Սրտաբանություն
Սրտաբանություն, կարդիոլոգիա (հուն․՝ καρδια՝ սիրտ և լոգիա), ժամանակակից բժշկագիտության բաժին, ուսումնասիրում է սիրտ-անոթային համակարգի (ՍԱՀ) կառուցվածքը, ֆունկցիան, հիվանդությունները, դրանց առաջացման պատճառները, զարգացման մեխանիզմները, կլինիկական ախտորոշումը, կանխարգելումը, բուժումը և բժշկական ռեաբիլիտացիայի հարցերը։
Սրտաբանության բաժինները և խնդիրները
[խմբագրել | խմբագրել կոդը]Սրտաբանությունը զբաղվում է հետևյալ հիվանդությունների ուսումնասիրությամբ, ախտորոշմամբ, բուժմամբ և կանխարգելմամբ.
* սրտի արատներ (բնածին և ձեռքբերովի);
* կորոնար արտրի հիվանդություն (սրտի իշեմիկ հիվանդություն);
* անգինա պեկտորիս;
* կարդիտի (էնդոկարդիտ, պերիկարդիտ և այլն);
* տարբեր էթիոլոգիայի սրտի անբավարարություն;
* առիթմիաներ՝ բրադիկարդիա, տախիկարդիա, թերի սրտի բլոկավորում;
* հիպերտոնիկ հիվանդություն;
* թրոմբոզ և թրոմբոֆլեբիտ;
* սրտի կաթվածներ և նախաինֆարկտային պայմաններ.
* աորտայի կամ այլ զարկերակների անևրիզմաներ (այսինքն՝ աննորմալ ուռուցիկներ ևպատերի նոսրացում)։
Տարիների ընթացքում սրտանոթային հիվանդությունների կանխարգելումը, դրառազմավարությունները և օրինաչափությունները տարբեր կլինիկական իրավիճակներումգնալով ավելի կարևոր են դարձել։ Արևմտյան Եվրոպայում, ԱՄՆ-ում, Ավստրալիայում ևՃապոնիայում սրտաբանության մեջ արդյունավետ բուժման և կանխարգելմանմիջոցառումների ներդրումը հնարավորություն է տվել վերջին 20 տարվա ընթացքում 50%-ովնվազեցնել այս երկրներում սրտանոթային մահացությունը։
Բացի սրտի հիվանդությունների կանխարգելումից, մեծ ուշադրություն է դարձվում անոթայինհիվանդությունների բուժման դեղերի և մեթոդների կանխարգելմանը, բուժմանն ու մշակմանը։
Սրտաբանության ուսումնասիրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]ՍԱՀ-ին նվիրված առաջին ուսումնասիրություններն սկսվել են հնագույն ժամանակներից (Հիպոկրատ, Գալեն)։ 1628 թվականին Վիլյամ Հարվեյը նկարագրել է արյան շրջանառությունը, Յան Էվանգելիստա Պուրկինեն (1839)՝ սրտամկանի բջջային կառուցվածքը, Վ․ Հիսը (1893), Լ․ Աշոֆը, Ս․ Տավարան, Ա․ Քիսը, Մ․ Ֆլեկը՝ սրտի հաղորդիչ համակարգի կառուցվածքը և ֆունկցիա, Իվան Սեչենով, Իվան Պավլովը, Լևոն Օրբելին ուսումնասիրել են նյարդային համակարգի ազդեցությունը ՍԱՀ-ի գործունեության վրա։ Մ․ Մուդրովը, Մ․ Բոտկինը, Ն․ Կորոտկովը նկարագրել են ՍԱՀ-ի հիվանդությունները, Վ․ Օբրազցովը, Նիկոլայ Ստրաժեսկոն (1909)՝ սրտի պսակային անոթների խցանման և սրտամկանի ինֆարկտի կլինիկական պատկերը։ Այդ ուսումնասիրությունների համար մեծ նշանակություն ունեցավ Վ․ Էյնթհովենի առաջարկած էլեկտրասրտագրության մեթոդը։ Կլինիկական սրտաբանության զարգացմանը նպաստել են խորհրդային գիտնականներ Գ․ Լանգի, Ա․ Մյասնիկովի, Լ, Հովհաննիսյանի, Պ․ Լուկոմսկու, Եվգենի Չազովի, Զ․ Յանուշկևիչուսի, Ի․ Շխվացաբայայի և ուրիշների աշխատանքները (ուսումնասիրել են հիպերտոնիկ հիվանդության, սրտամկանի ինֆարկտի կլինիկական պատկերը, ընթացքը, բուժումը)։ Մեծ ուշադրության են արժանացել սրտի անբավարարության զարգացման, կանխարգելման և բուժման հարցերը, ռևմատիզմի և սրտի ձեռքբերովի արատների դեմ տարվող պայքարը, սրտի ռիթմի խանգարումների ուսումնասիրությունները։
Վերջին տասնամյակների ընթացքում զարգացել է նաև էլեկտրախթանումը (էլեկտրոստիմուլյացիան)։ Սրտաբանության նվաճումներից է նաև սրտի հաղորդչական ուղիների վիրահատական բուժումը։ Սրտի պսակաձև զարկերակների վիրաբուժությունը հնարավորություն է տալիս լրացուցիչ ուղիներ ստեղծել սրտի զարկերակային արյան վնասված շրջանառությունն ուժեղացնելու նպատակով։ Վ․ Դեմիխովի՝ սրտի, գլխի և այլ օրգանների փորձառական բազմաթիվ փոխպատվաստածներից հետո 1967 թվականին քեյփթաունցի վիրաբույժ Ք․ Բառնարդն աշխարհում առաջինը հաջողությամբ կատարեց մարդու սրտի պատվաստման վիրահատություն։ Սրտաբանների X կոնգրեսում (Մոսկվա, 1982), ամերիկացի Ն․ Շամուվեյը զեկուցեց իր կատարած այդպիսի 254 վիրապատությունների մասին, այդ թվում 6 հիվանդների սիրտը պատվաստել էր թոքերի հետ միասին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 170)։ |