1899 թվականին ավարտել է Կիևի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1907 թվականից՝ Կիևի կանանց բժշկական դասընթացների, 1919 թվականից՝ ՕդեսայիՆովոռոսիյսկյան համալսարանի, 1922 թվականից՝ Կիևի բժշկական ինստիտուտի պրոֆ․, 1929 թվականից՝ ֆակուլտետային թերապիայի ամբիոնի վարիչ։ 1936—41 թվականներին և 1943 թվականից՝ կլինիկական բժշկության ուկրաինական ինստիտուտի (1955 թվականից կոչվում է Ստրաժեսկոյի անունով) դիրեկաոր։ Գիտական աշխատանքները հիմնականում վերաբերում են կրծքային հեղձուկի, սրտամկանի ինֆարկտի, սրտային անբավարարության, ռևմատիզմի, սեպսիսի, մարսողության օրգանների ախտաբանության հարցերին։ Վ․ Օբրազցովի հետ միասին 1909 Ստրաժեսկոն տվել է սրտամկանի ինֆարկտի կլինիկայի դասական նկարագրությունը։ Մշակել է (1935 թվականին, Վ․ Վասիչենկոյի հետ համատեղ) արյան շրջանառության անբավարարության դասակարգումը, հիմնավորել է ռևմատիզմի ստրեպտոկոկային պատճառագիտության հիպոթեզը 1934։ Հեղինակ է «Որովայնի խոռոչի հիվանդությունների ֆիզիկական ախտորոշման հիմունքները» 1924 դասական ձեռնարկի։ Պարգևատրվել է Լենինի 2 և 2 այլ շքանշաններով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 151)։