Jump to content

Վիլյամ Սթայրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիլյամ Սթայրոն
անգլ.՝ William Styron
Ծնվել էհունիսի 11, 1925(1925-06-11)[1][2][3][…]
ԾննդավայրՆյուփորտ Նյուս, Վիրջինիա, ԱՄՆ
Վախճանվել էնոյեմբերի 1, 2006(2006-11-01)[4][1][2][…] (81 տարեկան)
Վախճանի վայրՄարթաս Վինյարդ, Դյուկս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[5][6]
ԳերեզմանWest Chop Cemetery[7]
Մասնագիտությունգրող, ռազմական գործիչ, վիպասան և լրագրող
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԴյուքի համալսարան (1947), Դեվեդսոն քոլեջ, Warwick High School? և Christchurch School?
Ժանրերդրամա, ինքնակենսագրություն, գրաքննադատություն, script?[8][9] և էսսե
Ուշագրավ աշխատանքներSophie's Choice? և Darkness Visible?
ԱնդամակցությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Fellowship of Southern Writers?
Պարգևներ
ԱմուսինRose Styron?
ԶավակներSusanna Styron? և Alexandra Styron?
Изображение автографа
 William Styron Վիքիպահեստում

Վիլյամ Սթայրոն (անգլ.՝ William Styron, հունիսի 11, 1925(1925-06-11)[1][2][3][…], Նյուփորտ Նյուս, Վիրջինիա, ԱՄՆ - նոյեմբերի 1, 2006(2006-11-01)[4][1][2][…], Մարթաս Վինյարդ, Դյուկս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[5][6]), ամերիկացի գրող, մի շարք հեղինակավոր գրական պարգևների, այդ թվում՝ Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր[15]։ Ամենահայտնի երկերն են «Պառկիր խավարում» («Lie Down in Darkness»), «Նաթ Թրնըրի խոստովանությունները» («The Confessions of Nat Turner») և «Սոֆիի ընտրությունը» («Sophie's Choice»)[16] վեպերը, «Տեսանելի խավար» («Darkness Visible») հիշողությունների գիրքը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոլին Մարգրեթի ու Վիլյամ Քլարք Սթայրոնի որդին[17]՝ ապագա գրողը, ծնվել է Վիրջինիա նահանգի Նյուփորթ Նյուզ քաղաքի պատմական շրջանում՝ Հիլտոն Վիլիջում[18]։ Հասակ է առել Հարավում և խորամուխ է եղել նրա պատմության մեջ։ Վիլյամի ծննդավայրից հարյուր կիլոմետրից էլ պակաս հեռավորության վրա է գտնվում այն վայրը, որտեղ ծավալվել են Նաթ Թրնըրի գլխավորած ստրուկների ապստամբության իրադարձությունները, իրադարձություններ, որոնք նա տարիներ անց արտացոլել է բուռն վեճերի առիթ տված իր նշանավոր վեպում։

Քրայստչըրչի դպրոցն[19] ու քոլեջ ընդունվելուն նախապատրաստող կրթօջախն ավարտելուց հետո Սթայրոնն ընդունվել է Դեյվիդսոն քոլեջ[20], անդամակցել Phi Delta Theta կրթական եղբայրությանը։ Պատանության տարիներին շատ է ընթերցել, և Հարավի գրողներից նրա վրա խոր ազդեցություն են գործել հատկապես Ֆոլքներն ու Թոմաս Վուլֆը[20]։ 1943 թվականից ուսումը շարունակել է Դյուք համալսարանում, ընդգրկվել U.S. Navy and Marine Corps V-12 ծրագրում, որի նպատակն էր արագացված կարգով, քաղաքացիական մասնագիտությանը զուգընթաց, բանակի ու նավատորմի սպայի մասնագիտություն տալ ներգրավված երիտասարդներին։ Համալսարանում սովորելու տարիներին՝ 1944-1946 թվականների միջակայքում Սթայրոնն իր առաջին պատմվածքներն է հրատարակել բուհի գրական ամսագրում[21]։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին ծառայել է բանակում, այնուհետև՝ 1947 թվականին ավարտել է Դյուքի համալսարանը՝ ստանալով անգլերենի և գեղարվեստի բակալավրի որակավորում[21]։ Ոչ տևական մի ժամանակամիջոց McGraw-Hill հրատարակչատանն աշխատելուց հետո ամբողջովին նվիրվել է գրական աշխատանքի։ 1951 թվականին լույս է ընծայել իր առաջին վեպը՝ «Պառկի'ր խավարում» («Lie Down in Darkness»)-ը, որն արժանացել է գրաքննադատների ու ընթերցողների ջերմ ընդունելությանը, ինչպես նաև՝ Rome Prize մրցանակի՝ Հռոմի ամերիկյան ակադեմիայի և արվեստների ու գրականության ամերիկյան ակադեմիայի կողմից։

1950-ական թվականների սկզբներին ապրել է Եվրոպայում, որտեղ 1953 թվականին նաև նրա եռանդուն ջանքերով հիմնադրվել է Paris Review ամսագիրը[20]։

1967 թվականին լույս է տեսել Սթայրոնի «Նաթ Թրնըրի խոստովանությունները» (The Confessions of Nat Turner) վեպը՝ տեղիք տալով բուռն բանավեճերի և գրողին բերելով Պուլիտցերյան մրցանակ[22],: Վեպը հետագայում բազմիցս վերահրատարակվել է, թարգմանվել ու լույս ընծայվել ևս քսան լեզուներով[23]։ Գլխավոր հերոսը՝ ստրուկների ապստամբության առաջնորդ Նաթ Թրնըրը, պատկերված է իբրև բոլոր սպիտակամորթների նկատմամբ ատելությամբ լցված անձնավորություն, նաև կրոնական ֆանատիկոս, որին հետապնդում են 18-ամյա ճերմակամորթ գեղեցկուհի Մարգրեթին բռնաբարելու տեսիլքները (նա ի վերջո սպանում է աղջկան)։ Սևամորթ գրողները սուր քննադատության են ենթարկել վեպը, գրողին մեղադրել ռասիզմի, պատմական փաստերն անտեսելու մեջ։ ԽՍՀՄ-ում այդ երկը երկար տարներ չի հրատարակվել, իսկ «Литературная газета»-ն տպագրել է մարքսիստ Հերբերտ Ապտեկերի գրախոսությունը, որտեղ Սթայրոնը մեղադրվում է «ժողովրդական հերոսի կերպարը» աղավաղելու մեջ[24]։

Ոչ միանշանակ արձագանք է առաջ բերել (այս անգամ արդեն հրեաների շրջանում) գրողի հաջորդ խոշոր երկը ևս՝ «Սոֆիի ընտրությունը» վեպը (1979 թ.), որտեղ պատմվում է ֆաշիստական համակենտրոնացման ճամբարի տառապանքների բովով անցած ու ողջ մնացած երիտասարդ մի լեհուհու մասին[23], ում հրեա սիրեկանը մեղադրում է, թե ինչո՝ւ է ողջ մնացել։ 1983 թվականին այդ վեպն էկրանավորվել է, և գլխավոր հերոսուհու՝ Սոֆիի դերը լավագույնս կատարելու համար Մերիլ Սթրիփն արժանացել է «Օսկար» կինոմրցանակի։ Էկրանավորվել է նաև Սթայրոնի «Shadrach» պատմվածքը (1998 թվականին. ի դեպ, ֆիլմի ռեժիսորներից մեկը գրողի դուստրն է՝ Սյուզաննա Սթայրոնը)։ Հիշատակման է արժանի նաև այն փաստը, որ «Սոֆիի ընտրությունը» վեպի հիման վրա գրվել է օպերա, որը ներկայացվել է Լոնդոնի Քովենտ Գարդենում, Բեռլինի Deutsche Oper-ում, Վաշինգտոնի Ազգային օպերայում[16]։

Սթայրոնի վերջին վեպը՝ «Մարտիկի ուղին», որի վրա նա ընդհատումներով աշխատել է շուրջ տասը տարի, լույս է տեսել 2001 թվականին[23]։

Համբավավոր գրողը մահացել է 2006 թվականի նոյեմբերի 1-ին՝ 81 տարեկան հասակում։ Հուղարկավորվել է Մասաչուսեթս նահանգի Դյուքս գավառի Վայնյարդ Հեյվն քաղաքի Վեստ Չոփ գերեզմանատանը[25]։

Պուլիտցերյան մրցանակից և Rome Prize-ից բացի, Վիլյամ Սթայրոնին շնորհվել են՝

Սենթ Լուիսի գրական մրցանակ՝ Սենթ Լուիսի գրադարանների ընկերակցության կողմից[26][27]

William Dean Howells Medal

Prix mondial Cino Del Duca

Ֆրանսիայի Հանրապետության «Պատվո լեգեոնի» շքանշան և այդ շքանշանի սպայի կոչում[28][29]։

Ֆիցջերալդ մրցանակ՝ Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ՝ այդ առթիվ կազմակերպված գրական փառատոնի շրջանակում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 1 2 3 4 Encyclopædia Britannica
  3. 1 2 Internet Speculative Fiction Database — 1995.
  4. 1 2 http://www.nytimes.com/2006/11/01/books/01cnd-styron.html?ref=books
  5. 1 2 http://www.boston.com/bostonglobe/regional_editions/globe_west/west/waltham/
  6. 1 2 http://query.nytimes.com/gst/fullpage.html?res=990DEEDC133FF931A35752C1A9609C8B63
  7. Find A Grave — 1996.
  8. http://www.cduniverse.com/productinfo.asp?pid=9013683
  9. http://www.jonathanrosenbaum.net/2013/01/william-styron-vs-richard-burton-viewed-posthumously/
  10. https://www.nationalbook.org/books/sophies-choice/
  11. William Styron - Living LegendsLibrary of Congress.
  12. Library of Congress to Honor "Living Legends"Library of Congress, 2000.
  13. http://www.fondation-del-duca.fr/prix-mondial
  14. http://www.inthemoodfordeauville.com/prix_litteraire_2007/
  15. Christopher Lehmann-Haupt (2006 թ․ նոյեմբերի 2). «William Styron, Novelist, Dies at 81». The New York Times.
  16. 1 2 Kozinn, Allan (2009 թ․ մայիսի 19). «Nicholas Maw, British Composer, Is Dead at 73». The New York Times. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 28-ին.
  17. https://www.nytimes.com/2006/11/02/books/02styron.html
  18. The Return of a Village Histon'S Boosters See Potential In Its Quaint Wwi Structures
  19. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 16-ին.
  20. 1 2 3 Eric Homberger. «Obituary: William Styron». the Guardian. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 19-ին.
  21. 1 2 «William Styron Papers, 1855-2007 and undated». Rubenstein Library, Duke University.
  22. Confessions of Nat Turner, Amazon.com
  23. 1 2 3 Ъ-Газета - Умер Уильям Стайрон
  24. Мельников Н. Бунтующий человек Уильяма Стайрона // Иностранная литература, 2006, № 4.
  25. «William Styron Find A Grave». Findagrave.com. Վերցված է 2011 թ․ հունիսի 18-ին.
  26. «Website of St. Louis Literary Award». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 16-ին.
  27. Saint Louis University Library Associates. «Recipients of the Saint Louis Literary Award». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 25-ին.
  28. «William Styron, Pulitzer Prize-Winning Author». ShopHiltonVillage.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 20-ին.
  29. «Lifetime Honors - National Medal of Arts». Nea.gov. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 18-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Վիլյամ Սթայրոն հոդվածին
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլյամ Սթայրոն» հոդվածին։