Դևիդսոնի քոլեջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դևիդսոնի քոլեջ
Изображение логотипа
Տեսակliberal arts college in the United States? և մասնավոր ոչ առևտրային կրթական հաստատություն
ԿարգախոսLet Learning Be Cherished Where Liberty Has Arisen և Alenda Lux Ubi Orta Libertas
Հիմնադրված է1837
Անվանված էWilliam Lee Davidson?
Ընդհանուր անձնակազմ927 մարդ (սեպտեմբեր 2020)[1]
ԱնդամակցությունԱմերիկյան քոլեջների և համալսարանների ասոցիացիա[2], Կրթության ամերիկյան խորհուրդ[3], National Humanities Alliance?[4] և Հետազոտական գրադարանների կենտրոն[5]
Երկիր ԱՄՆ[6]
ՏեղագրությունDavidson?
Հասցե102 N. Main Street, Davidson, NC, 28035[1]
Կայքdavidson.edu(անգլ.)
Դևիդսոնի քոլեջ (ԱՄՆ)##
Դևիդսոնի քոլեջ (ԱՄՆ)
Դևիդսոնի քոլեջ, ԱՄՆ
 Davidson College Վիքիպահեստում

Դևիդսոնի քոլեջ (անգլ.՝ Davidson College), մասնավոր համալսարան ԱՄՆՀյուսիսային Կարոլինա նահանգի Դևիդսոն քաղաքում։

Գլխավոր մասնաշենքը գտնվում է քաղաքում, լրացուցիչը՝ Նորման լճի ափին։ Քոլեջը հիմնվել է 1837 թվականին և ամենապահանջվածներից մեկն է[7] և ԱՄՆ-ի հնագույն հումանիտար բուհերից մեկը[8]։ Համալսարանում սովորում է ԱՄՆ-ի 47 նահանգից և աշխարհի 40 երկրներից եկած մոտ 2000 ուսանող-բակալավրներ։ Քոլեջի 23 շրջանավարտներ հետագայում դարձել են Ռոդսի կրթաթոշակառուներ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չամբերս բիլդինգ, Դևիդսոն քոլեջ

Դևիդսոնի քոլեջը հիմնադրվել է Կոնկորդ երեցի կողմից 1837 թվականին՝ ԱՄՆ-ի Անկախության պատերազմի մասնակից, գեներալ Ուիլյամ Լի Դևիդսոնին պատկանող հողամասի վրա, որի անունով էլ կոչվել է բուհը։ 1856 թվականին Մաքսվել Չամբերսը քոլեջին նվիրաբերել է 250 000 դոլլար։ Գլխավոր ակադեմիական շենքն առ այսօր կրում է «Չամբերս» անվանումը։ 1972 թվականին Դևիդսոնի հոգաբարձուների խորհուրդը որոշել է հաստատել կանանց՝ որպես մշտական ուսանողներ, քոլեջ գնալու իրավունքը՝ հավակնելով ստանալ բակալավրի աստիճան։ Կանայք Դևիդսոնին գործնականորեն այցելել են հիմնադրման առաջին իսկ տարիներից, սակայն չեն կարողացել ստանալ գիտական աստիճան։ Առաջին կինը, որը ստացել է դիպլոմ, եղել է Մարիանա Վուդվարդը (1973)։ 2007 թվականին քոլեջը հայտարարեց ուսանողներին ֆինանսական աջակցության համար նախատեսված նոր նախաձեռնության ստեղծման մասին՝ «Davidson Trust»[9]: Այդ պահից սկսած՝ Դևիդսոնը երաշխավորում է, որ յուրաքանչյուր շրջանավարտ իր ստացած բարձրագույն կրթության դիմաց կարող է ավարտել քոլեջը առանց պարտքերի։ Ուսման վարձը հաշվարկվում է երեխաների և ծնողների գույքից և եկամտից։ Այսպիսով՝ ուսանողների ընտանիքները վճարում են միայն այնքան, ինչքան ունակ են վճարել։

Ուսումնական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի աշնանային կիսամյակի գրանցման ժամանակ Դևիդսոնը շրջանավարտներից ստացել է 5 700 դիմում։ Դիմորդներից 1066-ը (18.7 %) ընդունվել են։ Քոլեջում շարունակաբար հիմունքներով աշխատում է 170 ուսուցիչ, 96%-ը գիտական դոկտորներ են։

Պատվո օրենսգիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոլոր ուսանողները պարտավոր են պահպանել Պատվո օրենսգիրքը (Honor Code), որը ստորագրվում է ուսուցման սկզբից։ Ըստ օրենսգրքի՝ ուսանողները պարտավոր են զերծ մնալ քննությունների և որևէ այլ ակադեմիական աշխատանք ժամանակ խաբելուց, գողություն կամ կեղծիք կատարելուց, որոնք կապված են ուսումնառության և քոլեջի կյանքի հետ։ Պատվո օրենսգրքի խախտման դեպքում ուսանողները կարող են հեռացվել ուսումնական հաստատությունից։ Այսպիսով՝ Դևիդսոնի ուսանողները գրում են թեստեր և քննություն հանձնում իրենց համար հարմար պահին՝ առանց ուսուցիչների կամ այլ աշխատակիցների հսկողության։ Յուրաքանչյուր գրավոր աշխատանք վավերացված է ուսանողի կողմից, և սա նշանակում է, որ նա չի խախտել Պատվո օրենսգիրքն այս աշխատանքը կատարելիս[10]։

Ուսանողական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դևիդսոնի սպորտային ակումբները ներկայանում են «Wildcats» (հայերեն՝ վայրի կատուներ) անվամբ՝ կարմիր և սև գույների ներքո։ Բոլոր ակումբները, բացի ամերիկյան ֆուտբոլից և ըմբշամարտից, մասնակցում են Ատլանտիկ 10 կոնֆերանսին։ 2018 թվականին բասկետբոլի տղամարդկանց ակումբն առաջին անգամ հաղթել է կոնֆերանսի մրցախաղերին[11]։

Ուսանողական կազմակերպություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնաշենքի գլխավոր ուսանողական թերթը՝ «the Davidsonian»-ը, թողարկվում է շաբաթը մեկ անգամ։ Այն հիմնադրվել է 1914 թվականին և այդ ժամանակվանից յուրաքանչյուր տարի թողարկում է մեկական կոմպլեկտ։ 2007 թվականին Դևիդսոնի գրադարանը «the Davidsonian»-ի նախորդ բոլոր հրատարակությունների համար իրականացրեց թվային արխիվացման նախագիծ։ Դևիդսոնում կան ավելի քան 150 ուսանողական կազմակերպություններ, այդ թվում՝ մշակութային, քաղաքական, կրոնական և հասարակական, ինչպես նաև խմբակներ՝ ըստ հետաքրքրությունների։ Ուսանողական միջոցառումների մեծ մասը հովանավորում է վարչությունը։ Բացի աշնանային և գարնանային կիսամյակներում անցկացվող միջոցառումներից, նրանք կազմակերպում են այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք են «նախաճաշ կեսգիշերին», ֆիլմերի ցուցադրումներ և նորեկ առաջին կուրսեցիներին նվիրված միջոցառումներ։ Համալսարանում կա ութ ազգային եղբայրությունների համակարգ, տեղական չորս կանանց միություններ և կանանց երկու ակումբներ։ Ուսանողուհիների մոտ 55 %-ը և ուսանողների 35 %-ը ընդգրկված են այսպիսի խմբակներում[12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դևիդսոնի քոլեջ» հոդվածին։