Ռիչարդ Եյթս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռիչարդ Եյթս
անգլ.՝ Richard Yates
Ծնվել էփետրվարի 3, 1926(1926-02-03)[1][2][3][…]
ԾննդավայրՅոնկերս, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
Վախճանվել էնոյեմբերի 7, 1992(1992-11-07)[1][2][3][…] (66 տարեկան)
Վախճանի վայրԲիրմինգհեմ
Մասնագիտությունգրող, լրագրող, սցենարիստ և վիպասան
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունAvon Old Farms School?
Ժանրերարձակ
Ուշագրավ աշխատանքներRevolutionary Road?, Eleven Kinds of Loneliness?, The Easter Parade? և Liars in Love?
ԱշխատավայրՀարավային Կալիֆոռնիայի համալսարան, Կոլումբիայի համալսարան, Բոստոնի համալսարան և Վերմոնտի համալսարան
Պարգևներ

Ռիչարդ Եյթս (անգլ.՝ Richard Yates; փետրվարի 3, 1926(1926-02-03)[1][2][3][…], Յոնկերս, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ - նոյեմբերի 7, 1992(1992-11-07)[1][2][3][…], Բիրմինգհեմ)[5],ամերիկացի գրող. Նրա առաջին վեպն է «Փոխությունների ճանապարհ» 1962թ.-ին ազգային գրքի մրցանակաբաշխության եզրափակիչում հաղթող դարձավ, իսկ առաջին պատմվածքների հավաքածուն՝ «Մենակության 11 տիպերը» համեմատում էին Ջեյմս Ջոյսի աշխատանքների հետ։ Այնուամենայնիվ, չնայած քննադատների բարձր գնահատանքին՝ Ռիչարդ Եյթս որպես գրող այդպես էլ չհասավ կոմերցիոն հաջողությունների։ Նրա ճանաչվածությունը փոքր-ինչ ավելացավ լայն հասարակություն մեջ միայն նրա մահից հետո, որը կապված է «Բոստոն Ռեվյու»-ում թողարկված Ստյուարտ Օ'Նանի աղմկահարույց Էսսեի հետ, Բլեյք Բեյլիի հեղինակած կենսագրության (առանձին գրքով) և «Փոխությունների ճանապարհ»-ի էկրանավորման հետ՝ Քեյթ Ուինսլեթի և Լեոնարդո Դի Կապրիոի գլխավոր դերակատարմամբ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիչարդ Եյթսը ծնվել է[6] Նյու Յորք նահանգի Յոնկերս քաղաքում։ Ծնողները ամուսնալուծվել են, երբ Եյթսը երեք տարեկան էր, ամբողջ մանկությունը նա անց է կացրել տեղից տեղ տեղափոխվելով։ Լրագրությամբ և գրականությամբ Եյթսը հետաքրքրվել է հաճախելով տղաների համար նախատեսված «Էյվոն Օլդ Ֆարմս» մասնավոր դպրոց (Էյվոն,Կոնեկտիկուտ նահանգ)։ Էյվոն դպրոցն ավարտելուց հետո` 1944 թվականին զորակոչվել է բանակ, կռվել է հետևակում` Ֆրանսիայում և Բելգիայում, մասնակցել Արդենի գործողությանը, ծառայել է Գերմանիայում։ 1946 թվականին վերադարձել է ԱՄՆ։ Հիմնվել է Նյու Յորքում, որտեղ աշխատել է լրագրող և ճառագիր (ներառյալ սենատոր Ռոբերտ Քենեդիի մոտ)։ Միայն 1961 թվականին, երբ Եյթսը 35 տարեկան էր, հրապարակվեց նրա առաջին գիրքը «Փոփոխության ճանապարհ», որը մեծ հաջողություն ուներ քննադատների մոտ։ Դրա շնորհիվ նա հրավիրվեց դասավանդելու Կոլումբիական համալսարանում, հետագայում նաև դասավանդել է մի շարք համալսարաններում։ 1962 թվականին մոտ վեց ամիս աշխատել է հոլիվուդում Վիլյամ Սթայրոնի «Մտնում ենք խավարի մեջ» վեպի հիման վրա ստեղծված սցենարի վրա, սակայն ֆիլմը չարտադրվեց։ Հուլիսի 8, 1948 թվականին Ռիչարդ Եյթսը ամուսնացել է Շեյլա Բրայանտի հետ, որը բրիտանական դերասան Չարլզ Բրայանտի աղջիկն էր (որը ավելի շատ հայտնի է որպես ռուսական ծագումով ամերիկյան դերասանուհի Ալլա Նազիմովայի քաղաքացիական ամուսին) և իր պաշտոնական կինը Մարջորի Գիլհուլի Բրայանտ։ 1951 թվականին բանակից հաշմանդամության թոշակ ստացավ (երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ձեռք բերած տուբերկուլյոզի հետևանքով)։ Այս ամուսնությունից ունեցել է երկու աղջիկ՝ Շերոնը և Մոնիկան։ 1959 թվականին կինը հեռացավ Եյթսից ձևակերպելով դուստրերի խնամակալությունը։ 1964 թվականից աշխատել է Այովայի համալսարանում, որտեղ նա դասավանդում էր (Iowa Writers' Workshop): 1968 թվականին Ռիչարդը նորից ամուսնացավ, Մարթա Սփերի հետ, նրանց ամուսնությունից ծնվեց ևս մեկ աղջիկ՝ Ջինան։ 1975 թվականին նա նորից բաժանվեց։ 1992 թվականին Ռիչարդ Եյթսը մահացավ Բիրմինգհեմում, Ալաբամա նահանգում թոքերի լայնացումից՝ թեթև վիրահատության բարդությունից։

Ստեղծագործությունը և դրա ազդեցությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Եյթսի գեղարվեստական ստեղծագործությունները համեմատվում են իր կյանքի դրվագների հետ։ Եյթսը ծնվել է 1926 թվականին 1943 թվականին տասնյոթ տարեկան էր ինչպես Ուիլյամ Գրովին՝ «Լավ դպրոց» վեպի գլխավոր հերոսը, իսկ 1955 թվականին Եյթսը քսանինն էր. այնքան, որքան «Փոփոխության ճանապարհ»-ի Ֆրենկ Վիլերը։ Կյանքի մեծ մասը Եյթսի ստեղծագործություները արժանացել են քննադատների գրեթե համընդհանուր գնահատանքին, բայց նրա հրատարակած կոշտ կազմով ոչ մի գիրք չի վաճառվել 20000 օրինակից ավելի։ Գրողի մահից հետո նրա բոլոր վեպերը բազմիցս վերահրատարակվեցին, ընդ որում նրա ժողովրդականությունը բավականին բարձրացավ։ Ժողովրդականության ալիքի աճը, համարվում է Ստյուարտ Օ'Նանի «Ռիչարդ Եյթս։ Ինչպես մեծ գրողը անհանգիստ դարաշրջանում անհետացավ տպագրությունից» էսսեն՝ հրատարակված 1999 թվականին «Բոսթոն Ռեվյու» ամսագրում։ Եյթսի կյանքի և ստեղծագործությունների նկատմամբ հետաքրքրությունների վերածննդի հետ կապված գրող Բլեյք Բեյլին հրապարակեց նրա առաջին մանրամասն կենսագրությունը «Ողբերգական ազնվություն։ Ռիչարդ Եյթսի կյանքը և աշխատանքը» (2003)։ Ռեժիսյոր Սեմ Մենդեսը 2008 թվականին էկրանավորեց «Փոփոխության ճանապարհ»-ը։ Ֆիլմը առաջադրվել է BAFTA ,«Օսկար» և «Ոսկե գլոբուս» մրցանակի։ Ներկայանալով «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությանը որպես լավագույն դերասանուհի՝ Քեյթ Ուինսլեթ իր ելույթում հայտնել է իր երախտագիտությունը Ռիչարդ Եյթսին նման հզոր վեպ գրելու և այդպիսի կանացի ուժեղ կերպար ի ցույց դնելու համար։ Սկսած 1980-ական թվականներից Եյթսի ստեղծագործությունները բազմիցս հիշատակվել են ժողովրդական մշակույթում։ Նրանց կարդում են «Հաննան ու նրա քույրերը» (Վուդի Ալեն 1985թ.,) և «Միայնակ Ջիմը» (Սթիվ Բուշեմի, 2005) ֆիլմերի ինչպես նաև Նիկ Հորնբիի և Թաո Լինի գրքերի, ինքնակենսագրական վեպ, որը այդպես էլ կոչվում է՝ «Ռիչարդ Եյթս»-ի հերոսները։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Дорога перемен. [пер. с англ. А. Сафронова].—- Москва: Азбука-классика, 2009. — 320 с. — ISBN 978-5-395-00409-3
  • Пасхальный парад / [пер. с англ. С. Таска]. — Москва: Азбука-классика, 2009. — 256 с. — ISBN 978-5-395-00429-1
  • Холодная гавань. — Москва: Азбука-классика, 2009. — 192 с. — ISBN 978-5-9985-0093-0
  • Влюблённые лжецы. — Москва: Азбука-классика, 2010. — 288 с. — ISBN 978-5-9985-0760-1
  • Дыхание судьбы / [пер. с англ. В. Минушина]. — Москва: Азбука-классика, 2011. — 352 c. — ISBN 978-5-389-01267-7
  • Одиннадцать видов одиночества / [коллектив переводчиков]. — Москва: Азбука, 2017. — 320 c. — ISBN 978-5-389-13693-9
  • Плач юных сердец / [пер. с англ. О. Серебряной]. — Москва: Азбука, 2011. — 416 с. — ISBN 978-5-389-01760-3
  • Нарушитель спокойствия / [перевод с английского В. Дорогокупли]. — Санкт-Петербург: Азбука, cop. 2018. — 347, [2] с. — (Азбука-бестселлер)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Keene A. T. Yates, Richard (03 February 1926–07 November 1992), writer // American National Biography Online / S. Ware[New York]: Oxford University Press, 2018. — ISSN 1470-6229doi:10.1093/ANB/9780198606697.ARTICLE.1603514
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
  4. Guggenheim Fellows-ի տվյալների բազա
  5. [Societies A. C. o. L., Press O. U., Keene A. T. Richard Yates // Yates, Richard (03 February 1926–07 November 1992), writer (англ.) // American National Biography Online / S. Ware — [New York]: Oxford University Press, 2018. — ISSN 1470-6229 — doi:10.1093/ANB/9780198606697.ARTICLE.1603514 Societies A. C. o. L., Press O. U., Keene A. T. Richard Yates // Yates, Richard (03 February 1926–07 November 1992), writer (англ.) // American National Biography Online / S. Ware — [New York]: Oxford University Press, 2018. — ISSN 1470-6229 — doi:10.1093/ANB/9780198606697.ARTICLE.1603514]. {{cite web}}: Check |url= value (օգնություն); Missing or empty |title= (օգնություն)
  6. [Архив изобразительного искусства — 2003. Архив изобразительного искусства — 2003.] {{cite web}}: Check |url= value (օգնություն); Missing or empty |title= (օգնություն)