում» («Lie Down in Darkness»)-ը, որն արժանացել է գրաքննադատների ու ընթերցողների ջերմ ընդունելությանը, ինչպես նաև՝ Rome Prize մրցանակի՝ Հռոմի ամերիկյան ակադեմիայի և արվեստների ու գրականության ամերիկյան ակադեմիայի կողմից։
1950-ական թվականների սկզբներին ապրել է Եվրոպայում, որտեղ 1953 թվականին նաև նրա եռանդուն ջանքերով հիմնադրվել է Paris Review ամսագիրը[18]։
1967 թվականին լույս է տեսել Սթայրոնի «Նաթ Թրնըրի խոստովանությունները» (The Confessions of Nat Turner) վեպը՝ տեղիք տալով բուռն բանավեճերի և գրողին բերելով Պուլիտցերյան մրցանակ[20],: Վեպը հետագայում բազմիցս վերահրատարակվել է, թարգմանվել ու լույս ընծայվել ևս քսան լեզուներով[21]։ Գլխավոր հերոսը՝ ստրուկների ապստամբության առաջնորդ Նաթ Թրնըրը, պատկերված է իբրև բոլոր սպիտակամորթների նկատմամբ ատելությամբ լցված անձնավորություն, նաև կրոնական ֆանատիկոս, որին հետապնդում են 18-ամյա ճերմակամորթ գեղեցկուհի Մարգրեթին բռնաբարելու տեսիլքները (նա ի վերջո սպանում է աղջկան)։ Սևամորթ գրողները սուր քննադատության են ենթարկել վեպը, գրողին մեղադրել ռասիզմի, պատմական փաստերն անտեսելու մեջ։ ԽՍՀՄ-ում այդ երկը երկար տարներ չի հրատարակվել, իսկ «Литературная газета»-ն տպագրել է մարքսիստ Հերբերտ Ապտեկերի գրախոսությունը, որտեղ Սթայրոնը մեղադրվում է «ժողովրդական հերոսի կերպարը» աղավաղելու մեջ[22]։
Ոչ միանշանակ արձագանք է առաջ բերել (այս անգամ արդեն հրեաների շրջանում) գրողի հաջորդ խոշոր երկը ևս՝ «Սոֆիի ընտրությունը» վեպը (1979 թ.), որտեղ պատմվում է ֆաշիստական համակենտրոնացման ճամբարի տառապանքների բովով անցած ու ողջ մնացած երիտասարդ մի լեհուհու մասին[21], ում հրեա սիրեկանը մեղադրում է, թե ինչո՝ւ է ողջ մնացել։ 1983 թվականին այդ վեպն էկրանավորվել է, և գլխավոր հերոսուհու՝ Սոֆիի դերը լավագույնս կատարելու համար Մերիլ Սթրիփն արժանացել է «Օսկար» կինոմրցանակի։ Էկրանավորվել է նաև Սթայրոնի «Shadrach» պատմվածքը (1998 թվականին. ի դեպ, ֆիլմի ռեժիսորներից մեկը գրողի դուստրն է՝ Սյուզաննա Սթայրոնը)։ Հիշատակման է արժանի նաև այն փաստը, որ «Սոֆիի ընտրությունը» վեպի հիման վրա գրվել է օպերա, որը ներկայացվել է Լոնդոնի Քովենտ Գարդենում, Բեռլինի Deutsche Oper-ում, Վաշինգտոնի Ազգային օպերայում[14]։
Սթայրոնի վերջին վեպը՝ «Մարտիկի ուղին», որի վրա նա ընդհատումներով աշխատել է շուրջ տասը տարի, լույս է տեսել 2001 թվականին[21]։
Համբավավոր գրողը մահացել է 2006 թվականի նոյեմբերի 1-ին՝ 81 տարեկան հասակում։ Հուղարկավորվել է Մասաչուսեթս նահանգի Դյուքս գավառի Վայնյարդ Հեյվն քաղաքի Վեստ Չոփ գերեզմանատանը[23]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պուլիտցերյան մրցանակից և Rome Prize-ից բացի, Վիլյամ Սթայրոնին շնորհվել են՝
Սենթ Լուիսի գրական մրցանակ՝ Սենթ Լուիսի գրադարանների ընկերակցության կողմից[24][25]
William Dean Howells Medal
Prix mondial Cino Del Duca
Ֆրանսիայի Հանրապետության «Պատվո լեգեոնի» շքանշան և այդ շքանշանի սպայի կոչում[26][27]։
Ֆիցջերալդ մրցանակ՝ Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ՝ այդ առթիվ կազմակերպված գրական փառատոնի շրջանակում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.nytimes.com/2006/11/01/books/01cnd-styron.html?ref=books
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.boston.com/bostonglobe/regional_editions/globe_west/west/waltham/
- ↑ 6,0 6,1 6,2 http://query.nytimes.com/gst/fullpage.html?res=990DEEDC133FF931A35752C1A9609C8B63
- ↑ http://www.cduniverse.com/productinfo.asp?pid=9013683
- ↑ http://www.jonathanrosenbaum.net/2013/01/william-styron-vs-richard-burton-viewed-posthumously/
- ↑ https://www.nationalbook.org/books/sophies-choice/
- ↑ William Styron - Living Legends — Library of Congress.
- ↑ Library of Congress to Honor "Living Legends" — Library of Congress, 2000.
- ↑ http://www.fondation-del-duca.fr/prix-mondial
- ↑ Christopher Lehmann-Haupt (2006 թ․ նոյեմբերի 2). «William Styron, Novelist, Dies at 81». The New York Times.
- ↑ 14,0 14,1 Kozinn, Allan (2009 թ․ մայիսի 19). «Nicholas Maw, British Composer, Is Dead at 73». The New York Times. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ https://www.nytimes.com/2006/11/02/books/02styron.html
- ↑ The Return of a Village Histon'S Boosters See Potential In Its Quaint Wwi Structures
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 16-ին.
- ↑ 18,0 18,1 18,2 Eric Homberger. «Obituary: William Styron». the Guardian. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ 19,0 19,1 «William Styron Papers, 1855-2007 and undated». Rubenstein Library, Duke University.
- ↑ Confessions of Nat Turner, Amazon.com
- ↑ 21,0 21,1 21,2 Ъ-Газета - Умер Уильям Стайрон
- ↑ Мельников Н. Бунтующий человек Уильяма Стайрона // Иностранная литература, 2006, № 4.
- ↑ «William Styron Find A Grave». Findagrave.com. Վերցված է 2011 թ․ հունիսի 18-ին.
- ↑ «Website of St. Louis Literary Award». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 16-ին.
- ↑ Saint Louis University Library Associates. «Recipients of the Saint Louis Literary Award». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ «William Styron, Pulitzer Prize-Winning Author». ShopHiltonVillage.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «Lifetime Honors - National Medal of Arts». Nea.gov. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 18-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Kenneth S. Greenberg, ed. Nat Turner: A Slave Rebellion in History and Memory, New York: Oxford University Press, 2003. xix + 289 pp., 978-0-19-513404-9 (cloth); 978-0-19-517756-5 (paper).
- James L. W. West III [editor], Conversations with William Styron, Jackson, MS: University of Mississippi Press, 1985. 0-87805-260-7.
- James L. W. West III, William Styron: A Life, New York: Random House, 1998. 0-679-41054-6
- A Conversation with William Styron Արխիվացված 2015-09-07 Wayback Machine on-line reprint of interview published in Humanities, 18,3 (1997),
- Michael Lackey, "The Theology of Nazi Anti-Semitism in William Styron's Sophie's Choice," Lit: Literature Interpretation Theory, 22,4 (2011), 277-300.
- KCRW Bookworm Interview Արխիվացված 2012-11-14 Wayback Machine
- A memoir of life with Styron by his writer daughter, Alexandra Styron.
- Stuart Wright Collection: William Styron Papers (#1169-011), East Carolina Manuscript Collection, J. Y. Joyner Library, East Carolina University
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Peter Matthiessen and George Plimpton (Spring 1954). «William Styron, The Art of Fiction No. 5». The Paris Review.
- George Plimpton (Spring 1999). «William Styron, The Art of Fiction No. 156». The Paris Review.
- James Campbell, "Tidewater traumas", The Guardian Unlimited website
- Վիլյամ Սթայրոն Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլյամ Սթայրոն» հոդվածին։ |
|
- Հունիսի 11 ծնունդներ
- 1925 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Նոյեմբերի 1 մահեր
- 2006 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ամերիկացի գրողներ
- Պուլիցերյան մրցանակակիրներ
- 20-րդ դարի ամերիկացի վիպասաններ
- 21-րդ դարի ամերիկացի վիպասաններ
- 20-րդ դարի վիպասաններ
- Թոքաբորբից մահացածներ
- Ամերիկացի տղամարդ վիպասաններ
- Պատվո լեգեոնի շքանշանի սպաներ
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ գրողներ