Թաո Լին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թաո Լին
Tao Lin
Ծնվել էհուլիսի 2, 1983
ԾննդավայրԱլեքսանդրիա (Վիրջինիա)
Մասնագիտությունպոետ, գրող, լրագրող
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՆյու Յորքի համալսարան և Lake Howell High School?
Ժանրերվեպ, պոեզիա և էսսե
Ուշագրավ աշխատանքներTaipei?, Bed? և Richard Yates?
ԱշխատավայրՍարա Լուրենսի քոլեջ
ԱմուսինՄեգան Բոյլ
 Tao Lin Վիքիպահեստում

Թաո Լին (չինարեն՝ 林韜, հուլիսի 2, 1983(1983-07-02)[1], Ալեքսանդրիա, Վիրջինիա, ԱՄՆ), ամերիկացի արձակագիր, պոետ, էսսեիստ, գրող և արտիստ։ Հրատարակել է երեք վեպ, մեկ վիպակ, պոեզիայի երկու գիրք, կարճ պատմվածքների հավաքածու և հուշագրություններ, ինչպես նաև առցանց բովանդակության լայն տեսականի։ Երրորդ վեպը` «Թայփեյը», հրատարակվել է Վինտաժ - կողմից, հունիսի 4, 2013[2]։ Նրա գեղարվեստական գիրքը՝ «Ճանապարհորդություն։ Հոգեբուժաարններ, Օտարում և Փոփոխություն», հրատարակվել է Վինտաժ հրատարակչության կողմից մայիսի 1, 2018։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լինը ծնվել է Վիրջինիա նահանգի Ալեքսանդրիա քաղաքում, մեծացել է Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքում։ Ծնողները Թայվանցի էին։ Նա ուներ մեկ եղբայր, ով ապրում էր Նյու Յորքում։ Լինի հայրը թոշակառու ֆիզիկոս էր[3][4]։ Հաճախել է Լեյք Հաուելի ավագ դպրոց։ Դպրոցի նվագախմբում Լին թմբուկ էր նվագում։ 2001 թվականին Ֆլորիդայից տեղափոխվել է Նյու Յորք, տեղի քոլեջում ուսանելու նպատակով, իսկ 2005 թվականին ավարտել է Նյու Յորքի համալսարանի լրագրության բաժինը[5]։

Քոլեջն ավարտելուց հետո Լինը գողացված մարտկոցներ էր վաճառում eBay-ում, աշխատում էր Նյու Յորքի համալսարանի Bobst գրադարանում, Նյու Յորքի հասարակական գրադարանում` վերին արևելյան հատվածում, ինչպես նաև՝ Նյու Յորքի Ալեգանի շրջանում գտնվող Անժելիկա խոհանոցում և Մանհեթենում գործող օրգանական վեգան ռեստորանում[6][7]։ 2008 թվականին նա հիմնադրում է «Մումու Հաուս» կոչվող իր անկախ մամուլը։ Նա իր գրախոսությունների և արվեստի մասին դասախոսել է Վասարի քոլեջում,Կանզաս Սիթիի արվեստի համալսարանում, Կոլումբիայի համալսարանում, և այլ համալսարաններում ու թանգարաններում, այդ թվում՝ Ժամանակակից արվեստի թանագարանում։

2014 թվականներին Ջեզեբըլ վեբ կայքը հրաապարակում է Լինի նախկին ընկերուհու՝ գրող Էլլեն Քենեդիի կողմից հրապարկված թվիթերյան սքրինշոթեր՝ չարաշահման, բռնաբարության և գրագողության մեղադրանքով։ Մեղադրանքները բխում էին 2005 թվականից, երբ Քենեդին և Լինը ժամադրվել էին։ Այդ ժամանակ Քենեդին 16 տարեկան էր, իսկ Լինը՝ 22: Հետագայում Քենեդին ջնջում է իր թվիթերյան էջը և խնդրում Ջեզեբըլին, որպեսզի ջնջի հոդվածը, սակայն Ջեզեբըլը անտեսում է աղջկա խնդրանքը, իսկ Լինը ֆեյսբուքում հերքել է - իրեն ուղղված մեղադրանքները[8]։

2020-ին Լինը տեղափովում է Հավայի[9]։

Մանդալաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականից սկսած Լինը սկսում է նկարել մանդալաներ[10], որոնք տպագրվել են «Վայս» ամսագրի և իր «Ճանապարհորդություն։ Հոգեբուժարաններ, օտարում և փոփոխություններ» գրքի շապիկներին։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոեմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Այս հույզը մի փոքր էլեկտրոնային գիրք էր», (Բիըր Փերըդ, 2006)
  • «Դու ավելի ուրախ ես, քան ես», (Էքշըն բուքս, 2006)
  • «Ճանաչողական, վարքային թերապիա», (Մելվիլ հաուս, 2008)

Վեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Յե յե յե» (Մելվիլ հաուս, 2007)
  • «Ռիչարդ Յեթս» (Մելվիլ հաուս, 2010)
  • «Թայփեյ» (Վինտաժ հրատարակչություն, 2013)
  • «Հեռացիր հասարակությունից» (Վինտաժ հրատարակչություն, 2021)

Վիպակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Գողություն Ամերիկական հագուստի խանութից »(Մելվիլ հաուս 2009)

Պատմվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Այսօր երկինքը կապույտ և սպիտակ է `վառ կապույտ կետերով և փոքր գունատ լուսնով, և ես կկործանեմ մեր հարաբերություններն այսօր», (Բիըր փերըդ, 2006)
  • «Մահճակալ» (Մելվիլ Հաուս, 2007)

Գեղարվեստական գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ընտրված Թվիթեր»
  • «Ճանապարհորդություն։ հոգեբուժարաններ, օտարում և փոփոխություններ» (Վինտաժ հրատարակչություն, 2018)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Babelio (ֆր.) — 2007.
  2. Taipei. Vintage. 2013 թ․ հունիսի 4. ISBN 978-0307950178.
  3. Lin, Tao (2013 թ․ սեպտեմբերի 21). «When I Moved Online». The New York Times.
  4. «Tao Lin by David Shapiro Jr».
  5. Roy, Jessica. «NYU Alum and Poet Tao Lin Doesn't Care Whether or Not You Think Print Is Dead». NYU Local.
  6. http://spectatorarchive.library.columbia.edu/cgi-bin/columbia?a=d&d=cs20110922-02.2.3
  7. https://www.interviewmagazine.com/culture/tao-lin-1
  8. Broderick, Ryan (2014 թ․ հոկտեմբերի 2). «Tao Lin Responds to Abuse Allegations on Facebook». Buzzfeed News.
  9. https://www.countere.com/home/tao-lin-interview-leave-society
  10. https://news.artnet.com/art-world/tao-lin-encourages-you-to-flip-his-work-218546

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թաո Լին» հոդվածին։