Jump to content

Վարդգես Պետրոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վարդգես Պետրոսյան
Ծնվել էօգոստոսի 9, 1932(1932-08-09)[1]
ԾննդավայրԱշտարակ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Վախճանվել էապրիլի 15, 1994(1994-04-15) (61 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
Մասնագիտությունարձակագիր, հրապարակախոս, հասարակական գործիչ, գրող, դրամատուրգ և լրագրող
Ազգությունհայ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1954)[1]
Ուշագրավ աշխատանքներԱպրած և չապրած տարիներ, Վերջին ուսուցիչը, Հայկական էսքիզներ, Մենավոր ընկուզենի, Կրակե շապիկ և Կրակե շապիկ
ԱնդամակցությունՀԳՄ[1]
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
ԱշխատավայրՍովետական Հայաստան[1], Ավանգարդ[1], Պիոներ կանչ[1], Գարուն[1] և ՀԳՄ[1]
Պարգևներ
Վարդգես Պետրոսյան Վիքիքաղվածքում
Վարդգես Պետրոսյան Վիքիդարանում
 Vardges Petrosyan Վիքիպահեստում

Վարդգես Համազասպի Պետրոսյան (օգոստոսի 9, 1932(1932-08-09)[1], Աշտարակ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - ապրիլի 15, 1994(1994-04-15), Երևան, Հայաստան), հայ արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, հասարակական գործիչ։ Հայաստանի լենինյան կոմերիտմիության դափնեկիր (1969): Հայկական ԽՍՀ 1979 թվականի պետական մրցանակի դափնեկիր «Հայկական էսքիզներ» վիպակ-էսսեի և «Վերջին ուսուցիչը» վիպակի համար։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1959 թվականից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարդգես Պետրոսյանը ծնվել է 1932 թվականի օգոստոսի 9-ին Աշտարակում։ ՍՄԿԿ անդամ է 1952 թվականից։ 1954 թվականին ավարտել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը։ 1954-1955 թվականներին աշխատել է Նոր Բայազետի (այժմ՝ Գավառ) շրջանային թերթում որպես պատասխանատու քարտուղար, 1955-1957 թվականներին՝ «Սովետական Հայաստան» օրաթերթում որպես գրական աշխատող, 1957-1961 թվականներին՝ «Ավանգարդ» թերթում որպես պատասխանատու քարտուղար, ապա խմբագրի տեղակալ։ 1961-1966 թվականներին եղել է «Պիոներ կանչ» թերթի խմբագիրը, 1967-1975 թվականներին՝ «Գարուն» ամսագրի գլխավոր խմբագիրը։ 1975-1981 թվականներին՝ ՀԳՄ վարչության առաջին քարտուղար, 1981-1988 թվականներին՝ նախագահ, 1988-1994 թվականներին՝ Հայաստանի մշակույթի ֆոնդի նախագահ, 1994 թվականին՝ «Երկիր Նաիրի» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագիր։

1994 թվականի ապրիլի 15-ին Վարդգես Պետրոսյանը սպանվել է իր տան շքամուտքում[2]։

2000 թվականին Երևանի թիվ 51 դպրոցը անվանակոչվել է Վարդգես Պետրոսյանի անունով։ Գրողի հարթաքանդակի հանդիսավոր բացումը կատարվել է 2006 թվականին (քանդակագործ՝ Էդուարդ Շախիկյան

Ստեղծագործական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարդգես Պետրոսյանը գրականություն է մտել բանաստեղծություններով։ Նրա առաջին բանաստեղծությունը տպագրվել է 1947 թվականին՝ «Պիոներ կանչ» թերթում, իսկ 1958 թվականին հրատարակել է «Բալլադ մարդու մասին» ժողովածուն։ Այնուհետև անցել է արձակի, գրել «Նամակներ մանկության կայարաններից» պատմվածաշարը, «Ապրած և չապրած տարիներ» (1970), «Վերջին ուսուցիչը» (1980) վիպակները և այլ գործեր։ Սովետական Հայաստանի և սփյուռքահայության կյանքի ու պատմության իմաստավորման տեսանկյունից է գրված «Հայկական էսքիզներ» (1969, 1982) էսսեն։

Վարդգես Պետրոսյանի ստեղծագործությունների մեծ մասը նվիրված է երիտասարդության հոգեբանության բացահայտմանը («Քաղաքի կիսաբաց լուսամուտները» (1964), «Դեղատուն «Անի» (1973) և այլն)։ Հայաստանի լեռնային գյուղերի ճակատագրին և արդիական խնդիրներին է նվիրված «Մենավոր ընկուզենի» (1981) վեպը (կինոնկար՝ 1986, Հայֆիլմ)։ Հեղինակի հրապարակախոսական, ուղեգրական, գրաքննադատական նյութերն ի մի են բերված «Հավասարում բազմաթիվ անհայտներով» (1977) գրքում։ Հայոց ցեղասպանության մասին է նրա «Կրակե շապիկ» վեպը։ Բեմադրվել է Վարդգես Պետրոսյանի «Ծանր է Հիպոկրատի գլխարկը» (1975) թատերգությունը, բեմականացվել են «Վերջին ուսուցիչը» (1979), «Հայկական էսքիզներ» (1980), «Ապրած և չապրած տարիներ» (1982) գործերը։ Երևանի Գ. Սունդուկյանի անվան թատրոնը 1985 թվականին բեմադրել է նրա «Համր լեռան ճիչը» դրաման։

Նրա ստեղծագործությունները թարգմանվել են նաև լատիշերեն, բուլղարերեն, սերբախորվաթերեն, չեխերեն, անգլերեն, ուկրաիներեն, վրացերեն, ղրղզերեն, հունգարերեն և աշխարհի այլ լեզուներով։ Հայաստանի լենինյան կոմերիտմիության դափնեկիր (1969), ՀԽՍՀ պետական մրցանակ (1979)։ ՀԿԿ Կենտկոմի անդամ էր 1966 թվականից։ ՀԽՍՀ IX-X գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր։ Պարգևատրվել է Լենինի (1984), Հոկտեմբերյան հեղափոխության (1982) և «Պատվո նշան» շքանշաններով[3]։

Վարդգես Պետրոսյանի դիմաքանդակը Երևանի թիվ 51 համանուն դպրոցի պատին
Վարդգես Պետրոսյանի հուշարձան
  • Բալլադ մարդու մասին (բանաստեղծություններ), Ե., Հայպետհրատ, 1958, 52 էջ։
  • Վերջին գիշերը, Ե., Հայպետհրատ, 1959, 228 էջ։
  • Անավարտ դիմանկարներ, Ե., Հայպետհրատ, 1963, 308 էջ։
  • Քաղաքի կիսաբաց լուսամուտները, Ե., Հայպետհրատ, 1964, 140 էջ։
  • Հայկական էսքիզներ, Ե., «Հայաստան», 1969, 148 էջ։
  • Հայաստանի 8 երիտասարդ արձակագիրներ (գրքի մեջ տպագրվել են Վարդգես Պետրոսյանի լուսանկարը, համառտ կենսագրությունը և մի հատված «Հայկական էսքիզներ»-ից), Բեյրութ, տպարան «Սևան», 1969, 311 էջ։
  • Ապրած և չապրած տարիներ, Ե., «Հայաստան», 1970, 388 էջ։
  • Դեղատուն «Անի»։ Հայկական էսքիզներ, Ե., «Հայաստան», 1973, 300 էջ։
  • Հավասարում բազմաթիվ անհայտներով (հրապարակախոսություն, վավերագրական արձակ), Ե., «Սովետական գրող», 1977, 480 էջ։
  • Վերածնունդ (ժողովածուում տեղ են գտել «Մեհրաբի աղբյուրը» և «Կոմբայնավարը այնպես, ինչպես որ կա» գործերը), Ե., «Սովետական գրող», 1977, 552 էջ։
  • Վերջին ուսուցիչը (վիպակներ և պատմվածքներ), Ե., «Սովետական գրող», 1980, 616 էջ։
  • Մենավոր ընկուզենի (վեպ), Ե., «Սովետական գրող», 1981, 188 էջ։
  • Ընտիր երկեր 2 հատորով, հատոր 1 (հատորում ամփոփված են պատմվածքների ընտրանին, «Նամակներ մանկության կայարանից» վիպակը, «Հայկական էսքիզներ» էսսեն և «Աշխարհի ճանապարհներին» ուղեգրությունները), Ե., «Սովետական գրող», 1983, 624 էջ։
  • Ընտիր երկեր 2 հատորով, հատոր 2 (վիպակներ, վեպ), Ե., «Սովետական գրող», 1983, 608 էջ։
  • Հայկական էսքիզներ, Պէյրութ, 1983, 304 էջ։
  • Հայկական էսքիզներ (վիպակ–էսսե), գիրք 1-ին և 2-րդ, Երևան, 1984, 305 էջ։
  • Հայկական էսքիզներ, գիրք Ա–Բ, Թեհրան, 1984։
  • Ապրած և չապրած տարիներ (վիպակ), Թեհրան, 1985, 169 էջ։
  • Վերջին ուսուցիչը (վիպակ), Թեհրան, 1985, 160 էջ։
  • Կրակե շապիկ (վեպ), Երևան, 1986, 592 էջ։
  • Չորս վիպակ, Երևան, 1990, 388 էջ։
  • Մենաւոր ընկուզենին, Պէյրութ, 1990, 211 էջ։
  • Մեր ժողովուրդը իմն է, ինչպես …իմ վիշտը (հոդվածներ), Երևան, 2003, 212 էջ։
  • Վարդգէս Պետրոսեանի Սփիւռք-Հայրենիքը (հրապարակախոսական ելոյթներ Սփիւռքում), Ե., «Լուսաբաց», 2012, 310 էջ։
  • Հայկական էսքիզներ, Երևան, 2013, 256 էջ։
  • Ապրած և չապրած տարիներ (վիպակ, պատմվածքներ), Ե., Դարակ, 2017, 234 էջ։
  • Վարդգես Պետրոսյան, Վերջին ուսուցիչը, Ե., Դարակ, 2019, 148 էջ։ Խմբագիր՝ Աշոտ Գաբրիելյան։
  • Վարդգես Պետրոսյան, Դեղատուն «Անի», Ե., Դարակ, 2019, 96 էջ։ Խմբագիր՝ Աշոտ Գաբրիելյան։
  • Վարդգես Պետրոսյան, Քաղաքի կիսաբաց լուսամուտները, Ե., Դարակ, 2020, 128 էջ։ Խմբագիր՝ Աշոտ Գաբրիելյան։

Թարգմանություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Բելոռուսական գրականության անթոլոգիա.- Երևան։ Հայպետհրատ, 1957.- 536 էջ.- Բովանդ-ից՝ Ստեղծագործությունների մի մասը։
  • Ուկրաինական քնար։ Բանաստեղծություններ.- Երևան։ Հայպետհրատ, 1954.- 407 էջ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 9 (հայ.) — հատոր 9. — էջ 264.
  2. Վարդգես Պետրոսյանի սպանությունը. (գլխավոր վարկածը)
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարդգես Պետրոսյան» հոդվածին։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարդգես Պետրոսյան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարդգես Պետրոսյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 264