Վերոս (ուզուրպատոր)
Արտաքին տեսք
Վերոս | |
---|---|
Զինվորական կոչում | լեգատ |
Ծնվել է՝ | 2-րդ դար |
Մահացել է՝ | 219 |
Երկիր | Հին Հռոմ |
քաղաքական գործիչ |
Վերոս (լատին․՝ Verus, 2-րդ դար - 219), հռոմեական կայսր ուզուրպատոր 219 թվականին։
Վերոսը եղել է ցենտուրիոն և բարձրացել մինչև հռոմեական սենատորի կոչումը։ Վերոսը հենվում էր բանակի վրա կարիերային աստիճանով բարձրանալու ժամանակ և ի վերջո դառնում է III Գալլիական լեգեոնի ղեկավար, որը գտնվում էր Սիրայում և սատարում էր Հելիոգաբալոսին։
Շուտով զինվորները սկսել են դժգոհություն հայտնել Հելիոգաբալոսի կառավարումից, և 218-219 թթ. ձմռանը Վերոսը՝ օգտվելով լեգեոնում ծագած ապստամբությունից, իրեն հռչակել է կայսր։ Հելիոգաբալոսը ճնշել է ապստամբությունը, մահապատժի ենթարկել Վերոսին և ցրել լեգեոնը։ Նա նաև զրկել է լեգեոնի գլխավոր շտաբը՝ Տյուրոս քաղաքը հռոմեական քաղաքացիությունից և մետրոպոլիայի կոչումից։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Phoebe B. Peacock: «Usurpers under Elagabalus». Verus, De Imperatoribus Romanis.