Էդուարդ Շախիկյան
| Էդուարդ Շախիկյան | |
|---|---|
| Ծնվել է | սեպտեմբերի 21, 1950 (75 տարեկան) |
| Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոց (1969) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1978) |
| Ստեղծագործություն(ներ) | «Նարդի խաղացողը» քանդակ, Դրամի հուշարձան, Պատվո հուշարձան փրկության նվիրյալներին և Վարդգես Պետրոսյանի հուշարձան |
| Մասնագիտություն | քանդակագործ և երգիչ |
| Պարգևներ և մրցանակներ | |
Էդուարդ Զավենի Շախիկյան (սեպտեմբերի 21, 1950, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), քանդակագործ, երգիչ։ Հայաստանի վաստակավոր նկարիչ (2014)։ Հայաստանի նկարիչների միության անդամ (1988)։ 2000 թվականից երգում է Հովհաննես Չեքիջյանի ղեկավարած Ազգային պետական ակադեմիական երգչախմբում (բարիտոն)[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1959-1969 թվականներին սովորել է Ջոն Կիրակոսյանի (նախկինում՝ Ֆելիքս Ձերժինսկու) անվան թիվ 20 դպրոցում։
1978 թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի քանդակագործության ֆակուլտետը։
Քանդակագործությամբ զբաղվում է 1970 թվականից։
2010 թվականի սեպտեմբերին Հայաստանի Հանրապետության անկախության 19-ամյակի կապակցությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով[2]։
Նրա արվեստին բնորոշ են ոճի և դեկորատիվ նուրբ զգացողությունը, պլաստիկան։ Նրա հետաքրքրասիրությունների ոլորտը բազմազան է. պատմական անցյալի տեսարանները զուգորդվում են ժամանակակիցների հոգեբանական դիմանկարների հետ։ Իր աշխատանքներից առավել գնահատում է ՀՀ կենտրոնական բանկի շենքի մոտ գտնվող հայկական դրամի հուշարձանը և Դրամատիկական թատրոնի առջև տեղադրված նարդի խաղացողի քանդակը[3]։
Նրա աշխատանքներից շատերը պահվում են Հայաստանի, ԱՊՀ երկրների պատկերասրահներում, հատկապես՝ Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, ԱՄՆ-ի, Իտալիայի, Շվեյցարիաի, Ֆրանսիայի, Հունաստանի, Ռուսաստանի, Ճապոնիայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Հունգարիայի, Էստոնիայի մասնավոր հավաքածուներում։ Աշխատանքներից մեկը, որը կոչվում է «Ազնավուր», գտնվում է աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրի հավաքածուում։
2001 թվականին Եվրախորհրդի շենքում (Ստրասբուրգ) տեղադրվել է Շախիկյանի «Թամադա» քանդակը։ Նույն թվականին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ին նվիրել է նրա «Խորհրդավոր ընթրիք» աշխատանքը[4]։
2013 թվականի սեպտեմբերի 4-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության շենքի բակում տեղադրվել է Շախիկյանի հեղինակած Պատվո հուշարձան փրկության նվիրյալներին արձանը[5]։
Ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մասնակցել է հանրապետական, համամիութենական, արտասահմանյան բազմաթիվ ցուցահանդեսների, հատկապես, բազմիցս՝ Համաշխարհային դանթեական բիենալեին (Իտալիա)։
- Անհատական ցուցահանդես, 2002, Երևան, Նկարչի տուն
- Անհատական ցուցահանդես, 2015, Երևան, Հայաստանի ճարտարապետների միություն[6]
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վարդգես Պետրոսյանի հուշարձան (Աշտարակ, 2005)
- Նարդի խաղացողը (Երևան, 2007)
- Դրամի հուշարձան (Երևան, 2008)
- Պատվո հուշարձան փրկության նվիրյալներին (Երևան, 2013)
- Արաբոյի կիսանդրի, Ավան գյուղ, Արագածոտնի մարզ (ճարտարապետներ՝ Անդրանիկ Քասարյան, Տիգրան Բարսեղյան)[7]
Պարգևներ, կոչումներ և մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մովսես Խորենացու մեդալ (2010)[8]։
- Հայաստանի վաստակավոր նկարիչ (2014)[9]։
- Ֆլորենցիայում (Իտալիա) որակի և պրոֆեսիոնալիզմի համար խմբակային ոսկե մեդալ (1988)։
- ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ[10]
Մեջբերումներ Էդուարդ Շախիկյանից
[խմբագրել | խմբագրել կոդը]| Մտքիս ինչ գալիս է՝ այն եմ կերտում։ Ինձ ոգեշնչում է ընտանիքս։ Անկեղծ ասած՝ գիշերներն եմ մտորում նոր ստեղծագործության մասին և առավոտյան սկսում քանդակել այն։ |
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Լիվերպուլյան քառյակ
-
Վարդգես Պետրոսյանի դիմաքանդակը թիվ 51 համանուն դպրոցի պատին
-
Էդուարդ Շախիկյանի անհատական ցուցահանդեսը Հայաստանի ճարտարապետների միությունում
-
Էդուարդ Շախիկյանի անհատական ցուցահանդեսը Հայաստանի ճարտարապետների միությունում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Էդուարդ Շախիկյանը Ակադեմիական երգչախմբի կայքում
- ↑ Քանդակագործ Էդուարդ Շախիկյանը պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով
- ↑ Լավ և բարեխիղճ գործը չի կարող մնալ առանց գնահատականի
- ↑ «Ժամանակակից նկարիչներ. Է. Շախիկյան». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ «Սեպտեմբերի 4-ը ՀՀ ԱԻՆ աշխատակցի օրն է». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ «Քանդակներ՝ հեռու քաղաքականությունից». բացվել է Էդուարդ Շախիկյանի անհատական ցուցահանդեսը
- ↑ Սասունցիներով ու մշեցիներով բնակեցված գյուղում սա նմանատիպ առաջին կոթողի բացումն էր
- ↑ Հայաստանի Հանրապետության շքանշանով և մեդալով պարգևատրելու մասին
- ↑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ Քանդակագործ Էդուրադ Շախիկյանը ծննդյան 65-ամյակի առթիվ պարգևատրվեց Մշակույթի նախարարության մեդալով
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայքը Արխիվացված 2015-04-19 Wayback Machine
- Սեպտեմբերի 21 ծնունդներ
- 1950 ծնունդներ
- Ապրող անձինք
- Երևան քաղաքում ծնվածներ
- Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի շրջանավարտներ
- Մովսես Խորենացու մեդալակիրներ
- Հայաստանի վաստակավոր նկարիչներ
- Անձինք այբբենական կարգով
- Քանդակագործներ այբբենական կարգով
- Հայ քանդակագործներ
- Հայ երգիչներ
- ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալակիրներ